СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ի՞նչ է սոնետը: Սոնետը հայ գրականության մեջ:

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Սոնետ

Просмотр содержимого документа
«Ի՞նչ է սոնետը: Սոնետը հայ գրականության մեջ:»

Ի՞նչ է սոնետը Քնարիկ Տաշչյան

Ի՞նչ է սոնետը

Քնարիկ Տաշչյան

Սոնետ Սոնետ (իտալերեն՝ sonetto, sonare - հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։

Սոնետ

  • Սոնետ (իտալերեն՝ sonetto, sonare - հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։
Հանգավորում Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։

Հանգավորում

  • Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։
Հանգավորում Ահա Վահան Տերյանի սոնետներից մեկը, որն ունի հանգավորման այսպիսի սխեմա. abba abba ccdeed. Իջնում է գիշերն անգութ ու մթին Եվ այգը բացվում դառն ու մահահոտ, Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ Հավատում է դեռ քո առավոտին։ Թող կիտվի խավարն ավելի խրթին, Եվ չարախինդ ճնշե հողն իր արյունոտ, Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ, Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։ Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ Մի հեք նաիրցի գնում եմ անկանգ.- Թող գուժկան գիշերն անհաստատ դավե- Որքան մութը սև՝ այնքան ես համառ, Երկի՛ր, իմ երկիր, հավատով անմար, Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ...

Հանգավորում

  • Ահա Վահան Տերյանի սոնետներից մեկը, որն ունի հանգավորման այսպիսի սխեմա. abba abba ccdeed.

Իջնում է գիշերն անգութ ու մթին

Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,

Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ

Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին,

Եվ չարախինդ ճնշե հողն իր արյունոտ,

Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,

Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ

Մի հեք նաիրցի գնում եմ անկանգ.-

Թող գուժկան գիշերն անհաստատ դավե-

Որքան մութը սև՝ այնքան ես համառ,

Երկի՛ր, իմ երկիր, հավատով անմար,

Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ...

Պատմություն Սոնետների ձևն սկիզբ է առել Վերածնության դարաշրջանի իտալական գրականության մեջ, ուր հայտնի են Դանթեի և Պետրարկայի սոնետները։ Շեքսպիրը գրել է սոնետների մի ամբողջ գիրք (154 սոնետ)։ Այդ ձևով ստեղծագործել են նոր ժամանակների շատ նշանավոր բանաստեղծներ։ Որոշ տարածում է ունեցել նաև այսպես կոչված «սոնետների պսակը», որը բաղկացած է 15 սոնետից և ունի այսպիսի կառուցվածք. յուրաքանչյուր բանաստեղծության վերջին տողը նույնությամբ կրկնվում են իբրև հաջորդի առաջին տող, իսկ վերջին սոնետը գոյանում է նախորդ 14 սոնետների առաջին տողերից։ Հայ գրականության մեջ ամենահայտնի սոնետների պսակի հեղինակը Հենրիկ Էդոյանն է։ Ընդհանրապես հայ գրականության մեջ սոնետի բանաստեղծական կուլտուրան արմատավորվեց շնորհիվ Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի և այլոց։ Սոնետը սիրված ձև է եղել հատկապես արևմտահայ պոեզիայում, ուր նրա անունը բառացի թարգմանել և անվանել են «Հնչյակ»։

Պատմություն

  • Սոնետների ձևն սկիզբ է առել Վերածնության դարաշրջանի իտալական գրականության մեջ, ուր հայտնի են Դանթեի և Պետրարկայի սոնետները։ Շեքսպիրը գրել է սոնետների մի ամբողջ գիրք (154 սոնետ)։ Այդ ձևով ստեղծագործել են նոր ժամանակների շատ նշանավոր բանաստեղծներ։
  • Որոշ տարածում է ունեցել նաև այսպես կոչված «սոնետների պսակը», որը բաղկացած է 15 սոնետից և ունի այսպիսի կառուցվածք. յուրաքանչյուր բանաստեղծության վերջին տողը նույնությամբ կրկնվում են իբրև հաջորդի առաջին տող, իսկ վերջին սոնետը գոյանում է նախորդ 14 սոնետների առաջին տողերից։ Հայ գրականության մեջ ամենահայտնի սոնետների պսակի հեղինակը Հենրիկ Էդոյանն է։
  • Ընդհանրապես հայ գրականության մեջ սոնետի բանաստեղծական կուլտուրան արմատավորվեց շնորհիվ Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի և այլոց։ Սոնետը սիրված ձև է եղել հատկապես արևմտահայ պոեզիայում, ուր նրա անունը բառացի թարգմանել և անվանել են «Հնչյակ»։
Սոնետների տեսակներ Անգլիական սոնետ Առաջին անգամ սոնետներ այլ լեզուներից անգլերեն է թարգմանել Ջեֆրի Չոսերը։ Նա կազմել է սոնետների մի ամբողջ շարք, որը կազմված է եղել 88 սոնետներից։ Այն անվանել է «Թրոիլի դժգոհությունը»։ Շեքսպիրի սոնետներ Իտալական սոնետ

Սոնետների տեսակներ

  • Անգլիական սոնետ
  • Առաջին անգամ սոնետներ այլ լեզուներից անգլերեն է թարգմանել Ջեֆրի Չոսերը։ Նա կազմել է սոնետների մի ամբողջ շարք, որը կազմված է եղել 88 սոնետներից։ Այն անվանել է «Թրոիլի դժգոհությունը»։
  • Շեքսպիրի սոնետներ
  • Իտալական սոնետ