ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Դանիել Վարուժանի պոեմի վերլուծությունը
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն……………………………………………………………………………...…….3
Ստեղծագործությունների ժողովածուները.........……………………………………………4
պոեմի աղբյուրը և պատմական հիմքը………………………………….……..6
Պոեմի դիպաշարը...........................................…………………………………………….……7
Կերպարները...............................................……………………………………………….……8
Կառուցվածքը և գաղափարը....................................................................................................10
Արտահայտչական միջոցները.................................................................................................11
Բառարան....................................................................................................................................13
Օգտագործված գրականություն………………………………...…………………………..15
Ներածություն
Դանիել Վարուժանի ստեղծագործությունները միշտ էլ հայ գրականագիտության ուսումնասիրության ու քննարկումների կենտրոնում են եղել: Գրական քննադատությունն ամենից շատ անդրադարձել է պոեմին: Քանի որ այն 11-րդ դասարանում դասավանդվող ուսումնական նյութ է, ուստի փորձել եմ ավելի մատչելի ներկայացնել և աշակերտների մեջ արթնացնել կատարյալի ձգտում, գեղեցիկն զգալու կարողություն: Պոեմն ինչքան հին է իր պատմական հիմքով և ներկայացված ժամանակով, այնքան արդիական է իր արտահայտած գաղափարով, քանի որ 21-րդ դարն առավել կեղծիքի, ստի վրա հիմնված հարաբերությունների ժամանակաշրջան է, և ուսուցիչներիս պարտքն է աշակերտների մեջ դաստիարակել ազնվություն, բարություն, մեծահոգություն, քաջություն, իսկ այդ ամենը տպավորիչ է դառնում գեղարվեստական կերպարների օրինակներով:
Ստեղծագործությունների ժողովածուները
արտաբերեն, անոնք ո՛չ կը ծռին, ո՛չ կը գծվին, այլ կփշրին, բայց չեն մարիր:-Անոնք բանաստեղծներու ըղեղներն են1 :
Դանիել Վարուժանի ստեղծագործությունների ժողովածուները չորսն են, որոնցից յուրաքանչյուրը լույսի մի ծով է, իսկ այդ ծովի մեջ կա տառապանք, կա ցավ, բայց կա նաև հաճույք, վայելք, պայքար, հոգեկան բավարություն: Ահա թե որտեղից է ծնվում բանաստեղծի հոգու ցավը, որը ազգային ողբերգությունից ( ժողովածուն) բարձրանում է մինչև համամարդկային ողբերգություն (Հեթանոս երգեր ժողովածուն):
ժողովածուում արդեն երևում է բանաստեղծի դավանանքը, որը կերպավորվում և մարմին ու շունչ է ստանում իրական կերպարների միջոցով 1909 թվականին լույս տեսած ժողովածուում: Հայրենիքի փրկության ճանապարհը կերտվում է միայն պայքարով: Հաջորդ ժողովածուն՝ , մի նոր բացահայտում է. կատարյալի ձգտման ճանապարհն անցնում է այնպիսի ոլորապտույտով, որը լցված ցավի ու հաճույքի, հաճույքի ու ցավի խառնուրդով: Հետմահու լույս տեսած ժողովածուն՝ , հայ գեղջուկի բարիքի ստեղծումն է. արարվում է , որը հաստատում է մարդու՝ երկրի վրա երկրորդ արարիչ լինելը:
ժողովածուն կազմված է երկու շարքից՝ և , որոնք հակադրվում են իրենց գաղափարական ուղղածությամբ: Եթե առաջինի մեջ Գեղեցիկի, Զորության պաշտամունքն է, ապա երկրորդում՝ ոգու խեղճությունը, տառապանքն ու ցավը: Այդ պատճառով էլ առաջինին բնորոշ է , իսկ երկրորդին՝ :
Շարքերից յուրաքանչյուրը և առաջին շարքի վերջին ստեղծագործությունը ՝
պոեմը, ունեն նմանատիպ բնաբաններ, որոնց առաջին տողերը նույնն են. ~ռք սարբինային, որտեղ փառաբանում է խչմարը, որի շնորհիվ խաղողի որթը պտուղ է տալիս, իսկ այդ պտուղից ստացվում է գինին: շարքում այդ գինով պսակի, այսինքն՝ գովերգում, պանծացնում է հունական դիցաբանության մեջ հայտնի գինու և խրախճանքի աստված Բաքոսին: Գողգոթայի ծաղիկներ շարքի համար Քրիստոս կ՚պատարագե տողն է, որտեղ գինին մատուցվում է որպես Քրիստոսի արյուն, և ամբողջ շարքն հիշեցնում է Քրիստոսի տառապանքները 20-րդ դարասկզբի մարդկանց տանջանքների ցուցադրումով:
Հարճը պոեմի բնաբանն առանձնացվում է, որովհետև այն այսպիսին է.Ներոն կ՚արբենա: Եթե նախորդ երկու բնաբաններին համապատասխանում են շարքերի բովանդակությունը, ապա այստեղ հակադրվում է պոեմի գաղափարին, քանի որ Տրդատի արարքը ներոնային գազանություն չէ, այլ այն միայն ժամանակակից մարդու աչքերով է այդպիսին: Սրա պատասխանը մենք ունենք պոեմի քնարական զեղման մեջ.
Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,
Ո՛վ ասպետներ հեթանոս, եթե բաղխե ոտքն հանկարծ
Ձեր բազուկի մեկ ոսկրին՝ որ հողին տակ ճերմկած է,
Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե
Ձեզ առասպել դարերու առասպելյալ գազաններ,
Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ:
պոեմի աղբյուրը և պատմական հիմքը
Պոեմի աղբյուրը Մովսես Խորենացու է.լսելով՝ այնտեղ էլ կանգ առավ:2
Այնուհետև Մ. Խորենացին շարունակում է, որ Բակուր իշխանը Տրդատին հրավիրում է խնջույքի, որտեղ էլ Տրդատը տեսնում է Նազենիկ անունով հարճին,որը . ցանկանում է նրան, սակայն Բակուրը մերժում է: Այդ ժամանակ Տրդատն իրեն է քաշում հարճին և գրկում ու համբուրում:Բակուրը փորձում է ազատել հարճին, իսկ Տրդատը սկուտեղն իբրև զենք է գործածում՝ նմանվելով Ոդիսևսին: :
մեջ հիշատակվող Տիրան թագավորը Արտաշես Առաջինի որդի Տիգրան Ա-ն է (Ք. ա. 115-95թթ.), որը հայտնի է նաև Տիգրան-Տիրան անունով :
Մ. Խորենացին ներկայացնում է, որ Տրդատը, վերցնելով հարճին, գնում է Սպեր, որը բավական հեռու է Սյունիքից (այն գտնվում էր Բարձր Հայքում): Դանիել Վարուժանի պոեմում հերոսը, հարճի հետ Սյունիքի սահմանն անցնելով, մտնում է Շիրակ, որոնք իրենց պատմական տարածքներով սահմանակից են
Պոեմի դիպաշարը
Դանիել Վարուժանը, պոմի նյութը վերցնելով Մ. Խորենացուց, ստեղծել է մի գեղեցիկ վիպերգ, որը շնչում է ասպետականությամբ: Հեղինակը պոեմի դիպաշարն սկսում է այնտեղից, երբ Տրդատը հայտնվում է Սյունիքում. նա փախել էր իր թագավոր-աներոջ զայրույթից, քանի որ ծեծել իրենից մշտապես դժգոհող կնոջը և կտրել նրա վարսերը: Բակուրի պալատում էին եկել : Քանի որ Տրդատը հյուր էր, ուստի նա բազմում է Բակուրի կողքին, իսկ մյուսները նստել էին ոչ թե ըստ իրենց պաշտոնների, : Խնջույքը դառնում է կատարյալ, երբ իր նվագով ու հիշեցնող պարով բոլորին հիացնում է կատարյալ գեղեցկություն ունեցող Նազենիկը: Տրդատը հմայվում է հարճով և նրան նստեցնելով իր ծնկին՝ գինի է խմեցնում և համբուրում նրա գինոտ շուրթերը՝ իր արարքներով վիրավորելով Բակուրին, որից և խնդրում է հարճին: Բոլորը թափվելիք արյան հոտ էին առնում. Բակուրը ձեռքի մեջ նուռն էր ճմլում, իսկ Տրդատը համոզված էր, որ : Տրդատը գազանացած վերցնում է սկուտեղը և նետում Բակուրի ճակատին, բայց այն տանում է Բակուրի ականջը: Նազենիկի խնդրանքով հեռանում են Սյունիքից՝ փախչելով Բակուրի և նրա զինակիցների հետապնդումից: Երբ անցնում էին Շիրակի սահմանը, Բակուրի ոսկեզօծ նետը մխրճվու է Նազենիկի ծոծրակի մեջ: երեք անգամ սրսփում է և հանգչում:
Պոեմի ավարտին Տրդատը կանգ է առնում մի իջևանատան մոտ: Երբ տեսնում է Նազենիկի , քարեղեն այդ մարդն արտասվում է կյանքում առաջին անգամ:
Վերջերգում ներկայացնում է, որ իջևանատան մոտ եղած բարդին, որն այդ օրը , վերընձյուղվում է, երբ Նազենիկի մարմինն ամփոփվում է նրա տակ.
Եվ ըսվեցավ թե անոր տերևուտքին մեջ դողդոջ,
Չըքնաղ հոգին վարձակին բընակեցավ դար մ՚ամբողջ,
Լուսընկայինժըպտեցավ, ծոծրակին վերքը տվավ՝ ցույց,
Հովերուն հետ պար եկավ, բամբիռներն իր հնչեցուց:
Կերպարները
Նազենիկ-: Այսպիսի բնաբանով է սկսվում պոեմը, որը Մ. Խորենացին է հաղորդում: Պոեմի մեջ կետ առ կետ ամբողջանում է Նազենիկի կերպարը՝ ցուցադրելով մարմնի բոլոր բարեմասնությունները, Աստղիկ դիցուհուն նվիրված պարը, երգելը: Հետաքրքրական է ներկայացնում հարճի հայացքը. : Հարճի պարը հմայում է բոլորին, որոնք ու անէացած դիտում էին այն.
Ա՛յսպես պարեց վարձակն ալ, մինչև որ քողն հոգիին
Հոն թաթախեց դիրտին մեջ ամեն մարդու բաժակին:
Տրդատն հավատացած է, որ եթե նույնիսկ Աստղիկ դիցուհին տրվեր Վահագնին, ապա այդպիսի հրաշք չէր : Հարճի լուսեղեն էությունն ամբողջանում է Տրդատի բնորոշմամբ. :
Բակուրի՝ սրով նվաճված հարճը, որ փախչում է Տրդատի հետ՝ ցանկանալով լինել նրա գերին, վախենում է դառնալ վրեժի զոհ: Նազենիկի և աղավնու զուգահեռը շատ գեղեցիկ է արված, առավել գեղեցիկ է պատկերը, իսկ մահը կարծես երկնային հրաշքի կործանումն է. : Այն զգում է միայն ձին:
Գեղեցիկն հենց անպես չի կարող ոչնչանալ. այն անմահ է: Գեղեցիկը բնության մի մասնիկն է և շարունակում է ապրել բնության մեջ:
Տրդատ-Չնայած Մ. Խորենացու մոտ ներկայացվում է տգեղ արտաքինով, բայց Դ.Վարուժանը շեշտը դնում է կերպարի հզորության և առնականության վրա.
