СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հեռավար ուսուցման ներդրման անհրաժեշտությունը

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հեռավար ուսուցման ներդրման անհրաժեշտությունը»



ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 Հեռավար ուսուցման ներդրումը պայմանավորված է որակյալ, զանգվածային և անհատականացված կրթություն ապահովելու անհրաժեշտությամբ: Գոյություն ունեցող ուսուցման ձևերը տնտեսական և կազմակերպչական տեսանկյունից թույլ չեն տալիս գործնականում նման կրթություն ապահովել, սակայն hեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, լուծում է այդ խնդիրը:

           Հեռավար ուսուցումը կրթություն ստանալու որակապես նոր ձև է, որն առաջացել է XX դարի վերջում՝ շնորհիվ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների: Գիտական տեսանկյունից կրթություն ստանալու այս ձևն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում, քան հեռակա կրթությունը: Այն չի համարվում հեռակա ուսուցման կատարելագործված ձև: Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:

          Հեռավար ուսուցման նպատակը բարձրագույն մասնագիտական կրթական հաստատությունների սովորողներին հիմնական և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրեր յուրացնելու հնարավորություն ընձեռելն է անմիջապես բնակության կամ ժամանակավոր գտնվելու վայրում: Ռադիոյի և հեռուստատեսության հայտնվելը փոփոխություն մտցրեց հեռավար ուսուցման մեթոդներում: Դա բեկումնային պահ էր, երբ ուսուցման լսարանը հարյուրապատիկ մեծացավ: Շատերին են հայտնի 50-ական թվականներին եթեր տրվող ուսումնական հեռուստահաղորդումները: Սակայն այնտեղ կար մեկ էական թերություն՝ սովորողը չուներ հետադարձ կապի հնարավորություն:

          Մասնագետների մեծ մասի կարծիքով, հեռավար ուսուցման զարգացման հիմնական փուլն սկսվեց 1969 թվականին բացված՝ աշխարհում առաջին հեռավար ուսուցման համալսարանի՝ Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի հիմա նադրումով: Այն ազդարարեց բաց կրթության դարաշրջանի սկիզբը. տարբեր երկրներում մի շարք բաց համալսարաններ հիմնադրվեցին՝ զգալի թափ հաղորդելով հեռավար ուսուցման տեսական և գործնական հիմքերի զարգացմանը: Համալսարանի անվանումը բացատրվում էր նրա մատչելիությամբ, ինչը պայմանավորված էր ոչ բարձր գնով և լսարանային պարապմունքներին ոչ այնքան հաճախ այցելելու հնարավորությամբ: 1969 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի ստեղծման մասին հրապարակվեց Թագավորական խարտիա: Որպես անկախ և ինքնավար համալսարան՝ այն գիտական աստիճաններ շնորհելու իրավունք ուներ: Այդ որոշումն աննախադեպ էր Մեծ Բրիտանիայում, որտեղ գիտական աստիճան շնորհելու իրավունք ոչ բոլոր բուհերին էր տրվում: Այդ իրավունքը տրվում էր այն բուհերին, որոնք իրենց գործունեության ընթացքում ապահովում էին դասավանդման բարձր որակ և ունեին բարձր պահանջներ քննությունների նկատմամբ: Այդ Խարտիան Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի համար հիմնադրման պահից յուրահատուկ կարգավիճակ ապահովեց: Պահպանողական Մեծ Բրիտանիայի համար, որտեղ այդ իրավունքը տրվում էր միայն լավագույն դասական բուհերին, այդպիսի որոշումը պատմական էր: Այդ պահից սկսած, ըստ ավանդույթի, համալսարանի պատվավոր ռեկտոր է համարվում Խորհրդարանի նախագահը, իսկ Բաց համալսարանը դառնում է հեռավար ուսուցման համաշխարհային առաջատարը՝ դա հաստատելով երկար տարիների իր գործունեությամբ: Նշենք, որ Մեծ Բրիտանիայում Բաց համալսարանի հիմնադրվելուց հետո ամբողջ աշխարհում նկատվեց ոչ ավանդական համալսարանների թվի կտրուկ աճ: Նման համալսարաններ հիմնադրվեցին Ավստրալիայում, Գերմանիայում (ԳՖՀ), Իսրայելում, Հնդկաստանում, Իսպանիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Պակիստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:   

          Ընդամենը տասնհինգ տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում (Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) ստեղծվեցին մոտ 200 ոչ ավանդական համալսարաններ: Հեռավար ուսուցում իրականացնող համալսարանների թվի աճը հանգեցրեց նրան, որ 70-80-ական թվականներին առկա ուսուցման բաժիններում սովորողներն ավելի քիչ են, քան հիմնական աշխատանքից չկտրված սովորողները: Միայն Մեծ Բրիտանիայում հեռավար ուսուցմամբ սովորողների թվի միջին տարեկան աճը կազմել է 10,8%, իսկ առկա ուսուցմամբ սովորողներինը՝ ընդամենը 2,3%: Սակայն Մեծ Բրիտանիայի փորձը միակը չէր հեռավար ուսուցման կատարելագործման առումով: ԱՄՆ-ի հեռավար ուսուցման զարգացման ռազմավարությունը, որը մասնագետներն անվանում են «ամերիկյան» կամ «հեռարձակման» մոդել, ի տարբերություն «բրիտանականի» կամ «թղթակցականի», կիրառություն է գտել մի շարք երկրներում:

