СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինտեգրված դաս և դասի պլան

Нажмите, чтобы узнать подробности

Ինտեգրված դասը ժամանակակից մեթոդիկայի նորույթներից մեկն է: Ինտեգրված դասի միջոցով արտահայտվում են միջառարկայական կապերը:Այն կարելի է անցկացնել տարբեր առարկաներից: Ինտեգրված դասերը միավորում են տարբեր առարկաների մասնագետների ուժերը և ստեղծում միջառարկայական կապերով հարուստ դասերի օրինակներ: Իհարկե, ինտեգրված դասերը բազմակողմանի գիտելիքներ են ապահովում , հետաքրքիր ու բովանդականլից են դարձնում ուսումնական գործընթացը

Просмотр содержимого документа
«Ինտեգրված դաս և դասի պլան»

Ինտեգրված կրթություն:

Ինտեգրված դասը ժամանակակից մեթոդիկայի նորույթներից մեկն է: Ինտեգրված դասի միջոցով արտահայտվում են միջառարկայական կապերը:Այն կարելի է անցկացնել տարբեր առարկաներից: Ինտեգրված դասերը միավորում են տարբեր առարկաների մասնագետների ուժերը և ստեղծում միջառարկայական կապերով հարուստ դասերի օրինակներ: Իհարկե, ինտեգրված դասերը բազմակողմանի գիտելիքներ են ապահովում , հետաքրքիր ու բովանդականլից են դարձնում ուսումնական գործընթացը:Ինտեգրացված դասերը հանրային կրթության ձևերից մեկն է: Այն իրականացնելու համար պահանջվում են նախապատրաստական լուրջ ջանքեր, սակայն փորձը ցույց է տվել, որ այդ դասերի արդյունավետությունը բավականին բարձր է: Հիմնականում երկու փոխկապակցված առարկաների դասի ընթացքում՝ 45րոպե ունենում ենք աշխատող, ներդաշնակ սովորողներ: Որո՞նք են ինտեգրված դասի առավելությունները, և պե՞տք է այսօր սովորողին դասաժամի այդ ձևը: «Ինտեգրում բառը նկատի ունենք տարբեր առարկաների, ուսումնական նյութերի մեջ մի ամբողջություն՝ փոխադարձ իրար լրացնող՝ և՛ իմաստով, և՛ ձևով: Այն չափազանց գրավիչ ձև է սովորողների համար, սովորողին տալիս է լիարժեք պատկերացում նյութի վերաբերյալ: Դա երկու նյութի խաչմերուկ է, որին հետևում է վերելքը, ապա՝ գագաթը՝ նպատակային դասը:
Այս երկու դաշնակից սուբյեկտների ներկայացումը տարբեր փուլերում հաջողությամբ է ավարտ- վում: Կարող եմ իմ սեփական փորձից մեջբերել օրինակներ. տարբեր նախագծեր արվել են հենց ինտեգրված դասապրոցեսների միջոցով: Ինտեգրացված դասերը հզոր խթան են հանդիսանում սովորողի հոգեկան գործունեությունում: Սովորողները սկսում են վերլուծել, համեմատել, որոնել երկու օբյեկտների ու երևույթների միջև կապը: Այն հոգնածությունը, ձանձրույթը, որը սովորողների մոտ նկատվում է միանման դասից, վերանում է, այս դեպքում դասը առաջացնում է հետաքրքրություն, աշխույժ:
Ինտեգրված դասերը հաճախ ուղեկցվում են բացահայտումներով ու հայտնագործություններով, առաջ է գալիս ստեղծականությունը, հետազոտական աշխատանքը:
Բացի վերը նշվածից, այս տեսակ դասերը ստեղծագործ ուսուցչին հնարավորություն են տալիս հասնել նոր մակարդակի, բացահայտել իր համար տեղեկություններ, մտնել նոր փուլ, իսկ սովորողին՝ զարգացնել ստեղծագործական մտածողությունը, ինքնակրթվելու հնարավորություն ստեղծել: Ընդ որում, ուսումնական նյութերը պետք է լինեն մատչելի, ոչ ծանրաբեռնված, դասարանում ուսումնական գործընթացը պետք է համապատասանի սահմանային ծավալին: Սովորողը պետք է ստանա այնքան տեղեկություն, որ չխճճվի նյութերում:
Ինտեգրացված դասը սովորաբար նախապես պլանավորվում է : Դա անհրաժեշտ է և համապատասխանում է ուսումնական ծրագրին, պատրաստակամություն է այլընտրանքային դասի: Հաճախ դրանք դասեր են՝ ինտեգրված ըստ թեմայի ընդհանրացումների և գիտելիքների ամրապնդման: Միջնակարգ կրթության ժամանակակից կողմնորոշումը սերտորեն կապված է համակարգչային և ժամանակից տեխնոլոգիաներին: Այնպես որ, դասերը, միանշանակ, ինտեգրված են համակարգչային գիտությանը, որով ամրապնդում են նոր գիտելիքները անհատական համա կարգչային ուսուցման համար: Ժամանակակից սովորողները մեծ հաճույքով են աշխատում համակարգչով, որն էլ դասը դարձնում է ավելի հետաքրքրաշարժ: Արդյունավետ դասերը նաև լեզվական կողմնորոշում են, որոնք սովորաբար ունեն համեմատական ​​բնույթ, օրինակ, որոշակի առումով, հայերենի քերականություն և օտար լեզու:
Ինչպե՞ս պատրաստել միասնական դաս
Նախապատրաստությունը սկսվում է դասի մանրամասն պլանը կազմելով: Փուլ առ փուլ, քայլ առ քայլ ընթանում է դասը: Յուրաքանչյուր փուլ ցույց է տալիս՝ ինչպես ճիշտ օգտագործել ժամանակը: Իմ կարծիքով, պետք է կանխատեսել նաև բոլոր հնարավոր ընդհատումները՝ կապված տեսողական և բաժանվող նյութերի, սարքավորումների և քարտերի մուլտիմեդիայի ոստայնում: Բայց քանի որ աշխատում է երկու դասավանդող, նույնիսկ, եթե ինչ-որ պահի առաջատար դեր խաղացել է նրանցից մեկը, երկրորդը չպետք է նստի ստվերում. նա ևս պետք է ակտիվ լինի՝ վերահսկի սովորողների աշխատանքը, օգնի կամ պատրաստվի հաջորդ փուլին: Դասի վերջում բոլոր սովորողները պետք է ինքնուրույն բացահայտեն այդ միջառարկայական կապը, նպատակը: Մեր նպատակն է սովորողին ուղղորդել, սովորեցնել հետազոտել, ստեղծագործել, որոնել, դասը յուրացնել հետաքրքիր ու ոչ ստիպողական մեթոդներով: Այսպիսով, ինտեգրված դասը դառնում է նաև գրավիչ դերախաղ, սեմինար, քննարկում, ոչ թե գիտելիքների ծավալի խցկում:
Այսօր մանկավարժությունը հակված է մտածելու, որ նմանատիպ դասերը սովորողի՝ մարդկային դրսևորման հիմք կարող են հանդիսանալ: Այն նպատակ ունի նաև ուսուցչին օգնել հարմարվելու վառ, աշխույժ, անհատական հետաքրքրություններով լի սովորողին, մի կողմից էլ՝ շատ է օգնում նախագծերով աշխատող ուսուցիչներին: ինտեգրված դասի արդյունքում սովորողը, ոչ ստիպողաբար, տանը կատարում է առաջադրանքներ, հետազոտում է, ապա ներկայացնում դպրոցում,որը խրախուսվում է: Այստեղ սովորողին չես պարտադրում կատարել, նա այն անում է ինքնակամ, հաճույքով:

