СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հեթումյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում։

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Երկիր Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Տիրույթներ Լամբրոն բերդ
Տիտղոսներ Իշխան Հայոց Թագավոր
Հիմնադիր Օշին
Մեծագույն ներկայացուցիչ Հեթում Ա
Հիմնում 1073
Ավարտ 1226
Ազգային պատկանելիություն Հայ

Просмотр содержимого документа
«Հեթումյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում։»

Հեթումյաններ



Հեթում

1-ին



1226-1270թթ․


1226 թվականին Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ Կոստանտին Գունստամբլը որդուն՝ Հեթումին ամուսնացրել է Լևոն 2–րդի միակ գահաժառանգ դուստր Զաբելի հետ և նրան հռչակել Կիլիկիայի հայոց թագավոր։ Հեթում 1-ը դառձել է Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243թ․ խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու զորավարի հետ, իսկ 1254թ․, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։Հեթում 1-ը ձգտել է ստեղծել քրիստոնեա-մոնղոլական դաշինք ընդդեմ մահմեդականների։1266թ․ օգոստոսի 23-ին Սև լեռների մոտ՝ Մառի կոչված վայրում տեղի է ունեցել հայ-եգիպտական զորքերի միջև ճակատամարտ, որտեղ հայկական զորքը պարտություն է կրել, արքայորդի Թորոսը՝ զոհվել, իսկ Լևոնը՝ գերի ընկել։



Լևոն

3-րդ



1270-1289թթ․


Հեթում 1-ը գահը հանձնել է եգիպտական գերությունից ազատված Լևոն 3-ին։



Հեթում

2-րդ


1289-1306թթ․

1292 թ․մամլուքները պաշարել ու գրավել են կաթողանիստ Հռոմկլա բերդաքաղաքը, որից հետո հայոց կաթողիկոսությունը տեղափոխվել է Սիս։ 


Լևոն

4-րդ



1306-1307թթ․


1307թ․Սիս քաղաքում հրավիրել է ժողով և ընդունել Քաղկեդոնի երկաբնակության դավանանքը։ Եկեղեցիների միավորման ճանապարհով հայոց արքունիքը ցանկացել է ստեղծել քրիստոնեական երկրների դաշինք ընդդեմ մահմեդականների։Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորքերի հրամանատար Բիլարղուն, 1307թ․ հյուրասիրության նպատակով Անավարզա է հրավիրել Լևոն 4-ին, նախկին թագավոր Հեթում 2-ին և 40 հայ իշխանների ու դավադրաբար սպանել նրանց։ 

Օշին

1308-1320թթ․


Օշինը կարողացել է մոնղոլներին դուրս քշել Կիլիկիայից և երկրի կառավարումը վերցնել իր ձեռքը։ Օշին թագավորն ու  Կոնստանդին կաթողիկոսը 1317թ․ Ադանայի ժողովում  ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։ Արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։



Լևոն 

5-րդ

1320-1342թթ․

 

Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալները։ 1321թ․ Կիլիկիա են ներխուժել Իկոնիայի սուլթանության տարածքում տեղակայված մոնղոլական զորքերը և թուրքմենները։Հաջորդ տարի Կիլիկիա են արշավել մամլուքները։ 1323թ․մայիսի 31-ին կնքվել է հայ-եգիպտական հաշտության պայմանագիր։1335թ․ մամլուքները գրավել ու ավիրել են Տարսոն,Ադանա,Այաս և Մսիս քաղաքները։1337թ․ ծանր պայմաններով կնքել է պայմանագիր՝ զիջելով որոշ տարածքներ և բերդեր։  Լևոնը հանկարծամահ է եղել, որից հետո ընդհատվել է Ռուբինյան–Հեթումյան տոհմի արական ճյուղը։



Լևոն 5-ի մահից հետո արքունական խորհուրդը որոշեց գահը հանձնել նրա հորաքրոջ որդուն՝ Գվիդոն Լուսինյանին։ Լուսինյանները ֆրանսիական ծագում ունեին և կառավարում էին Կիպրոսում։Նրա կառավարումը կարճ տևեց։ 1344թ․ նա իր եղբայր Բոհեմունդի և 300 ֆրանկ ասպետների հետ սպանվեց Ադանա քաղաքում։ Արքունի խորհուրդը որոշեց թագավոր ընտրել Պաղտին Մարաջախտի որդի Կոստանդինին 1344-1362թթ․։ Այսպես հայոց գահն անցնում է Հեթումյանների ազգակից Նղրեցիներին։ 1373թ․ հայոց գահը կրկին թափուր է մնում։ Արքունի խորհուրդը որոշեց գահը հանձնել Գվիդոն Լուսինյանի եղբորորդի Լևոն 6-ին,որն այդ ժամանակ Կիպրոսում էր։ Լևոնը իր ընտանիքի, Պողոս Սսեցի կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ աքսորվել է Կահիրե։ Սուլթանը հայոց կաթողիկոսին թույլատրել է վերադառնալ Կիլիկիա, իսկ Լևոն 6-ին արգելել թողնել Կահիրեն։ Հետագայում Լևոն 6-ը ևս ազատվել է գերությունից և տեղափոխվել ՝ Արևմտյան Եվրոպա։ Հայոց վերջին թագավորը մահացել է 1393թ․ Փարիզում։

Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն  1515  թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։