ՄԱՅՐԵՆԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
/դասի նմուշ/
Ուսուցչուհի՝ Ս. Հարությունյան
Երևանի հ.171 հիմնական դպրոց
ԹԵՄԱ՝ Մ. Ղուկասյան ,,Հայրենի անտառներ,,
ՆՊԱՏԱԿԸ՝
1.Հասկացնել նյութը սովորելու նպատակը:
2.Զարգացնել ընթերցանության տեխնիկան:
3.Ներկայացնել նյութի ձևը /բաց նամակ/:
4.Մեկնաբանել նյութի բովանդակությունը:
5.Զարգացնել վերլուծական կարողությունները և հմտությունները:
6.Հարստացնել գիտելիքները՝ օգտվելով լրացուցիչ նյութերից:
7.Պատրաստել առցանց դիտողական ուսումնական նյութեր:
8.Կատարել գործնական վարժություններ և առաջադրանքներ:
9.Զարգացնել ստեղծագործական կարողությունները:
10.Պատրաստվել գիտելիքների ստուգման:
Օգտագործել Padlet գործիքի միջոցով խմբավորած նյութերը և ցանցային ռեսուրսները:
ա/ ԱՆՏԱՌԻ ՁԱՅՆԵՐԸ https://www.youtube.com/watch?v=515an742WVg
բ/ ԻՆՉՈՒ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌՆԵՐԸ
1.Անտառներն ապահովում են կենսաբազմազանությունը
Անտառները պարզապես ծառեր չեն, այլ էկոհամակարգ՝ հանդիսանալով միլիոնավոր բույսերի և կենդանիների բնակատեղի։ Ու շատերին թյուրիմացաբար թվում է, թե կարելի է ծառեր հատել, հետո նորը տնկել ու դրանից ոչինչ չի փոխվի: Մինչդեռ ծառերը հատելիս վնասում են անտառի կենդանիներին, բույսերին, քանի որ խաթարվում է նրանց միջև կապը։
2.Մաքրում են օդը և տալիս թթվածին
Պատահական չէ, որ անտառները համարվում եմ մեր մոլորակի թոքերը, քանի որ կանաչ բույսերը կլանում են ածխաթթու գազը և արտազատում թթվածին: Հաշվարկված է, որ անտառներն ապահովում են թթվածնի շրջապտույտի շուրջ 28%-ը:
1 ժամում 1 հա անտառը արտադրում է 200 մարդու համար անհրաժեշտ թթվածին:
3.Կառավարում են ջրային հոսքերը
Անտառները կուտակում են ձյունը, պահում հալոցքաջրերն ու անձրևաջրերը՝ բարելավելով ջրավազանների ջրաբանական ռեժիմը։ Դանդաղեցնելով ձյան հալոցքը՝ անտառները թուլացնում են գետերի վարարումը, օգնում ջրի քանակության հավասարակշռության պահպանմանը։ Տարբեր հաշվարկներով անտառներն ապահովում են բնության մեջ ջրի շրջապտույտի մոտ 50%-ը։ Բացի այդ, անտառները մաքրում են ջրային ավազաններն ու մարդկանց ապահովում են խմելու ջրով։
4.Սնուցում են հողը
Անտառները պաշտպանում են հողերի արգավանդ շերտերը հողմահարումից։ Անտառների ծառերի արմատները նպաստում են, որպեսզի ջուրը ներթափանցի հողի ներքին շերտերը, որի արդյունքում փոխվում է հողի խոնավությունն ու կանխվում է հողի աղակալումը։ Անտառները ամրացնում են նաև սորուն ավազները։ Հողերը ողողումից պաշտպանելու համար հատկապես կարևոր են մեծ թեքություններում գտնվող անտառները:
5.Դեղամիջոցի հումք են
Զարգացող երկրների բնակչության ավելի քան 70%-ն օգտվում է ավանդականդեղամիջոցներից, որոնցից կեսից ավելին ստացվում են անտառային բույսերից: Բոլորիս հայտնի ասպիրինի ստացման համար օգտագործվում են ուռենու ծառից արտազատված նյութեր, իսկ քաղցկեղի դեմ դեղորայքի շուրջ 70%-ի համար` արևադարձային անտառների բույսեր:
6.Կառավարում են գլոբալ տաքացումը
Անտառները կլանում են մթնոլորտի ածխաթթու գազը, որն էլ այժմ կլիմայի փոփոխության գլխավոր պատճառներից է:
գ/***ԾԱՌԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ
Հրաշալի է ծառի խորհուրդը. ծառը հայոց մէջ դարեր շարունակ եղել է սրբութիւն, այդ են վկայում պատմութեան, գրականութեան եւ արուեստի մէջ ծառին տրուած բացառիկ դերը:
Միայն հայոց սրբազան Սօսեաց անտառի մասին գրուել են բազմաթիւ զրոյցներ, պատումներ, գեղարուեստական երկեր. Սօսեաց անտառում աճած հնամեայ ծառերը տեղ են գտել մեր աւանդազրոյցներում` փոխանցուելով դարէդար ու դառնալով հիմք` գեղարուեստական գրականութեան համար:
Սօսեաց անտառը տեղ է գտել նաեւ հայոց ռազմական պատմութեան մէջ` հայոց արքաներն ու իշխանները յաճախ էին գնում Սօսեաց անտառ եւ տարբեր ծառերի շրշիւնների ներքոյ գուշակութիւններ անում պատերազմների, մարտերի ընթացքի ու աւարտի մասին:
Հայոց բոլոր նշանաւոր անտառները տնկուել եւ դարերի ընթացքում պահուել են հայ թագաւորների կողմից: Նրանցից է նաեւ մինչեւ օրս կանգուն (սակայն վտանգի ենթարկուած) Խոսրովի անտառը (տնկել է հայոց արքայ Խոսրով Գ. Կոտակը):
Անտառը սուրբ է եղել հայի համար, սակայն նոյնը չենք կարող ասել այսօր: Ծառզարդարի այս հրաշալի նախօրեակին ցաւով ենք յիշում հայոց հրաշալի անտառներից մէկի` Թեղուտի ոչնչացումը, որը համարւում է մեր ժամանակների կանաչ սպանդներից մէկը…
Արքակաղնի
Ըստ հայագէտ, պատմաբան Հայկ Խաչատրեանի, Հայկական Կիլիկիայում, Վահկայի ու Սսի միջեւ, մի վանք է եղել, որ կաղնիներով շրջապատուած լինելու համար կոչուել է Արքակաղնի: Այստեղ է թաղուել Լեւոն Մեծագործ թագաւորի հայր Ստեփանէն: Հայոց հները հաւատում էին, թէ կաղնու տերեւները օգնում են, որ մարդու ձայնի արձագանգը երկար մնայ օդում: Դրա համար էլ այս վանքում երաժշտութիւն էին ուսուցանում եւ Արքակաղնին հռչակուած էր նաեւ որպէս հայկական երաժշտանոց: Այս վանքում է ուսումն առել մեծ առակագիր Վարդան Այգեկցին:
Արքակաղնին յայտնի էր ոչ միայն իր կաղնիներով, այլեւ` հրաշալի այգիներով ու ծաղկանոցներով: 13-րդ դարի անզուգական տաղերգու Յովհաննէս Երզնկացի Պլուզը գրում է, որ Արքակաղնին լեռնային դրախտ է` պտղալից ձիթենիներով, պարարտապտուղ նռնենիներով, կարմրաբերք խնձորենիներով, կարմրափայլ վարդերով, մաքրամաքուր մանուշակներով ու շուշաններով:
Կաղնու նման երկար կյանք
Աղստևի հովտում՝ Գոշավանքի շրջակայքում, շատ են հնաբուն կաղնիները: Մխիթար Գոշը սիրում էր իր առակները գրի առնել այդ կաղնիներից մեկի տակ: Սաներից մեկի այն հարցումին, թե ինչ խորհուրդ ունի դա, Մխիթար Գոշը պատասխանել է.
– Կաղնու տակ եմ գրի առնում, որպեսզի իմ առակները կաղնու պես երկար կյանք ունենան:
Ոչ միայն կաղնին ու սոսին, այլ նաև բարդին է տեղ գտել հայոց պատմության մեջ. երգեր ու առածներ են հյուսվել բարդու մասին: Կրկին ըստ հայագետ, պատմաբան Հայկ Խաչատրյանի, մեսրոպատառ, հնամյա մի ձեռագիր մատյանում գրված է, որ հայոց բարդիները ծնունդ են առել բռնակալ Բելի դեմ կռվի ժամանակ զոհված հայ զորականների արյունից: Դրա համար էլ նրանք նման են զորաշար կազմած կամ միայնակ մնացած զինվորների: Անտառ չեն կազմում, որովհետեւ Հայկ Նահապետի զինվորները փոքրաթիվ են եղել:«Բայց մենակ լինեն, թե շարքի մեջ, հաղթողի պես բարձր են պահում իրենց գլուխները: Պերճահասակ են, ճերմակաբուն, սաղարթաճոխ, գեղեցկադեմ: Գարնանը բարդու սերմերը տերևներից բեկվում և քամու բերանն ընկած ձյան փաթիլների պես օդում ճոճվելով` հայկական հողից հայկական հող են ընկնում, ծլում ու բարդի դառնում», -գրում է պատմաբանը:
Հայոց Երվանդունի արքաներն ամեն տարի բարդու զվարճատոն են կազմակերպել: Հավաքվել են դպրության Աստծո բոլոր նվիրյալներն ու իրենց երգերը ձոնել բարդի ծառին: Լավագույն բարդիձոները մրցանակ են շահել:
Ահա գեղեցիկ մի ավանդապատում` բարդու մասին.
Տարատերեւ Բարտի
Հնում ուռենին գեղանազ աղջիկ է եղել, իսկ բարտին` սիգաճեմ պատանի: Նրանք սիրում էին իրար: Բայց մի իշխանաւոր որոշում է բարտու գրկից խլել ուռենուն եւ կնութեան առնել: Փախչելով բռնաւորից` ուռենին ու բարտին մտնում են Արաքս գետը եւ լողալով հեռանում հայրենի եզերքներից: Իշխանը, շարժուելով գետեզերքով, ընկնում է նրանց ետեւից: Տղան ու աղջիկը գիտէին, որ հէնց ափ դուրս գան, բռնաւորի ձեռքը կ՛ընկնեն: Բայց եւ այնպէս հեռու գնալ չկարողացան, ուժասպառ եղան եւ Մեղրի աւանի մօտ դուրս եկան գետից: Տղան գիրկն առաւ աղջկան եւ իր քղամիդի տակ այնպէս ծածկեց նրան, որ երբ բռնաւորը մօտեցաւ, ուռենուն չտեսաւ: Կարծելով, թէ աղջիկը շարունակում է լողալ ջրում, իշխանը սկսեց չափչփել գետեզերքը: Գնաց հասաւ ծովափ, ետ եկաւ Մեղրի եւ մնաց զարմացած: Տղայի գետափ դուրս եկած տեղում մի բարտի էր խշշում: Աղջիկն ու տղան, սիրոյ ուժով, գիրկընդխառն, բարտու կերպարանքով ծառ էին դարձել:
Հիմա Մեղրիում տարատերեւ շատ բարտիներ կան, որ ըստ աւանդոյթի, վերընձիւղուել են այդ ծառից: Ճաքճքուած կեղեւով նոյն ծառի վրայ կան ե՛ւ ուռենու, ե՛ւ բարտու ամենաբազմազան ձեւի տերեւներ:
Մեղրու տարատերեւ բարտին հայոց ծառաշխարհի հրաշալիքներից է:
Ծիրանի Կորիզը` Իբրեւ Աւար
Հայոց Տիգրան Մեծ թագաւորի գահակալութեան ժամանակ հռոմէական զօրավար Լուկուլլոսն իր բանակով Հայաստան էր խուժել եւ ուզում էր նուաճել երկիրը: Մեր թուարկութիւնից առաջ 68 թուականին տեղի ունեցաւ Արածանիի նշանաւոր ճակատամարտը, որտեղ հայերը Տիգրան Ծիրանակիրի գլխաւորութեամբ ջարդեցին Լուկուլլոսին ու նրա լէգէոնականներին: Բայց հռոմէացիները ձեռնունայն չհեռացան Հայաստանից: Լուկուլլոսի հրամանով նահանջող լէգէոնականները, որպէս աւար, իրենց գրպանները լցրին ծիրանի կորիզներով եւ հետները հասցրին Հռոմ: Շատ չանցած` Հռոմում ու նրա շրջակայքում մի քանի ծիրանուտներ կանաչեցին: Այստեղից էլ ծիրանը տարածուեց մօտ ու հեռաւոր երկրներում եւ 18-րդ դարում հասաւ Ամերիկա:
***ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՍՅԱՑ ԱՆՏԱՌԻ և ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԻ ՄԱՍԻՆ
https://arevik.armradio.am/2020/05/06/%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82-%d5%b1%d5%a5%d5%bc%d6%84%d5%b8%d5%be-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a1/?fbclid=IwAR3NQ7YZ0ZqnUabIM6XPAW1adI2lWdjZKGTTN6MLof3yhZPES90JypGgKc4
Սոսյաց անտառը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է: Հետագայում՝ հելլենիզմի դարաշրջանում, Երվանդ Դ արքան (մ. թ. ա. 220-201) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։
Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330–338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը, միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով:
Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում՝ ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիները սոսին ծառն անվանել են «Հայկական սոսի»։Հայաստան ներխուժած նվաճողները դարերի ընթացքում ոչնչացրել են անտառը, որի հետևանքով այն գրեթե չի պահպանվել։ Պատմահայր Մովսես Խորենացին գրել է, որ այդ անտառը տնկել է Հսւյկ Նահապետի որդի Արամանյակը:
Հայերի համար Սոսյաց անտառը սրբավայր է եղել, իսկ սոսին՝ սրբազան ծառ:
Սոսին նաև գուշակության ծառ է եղել:
Բացի այդ, մեր նախնիները դրանից պատրաստում էին տարբեր իրեր:
Սոսյաց անտառը գոյատևել է հազարավոր տարիներ: Պատմիչները չեն հաղորդել, թե ինչպես է կործանվել այդ անտառը: Ներկայումս Հայաստանում սոսիների ամենաընդարձակ պուրակը գտնվում է Սյունիքում՝ Ծավ գետի հովտում: Դա Սյունյաց աշխարհի հրաշալի անկյուններից մեկն է:
*********************************
Անհիշելի ժամանակներից սերնդեսերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։ Հատուկ տոներ են եղել, որոնք ժողովուրդը Ծաղկազարդ կամ Ծառազարդ է անվանել։ Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ անունով, կապված է ծառի պաշտամունքի հետ։ Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահպանվել է մինչև մեր օրերը։ Իր ժամանակին սովորություն էր նաև Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ զարդարելը, որից որոշ ավանդություններ մնացել են:
Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ «Կենաց ծառ», «Գիտության ծառ»։ Տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր ծառեր են սրբագործվել։ Ասենք, հնդիկները՝ թզենին, փյունիկեցիները՝ մայրին, Հռոմում՝ կաղնին, Հունաստանում՝ դափնին ու ձիթենին և այլն։
Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Այդ անտառում աճել են սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ տղայի՝Սոս ձևով, երկրորդը՝ աղջկա՝Չինար ձևով։ Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ, որի անտառում հմայություն էին անում՝ ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում մեր նահապետներից մեկը՝ Անուշավանը ,որ կրում էր Սոսանվեր մականունը։ Նվաճողները կտրատել և ոչնչացրել են այդ հոյակապ պուրակը այնպես, որ Սոսյաց անտառից լոկ անունն է մնացել։
*********************************
Հրաշալի է ծառի խորհուրդը. ծառը հայոց մեջ դարեր շարունակ եղել է սրբութըուն .այդ է վկայում պատմության, գրականության եւ արվեստի մէջ ծառին տրոված բացառիկ դերը:
Միայն հայոց սրբազան Սոսյաց անտառի մասին գրվել են բազմաթիվ զրույցներ, պատումներ, գեղարվեստական երկեր. Սոսյաց անտառում աճած հնամյա ծառերը տեղ են գտել մեր ավանդազրույցներում` փոխանցվելով դարեդար ու դառնալով հիմք` գեղարվեստական գրականության համար:
Սոսյաց անտառը տեղ է գտել նաև հայոց ռազմական պատմության մեջ: Հայոց արքաներն ու իշխանները հաճախ էին գնում Սոսյաց անտառ և տարբեր ծառերի շրշյունների ներքո գուշակություններ անում պատերազմների, մարտերի ընթացքի ու ավարտի մասին:Հայոց բոլոր նշանավոր անտառները տնկվել և դարերի ընթացքում պահվել են հայ թագավորների կողմից: Նրանցից է նաև մինչեւ օրս կանգուն (սակայն վտանգի ենթարկված) Խոսրովի անտառը (տնկել է հայոց արքա Խոսրով Գ Կոտակը):
Անտառը սուրբ է եղել հայի համար, սակայն նույնը չենք կարող ասել այսօր: Ցավով ենք հիշում հայոց հրաշալի անտառներից մեկի` Թեղուտի ոչնչացումը, որը համարվում է մեր ժամանակների կանաչ սպանդներից մէկը…
դ/ ԳՏՆԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ,ՆԿԱՐՆԵՐ ,ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ,ԵՐԳԵՐ՝ ԱՆՏԱՌԻ,ԾԱՌԵՐԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
http://www.avangard.am/am/post/13/2243/#.XrdGvagzbIV
ե/ԼՐԱՑՆԵԼ ԾԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՐՔԸ,ՍՈՎՈՐԵԼ ԱՆԳԻՐ
* Ծառի որդն իրենից կլինի։
* Ծառի տակ պառկելով՝ բերանդ տանձ չի ընկնի:
* Կաղնին ընկավ, բայց անտառը կա։
* Բարդին էլ է շատ երկար, բայց ի՞նչ անես որ բար չունի։
* Մի ծառ ընկավ՝տասը տնկի՛ր:
* Մի անգամ քեզ ծառ զգա՝ կացինդ սրելուց առաջ:
* Մի՛ կտրիր այն ճյուղը,որի վրա նստած ես:
* Ծառն արմատով է ծառ:
* Մինչև գարուն չգա, ծառը չի ծաղկի:
* .............................................