          Եվրոպայում առավել վառ օրինակ է Հեռավար ուսուցման ֆրանսիական ազգային կենտրոնը: Իսկ, օրինակ, Չինաստանում հեռուստատեսության բազայի վրա 80-ականների սկզբին գերակշռում էր հեռարձակվող մոդելը:   Այդ շարքն է դասվում նաև XX դարի 80-90-ական թվականներին ռուսական 4-րդ ալիքում գործող «Ուսումնական հեռուստատեսություն» ծրագիրը, որն իր ծաղկուն շրջանում (80-ականների կեսեր) հեռարձակում էր տարբեր կրթական ծրագրերի մեծ ընտրանի, այդ թվում՝ ուսուցանող ֆիլմեր օտար լեզուներով՝ ըստ ընտրության (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն), ինչպես նաև ուսումնական ծրագրեր աստղագիտության, երկրաբանության, ֆիզիկայի, քիմիայի, պատմության և այլ առարկաների գծով: Կարծիք կա, որ հեռավար ուսուցման զարգացման գործում Մեծ Բրիտանիայի առաջատար լինելը պայմանավորված է ավանդական ուսումնական հաստատությունների ոչ մատչելի լինելով: Ֆրանսիայում, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, զարգացած և մատչելի ավանդական համալսարանների ցանցի առկայությունը բազմաթիվ խնդիրներ է լուծում: XXI դարում համացանցի (ինտերնետ) և համակարգիչների մատչելիության շնորհիվ հեռավար ուսուցումը մեծ տարածում գտավ: Համացանցի մուտքն ավելի բեկումնային եղավ, քան ռադիոյի և հեռուստատեսության: Հնարավոր դարձավ հաղորդակցություն և հետադարձ կապ ապահովել յուրաքանչյուր սովորողի համար՝ անկախ նրա գտնվելու վայրից:

             ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանխատեսումների համաձայն՝ XXI դարում սովորողները լսարանում անցկացնելու են ուսումնառության համար հատկացված ժամանակի ընդամենը 30-40%-ը: Մյուս 40%-ը ծախսելու են հեռավար ուսուցման վրա` ժամանակակից հաղորդակցական միջոցների կիրառմամբ, իսկ մնացած ժամանակը տրամադրելու են ինքնակրթությանը: Դա նշանակում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցների կիրառումը կմեծանա հեռավար ուսուցման գործընթացում և՛ դպրոցական, և՛ համալսարանական, և՛ որակավորման բարձրացման ոլորտներում, այսինքն՝ անընդհատ ուսուցման բոլոր օղակներում:

           Վերջին տարիներին տարբեր երկրների բուհերում, իրոք, հեռավար ուսուցման կազմակերպման գործում մեծ տարածում է ստացել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: Այն արդյունավետ հետադարձ կապ է ապահովում, ինչը նպաստում է ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպմանը, այնպես էլ տվյալ դասընթացը վարող դասախոսի հետ հաղորդակցվելուն: Հե ռավար ուսուցումը դարձել է հեռակա ուսուցման այլընտրանք: Այն ուսուցման նոր ձև է և ոչ թե ձևափոխված հեռակա ուսուցում: Որպես կանոն՝ հեռավար բարձրագույն ուսուցում ստացող անձինք հիմնական առարկաներից քննություն են հանձնում ուսումնական կենտրոններում: Տեսականորեն հնարավոր է, որ սովորողը ուսուցման ողջ գործընթացում ոչ մի անգամ չայցելի ուսումնական հաստատություն: Սակայն գործնականում դա հնարավոր չէ, քանի որ մտավախություն կա, որ ուսուցումը որևէ անձի փոխարեն կարող է անցնել մեկ ուրիշը: Այսուհանդերձ, այդպիսի կրթական ծրագրերի մշակումն արդիական է:  

        Հիշենք, որ ժամանակակից հզոր հեռավար տեխնոլոգիաները որակյալ կրթություն ստանալու եզակի հնարավորություն են ընձեռում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց: Բացի այդ, հեռավար ուսուցումը ձեռնտու է նրանով, որ ուսումնական տարածքների խնդիր չկա: Առկա ուսուցման դեպքում տարածքների վարձակալման ծախսերն ավելի մեծ են, քան հեռավար ուսուցման համար անհրաժեշտ հաշվողական տեխնիկայի հզորացման ծախսերը: Ծախսերը մեծ են միայն հեռավար ուսուցման ծրագրերի ստեղծման փուլում: Երբ դրանք արդեն մշակված են, իսկ ստուգման մեթոդները՝ ներդրված, այլևս սկզբունքային տարբերություն չկա, թե քանի մարդ է սովորում այդ մեթոդով՝ 100, թե 1000: Պրակտիկան ցույց է տալիս, որ շատ ուսումնական հաստատություններում հեռավար ուսուցմամբ սովորողների թիվը հավասար է կամ էլ մի քանի անգամ գերազանցում է առկա ուսուցմամբ սովորողների թիվը: Թերահավատները պնդում են, որ հեռավար կրթությունը փողերի իզուր վատնում է:

