СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայաստանի բուսական աշխարհը

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայաստանի բուսական աշխարհը»

Հայաստանի բուսական աշխարհ

Արա լեռ

Հայաստանը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, որը տարածքի բարդ ֆիզիկաաշխարհագրական պայմանների և ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է, 1կմ2 վրա հաշվում են ավելի քան 100 տեսակ, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է[1]։

Բովանդակություն

  • 1Հայաստանի բուսաաշխարհագրություն

  • 2Տեսակային բազմազանություն

    • 2.1Ջրիմուռներ

    • 2.2Քարաքոսեր

    • 2.3Անոթավոր բույսեր

      • 2.3.1Մամուռներ

      • 2.3.2Գետնամուշկեր

      • 2.3.3Ձիաձետեր

      • 2.3.4Պտերանմաններ

      • 2.3.5Մերկասերմեր

      • 2.3.6Ծածկասերմեր

  • 3Էնդեմիկ բույսեր

  • 4Մշակաբույսերի վայրի ազգակիցներ

    • 4.1Հացահատիկային բույսերի ազգակիցներ

  • 5Բրածո բույսեր

  • 6Հայաստանի անտառներ

    • 6.1Հայաստանի դենդրոֆլորա

  • 7Բուսական աշխարհի պահպանություն

    • 7.1Հայաստանի Կարմիր գիրք

  • 8Ծանոթագրություններ

Հայաստանի բուսաաշխարհագրություն

Հիմնական հոդված՝ Հայաստանի բուսաշխարհագրական շրջանացում

Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար։ Համընդհանուր հավանության է արժանացել երկրագնդի բուսաաշխարհագրական շրջանացման Ա. Թախտաջյանի սխեման (1978), ըստ որի՝ Հայաստանը գտնվում է երկու խոշոր, խիստ հակասական բնույթի՝ Եվրասիրիական և իրանաթուրանական բուսական մարզերի շփման սահմանագծում, որտեղ մասնագետներն առանձնացնում են ուրույն բուսականությամբ չորս բուսական գավառներ՝ պոնտական, հիրկանյան, արմենաանատոլիական և ատրպատականյան։

Տեսակային բազմազանություն

Բուսաաշխարհագրական այդ նահանգների, մարզերի և ենթամարզերի, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության շնորհիվ նրա ֆլորան ձեռք է բերել արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ՝ շուրջ 3500 բարձրակարգ անոթավոր բույսերով։ Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում նաև ջրիմուռներըմամուռները և քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։ Գոյություն ունեն ֆլորայի ներթաքույց հարստությունը բնորոշող այլ ցուցանիշներ ևս, որոնք բնութագրվում են զուտ տեղական (աբորիգեն) տեսակների և մնացորդային (ռելիկտային) բուսատեսակների առկայությամբ։

Խումբ

Տեսակների թիվ

Էնդեմիկ տեսակների կամ ենթատեսակների թիվ

Անոթավոր բույսեր

3555

106

Մամուռներ

395

-

Ջրիմուռներ

388

-

Քարաքոսեր

300

-

Ընդամենը

4638

106

Ջրիմուռներ

Հայաստանում ջրիմուռները քիչ են ուսումնասիրված։ Կենսաբազմազանությունը ներկայացված է 388 տեսակով, որոնք հիմնականում պատկանում են կանաչ, դիատոմային, կապտանտառներկանաչ և դեղնանտառներկանաչ ջրիմուռներին։

ՀՀ գրեթե բոլոր մարզերի ջրամբարներում, լճակներում, գետափերին, երբեմն Նաև հողում տարածված են կանաչ, կապտականաչ, դիատոմային և այլ ջիմուռներ։ Տարբեր լճերում, այդ թվում նաև Սևանա լճում ջրիմուռները առաջացնում են ջրի «ծաղկում», որն զգալիորեն վատացնում է ջրի որակը։

Քարաքոսեր

Հայաստանում հայտնի է քարաքոսերի 290 տեսակ, ընդ որում ավելի հիմնովին ուսումնասիրվել է Սևանի ավազանը, ուր հանդիպում է 190 տեսակ։

Ըստ կենսաձևերի Հայաստանում գերիշխում են կեղևանման քարաքոսերը (մոտ 40%), որոնց մեծ մասը բնակվում են քարերի վրա։ Կան նաև տերևանման, թփանման և ումբիլիկատային ձևեր։

Անոթավոր բույսեր

Անոթավոր բույսերը ներառում են բարձրակարգ բույսերի խմբերը. Հայաստանում հաշվում են ավելի քան 3500 տեսակ, որը կազմում են Կովկասի ֆիտոբազմազանության շուրջ 50%-ը։

Մամուռներ

Հայաստանում հանդիպում է մամռանմանների 430 տեսակ տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryum argenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantia polymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում։

ՀՀ-ում տարածված գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում։ Առավել ուսումնասիրված տերևացողունային մամուռների դասը ներկայացված է 347 տեսակներով։ Նշվածներից 108 տեսակը հազվագյուտ է։

Գետնամուշկեր

Գետնամուշկեր հանդիպում է 2 տեսակ՝ սելագինելա շվեյցարականը (Selaginella helvetica) ամենատարածված տեսակն է, որը հանդիպում է Հյուսիսային Հայաստանի խոնավ մերձալպյան ճահիճներում։

Ձիաձետեր

ՀՀ-ում հայտնի է ձիաձետերի՝ 6 տեսակ՝ ձիաձետ ընկղմված (Equisetum fluviatile), ձիաձետ ձմեռող (Equisetum hyemale), ձիաձետ ճյուղավորված (Equisetum ramosissimum), ձիաձետ դաշտային (Equisetum arvense) և այլն։

Ձիաձետները տարածված են հանրապետության համեմատաբար խոնավ անտառային և մարգագետնային շրջաններում և հանդիպում են գերխոնավ գետահովիտներում, առուների եզրերին և գետափերին, երբեմն ավազոտ տեղերում ու թփուտներում։

Պտերանմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտերանմաններ ներկայացված է 38 տեսակներով։

Մերկասերմ բույսեր

Հայաստանի ֆլորայում մերկասերմերը ներկայացված են չափազանց աղքատ՝ ընդամենը 9 տեսակներով, այդ թվում՝ 5 գիհի, 1 սոճի, 1 կենի և 2 էֆեդրա։ Հանրապետության դեկորատիվ տնկարկներում հանդիպող մերկասերմ ծառատեսակների մեծ մասը օտարածին է՝ ներմուծված այլ բուսաաշխարհագրական տարածաշրջաններից[2]։

Ծածկասերմ բույսեր

Ծածկասերմեր (ծաղկավոր բույսեր) ներակայցված է տեսակային կազմով և բազմազանությամբ, Հայաստանում տարածված է շուրջ 3015 տեսակ։