СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինտեգրված բաց պարապմունք

Нажмите, чтобы узнать подробности

ԻՆՏԵԳՐՎԱԾ  ԲԱՑ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Просмотр содержимого документа
«Ինտեգրված բաց պարապմունք»

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԲԱՑ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



2013-2014 ՈՒՍՏԱՐԻ

/ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 30 րոպե/



Թեման` Գեղարվեստական ստեղծագործության ընթերցանություն. Հովհաննես Թումանյան Սուտլիկ որսկանը

Թումանյանական թեմաներով նախորդ նյութերի ամրակայում, ամփոփում:

Խնդիրները`

Կրթական- Թումանյանական թեմաներով անցած նախորդ նյութերի ամրապնդում : Ընդհանրացնել երեխաների գիտելիքները ծանոթ հեքիաթների, բանաստեղծությունների,ժողովրդական բանահյուսության տարրերի վերաբերյալ:

Շարունակել ծանոթացնել հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին:

Արթնացնել սեր և հետաքրքրություն գեղարվեստական գրականության տարբեր ժանրերի հանդեպ:

Սովորեցնել բանաստեղծությունը արտասանել արտահայտիչ` հաղորդելով հեղինակի տրամադրությունը, ճիշտ օգտագործել տրամաբանական շեշտերը, դադարները, ռիթմը:

Սովորեցնել հասկանալ հեքիաթի բարոյախոսությունը: Ձևավորել ստեղծագործության հերոսի նկատմամբ սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողություն:

Սովորեցնել կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից խոսք, պատասխանել հարցերին ամբողջական նախադասություններով:

Առաջարկվող սյուժեի օրինակով ձևավորել գիտակցված, ճիշտ վերաբերմունք չմտածված քայլի կամ արարքի նկատմամբ:

Զարգացնող- Զարգացնել երեխաների կապակցված խոսքը, համեմատություններ կատարելու և հարցեր տալու կարողությունները: Հետաքրքրություն առաջացնել գեղարվեստական գրականութան իմաստն ըմբռնելու,դրանց բովանդակությունը հուզականորեն արտահայտելու կարողությունը;

Զարգացնել երեխաների հնչյունային լսողությունը, արտասանական, ձայնային ապարատի կարողությունը:Որոշել տարբերակել ս հնչյունի դիրքը բառասկզբում,բառամիջում:

Դաստիարակչական-Սովորեցնել արտահայտել սեփական վերաբերմունքը Թումանյանի ստեղծագործության հերոսների արարքների հանդեպ: Սովորեցնել տարբերել հորինվածն ու իրականը:

Բառապաշարի հարստացում-Երեխաների բառապաշարը հարստացնել բերնեբերան, թրով- թվանքով, գազ ու կես, շենլիկ, ածել բառերով:

Անհրաժեշտ նյութեր- Բանաստեղծի մեծադիր լուսանկար, հեքիաթների գունազարդ գրքեր, հեքիաթի հերոսի հագուստ, հեքիաթի դրվագները պատկերող մեծադիր նկարներ, գունավոր մատիտներ, ջրաներկ, աշխատանքային տետրեր, ս հնչյուն-տառի ուրվագծված թղթեր, դերային հագուստներ:

Ընթացքը- Դաստիարակը երեխաների ուշադրությունը հրավիրում է նախապես ձևավորած գրքերի կենտրոնի վրա:

-Երեխանե°ր, դուք սիրո՞ւմ եք հեքիաթներ:

-Գիտե°ք` ինչպե՞ս են շատ հեքիաթներ հասել մեր օրերը:

-Ինչպիսի՞ ծանոթ հեքիաթների գրքեր նկատեցիք գրքերի կենտրոնում:

Ընդհանրացնել երեխաների պատասխանները:

Դաստիարակ-Շատ հեքիաթներ մեզ հասել են մեր մայրիկներից, տատիկներից, նրանց էլ` իրենց մայրիկներից և տատիկներից, դուք էլ, երբ մեծանաք, կպատմեք ձեր երեխաներին: Կան հեքիաթներ, որ հայտնի չէ, թե ով է ստեղծել, դրանք ստեղծել է ժողովուրդը, անցել են բերնեբերան:

Ո՞ւմ լուսանկարն է այստեղ փակցված:

Ի՞՞նչ գիտեք Հովհաննես Թումանյանի մասին:

Ի՞նչ է գրել Հովհաննես Թումանյանը:

Ընդհանրացնել երեխաների պատասխանները:

Դաստիարակ- Ճիշտ է, երեխաներ, Հովհաննես Թումանյանը երեխաների համար գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, հեքիաթներ, զրույցներ, գիտե՞ք արդյոք,որ երեխաներ, Հովհաննես Թումանյանը գրել է նաև քառյակներ, խաղեր և խաղիկներ:

-Իսկ ի՞նչ ստեղծագործություններ գիտեք,որ նա թարգմանել է արտասահմանյան գրողների,մանկագիրների գործերից/Գրիմ եղբայրներ,Սագարած աղջիկը..,Գորտը,Կարմիր ծաղիկը,Երեք արջի հեքիաթը,Մոխրոտը և այլն/:

-Եկեք հիշենք, թե մենք Հովհաննես Թումանյանի ո՞ր հեքիաթներին ենք ծանոթ և ի՞նչ բանաստեղծություններ ենք սովորել:

Դաստիարակ-Ճիշտ է, երեխանե՛ր, մենք ծանոթացել ենք Շունն ու կատուն, Գառնիկ ախպեր, Չարի վերջը, Տերն ու ծառան, Ծիտը, Ուլիկը հեքիաթներին և Աշուն, Տերևաթափ, Ծաղիկներ,Մանուկն ու ջուրը,Ամպիկ ոտանավորներին:

-Եկեք հիշենք, թե ինչպես էր սկսվում Շունն ու կատուն հեքիաթը և ինչպե՞ս է ավարտվում:

-Կարո՞ղ եք հիշել ասացվածք, որը կբնութագրի հեքիաթը:

-Ինչ -որ ցանես, այն կհնձես:

-Գառնիկ ախպեր հեքիաթը ի՞նչ սովորեցրեց մեզ:

Ո՞ր ասացվածքը կարող ենք հիշել. Ով ինչ անի` իրեն կանի:

-Չարի վերջը հեքիաթին վերաբերող ի՞նչ բնորոշ ասացվածք կարող եք ասել:

Խորամանկ աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում:

Դաստիարակ-Ձեր կարծիքով Տերն ու ծառան հեքիաթը ի՞նչ նպատակ ուներ:

-Ուրիշի համար հոր փորողը, ինքը կընկնի նրա մեջ:

Խաղ-Իմացիր ` ո՞ր հեքիաթից է:

Դաստիարակ- Երեխաներ, ինչպե՞ս են սկսվում հեքիաթները:

-Ճի°շտ է. Լինում է, չի լինում, ժամանակով, կար-չկար: Այո՛, ժողովրդական հեքիաթները հիմնականում այդպես են սկսվում:

-Իսկ ինչպե՞ս են հեքիաթներն ավարտվում /բարու հաղթանակով/:

Դաստիարակ- Հեքիաթները սովորեցնում են հաղթահարել դժվարությունները, ելք գտնել, լինել հնարամիտ, համբերատար, բարի: Հեքիաթներում օգտագործվում է ժողովրդական արտահայտություններ, որպեսզի հեքիաթի գունագեղությունը չխամրի: Ժողովրդական հեքիաթներում բոլոր կարևոր իրադարձությունները կրկնվում են երեք անգամ:

-Այժմ վերհիշենք Հովհաննես Թումանյանի Ծաղիկները ոտանավորը:

-Ու՞ր գնացին ծաղիկները…

-Սուս, քնած են հողի տակ,

Տաք ծածկված ողջ ձմեռը

Ձյուն ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ հետ

Իր շողերով կենդանի,

Ձմռան սաստիկ ցրտերի հետ

Ձյուն-ծածկոցը կտանի:

Ելե՛ք, -կասի,- իմ մանուկներ

Ու հենց նրանք իմանան,

Դուրս կհանեն գլխիկները,

Աչիկները կբանան:



Արտասանության ժամանակ ընդգծել բառերի հնչերանգը,հիշեցնել խոսքի տեմպի,ձայնի ուժգնության,արտասանության արտահայտչականության մասին:



Դաստիարակ-Հեքիաթներում մենք հանդիպեցինք տարբեր կերպարների` բարի, չար, վախկոտ, ուժեղ, թույլ, արդարամիտ, խաբեբա, սուտասան:

Պարապմունքների ընթացքում մենք սովորել ենք շուտասելուկներ և սուտասելուկներ: Եկե°ք միասին հիշենք մի քանի սուտասելուկ:

Խաղ- Ով ավելի շատ սուտ կասի:

Խաղային շարժառիթ- Ներս է գալիս Սուտլիկ որսկանը:

Դաստիարակ- Այսօր դուք կլսեք մի նոր հեքիաթ` Հովհաննես Թումանյանի Սուտլիկ որսկանը: Եղե՛ք ուշադիր, նոր բառեր պետք է սովորենք /ընթերցվում է նյութը դադարներով, կատարում են ֆիզկուլտդադար/:Օգտագործել դադարներով ընթերցանության մեթոդի հնարներից, երեխաների տալ խթանիչ հարցեր:Ստեղծագործությունն ընթերցել հատվածաբար, առաջարկել քննարկել այն ենթախմբերով: Այնուհետև ստեղծագործության ավարտին առաջադրել հետևյալ հարցերը.

-Ձեզ դուր եկա՞վ հեքիաթը:

-Ինչպե՞ս է սկսվում հեքիաթի ընթերցված հատվածը:

-Քանի՞ որսորդ կար հեքիաթում:

-Ո՞ր սուտն էր ամենազվարճալին:

-Ինչի՞ մասին էր այս հատվածը:

Առաջարկել բաց հարցերի միջոցով ամփոփել ստեղծագործությունը:

Դաստիարակ- Եկեք վանկատենք սուտլիկ և որսկան բառերը: Այս բառերը արտասանելիս ո՞ր հնչյունն է ավելի արտահայտիչ արտասանվում: Կատարենք այդ բառերի հնչյունային վերլուծություն,որոշենք ս հնչյունի դիրքը նշված բառերում: Խաղի միջոցով առանձնացնենք ձայնավոր և բաղաձայն հնչյունները:

Խաղ- Ծափ տու՛ր, երբ կլսես ձայնավոր հնչյուն:

Տարբերակել ձայնավոր և բաղաձայն հնչյունները:

Դաստիարակ- եկեք միասին կազմենք Ս հնչյունով հնչյունակապակցություններ և բառեր:

-Հիմա միասին առանձնացնենք հեքիաթում եղած հոմանիշ և հականիշ բառերը /սուս ու փուս-աղմուկ, կուզ-ուղիղ, սատկած-կենդանի, կարճ-երկար, հաստ-բարակ, անշունչ-շնչավոր, անտակ-տակով, սուտ-ճիշտ/:

Ամփոփիչ հարցեր- 1. Ինչպե՞ս էր կոչվում մեր լսած հեքիաթը:

2. Ինչպե՞ս էր սկսվում հեքիաթը:

3. Արդյո՞ք հեքիաթը ժողովրդական էր:

4. Ո՞վ էր հեքիաթի հեղինակը:

5. Ի՞նչ նոր բառեր սովորեցինք:

6.Ի՞նչ ասացվածք գիտեք ստի մասին:

Խաղ-Գույների աշխարհում

Անհրաժեշտ պարագաներ- կտրտված թղթե երկրաչական պատկերներ, գունավոր մատիտներ, ճշտի և ստի թղթե պարկեր:

Նպատակը- Գույների միջոցով պարզել երեխաների ընկալումը ստի և ճշտի վերաբերյալ, օգնել նրանց հասկանալ սոցիալապես ընդունելի վարքը:

Ընթացքը- երեխաները նախապես կտրտված երկրաչափական պատկերները գունավորում են տաք և սառը գույներով, այնուհետև գունավորված երկրաչափական պատկերները երեխաների պատկերացումներին համապատասխան` փակցնում են ճշտի և ստի պարկերում: Վերջում ստի պարկը հանվում է խմբասենյակից:

19.02.2014թ.



Օգտագործված գրականության ցանկ

Լ. Մանուկյան, Հ. Միտոյան, Մ. Սարգսյան և ուրիշներ, Մանկապարտեզի ավագ խմբի /5-6 տարեկանների/ կրթական համալիր ծրագիր, Երևան 2008.

Ս.Չիբուխչյան , Լ. Սարգսյան Մայրենի լեզվի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան 2011.

Հ. Միտոյան, Լ. Սմբատյան Ուսումնական ձեռնարկ մանակապարտեզի համար Երևան 2010.

Հովհ. Թումանյանի Սուտլիկ որսկանը հեքիաթը,Մանկական ստեղծագործությունների ընտրանի:



5