СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հոնիական օրդեր: Հունական դասական օրդեր

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Հունական դասական երեք օրդերներից մեկը:

Просмотр содержимого документа
«Հոնիական օրդեր: Հունական դասական օրդեր»



Հոնիական օրդեր,

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Հոնիական օրդերը Անտիկ Հունաստանի դասական երեք օրդերներից մեկն է։ Մյուս երկուսը դորիականն ու կորնթականն են։ Այն զարգացել է գլխավորապես Հունաստանի փոքրասիական գաղութներում և կապված է ոչ միայն հույների այլև Մերձավոր Արևելքի ժողովուրդների ստեղծագործական ավանդույթների հետ։ Որպես օրդեր այն կազմավորվում է դորիական օրդերից հետո՝ մ․թ․ա․ 7-րդ դարի վերջում։

Հոնիական վեց խոյակներ

Հոնիական օրդերին բնորոշ է համաչափությունների թեթևություն, ձևերի նրբագեղություն, վայելչություն և դեկորի հարստություն։ Ի տարբերություն դորիականի՝ հոնիական սյունն ուներ փոքրասիական խարիսխ՝ ատիկական տարբերակներով։

Սյունագլուխ, Էրեքթեոնի տաճարից, մթա 5-րդ դար

Սյուներն ավելի բարակ և բարեկազմ էին, քան դորիականը (h=8-9d): Սյան բունը պատած էր 20-24 կիսաշրջան կամ էլիպսաձև կանելյուրներով, որոնց արանքում թողնվում էին նոր շերտեր՝ ճանապարհներ։ Սյան խոյակը կապ ունի փայտյա ենթահեծանային բարձիկների հետ։ Ճակատային կողմից երկու խոյակներին կողքից համապատասխանում են գլանաձև բարձիկներ։ Տարածական այս առանձնահատկությունը ստիպել է մշակել հատուկ խոյակներ անկյուններում տեղադրված սյուները պսակելու համար։ Միջսյունային հեռավորությունը դորիականի համեմատությամբ մեծ էր, իսկ երբ արխիտրավը փայտից էր (ինչպես օրինակ Հերայի տաճարը Սամոսում) այն հասնում է մինչև 8,5 մետր։

Զարգացած հոնիական օրդերի անտաբլեմենտը բաղկացած էր արխիտրավից, ֆրիզից և քիվից։ Առանձին դեպքերում բացակայում էր ֆրիզը (օրինակ, Աթենքի Ակրոպոլիսի Էրեքթեոնի տաճարի հարևան սյունասրահում)։ Արխիտրավը բաղկացած էր 3 անհավասար հարթություններից (ֆասցիներից), որոնք իրար նկատմամբ առաջ էին կարկառված։ Ֆրիզը սովորաբար զարդարվում էր զարդաքանդակներով։ Քիվի սալը հենվում էր ֆրիզի վերևում տեղավորված ատամնաշարի վրա և պսակվում ջրահավաք տաշտակով՝ սեմայով։ Արխայիկ շրջանի հոնիական տաճարները մեզ հասել են սահմանափակ թվով և ավերված վիճակում, գլխավորապես փոքրասիական գաղութներում: Դրանց թվին են պատկանում Հերայինը՝ Սամոսում, Արտեմիսինը՝ Եփեսոսում և Ապոլոնինը՝ Միլետոսում։ Սրանք բոլորն էլ կառուցված են մ․թ․ա․ 6-րդ դարում և մարմարակերտ են։ Իրենց չափերով սրանք անհամեմատ մեծ էին Սելենուտի և Պոսեյդոնիայի տաճարներից, սակայն նրանց հետ ունեին ընդհանրություն:

Առանձնահատկություն

Հոնիական օրդերի գլխավոր առանձնահատկությունը նրա խոյակների բազմազանությունն է, որը դարձել է տեսական քննարկումների պատճառ[2]։ Հունական վերածննդի մասին ամերիկյան քննարկումներում հունական ճարտարապետական վերածննդի ոճը ներկայացվում է որպես անխուսափելի երևույթ, որը առաջացել է երիտասարդ ազգի ցանկությամբ և պայմանավորված է եղել հունական իդեալներով:









Պատկերասրահ





Հոնիական սյուներ Տաճարի բնօրինակ