զ/ԽԱՂ ՝ԱՆՏԱՌԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
http://school.editprint.am/wp-content/uploads/webapps/drag-and-drop-animals/content.html
է/ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԳԾԱՊԱՏԿԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ԳՐԵԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
https://lh3.padlet.pics/8UNLO1REBI3LpdqSEHS2TDdW-tIhSesfbbZ9xbaifaDV8SCfbEHBLKkZC8bAnQjPrlVXBfZNzB9T6NYl_V24AOVbEzni6kbt=w1366-h608-nu-rw-e365
https://padlet.pics/1/image?t=c_limit,dpr_1,w_720&url=https%3A%2F%2Fpadlet-uploads.storage.googleapis.com%2F547058450%2F99b930e1859782e8a38e8c33c0039840%2F11_2Forest.png%3Ft%3DYVEP1G4-ggmipWFjVhMGztrDmc8injC34AEaTP_WdoDAMB1ivofm1m3k__JrVtRE3SQZeP-CHQHG80MXmPHs-Jrijz2la7OdPA
ը/ ԵԼՔԻ ՔԱՐՏԵՐ կամ ՄՏՔԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ
. Վատ է,որ...
. Ես կարծում եմ ,որ...
. Ես ուզում եմ ,որ...
.Համոզված եմ, որ...
. Լավ է,որ...
. Ես իմացա,որ...
.Տխրեցի,որ...
.Կարևոր է,որ…
թ/ՔԱՌԱԲԱԺԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
*ԻՆՉ ՏԵՍԱ *ԻՆՉ ԼՍԵՑԻ *ԻՆՉ ԶԳԱՑԻ *ՆԱՄԱԿ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ
ժ/ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ /խաղ/
https://wordwall.net/create/entercontent?guid=b54bcfbddaf44912bb838f06f29d18bf&autosave=true
Ի՞նչ է համարվում անտառը:Լրացրու տեքստի բառերը ՝ ,,Անտառը բնության ......... է , ...........,,:
Ի՞նչ է պարգևում անտառը մարդուն:
Թվարկիր անտառ բառով կազմված 5 բառակապակցություն:
Մարդը կարողանու՞մ է ճիշտ օգտվել բնության բարիքներից:
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ անտառի ոչնչացումը:
Ինչպե՞ս փրկենք անտառները,ինչպե՞ս բուժենք նրա վերքերը:
Անտառ բառով 5 նոր բառ կազմիր:
Ո՞ւմ կդիմես անտառների վերականգնման խնդրանքով:
Ո՞րն է քո դերը անտառների պահպանության գործում:
Անտառը բնութագրող 5 բառ թվարկիր:
ժա/ *ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1.ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՏՐՎԱԾ ՍԿԻԶԲԸ : ԳՐԵԼ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
,,Անտառի նոր զգեստը,,
https://sway.office.com/rj43L0RHLaKmwJvM?ref=Link
2.ԳՐԵԼ ԱՐՁԱԿ ԽՈՍՔ՝
,,Զրույց անտառապահի հետ,,
,,Իմ ելույթը բնապահպանական համաժողովում,,
,,Ծառահատումների հետքերով.լրագրողական հայացք,,
,,Անտառահատի ուշացած զղջումը,,
,,Ծառի արցունքները,,
3.ԳՐԵԼ ԱՌԱԿ
4.ՀՈՐԻՆԵԼ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ
5.ԳՐԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
*ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՆԿԱՐԵԼ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԲՆԱՊԱՏԿԵՐ
ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԱՀԻԿԱՇԱՐ՝ ԹԵՄԱՏԻԿ ՆՅՈՒԹԵՐՈՎ
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՆՅՈՒԹԵՐ
https://www.youtube.com/watch?v=IeOK27fAJ38&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=oTcxaqiIg4U&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=8rxkiHql4no&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=-EbL9G-jaog&feature=youtu.be
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%B8%D5%BF_(%D5%AA%D5%A1%D5%B4)#/media/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Shishkin,_Ivan_-_Morning_in_a_Pine_Forest.jpg
http://www.gallery.am/hy/database/item/4252/
2019-2020 ՈՒՍՏԱՐԻ