СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայ մտավորականության վերջին նամակները աքսորի ճանապարհից

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայ մտավորականության վերջին նամակները աքսորի ճանապարհից»

Հայ մտավորականության վերջին նամակները աքսորի ճանապարհից

Մտավորականությունը ժողովրդի շարժիչ ուժն է:Մտավորականությունն է, որ ժողովրդին սովորեցնում է արժեքներ, ներարկում բարձր գաղափարներ և առաջնորդում դեպի ապագա:Ժողովուրդը արտացոլում է իր մտավորականների աշխատանքի արդյունքը:

Բոլորս էլ գիտենք, թե հայ ծագման ինչ երևելի գործիչներ էին ապրում Օսմանյան կայսրությունում, և մասնավորապես Կոստանդնուպոլսում, նախորդ դարի սկզբում:1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեցին այդ մարդկանց ձերբակալությունները և աքսորը տարբեր ուղղություններով:Այս հոդվածում փորձել ենք հավաքել 3 հայ անվանի մտավորականների վերջին նամակները աքսորից:

Գրիգոր Զոհրապ


Աքսորի ճանապարհին Զոհրապը մի քանի անգամ տարբեր քաղաքներից նամակներ է գրել կնոջը:Դրանցից կարելի է տեղեկություն կազմել, թե ինչ ճանապարհներով են նրան և իր ընկեր Վարդգեսին տարել դեպի ռազմական ատյան՝Դիարբեքիր:Ահա նրա վերջին նամակը Կլարային.


" 1915 թ. հուլիսի 15, հինգշաբթի, կեսօր, Հալեպ


Սիրելիս, հոգիս, միակս,


Նույնիսկ եթե սա ամենավերջին ու աննշան հույսն էր, այնուամենայնիվ հուսով էինք, որ դեռևս տաս օր էլ այստեղ կմնայինք ու միգուցե ազատվեինք Դիարբեքիր գնալուցՔեզանից ստացած հեռագրերից ու պարոն Խաչատուրի`(Զոհրապի գրասենյակի քարտուղարը) իր հորը գրած նամակներից հասկացանք, որ Դիարբեքիր գնալն անխուսափելի է:

Քիչ առաջ ոստիկանական բաժանմունքից լուր եկավ, որ շաբաթ առավոտյան ժամը յոթին անհրաժեշտ է ճանապարհ ընկնել. չորս ժամ գնացքով, հետո յոթ ժամ էլ մեքենայով ճանապարհն անցնելով` շաբաթ երեկոյան հասնելու ենք Ուրֆա: Դրանից հետո էլ մեքենայով չորս օր, մինչև Սիվերեք` երկու օր, Սիվերեքից Դիարբեքիր էլ` երկու օրԵթե առանց դադարների ճանապարհ ընկնենք /Աստծո կամոք/ հինգշաբթի կարող ենք հասնել Դիարբեքիր: Հասնելուն պես հեռագրով լուր կտամ:

Այժմ, իմ սիրելի կողակից, մեզ համար սկսում է վերջին արարը, չեմ հավատում, որ Հալիլ բեյը մոռանալու է իր հավատարմության զգացումը և մեզ չի օգնելու: Հույսս նրա վրա է, մեկ էլ իմ անմեղության վրա, սակայն այս ժամանակաշրջանում անմեղությունը հինգ կոպեկի արժեք անգամ չունի:

Նախկին նամակներումս էլ եմ գրել, որ այս վտանգից ու փորձանքից չենք փրկվելու, սակայն դա հնարավոր է միմիայն վճռական և ուժեղ պաշտպանությամբ ու հեղինակությամբ: Անհրաժեշտ է պահանջել, որ մեզ ազատեն անձեռնմխելիության սկզբունքով: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ րոպե անգամ չկորցնենք: Այս նամակս քեզ կհասնի /եթե հնարավոր լինի վստահելի մեկի միջոցով քեզ հասցնեմ/ այս երեքշաբթի չէ, մյուս երեքշաբթի.