Հըզոր՝ վիզովն առյուծի և բիբերով աստղահեռ՝
Որոնց բոցեն այրելու համար անգամ մ իսկ բավ էր
Որ անոնց մեջ հանդըգներ առնաբաղձ կին մը նայիլ:
Տրդատը տարբերվում է մյուսներից իր տարօրինակ արարքներով. նախ հենց սկզբից խմում է Վանատուրի և Աստղիկի կենացը, որոնք խորհրդանշում են հուրն արու և հողն հեշտագին, հետո գինոտ բերանը սրբում է իր գոռոզ կնոջ մազերով՝ ծաղրելով այն էգն անուղղա: Նազենիկի պարի ավարտից հետո նրան նստեցնում է ծնկանը, խմեցնում դաշխուրանի գինին, հետո համբուրում գինոտ շուրթերը: Տրդատը պատրաստ է Հարճի համար կռվել Բակուրի հետ, որովհետև համոզված է, որ էգ վագրի հոտն ըմբոշխնել արու վագրին է տրված: Երբ վտանգ է սպառնում Հարճին, փախցնում է նրան՝ փորձելով ամեն գնով պաշտպանել: Նա իր գիրկն է առնում Հարճին, որպեսզի գայլանման մարդկանց՝ կնոջ ասեղների նմանվող նետերը չխոցեն նրա լույս մարմինը: Երևի կերպարն ամբողջացնելու համար է հեղինակը պոեմն ավարտում Նազենիկի մահով, որպեսզի ցույց տա, որ այդ առնական ու քարեղեն մարդու մեջ բույն է դրել անսահման բարի ու ցավակից մի սիրտ. :
Կառուցվածքը և գաղափարը
Պոեմն իր ժանրով քնարապատմողական է, քանի որ դրամատիկ զարգացուների հետ մեկտեղ կան նկարագրություններ և քնարական խոհեր:
Պոեմը կազմված է 600 տողից, յուրաքանչյուր տողը՝ 14 վանկից՝ 7+7 բաժանումներով:
Պոեմի և ամբողջ շարքի գաղափարը խտացված քնարական զեղման մեջ, որն սկսվում է ասպետական ժամանակների փառաբանությամբ, երբ պաշտվում էր Գեղեցիկն ու Ուժը, բայց դրանց հետ համադրվում էր նաև մարդկային խիղճը.
Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց
Սիրտ մը հավետ անձնըվեր՝ տըկարներուն, ընկճվածին:
Ամենակարևորն այն է, որ չկար կեղծիքը, սուտը, նենգը, անարդարը.: Այս մարդիկ իրենց ուժերն սպառում էին պատերազմներում և որսերի ժամանակ՝ տալով այն :
Այսօր մյունխենյան գարեջրով աճուրդի է հանվում սերը. Այն գնվում է, դառնում առուծախի առարկա: ոճիրներ են ծնվում, իսկ նրանց աչքերով ասպետները գազաններ են թվում.
Եվ այժըմ մարդն այս դարու մարդն ըղեղին տակ կըքած,
Ո~վ ասպետներ հեթանոս, եթե բախե ոտքն հանկարծ
Ձեր բազուկի մեկ ոսկրին՝որ հողին տակ ճերմկած է,
Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե
Ձեզ առասպել դարերու առասպելյալ գազաններ,
Ո~վ ասպետներ հեթանոս, ո~վ ասպետի ոսկորներ:
Արտահայտչական միջոցները
Պոեմն արտահայտիչ ու տեսանելի է դառնում գեղարվեստական- պատկերավորման միջոցների լայն կիրառությունը, մեր վիպական երգերին բնորոշ ժողովրդական մտածողությունը, հերոսների կերպաների առասպելական լինելը, չափազանցությունների գործածությունը:
Մակդիրներ-Օգտագործված բազմաթիվ մակդիրներով հեղինակը բնորոշում է և՛ անձ, և՛ բնություն, և՛ գործողություն, որոնք երբեմն երկբաղադրիչ են, երբեմն՝ բազմաբաղադրիչ:
Դուրս են գրված պոեմում հանդիպող գրեթե բոլոր մակդիրները:
Վրնջյուն աստեղացունց մաքրությամբ, շոգի քմպարար, հեղեղ վարդերու, կատաղություն ճաշի, գինեփրփուր բաժակ, գավաթ հրահոսան, աստղահեռ բիբ, լույսերի հոծ ծով, նվագի ծով, պսակ վարդերու, մանյակ լույսերու, գեղեցկության աղոթք, աղոթք մսեղեն, կախարդ սրինգ, երգ բյուրեղ, տարփակեզ սիրտ, մրրիկ կնոջ, գանգուրներ մետաքսե, վիժանուտ վարսեր, սանձակոտոր ճախրանք, գինի հրավառ, ծոց լուսեղեն, քող հոգիի, ժպիտ հեշտագին, հրեղեն սյուն, գինի սիրու, թույն ոխության, մազեր դարալիր, կայծակներու խաղ, սիրահոդ լուսեղ մատներ, առասպելյալ դարերու առասպելյալ գազաններ, երկյուղի տրոփ անգութ, սեր վաճառված, հույս զվարթ, վրեժի գեհեն, հսկաներ սանձարձակ, նետեր մահարձակ, լանջք փրփուր, դժոխորկոր լերան գլուխ, կատաղության խարույկ, թունոտ լեզու սաղապ, հերձակ ժահրաշիթ, ծոծրակ լուսաբուխ, դաշնակության ու գեղի աստվածակերտ, ճամբա հրատոչոր, բեռնավոր փոշիներ տապախարշ, երակներ ծարավ, սառած լուսարձան, ասպետական խաբկանք, ճարտարություն առեղծված, պատրանքի արցունքներ, տերևներ դալկահար, մրրկահար գիշեր, լույս մարմին, ավիշ կենսահորդ, չքնաղ հոգի:
Համեմատություններ-Շատ են հանդիպում համեմատություններ հատկապես նկարագրությունների ժամանակ և նույնիսկ զգայականն ու վերացականը դառնում են տեսանելի ու շոշափելի, բանաստեղծի պատումը՝ առավել հետաքրքրական: Քանի որ դրանք բավական ծավալուն են, դրա համար ներկայացնում եմ մի մասը կամ միայն համեմատելին:
Հեղեղ մ հանկարծ վարդերու, իբրև ամեն կին վար արձակեր սիրտն իր աղու, կիներն իբր օձ գեղածալ, նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ, արշալույսի մը նըման, վարդի մը պես բըռընկած, մարմնույն պես դյուրազգա, լճակի պես կարմիր, իբրև քանասար, որ կինն իր տան մեջ կը լլկեր՝ իբր իր ողկույզն իր տաշտին, ծովուն խորն ընկլուզվող գունդերու պես հրատեսիլ, վարդենիի մը նըման, զեղան աչքերը վըրդովանպատմելի խընդությամբ, ինչպես երկինքն՝ արևով, մարդիկ հզոր և անկեղծ էին նըման գինիին, գըլուխն իբրև լուսընկա, շունչերը կ ելլեն պինչերնեն տաք մոխրի պես, թռավ նըման արծիվին, վագրի նըման պիտի կրծեն, ջրվեժին պես փրփրալի, հրախայթոց օձի պես շըշըչալով, ինք կը սարսռա վարմն ինկած աղավնիի մ հանգունակ, տիեզերքի մը սըրտին նըման՝ դադրած տրոփելե:
Կան նաև փոխաբերույթներ.
Որոնց շոգին քըմպարար կը բարձրանա ոլորուն
Ջահերուն շուրջ կազմելով խըլատեռեր ծըփծըփուն:
Եվ յոթնաղի քընարին որովայնին մեջ տոսախ
Նըվագի ծով մ ըսկըսավ մըրըրկոտիլ աղեբախ:
Ահա առտվան շողերեն հագեր է վարդ ու սուտակ
Պատուհանի առջևի թըզենի ծառն ընդարձակ:
Բառարան
Ագուռ-բուռ, ափ
Աղածրի-մատաղահաս
Աղեբախ-աղիքներից շինված նվագարանի լարերի բախումը
Աղծապիղծ-կեղտոտ, պղծված
Աղկիոն-ծովային թռչուն
