Անուն, ազգանուն____________________________________
8-րդ դասարան
Թեմատիկ գրավոր աշխատանք
Ամիս, ամսաթիվ____________________
Ընտրովի պատասխաններով առաջադրանքներ (1-8, յուրաքանչյուրը 0.5 միավոր)
855թ. Սմբատ Բագրատունու գլխավորությամբ որտե՞ղ ժողով գումարվեց:
ա) Դվինում բ) Կարսում գ) Արգինայում դ) Շիրակավանում
Ի՞նչ տեղի ունեցավ Սմբատ Բագրատունի սպարապետի հետ Բաղդատում:
ա) Ճոխ ընդունելության արժանացավ Բուղայի կողմից
բ) Դաժան տանջանքների ենթարկվելուց հետո մահացավ բանտում
գ) Սպանվեց ուրացող նախարարների կողմից
դ)Հրաժարվեց կրոնափոխ լինել և ինքնասպանություն գործեց
893թ. Սմբատ Դվինի կործանարար երկրաշարժից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը կաթողիկոսարանը որտե՞ղ տեղափոխեց:
ա) Կարս բ) Աղթամար գ) Զվարթնոց դ) Էջմիածին
Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի ջանքերով ո՞ր եկեղեցիներն են կառուցվել:
ա) Աղթամար կղզու Ս. Խաչ և Տիգրան Հոնեցի եկեղեցիները
բ) Անի քաղաքի Ս. Գրիգոր և Ս. Փրկիչ եկեղեցիները
գ) Սևանի կղզու Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները
դ) Հոռոմոսի և Հաղպատի վանքերը
Հայոց ո՞ր արքայի օրոք կաթողիկոսարանը տեղափոխվեց Կարս.
ա) Աշոտ Երկաթ բ) Աբաս գ) Աշոտ III Ողորմած դ) Գագիկ I
Ո՞րն է Սյունյաց մետրոպոլիտությաբ կոնտրոնը:
ա) Հաղպատը բ) Նորավանքը գ) Տաթևը դ) Կամրջաձորը
Ներկայումս գործող ո՞ր թեմի համար է հիմք հանդիսացել Ամբերդի եպիսկոպոսությունը:
ա) Արմավիրի բ) Կոտայքի գ) Շիրակի դ) Արագածոտնի
Ո՞ր կաթողիկոսն է 1022թ. հունվարի 6-ին Տրապիզոնում կատարել ջրօրհնեքի ծես.
ա) Խաչիկ Բ Անեցի բ) Խաչիկ Ա Արշարունի
գ) Սարգիս Ա Սևանցի դ) Պետրոս Ա Գետադարձ
Կառուցված պատասխանով առաջադրանքներ (9-14, յուրաքանչյուրը 0.5 միավոր)
Զաքարիա կաթողիկոսի և Աշոտ իշխանաց իշխանի նախաձեռնությամբ ______թ. Շիրակավանում գումարված ժողովը մերժեց Փոտ պատրիարքի՝ քաղկեդոնականություն ընդունելու պահանջը:
Նարեկավանքի աստվածաբան Ս. Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բարձրակետերից մեկն է:
909թ. Հայաստան ներխուժած Յուսուֆ ամիրայի հետ բանակցելու նպատակով Սմբատ I մեծաքանակ նվերներով նրան ընդառաջ է ուղարկում ______________________ կաթողիկոսին:
1066թ. Ծամնդավում գումարված ժողովում կաթողիկոս ընտրվեց Միջագետքի դուքս Գրիգոր Մագիստրոսի որդի Վահրամը, որը պատմության մեջ հայտնի է _______________________________ անունով:
Հովհաննես Ե Դրասխանակերտցին գրել է անունով մի աշխատություն, որում տեղեկացնում է անցյալի և իր ժամանակների կարևոր իրադարձությունները:
Գևորգ Բ Գառնեցին կաթողիկոս է ընտրվել _________թ.:
Հայոց կաթողիկոսների անվան երկու մասերը համապատասխանեցնել միմյանց: ( 1 միավոր)
Զաքարիա Ա ա) Դրասխանակերտցի
Գևորգ Բ բ) Աշտարակեցի
Հովհաննես Ե գ) Մոկացի
Անանիա Ա դ) Ձագեցի
ե) Գառնեցի
Կաթողիկոսների անունները դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության: (1 միավոր)
ա) Խաչիկ Ա Արշարունի
բ) Սարգիս Ա Սևանցի
գ) Գրիգոր Բ Վկայասեր
դ) Պետրոս Ա գետադարձ
ե) Մաշտոց Ա Եղիվարդեցի
Ներկայացրե՛ք Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի մի քանի կարևոր ձեռնարկումներ: (1 միավոր)
__________________________________________________________________________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________________________________________________________________________
2