Ինչպես գրել եմ իմ նախրոդ նամակում, եթե Հալիլ բեյն ինձ ազատելու համար անկեղծ պատվի խոսք տա և ձեռնամուխ լինի անել այն, ինչ անհրաժեշտ է, ինձ հեռագիր ուղարկիր` գրելով «Մեծ աղջիկս հիվանդ է»:

Նույն ձևով անհրաժեշտ է, որ այնտեղ մնամ ոչ թե բանտում, այլ հյուրանոցում, իսկ եթե հնարավոր չէ, մասնավոր սենյակում: Այս հարցի վերաբերյալ էլ անմիջապես միջոցներ ձեռնարկիր: Այս առավելության պատճառը, բնականաբար, իմ հիվանդությունն է, ցավոք, պաշտոնապես հաստատված հիվանդությունս

Դիարբեքիրից և այլ վայրերից լավ լուրեր չեն գալիս: Լուրեր ունենք, որ շատ խիստ պատիժներ են սահմանում: Աստված գիտե, թե Դիարբեքիրում ինչեր են լինելու:

Սրանից հետո ինձանից գիր չես ստանա, եթե ողջ մնամ, ամեն շաբաթ մեկ անգամ հեռագիր կուղարկեմ:

Քո ոգին չկոտրելու համար ոչինչ չեմ ասում վիճակիս մասին: Երկու անգամ է տեսնում եմ լուսնի մահիկը և քեզ ու երեխաներիս աչքիս առաջ ունենալով` համբուրում: Երրորդ մահիկն է՞լ է այսպես լինելու: Վտանգված եմ: Աշխատիր, շատ աշխատիր /հավատում եմ, որ Դիարբեքիրում հետաքննությունը, դատարանն ու մնացած գործերն արագ կարգավորելով` ամեն ինչ կվերջացնեն, գործը կփակեն: Դա իմացիր: Եթե դեռ բարեկամ է մնացել, բոլորից կարծիք հարցրու/:

Եթե Դիարբեքիրում իմ վիճակը վտանգավոր համարեմ, հեռագիր կուղարկեմ` «Փողի կարիք ունեմ»: Եթե շատ վտանգավոր լինի, կգրեմ` «Փողի մեծ կարիք ունեմ»:

Առավել գրելու ուժ չունեմ: Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնելՆաև ինձ չմոռանանԵթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք:

Բոլորիդ համբուրում եմ:


Գ. Զոհրապ

Հալեպի այս 22 օրն էլ մնացինք այս հյուրանոցում:

Grand Hotel Restaurant Rod-Elfaradj Ahmed Loutfi Zehné Alep (Սիրիա)."

Աղբյուրը՝ https://akunq.net/am/?p=9440


Ռուբեն Սևակ


Հայ բժիշկ, բանաստեղծ, գեղանկարիչ, արձակագիր, ինչպես Պերճ Զեյթունցյանն է գրել. «մարդկության վերջին տրուբադուրներից մեկը»:Ուսումնասիրելով այս մարդու կյանքը հասկանում ես, թե որքան կրթված, հայրենասեր և գաղափարին նվիրված անձնավորություն է եղել նա:1915 թվականին նա զորակոչվել է օսմանյան բանակ, որպես զինվորական բժիշկ:Ապրիլի 24-ին ձերբակալվել է և աքսորվել Չանղըր: Ահա Ռուբեն Սևակի վերջին նամակներից մեկը կնոջը՝Յանիին.(հունիսի 17)


" Սիրելիս,


Երեքշաբթի հասա Չանղըրը: Ճամփորդեցի վեց օր: Շատ հանգիստ եմ: Բժ. Տինանյանին հետ նույն տան մեջ կապրիմ: Տան առջև պարտեզ կա և անտառ: Մի´ մտահոգվիք ինծի համար; Շնորհոքն Աստուծո քիչ ատենեն արդարությունը կվերականգնվի, և մենք միասին կըլլանք: Միշտ գրեցեք ինծի:


Իմ հասցես.

Բժ. Չիլինկիրյան,

Չանղըրը:


Կրնաք ֆրանսերեն գրել, բայց հասցեն` թրքերեն: Բժշկության մասին գիրք մը ղրկեցեք ինծի: Կհամբուրեմ երախաները:

Ձեր ամուսինը` Ռուբեն"


Աղբյուրը՝ Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջ:

Ցավոք սրտի նրա վերջին նամակը չհաջողվեց ամբողջությամբ գտնել, բայց հայտնի է, որ նրանում Ռուբենը տեղեկացնում է կնոջը, որ Դանիել Վարուժանի հետ է և պատրաստվում են գնալ Այաս:Նամակը գրվել է օգոստոսի 25-ին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ռուբեն Սևակը ոճրագործ Հալոյի և իր ավազակախմբի կողմից յաթաղաններով և քարերով սպանվում է Թյունե կոչվող վայրում, Սիամանթոյի և Դանիել Վարուժանի հետ միասին:

Սմբատ Բյուրատ



Հայ այս մտավորականը, որը ծնունդով Զեյթունից էր, արդեն 23 տարեկան հասակում հասցրել էր լինել Մարաշի Կիլիկյան ընկերության դպրոցի տնօրեն և, թեկուզ կարճ ժամանակով, հիմնել էր սեփական վարժարանը Սիսում:Համիդյան կոտորածներին,որպես քաղաքական ակտիվիստ նա ձերբակալվել է իր կնոջ հետ և 5 տարի անցկացրել Մարաշի և Հալեպի բանտերում:Թուրքական բանտում նրա կինը կորցրել է տեսողությունը:Ողբերգական է այն փաստը, որ դրանից հետո նա հաստատվել է Կահիրեում, հիմնել է վարժարան և սկսել է հրատարակել սեփական պարբերականը, բայց ամեն ինչ փոխել է վստահությունը երիտթուրքերի նկատմամբ:Նա այն մտավորականներից էր, որոնք վերադարձել են և դատապարտվել:Մինչև երկրորդ ձերբակալությունը նա շարունակել է գրական գործունեությունը Պոլսում, հեղինակում է պատմական աշխատություններ և նույնիսկ դեռ Կահիրեում եղած ժամանակ փրկում է Թալեաթի կյանքը:Ահա նրա վերջին նամակը կնոջը՝Եվդոքսիային.


" Սիրելի՛ կողակիցս՝ Եվդոքսիա, և հոգեհատորներս՝ Վաղինակ և Հայկ


Ըստ խոստմանս` շաբաթը երկու անգամ գրում եմ։ Թղթաբերից թղթաբեր նամակ եմ սպասում, բայց շատ քիչ է, որ ստանում եմ։ Վաղինակից ցարդ մի նամակ եմ ստացել, իսկ ձեր «հունիսի ութ» թվագրված նամակը մի շաբաթ առաջ եմ ստացել։ Ինչ որ է, տեսնում եք, որ միակ մխիթարությունս ձեր նամակն է. առաջին քարտովս գրածիս համաձայն` այստեղ ինձ հետ բանտարկված մարդկանցից հինգ հոգի ազատ արձակվեցին։ Արձակվածների մեջ Բյուզանդ էֆենդի Պոզաճյան կա. շիվարած մնացել եմ. մինչև հիմա ինչի՞ են սպասում. աշխարհը գիտի, որ ես ոչ մի քաղաքական կոմիտեի չեմ մասնակցել։ Իմ աշխատանքով ընկնում-ելնում էի և միայն ձեր ապրուստի մասին էի մտածում։ Հալաճյան Պետրոս էֆենդիի բարևից գոհ մնացի, սակայն ազատ արձակվելս իրենից եմ սպասում, որովհետև բոլորից ավելի ինքն է տեղյակ, որ ես ներկա կառավարության, մանավանդ ներքին գործոց նախարար Թալեաթ բեյի` սահմանադրության համար ցույց տված զոհաբերությունները գնահատողներից եմ եղել։ Ձեր մայրը հուսահատված,աչքերը լացակումած թող մի անգամ էլ դիմի Հալաճյան էֆենդիին, եթե հարկ է, աղերսագիր տա, իմ մասին քննություն պահանջի. ամե՛ն պայքար այս անիրավությանը վերջ տալու համար, ամե՛ն մի քայլը խորհելո՛վ թող աշխատի։ Հա՛յկ, որդի՛ս, պատրիարքի մոտ գնալով` իրեն հասկացրի՞ր, որ Խոճասարյանի արձակվելը ապահովելը բավական չէ……անմեղ լինելս շա՛տ լավ գիտի. ասա՛ իրեն,խնդրում եմ, մի կտոր մխիթարագիր գրի Ինձ գրելիք նամակները ընդարձակ գրեցեք։ Գիշերցերեկ ձեր առողջության և հանգստի համար եմ մտածում։ Ամեն շաբաթ նամակ գրեցեք, մինչև այս ամսվա վերջը փողի կարիք չունեմ։ Այս ամսագլխին Պեյօղլուի եկեղեցի գնացեք և ամսականիցս երկու ոսկի վերցրեք և ուղարկեք։ Այս էլ քանի անգամ աշակերտիս՝ Երվանդին ու նրա հորն ու մորը բարևներ եմ գրում. ո՛չ մի տեղեկություն չեք տալիս, անպայման պատասխանի եմ սպասում։ Ինձ համար երբեք հոգ մի՛ արեք. առողջ եմ, միայն ձեր կարոտին չեմ դիմանում: Բոլորիդ համբուրում եմ և բարևում։


20 հունիսի 1915,Այաշ "

Աղբյուրը՝ Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջ: