СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Индия, Китай, Япония в средние века

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Индия, Китай, Япония в средние века»

«Մի՛ մոռացիր անցյալը. այն ապագայի ուսուցիչն է»





Համաշխարհային պատմություն

Դասարան-7-րդ











Հնդկաստանը Չինաստանը Ճապոնիան

միջնադարում









Բարև ձեզ սիրելի աշակերտներ, հետևյալ հարցերի միջոցով կամփոփեք "Հնդկաստանը "թեման,կդիտեք հետևյալ հղման տեսանյութը

https://www.youtube.com/watch?v=jBaDCQPkdIw- թաջ մահալ

Պատասխանել հարցերին'

1. Հնդկաստանի վիճակը միջնադարի շեմին:

2. Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Հնդկաստանում Գուպտաների օրոք:

3. Ի՞նչ դեր է ունեցել Դելիի սուլթանությունը Հնդկաստանի պատմության մեջ:

4. Ե՞րբ և ո՞վ է հիմնադրել Մեծ Մողոլի կայսրությունը: Ինչո՞ւ է տերությունն այդպես կոչվել:

5. Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հնդկաստանում շահ Աքբարի կառավարման տարիներին:

6. Միջնադարում մշակութային ի՞նչ նվաճումներ արձանագրվեցին Հնդկաստանում







Հասարակության սոցիալական կառուցվածքը

Դասեր



Կրոնը



բուդդայականություն Հինդուիզմ

Բրահման Վիշնու Շիվա













Մշակույթային նվաճումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար դիտել առեղծվածը տեսանյութը







Չինաստան

Սովորել դասը(&22,էջ 114)իսկ լրացուցիչ նյութը անցկացնել տետրում։













Պագոդաներ

Այստեղ վերջնականապես ձևավորվում են բնակելի և տաճարական շինությունների տիպերը: Տաճարներն ու պալատների կարկասը փայտից էր`  կավապատ հիմքերի վրա, որոնք իրենց հերթին ծածկվում էին քարերով:   Լայն աղյուսե տանիքները` եզրերով դեպի վերև ձգված, ոչ միայն պաշտպանում են շինությունները անձրևից, այլ նաև հաղորդում էին շինությանը թեթևություն և գեղեցկություն:  Դրանք կարծես թռչում էին քաղաքի ֆոնի վրա, կարծես ինչպես թռչնի լայնատարած թևեր: Եվ իզուր չէ, որ շինության տանիքների եզրերին տեղադրում էին թռչունների կերամիկական քանդակներ:

Սուն շրջանի ճարտարապետությունը առանձնանում է տարրերի բարդությամբ, առաջ են գալիս ճարտարապետական բազմազան դետալներ, նկատվում է ճարտարապետության և բնության միաձուլում: Ավելի է շքեղանում  շինությունների զարդարումը: Ճարտարապետական գլխավոր շինանյութը` փայտն էր. երկրաշարժի ժամանակ դրանք ճոճվում էին, և շինության ավերման հավանականությունը քչանում էր: 

Չինացի ճարտարապետները միշտ ձգտում էին շինությունը կառուցել բնության գրկում` տեղադրելով այն այգու համալիրում: Չինակա ն տներն ունեին ազատ ներքին տարածություն, որոնք անհրաժեշտության դեպքում վարագույրներով բաժանվում էին մասերի: Տները արտաքին աշխարհից բաժանում էին բարակ պատերը,հատակը ծածկվում էր մի եղեգնի ցողուններով, որոնցով  չինացիները հատուկ գորգեր էին  գործում:Դեռ հնուց  չինացիները  սիրում էին իրենց տները զարդարել  ծաղիկներից  պատրաստված կոմպոզիցիաներով` իկեբանաներով:

Չինաստանի և Ճապոնիայի արվեստները այս և շատ այլ առումներով նման են: Ճապոնացիների շինությունների շրջակայքում նույնպես բնություն էր, որի կարևորագույն մասը սակուրա բալենին էր:



Չինական տներն ունեին ազատ ներքին տարածություն, որոնք անհրաժեշտության դեպքում վարագույրներով բաժանվում էին մասերի: Տները արտաքին աշխարհից բաժանում էին բարակ պատերը:

Չինական մշակույթ













Ճապոնիա



Լրացուցիչ նյութը անցկացնել տետրում։

Ի սկզբանե, «սամուրայ» բառը նշանակում էր «նրանք, ովքեր հաճախակի այցելում են ազնվականներին»

Ճապոնիայի բնակչության 10%-ը սամուրայրներ էին: Այնպես որ Ճապոնիայի ներկայիս բնակիչներից շատերի նախնիները սամուրայրներ են եղել:

 Հատուկ արարողություններից զատ, սամուրայները կյանքում շատ հասարակ էին հագնվում: Նրանց առօրյա հագուստները բավականին բարդ էին, բայց լիովին համապատասխանում էին զինվորների պահանջներին:

Կոստյումը կազմված էր տաբատներից, կիմանոյից կամ հիտատարեից:  Կոստյումի ավանդական մասն էր կազմում զենքը: Կիմանոներն արված էին մետաքսից և բացի գեղեցիկ տեսքից, նրանք նաև հով էին պահում:

Կին սամուրայներ   օննա-բուգեյսյա

Նրանց հիմնական զենքը հագինատան է՝ սուր ծայրով մարդկային հասակից բարձր նիզակ: Այդ զենքը շատ թեթև էր և էֆեկտիվ:

















զրահ-- Սամուրայների ամենայուրահատուկ պարագան, թերևս նրանց շքեղ զրահն է: Ի տարբերություն եվրոպացի ասպետների զրահների, սամուրայներինը շատ ավելի հարմարավետն էր և շարժվելուց խնդիրներ չէր առաջացնում:  Լավ զրահը պետք է ամուր, բայց միևնույն ժամանակ ճկուն լիներ: Այն իրենից ներկայացնում էր մետաղից կամ կաշվից պատրաստված զրահ, որը մշակում էին հատուկ նյութերով և ամուր կարում: Աջ ձեռքը սովորաբար ազատ էին թողնում՝ շարժումների մաքսիմալ ազատությունն ապահովելու համար:





















թուր- սամուրայները օգտագործում էին տարբեր տեսակի զենքեր: Ի սկզբանե հիմնական զենքն եղել է թուրը, որը կոչվում է տյոկուտո: Ժամանակի ընթացքում նրանք անցան ավելի կոր թրերի, որոնք արդյունքում վերածվեցին կատաների: Կատանը կարելի է համարել աշխարհում ամենահայտնի թրի տեսակը և, իհարկե, սամուրայների ամենաճանաչելի զենքը:







Կրոնը





Վաղ միջնադարյան ժամանակաշրջանում ճապոնական հիմնական կրոնի՝ սինտոյի կողքին տարածվում էր նաև բուդդայականությունը։ Ճապոնական սինտոն ասում էր որ աշխարհը լցված է աստվածային հոգիներով, իսկ կայսրերը սրբացվում էին և ծագում Արեգակի աստծոց։ Կա մի այսպիսի ավանդույթ, որ 552-553 թթ. հարավկորեական մի կայսր Բուդդայի ոսկեզօծ արձանը և հնդկական որոշ մագաղաթյա ձեռագրեր ուղարկում է ճապոնական արքայազն Կարուին և առաջարկում բուդդայականություն  ընդունել։ Այս առաջարկը մերժվեց, սակայն այն հակասություններ առաջացրեց Սոգո տոհմում։ Պատճառը այն էր, որ ճապոնացիները մտածում էին որ բուդդայականության ընդունումը կուժեղացնի ճապոնական զինվորական ներուժը։ IV դարի վերջին Սյոտոկու Տայսին արդեն ակնհայտ քարոզում էր բուդդայականությունը և նպաստում չինական մշակույթի տարածմանը Ճապոնիայում։ VII դարի 20-ական թվականներին արդեն Ճապոնիայում կար մոտավորապես 50 բուդդայական կառույց։ Նա ողջունում էր բուդդայական վանահայրերի գալուստը, սակայն բուդդայական վանահայրերը իրենց հետ բերում էին նաև չինարեն լեզուն։ Այս իրադարձությունների կիզակետում VII դարի վերջում արդեն իր դիրքերը կորցրեց ճապոներեն լեզուն և սինտո կրոնը։





Սիրելի' աշակերտներ, դիագրամի միջոցով համեմատեք Հնկաստանի , Չինաստանի, և Ճապոնիայի պետական կարգը, տնտեսությունն ու մշակույթը։













Աշխատանքները ուղարկեք ապրիլի 8-ին մինչև 18.30։