Անուն, ազգանուն________________________________________
Երկրորդ կիսամյակ
Թեմատիկ գրավոր աշխատանք 1
Նշել ճիշտ պատասխանը (1-8-րդ առաջադրանքներ)
1․ Խորհրդային Հայաստանի կառավարությունը ե՞րբ որոշում ընդունեց անգրագիտության վերացման մասին։
ա) 1925թ․ բ) 1930թ․ գ) 1921թ․ դ) 1936թ․
2․ Ե՞րբ է ԽՍՀՄ ղեկավարությունը որդեգրել կոլեկտիվացման քաղաքականությունը։
ա) 1927թ․ բ) 1929թ․ գ) 1925թ․ դ) 1923թ․
3․ Ե՞րբ է սկսվել խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։
ա) 1939թ․ սեպտեմբերի 1-ին բ) 1941թ․ հունիսի 22-ին
գ) 1943թ․ փետրվարի 2-ին դ) 1945թ․ մայիսի 9-ին
4․ Որքա՞ն կոլտնտեսություն կար Հայաստանում 1940թ․ դրությամբ։
ա) 2000 բ) 1500 գ) 1000 դ) 500
5. Ո՞ր բուհն է բացվել 1928 թվականին։
ա)Երևանի պետական համալսարան
բ) անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ
գ) պոլիտեխնիկական ինստիտուտ
դ) մանկավարժական ինստիտուտ
6 Ե՞րբ է հիմնադրվել ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան։
ա) 1935թ․ բ) 1936թ․ գ) 1943թ․ դ) 1947թ․
7․ Որքա՞ն հայ հայրենադարձվեց 1921թ․ վերջին։
ա) 5000 բ) 2000 գ) 3000 դ) 1000
8. Ո՞վ է 1938 թ․ նշանակվել Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ։
ա) Խորեն Մուրադբեկյան բ) Գևոգ Չորեքչյան
գ) Գարեգին Հովսեփյան դ) Գևորգ Սուրենյանց
Գրել ճիշտ պատասխանը (9-12-րդ առաջադրանքներ)
9․ Ինչպե՞ս էր կոչվում Խորհրդային Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը ըստ Խորհրդային Հայաստանի 1937թ․ սահմանադրության։
——————————————————————————————————
10․ Ո՞րն է հայկական հնչյունային առաջին կինոնկարը։
——————————————————————————————————
11․ Որքա՞ն հայ է հայրենադարձվել 1946-1948թթ․ Մեծ հայրենադարձության ժամանակ։
——————————————————————————————————
12․ Ո՞վ է եղել Արմֆանի առաջին նախագահը։
——————————————————————————————————
13․ Թվարկվածներից որո՞նք են Խորհրդային Հայաստանի արդյունաբերացման արդյունքներից։ Նշել երկու ճիշտ պատասխան։ /1/
ա) Հիմնադրվեց քիմիական արդյունաբերությունը։
բ) Երկրորդ հնգամյակի ընթացքում շահագործման հանձնվեց 18 արդյունաբերական ձեռնարկություն։
գ) Երևանում կառուցվեց արհեստական կաուչուկի գործարան։
դ) Գյումրին դարձավ պղնձաարդյունաբերական կենտրոն։
ե) Ալավերդիում կառուցվեց ցեմենտի խոշոր գործարան։
14․ Իրադարձությունները դասավորել ժամանակագրական ճիշտ հաջորդականությամբ։ /1/
ա) Ստալինի մահը
բ) Լեոնիդ Բրեժնևի իշխանության սկիզբը
գ) ՀԽՍՀ նոր Սահմանադրության ընդունումը
դ) Նիկիտա Խրուշչովի կառավարման սկիզբը
ե) 3620 ընտանիքի արտաքսումը ԽՍՀՄ-ից
զ ) Յակով Զարոբյանի ընտրվելը Հայկոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար
15․ Գիտնականի անունը համապատասխանեցնել գիտության բնագավառին։ /1/
1․ պատմագիտություն ա) Տիգրան Ջրբաշյան
2․ լեզվագիտություն բ) Հովսեփ Տեր-Աստվածատրյան
3․ երկրաբանություն գ) Ստեփան Ղամբարյան
4․ հիդրոտեխնիկա դ) Հրաչյա Աճառյան
ե) Աշոտ Հովհաննիսյան
16․ Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ։ Նշել երկու ճիշտ պատասխան։ /1/
ա) Սևան-Հրազդան հէկ-ի համակարգը /կասկադը/ տալիս էր հանրապետության էլեկտրաէներգիայի շուրջ 95%-ը:
բ)Հայաստանում հացահատիկի բերքատվությունը 1960-1970-ական թթ. գերազանցում էր եվրոպական երկրներին:
գ) 1965թ. կոլտնտեսությունների համար սահմանվեց կենսաթոշակ:
դ) 1945-1965թթ. ՀԽՍՀ-ի բնակչության թիվը հասնում էր 2 միլիոն 134 հազարի:
17․ Ներկայացնել Խորհրդային Հայաստանը լճացման տարիներին:
/2 միավոր/
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————