Աղու-քաղցր, անուշ, դուրեկան
Անարդիլ-վիթխարի, անճոռնի մեծ
Ապշոպ-շփոթ
Արդընկեց-տեգահար, տեգի զարկից ընկած
Դաշխուրան- թաս
Դափրել-ձիու ոտքի զարկն ու գետին փորելը
Դռույթ-արշավ, գրոհ, խուռներամ շարժվելը
Երաստան-նստուկ, նստատեղ
Զահանդած-զարհուրած, սարսափած
Զիստ-ազդր,սրունք
Լման-լրիվ, ամբողջապես
Լուսածղի-լուսաթև, լուսաբազուկ
Խահ-խորտիկ, համադամ կերակուր
Խենեշ-լկտի, անպատկառ, մեղկ, լիրբ
Խլա-պատմուճան
Խլատեռ-թանկ քող, շղարշ
Խոպալ-ուժգնությամբ առաջ մղվել, խոյանալ
Խրախ-խրախճանք, կերուխում, խնջույք
Կտղանք-տռփանք
Կումբ-վահանի մեջտեղի ուռուցիկ մասը, պորտը
Համորեն-բոլոր, բովադակ, ընդհանուր
Հեղակարծ-հանկարծ, հանկարծակի, անակնկալ, անսպասելի
Հիր-կարմիր, ծիրանագույն
Հուլորեն-ծուլորեն, դանդաղորեն
Հույր-գեր, պարարտ
Ղողել-ծածկել, գոցել, թաքցնել, պահել
Ճապուռ-մագիլ, ճիրան
Ճոշ, ճոշան-զրահ, լանջապանակ
Մախանք-նախանձ, չարություն, խանդ
Շամբուշ-մոլեգնորեն, կրքոտ, պագշոտ
Շանսխուր-պոռնիկի վարձագին
Շմոր-շփոթ,աղմուկ, գժտություն
Շրուշակ-սանձ, բերանակապ
Պարապակ-պարարտ, գեր
Պարտասուն-հոգնած, խոնջած
Պուղել-ցրվել, վանել
Ջաղբել-հորդ անձրև տեղալ
Ջանջիլ-կտորի ազնիվ տեսակ
Ռոշնական-լուսավոր, պայծառ
Սաղապ-անհաստատ, հեղհեղուկ, դողդոջուն, երերուն
Սան-պղնձյա կարաս
Սեղեխ-սիրած, տարփածու
Սնդուս-դիպակ, նուրբ կերպաս
Սրարբած-խիստ գինովնալ, հարբել, սիրով տարվել
Տղընդեր-ուռած փորով, տռզած
Տոսախ-ընտիր փայտ
Փաղփուն-փայլուն, պսպղուն
Փապար-խոռոչ, քարանձավ, ավերակ
Փեռեկտել-պատառել, ճեղքոտել
Փցուն-անպետք, պակասավոր, պիղծ
Քանասար-կատաղի գայլ
Քեմուխտ-ողորկացրած, կոկված կաշի
Քրեիրքուր-գարշելի, վատթար, հանցավոր
Օգտագործված գրականություն
Հ. Թամրազյան, Դ. Գասպարյան, Ժ. Քալանթարյան, Հայ գրականություն, 10-րդ դասարան, Երևան, 2000թ.:
Վ. Կիրակոսյան, Զ. Ավետիսյան, Հայ գրականություն, 11-րդ դասարան, Երևան, 2015թ.:
Դ. Վարուժան, Երկեր, Երևան, 1984թ.:
Դ. Վարուժան, Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 1986թ.:
Հ. Ռշտունի, Հեթանոս հոսանքը և Դանիել Վարուժանի պոեզիան,Պատմաբանասիրական հանդես N3, 1982թ.:
Հ. Սիրունի, Դանիել Վարուժան, Պուքրեշ, 1940թ.:
Մ. Շոլինյան, Վարուժանագիտական դիտարկումներ, Գրական թերթ, 02.01.2014թ.:
Մ. Խորենացի, Պատմություն հայոց, Երևան, 2003թ.:
Հայ ժողովրդի պատմություն, Հ 1, Երևան, 1971թ.:
Ա. Սուքիասյան, Հոմանիշների բառարան, Երևան, 1965թ.:
Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Հ 1-4, Երևան, 1976թ.:
Ռ. Սաքապետոյան, Արևմտահայերեն-արևելահայերեն ուղղախոսական-բացատրական բառարան, ԵՊՀ հրատարակչություն, 2000թ.:
Պ. Սևակ, Վարուժանի պոեզիան, Հ 3, Երևան, 1983թ.:
1 Դ. Վարուժան, Երկեր, Երևան, 1984, էջ 454
2 Մովսես Խորենացի, Պատմություն հայոց, Երևան, 2003թ., էջ 189:
15