         Ավանդական բուհերում սովորողները, նրանց կարծիքով, գիտելիք են ստանում ոչ միայն դասախոսությունների ժամանակ, այլև դասախոսի հետ շփվելու արդյունքում: Բացի այդ, ուսուցման հեռավար ձևերը չեն կարող համապատասխան հսկողություն ապահովել սովորողի կողմից ինքնուրույն կատարվող թեստային և ստուգողական աշխատանքների վրա (չէ՞ որ սովորողին հասանելի են համացանցի ընձեռած հնարավորությունները): Հնարավոր է՝ թերահավատներն իրավացի են, սակայն հեռավար ուսուցման վերաբերյալ կանխատեսումները միանշանակ են. այդ շուկան արագ զարգանալու է մոտակա տարիներին: Դրան կարող են նպաստել հետևյալ գործոնները.

1)հեռավար ուսուցումը թույլ է տալիս սովորել և ստանալ դիպլոմ բարձրակարգ բուհերում՝ չհեռանալով հիմնական բնակության վայրի

2 )հեռավար ուսուցումն ավելի էժան է, քան առկան,

3) համացանցային տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցումը սահմանափակ տեղաշարժման հնարավորություններ ունեցող և հաշմանդամ անձանց համար ճանապարհ է բացում դեպի բարձրագույն կրթություն (այդ թվում՝ ար տասահմանյան բուհերում), ինչը բոլոր զարգացած երկրների սոցիալական քաղաքականության գերակա ուղղություններից է:

 

        Նշված գործոնների համադրումը թույլ է տալիս նորովի իմաստավորել և գնահատել հեռավար ուսուցման պոտենցիալ հնարավորությունները: Այսօր համացանցը հասարակության կյանքի բաղկացուցիչ մասն է: Ժամանակակից սովորողների մեծ մասն ակտիվ կիրառում է այն կյանքում և կրթության մեջ: Դասախոսները գիտակցում են ժամանակակից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը ուսումնական գործընթացում:

        Համացանցի միջոցով հեռավար ուսուցման դեպքում սովորողը՝

1) ինքն է ընտրում իր համար ամենահարմար ուսուցման ժամանակը,

 2) կարող է սովորել «իր սեփական արագությամբ» և իրեն հարմար ռեժիմով,

3) կարող է կենտրոնանալ ուսումնական նյութի որոշակի մասերի վրա,

4) կարող է ամեն օր ստուգել իր գիտելիքները,

 5) կարող է ավելի շատ համագործակցել դասախոսի հետ,

 6) կարող է ավելի արագ ստանալ անհրաժեշտ տեղեկությունները:

         Համացանցային ուսուցման համատեքստում «կենդանի» դասերի նպատակն է. 1) օգնել սովորողներին՝ ավելի լավ յուրացնելու դասընթացը,

2) ապահովել դրական հետադարձ կապ և խթանել ուսուցումը,

3) ուսուցումը կազմակերպելիս հաշվի առնել յուրաքանչյուր սովորողի հույզերը,

 4) օգտագործել ուսուցման հոգևոր բաղադրիչներ,

 5) օգնել սովորողներին ճիշտ հարցադրումներ կատարելու,

6) որոշել սովորողի ուսուցման պահանջարկը:

        Հեռավար ուսուցման պահանջարկ ունեն բնակչության բազմաթիվ սոցիալական խմբեր.

1) սեփականության տարբեր ձևեր ունեցող ձեռնարկություններում աշխատող տարբեր մակարդակի ղեկավարներ և մենեջերներ,

2) հեռավոր համայնքներում ապրող և մեծ քաղաքներում առկա ուսուցման համար միջոցներ չունեցող երիտասարդներ,

3) ժամկետային զինծառայողներ,

 4) աշխատանքից ազատված կամ կրճատված և որպես գործազուրկ գրանցված անձինք,

5) երկրորդ կրթություն ստանալու ցանկություն ունեցող ուսանողներ,

 6) մոտակա կրթական հաստատությունների կողմից առաջարկվող կրթությունից ավելի մրցունակ կրթություն ստանալ ցանկացող անձինք,

7) տարիներ առաջ բուհն ավարտած և աշխատող անձինք, որոնք ցանկանում են նոր գիտելիք ստանալ,

 8) հեռավոր շրջանների բնակիչներ

 9) մարդիկ, որոնց աշխատանքի յուրահատկությունը թույլ չի տալիս սովորել ներկայիս կրթական տեխնոլոգիաների ռիթմով,

 10) բանտարկյալներ,

 11) տարբեր կրթական հաստատությունների ուսուցիչներ,

12) ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձինք: