СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետաքրքիր փաստեր Գառնու տաճարի մասին (մաս 2)

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

 

1․ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին  Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի  անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

 

2․ 301 թվականից Հայաստանը Քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն: Պատմիչների վկայությամբ` Տրդատ 3-րդի զորքերը հրով ու սրով հաստատում էին նոր կրոնը, անողոքաբար ոչնչացնում հեթանոսական տաճարները, աստվածների մարմարյա արձանները։ Հեթանոսական ամեն ինչ հրի էր մատնվում… Հեթանոսական մեհյանների տեղերում քրիստոնեական եկեղեցիներ էին կառուցում:

Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ` Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրում է եղբորը չավիրել Գառնու տաճարը, քանի որ այն շատ կարևոր է իր համար։ Թագավորը ընդառաջում է քրոջ աղերսին և հրահանգում սահմանափակվել միայն հեթանոսական Աստծո պատկերները ոչնչացնելով:

 

3․ Աստիճանների բարձրությունը ևս պատահական չէ։ Նույնիսկ ամենաթիկնեղ և բարձրահասակ մարդը, բարձրանալով տաճար, ստիպված է խոնարհվել ամեն աստիճանի հետ։ Աստիճանների հանդիսավոր վերելքը պահանջում է դանդաղ, վեհապանծ ռիթմ. անհնար է վազել բարձր աստիճաններով ստիպված ես խոնարհվել ու խորհել։Տաճար տանող աստիճաններն այնքան խոշոր են և դժվար մագլցելի, որ վերև հասնելուց հետո դժվար է պատկերացնել, որ ընդամենը 9 աստիճան ես բարձրացել։

 

Просмотр содержимого документа
«Հետաքրքիր փաստեր Գառնու տաճարի մասին (մաս 2)»