Թեմա 2 – «ՀՀ Սահմանադրություն» և «Չափորոշիչ»։
(Ծանոթացել եմ նյութին)
«Կրթությունը անձի, հասարակության, պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու համար»։
Կրթության իրավունքի մասին դրույթը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվ․։
Հոդված 39 «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է,բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ։ Միջնակարգ կրթությունը պետական ուս․ հաստատություններում անվճար է։ Բարձրագույն ուս․ հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցույթային հիմունքներով անվճար պետական և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով։ Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին»։
Օրենքներ և նորմատիվ փաստաթղթեր․
«Կրթության մասին օրենք» , « Հանրակրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Նախնական մասնագիտական կրթության մասին», «Միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին», և այլն։
Կրթական համակարգ։
«ՀՀ կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, կրթության հաջորդականությունն ապահովող տարպեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է»։
Չափորոշիչ
Պետական չափորոշիչը նորմատիվ փաստաթուղթ է, որը հաստատում է ՀՀ Կառավարությունը։ Չափորոշիչը սահմանում է․
1․ Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը
Կրթական ծրագրերի առավելագույն ծավալը
Ըստ կրթական մակարդակների՝ շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները
Սովորողների գնահատման համակարգը
Հիմնական ծրագրեր
ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները
շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները ՝ ըստ կրթական աստիճանների ու ուսումնական բնագավառների
հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները
սովորողնարի գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը։
Առարկայական Չափորոշիչ
Ներառում է ․
առարկայի հայեցակարգը, որում ներկայացված են այն սկզբունքները, հարցադրումներն ու հիմնախնդիրները, որոնք կողմնորոշիչ դեր ունեն կրթության բովանդակության մեջ տվյալ առարկայի դերն ու գործառույթները որոշելու և կրթության իրականացումն ապահովող անհրաժեշտ նյութերը՝ չափորոշիչները, ծրագրերը, ձեռնարկները մշակելու համար,
առառկայի ուսումնական նպատակները,
առարկայական բովանդակային պարտադիր միջուկը
ուսումնական գործունեության տեսակները, որոնք ուսուցման գործընթացում ըստ նպատակահարմարության կարող են ընտրվել և կիրառվել ուսուցչի կողմից
սովորողների պատրաստվածությանը /գիտելիքներ, կարողություններ, հմտություններ/ ներկայացվող պահանջների և արժեքային համակարգի բացատրությունները
ուսուցման արդյունքների ստուգման և գնահատման կարգը, որում հստակեցվում և որոշակիացվում են գնահատման « 10» միավորային սանդղակը, սովորողների գրավոր աշխատանքները և բանավորհարցումները ստուգելու, ընթացիկ և կիսամյակային գնահատումներ կատարելու սկզբունքները
գրականության ցանկը։
Գրականություն
1․ «Հանրակրթության իրականացման հիմքեր» Գ․Տիգրանյան,Ռ․ Վարդանյան, Վանատուր տպարան, 2015թ․