СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայաստանի անտառները

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայաստանի անտառները»

Հայաստանի անտառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Հայաստանի անտառներ

ՀՀ սակավ անտառածածկ երկիր է. անտառների ընդհանուր տարածքը 407681 հա է, որը կազմում է ՀՀ տարածքի 23, 7%-ը։ ՀՀ ներկայիս անտառազուրկ զգալի տարածությունները վաղ անցյալում ծածկված են եղել անտառներներով։ Այդ են վկայում հին պատմիչները և անտառներների մնացորդները։ Հայոց թագավորների հովանավորությամբ ու նախաձեռնությամբ արքունի կալվածք Այրարատ նահանգում տնկվել են արհեստական անտառներ։

Հայաստանի դենդրոֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխավոր կամ անտառկազմող, երկրորդական կամ ստորադաս, «լուսավոր» անտառներների չորասեր և հազվագյուտ տեսակներ, արժեքավոր թփեր և վայրի պտղատուներ։ Գլխավոր կամ անտառկազմող տեսակները (հաճարենի, կաղնի, բոխի, սոճի) անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն ամենախոշոր ծառերն են, որոնք գրավում են առաջին շարահարկը և զբաղեցնում են մեծ տարածք։ Երկրորդական կամ ստորադաս տեսակները (արևելյան բոխի, թխկի, լորենի, կեչի, թեղի, հացենի և այլն) ստվերասեր են, խոնավասեր, զբաղեցնում են երկրորդ շարահարկը։ Լուսասեր և չորադիմացկուն տեսակները (գիհի, վրացական թխկի, Ֆենցլի նշենի, խնկենի և այլն) կազմում են «լուսավոր» նոսր անտառներները։

ՀՀ անտառներներն իրենց ծառատեսակներով ու բուսածածկույթով պատկանում են Կովկասյան և Հայկ-իրանական մարզերին։ ՀՀ Կովկասյան մարզի մեջ մտնող ներկայիս անտառներների հիմն, ծառատեսակները (հաճարենի, բոխի, թխկի, կաղնու շատ տեսակներ, խնձորենի, լորենի, կեռասենի, դժնիկ, թեղի, հացենի և այլնն) տարածվել են վերին միոցենում։ Սառցադաշտային ժամանակաշրջանում վերջնականապես ոչնչացել են անտառներների խոնավասեր ու ջերմասեր տեսակները, և մերձարևադարձային փարթամ անտառներներն իրենց տեղը զիջել են տերևաթափ Աներին, որտեղ գերիշխում են հաճարենին, կաղնին և ցրտադիմացկուն այլ տեսակներ։

Հետսառցադաշտային ժամանակաշրջանում Հայաստանի անտառածածկը նոր փոփոխության է ենթարկվել։ Հայկ-իրանական մարզի (ՀՀ սահմաններում ընդգրկում է Միջին Արաքսյան գոգավորության հատակն իր նախալեռներով, Արփա գետի ավազանը, Ձանգեգուրի հվ. մասը) անտառներներն աչքի են ընկնում չորասեր բուսատեսակներով։ Երրորդական ժամանակաշրջանից հետո տուժել են չորասեր նոսր անտառներները։ Առավել անտառածածկ են ՀՀ հյուսիսարևելյան մարզերը, որտեղ բուսականության հիմնական տիպը հաճարենու անտառներներն են (արևելյան հաճարենու գերակշռությամբ)։

Ենթալպյան անտառային գոտում տարածված են հաճարենու խոնավ անտառներները, որոնց ներսում և եզրերին լայնորեն տարածված են կաղնու զուտ և խառը ծառուտները. Ձուտ կաղնու Աները հիմնականում հարմարված են հվ. չոր լանջերի միջին և վերին գոտիներին, իսկ կաղնու խառը անտառներները՝ արմ. և արլ. լանջերին։ Հս-արլ. մասի կաղնուտներում հիմն, անտառկազմող ծառատեսակներն են վրաց. և արլ. կաղնիները։ Կաղնու առավել տիպիկ անտառներները տարածված են Լոռու մարզում։ ՀՀ հյուսիսում տեղ-տեղ հանդիպում են սոճու անտառներների ոչ մեծ տեղամասեր։ Ամենամեծը Գյուլագարակի և Շահալիի սոճուտներն են։ Հարավում անտառներների համեմատաբար ընդարձակ տարածքներ հանդիպում են Սյունիքի մարզում (հիմնականում՝ վրացական կաղնի, հացենի, թխկի, բոխի, կովկասյան տանձենի, խնձորենի, նաև սզնի, ընկուզենի, հոնի, մրտավարդ, ծառանման տխլենի և այլն)։