СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայաստանի առաջին եկեղեցին

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված է Հայաստանի  առաջին եկեղեցին

Просмотр содержимого документа
«Հայաստանի առաջին եկեղեցին»

Հայաստանի առաջին եկեղեցին



Հայաստանի առաջին եկեղեցին կառուցվել է Տուրուբերան նահանգի Տարոն

գավառի Աշտիշատ կամ Հաշտիշատ ավանում 301 թվականինլ։Գրիգոր

Լուսավորիչն այստեղ կործանել է հայոց հեթանոսական երեք բագինները՝

Անահիտի , Վահագնի և Աստղիկի Վահեվահյան հռչակավոր մեհյանը , այն

վերածել եկեղեցու , կանգնեցրել սեղան ՝հանուն սուրբ

երրորդության։Որպես Գրիգոր Լուսավորչի առաջին ձեռնարկ՝ այդ տաճարը

կոչվել է նաև Մայր եկեղեցի։Տաճարը կառուցվել է Քարքե լեռան ստորոտում

որի կողքով հոսում է Եփրատ գետը,իսկ դիմացը Տավրոս լեռն է ։Եփրատի

հենց այս մասում է Գրիգոր Լուսավորիչը մկրտել հայերին /4 միլիոն /։Այստեղ

է նաև Հացյաց դրախտ անունը կրող անտառակը։

Հայաստանի առաջին եկեղեցու փառքը երկար չտևեց ։7-րդ դարի կեսին

տաճարը կործանվել է արաբ զորապետ Աբդուռահիմի կողմից։Որոշ

ժամանակ անց Մամիկոնյան իշխանները վերակառուցել են այն։Հետո եկել

է մեծ հրոսակապետ Լենկթեմուրը, քանդել եկեղեցին ու վանատունը և

շինաքարերով Սուլուխի մոտ՝ Եփրատի վրա կառուցել տվել քայքայված

մի հին կամուրջ։Աշտիշատից մինչև կամուրջը ոտքով անցնելու երկու

ժամվա ճանապարհ էր։Լենկթեմուրը իր զորքը շարել է տվել Աշտիշատից

մինչև Եփրատ , որոնք միմյանց են փոխանցել քանդված տաճարի

քարերը։ԵՎ,այնուամենայնիվ , եկեղեցու հիմքերը մնացել են և պահպանվել

մինչև 20-րդ դարի սկզբները։

Այս եկեղեցու հարավային կողմում էր գտնվում Սահակ Պարթևի մատուռը,

որը վերանորոգվել է 1810 թվականին։Մատուռի աջ կողմում Սահակ

Պարթևի ,ձախ կողմում ՝ Սուրբ Շուշանի գերեզմաններն են։