Просмотр содержимого документа
«Հայկական լեռնաշխարհը»
«Հայկական լեռնաշխարհը» թեմայի ամփոփում
Դասի թեման- «Հայկական լեռնաշխարհը»
Դասարանը- 6-րդ
Առարկան – հայոց պատմություն
Դասի նպատակները
Այս դասի ընթացքում սովորողները
. Սովորողները կիմանան հայ ժողովրդի պատմական հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի մասին, նրա աշխարհագրական դիրքի, զբաղեցրած տարածքի, վարչական բաժանումների մասին:
. Կբացատրեն Հայկական լեռնաշխարհի սահմանները, անունները:
. Կթվեն և քարտեզի վրա ցույց կտան լեռները, գետերը, լճերը:
. Կմեկնաբանեն պատմավարչական բաժանումները:
. Կվերլուծեն ՀՀ-ն և ԼՂՀ-ն որպես պատմական հայրենիքի մաս լինելը այսօր մեզ համար:
. Կարժևորեն Հայկական լեռնաշխարհի կարևորությունը ներկա սերնդի համար:
. Կհամագործակցեն , կօգնեն, կլրացնեն իրար միասին աշխատելու ժամանակ:
Մեթոդական մաս- Դասը կազմակերպված է հարցակենտրոն կրթություն մեխանիզմով՝ ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞, մտագրոհ, աշխատանք զույգերով՝ «Մեկը տուր, մյուսը՝ ստացիր», «մարդկային քարտեզ», ինքնագնահատում:
Անհրաժեշտ նյութեր- դասագրքեր, քարտեզներ, պաստառներ, թղթեր, քարտեր, գնահատման թերթիկներ:
Դասն սկսվում է մտագրոհով: Սովորողներին հնարավորություն է տրվում մտորել, վերհիշել , կենտրոնանալ թեմայի շուրջ: Աշխատանք զույգերով՝ տրվում է առաջադրանքը և բացատրվում կատարման կարգը, որից հետո սովորողները հաջորդականությամբ ներկայացնում են կատարված աշխատանքները:
Մեկը տուր, մեկը ստացիր
Հայկական լեռնաշխարհի դիրքը |
Ցամաքային | Ծովային |
Մկրտչյան Սիլվի | Ալիխանյան Անժելա |
| |
15 աշակերտների հետ կազմվում է «մարդկային քարտեզ», որը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի 15 նահանգների տեսքը:
Կշռադատման փուլում մտածում են «ինչու՞ ենք սովորում Հայկական լեռնաշխարհը թեման»:
Ինքնագնահատման թերթիկներում ստանում են հանձնարարություն կատարելու:
Անուն ազգանուն | |
Ի՞նչն ամենաշատն ինձ դուր եկավ այս դասից: | |
Ի՞նչն ինձ դուր չեկավ այս դասից: | |
Ի՞նչ տվեց այս դասն ինձ: | |
Ի՞նչ կգնահատեի ինձ: | |
Նոր նյութի հաղորդում սլայդի միջոցով և ուսուցանող թեստ, տնային հանձնարարություն: