СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հնչյունափոխություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հնչյունափոխություն»

Հնչյունափոխություն



Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխությունների են ենթարկվում։

Օրինակ՝ սեր-սիրել, գույն-գունավոր, սիրտ-սրտակից և այլն։

Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն։

Իսկ ո՞րն է հնչյունափոխության պատճառը։ Երբ բառին վանկ կամ վանկեր են ավելանում, բառային շեշտն իր դիրքը փոխում է՝ ընկնելով բառի վերջին վանկի ձայնավորի վրա։ Իսկ բառային շեշտից զրկված ձայնավորը փոխվում է։

Հնչյունափոխությունը կատարվում է երկու եղանակով․

ա․ երբ մի հնչյունը այլ հնչյունի է փոխվում, կամ երկհնչյունը ձայնավորի է փոխվում

բ․ երբ հնչյունը կամ երկհնչյունը սղվում է, դուրս է մղվում և չի արտասանվում

օրինակ՝ գիր-գրել, էշ-իշամեղու, մատյան-մատենագիր և այլն։

Արդի հայերենում հնչյունափոխվում են է(ե), ի, ու ձայնավորները, յա,ույ,յու երկհնչյունները և գաղտնավանկի ը-ն։