СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հեքիաթ -խնդիրներ

Нажмите, чтобы узнать подробности

Տրամաբանական հեքիաթ-խնդիրներ իրենց պատասխաններով

Просмотр содержимого документа
«Հեքիաթ -խնդիրներ»

1․Լինում է, չի լինում մի թագավոր և մի իմաստուն են լինում: Թագավորը ցանկանում է իմաստունին վտարել պալատից: Այդ նպատակով նա իմաստունին տանում է մի այնպիսի գետի մոտ, որի ափին միայն կապույտ ու կանաչ քարեր ենլինում: Նա վերցնում է մի պարկ և իմաստունին ասում, որ պարկի մեջ կգցի մեկ կապույտ և մեկ կանաչ քար, եթե նա հանի կապույտը, ապա կշարունակի մնալ պալատոմ, եթե՝ ոչ, ապա նրան կգլխատեն:

Սակայն թագավորը դիմում է խարդախության և երկու կանաչ քար է դնում պարկում:

Ասացեք, խնդրեմ, ի՞նչ պետք է անի իմաստունը, որպեսզի մնա պալատում:

2.Հանդիպում են երկու իմաստուն:Մեկը հարցնում է մյուսին.

-Քանի՞ երեխա ունես:

-Երեք:

-Քանի՞ տարեկան են:

-Իմ երեխաների տարիքների արտադրյալը հավասար է երեսունվեցի,իսկ գումարը` դիմացիդ շենքի պատուհանների քանակին:

-Մի պայման էլ կարող ես ավելացնել:

- Իմ մեծը կապուտաչյա է:

Իմաստունն իսկույն կարողանում է իմանալ երեխաների տարիքը:

Այդ ինչպե՞ս է ստացվում:

3.Մի գործարար իր գրասեղանի վրա ունի 2 խորանարդիկ, որոնց նիստերին թվանշաններ են գրված: Նա ամեն օր խորանարդիկները դնում է այնպես, որ ստացված թիվը լինի այդ օրվա ամսաթիվը: Ի՞նչ թվանշաններ պետք է գրված լինեն խորանարդիկների նիստերին, որպեսզի դա հնարավոր լինի: Ընդ որում, դուք չեք կարող օրինակ՝ 7-րդ ամսաթիվը ներկայացնել մի խորանարդիկի միջոցով, պետք է ներկայացնեք 2 խորանարդիկի միջոցով` «07»:





1.Պատասխան

Իմաստունը կհանի մի քար և առանց նայելու կնետի գետը: Պարկում կմնա մեկ կանաչ քար, իսկ դա նշանակում է,որ իմաստունը հանել է կապույտը: Հետևաբար, նա կմնա պալատում:

2.Պատասխան

Քանի որ երեխաների տարիքների գումարը պետք է հավասար լինի շենքի պատուհանների քանակին, որը միշտ նույն թիվը պետք է լինի, իսկ 36 թիվը 3 արտադրյալների է բաժանվում միայն 3 ձևով.

1 9*4*1=36 (արտադրիչների գումարը հավասար է 14)

2. 9*2*2=36 (արտադրիչների գումարը հավասար է 13)

3. 6*6*1=36 (արտադրիչների գումարը հավասար է 13),

ուրեմն այս տարբերակներից կարող են ճիշտ լինել միայն վերջին երկուսը: Քանի որ երեխաների մեջ մեկը պետք է բոլորից մեծ լինի, ուրեմն այս երկու տարբերակներից ճիշտ կլինի 9տ., 2տ. և 2 տ. տարբերակը:

3.Պատասխան

Ամսվա օրերը նշելու համար /01-31/ գործարարին պետք կլինեն հետևյալ թվանշանները. 0,1,2,3,4,5,6,7,8,9, բայց քանի որ ամսվա մեջ կան 11 և 22 ամսաթվերը, որոնք գրվում են կրկնվող թվանշաններով, ապա անհրաժեշտ կլինեն լրացուցիչ մեկ հատ 1 և մեկ հատ 2 թվանշաններ, ինչպես նաև մեկ հատ լրացուցիչ 0 թվանշան: Ընդամենը հարկավոր են 13 թվանշաններ: Իսկ երկու խորանարդիկները միասին ունեն 12 նիստ: 9 և 6 թվանշանները կգրվեն մեկ անգամ, և անհրաժեշտության դեպքում խորանարդիկը կշրջվի: Այսպիսով՝ առաջին խորանարդիկի վրա կգրենք ՝ 0,1,2,3,4,5 երկրորդ խորանարդիկի վրա կգրենք՝ 0,1,2,6/9/,7,8