СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հիվանդություն և վնասվածք

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հիվանդություն և վնասվածք»

Հիվանդություն և վնասվածք

Մեզնից շատերը իրենց կյանքի որոշակի շրջանում ինչ-որ վնասվածքներ են ունեցել: Ահա հետաքրքրիր փաստեր այն մասին, թե ինչպես է մեր օրգանիզմը արձագանքում արտաքին միջավայրի վտանգների և սթրեսոր գործոնների հանդեպ:

66. Երկուշաբթի օրը ինֆարկտների հավանականությունն ամենամեծն է: Եվս մի պատճառ երկուշաբթիները ատելու համար: Շոտլանդիայում 10 տարի տևած հետազոտությունը ցույց է տալիս, որ երկուշաբթի օրերին 20% ավելի շատ մարդիկ են մահանում ինֆարկտից: Հետազոտողները ենթադրում են, որ դրա պատճառը շաբաթվա վերջում ունեցած չափից դուրս զվարճանքի և աշխատանքի գնալու սթրեսի արդյունքն է:

67.  Մարդիկ ավելի երկար կարող են ապրել առանց սննդի, քան առանց քնի: Եթե դուք ձեզ ավելի հարմար կզգաք մեկ գիշեր չքնել, բայց դրա փոխարեն բավարար սնվել, այդ զգացումը շատ կարճ կտևի: Ջրի առկայության դեպքում մարդը մոտ երկու ամիս կարող է ապրել առանց սննդի՝ կախված օրգանիզմում առկա ճարպի և այլ սննդանյութերի առկայությունից: Քունը կորցրած մարդիկ, մյուս կողմից, սկսում են անհատականության և հոգեբանական փոփոխություններ զգալ արդեն մի քանի օր չքնելուց հետո: Ամենաերկար ժամանակահատվածը, որի ընթացքում մարդը մնացել է առանց քնի, դա 11 օրն է: 11 օր չքնելուց հետո փորձարկվողի մոտ առաջացել էին տեսողական պատրանքներ, նա չէր իմանում, թե ինչ է անում և չէր կարողանում խոսել:

68.  Սովորական արևայրուքը շատ ուժեղ վնասում է արյունատար անոթները: Հետազոտությունները ցույց են տվել, որ արևայրուքից հետո 4-15 ամիս է պետք ամբողջությամբ վերականգնվելու համար: Դրա համար մի ալարեք պաշտպանական քսուքներով ծածկել մաշկը, երբ հաջորդ անգամ դուրս գաք արևոտ եղանակին:

69.  Հիվանդությունների շուրջ 90%-ը պայմանավորված է սթրեսի բարդացումներով: Եթե դուք ունեք սթրեսներ առաջացնող աշխատանք, ապա այն բացի ձեզ ամեն օր հոգնեցնելուց, կնպաստի նաև ձեր մոտ դեպրեսիայի, արյան ճնշման բարձրացման, սրտային անբավարարության և բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացմանը:

70.  Գլխատվելուց հետո մարդը շուրջ 15-20 վայրկյան պահպանում է իր գիտակցությունը: Կտրված գլխում բավարար արյուն է լինում՝ գիտակցությունը մի քանի վայրկյան պահպանելու համար: