СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետաքրքիր դեպքեր Թումանյանի կյանքից

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Մի անգամ Հովհաննես Թումանյանի տան սովորական ճաշկերույթներից մեկին ներկա էին մի խումբ գրողներ և այլ մտավորականներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ և այլն: Ներկա էր նաև Մեսրոպ եպիսկոպոս մագիստրոսը, որ անձնապես մտերիմ էր Թումանյանի հետ: Տնեցիներից սեղանի շուրջն էին տիկին Թումանյանը իր երկու մեծ զավակների՝ Մուշեղի և օրիորդ Աշխենի հետ:

Թամադան, իհարկե, Հովհ. Թումանյանն էր:

Այնպես պատահեց, որ Թումանյանը ներկաներին զույգերի բաժանեց և զույգ-զույգ առաջարկեց ներկաների կենացը:

-Խմենք մեր երկու վիպասանների՝ Շիրվանի (Շիրվանզադե) և Ավետիսի (Ահարոնյան) կենացը… Էս էլ մեր երկու բանաստեղծների՝ Ավոյի (Իսահակյան) և Դերենիկի (Դեմիրճյան) կենացը… Էս էլ մեր երկու բժիշկների կենացը…

Եվ այսպես զույգ-զույգ լրացրեց բոլորի կենացները: Մնաց միայն Մեսրոպ եպիսկոպոսի կենացը:

Թումանյանը բաժակը ձեռքը ոտքի կանգնեց: Ներկաներիս ամեն մեկի մտքում միևնույն հարցը ծագեց, թե Թումանյանը ինչպես պիտի զույգ դարձնի Մեսրոպ եպիսկոպոսին, որ միակ կուսակրոնն էր սեղանի շուրջ:

Սրամիտ Թումանյանը, անշուշտ, արդեն մի ելք գտել էր: Բայց ի՞նչ էր այդ ելքը՝ ամենքս անհամբեր էինք իմանալու:

-Հիմա մնաց մեր սրբազանի կենացը,- ասաց Թումանյանը և մի արագ հայացք նետեց մեկ Մեսրոպ եպիսկոպոսի, մեկ՝ իր ավագ դուստր օրիորդ Աշխենի վրա:

-Էս բաժակն էլ առաջարկում եմ խմել մեզ հետ սեղան նստած երկու կույսերի՝ Մեսրոպ եպիսկոպոսի և իմ Աշխենի կենացը…

Մեսրոպ եպիսկոպոսը թեև կարմրեց, բայց մյուսների հետ կուշտ ու կուռ խնդաց:

Просмотр содержимого документа
«Հետաքրքիր դեպքեր Թումանյանի կյանքից»

 · 