Իմ ինտեգրված դասերը.



Դասի պլան


Ուսուցիչ՝ Արմենուհի Վասիլյան Դասարանը՝ 3-րդ

Գերակշռող առարկան ՝ Մաթեմատիկա Դասի թեման՝ երկրաչափական պատկերներ

Դասի բնույթը՝ ինտեգրված դաս

Ինտեգրված առարկաններ՝ Մայրենի , Կերպարվեստ-տեխնոլոգիա , Երաժշտություն Դասի նպատակը՝

  1. Մեծացնել հետաքրքրությունն առարկաների նկատմամբ:

  2. Զարգացնել աշակերտների տրամաբանական և վերարտադրողական մտածողությունը,



Խնդիրները՝

  1. Երկրաչափական պատկերների վերաբերյալ երեխաների կողմից ձեռք բերած գիտելիքների ամրապնդում:

  2. Սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացում:

  3. Նյութերից և աշխատանքային գործիքներից ճիշտ օգտվելու կարողություն


Կահավորում՝

  • Մատիտ, քանոն, մկրատ, ռետին սոսինձ

  • Սպիտակ և գունավոր թղթեր

  • Բազմագույն երկրաչափական ձևանմուշներ

  • Պարկ երկրաչափական պատկերներներով

Դասի ընթացք

Դասն սկսվում է հեքիաթի ՝ թեմայի նպատակահարմար վերարտադրությամբ և մեկնաբանությամբ: Նախ ուսուցչուհին ասում է որ գյուղացին ինքն է իսկ թագավորը աշակերտներն են և աշակերտներից մեկը,որը լավ է ընթերցում , ունի առոգանություն , ընթեցվում է նախատեսված տեքստը .


Ոսկու կարասը

Մի գյուղացի վարձով հող է վերձնում և սկսում է վարել :Խոփը դեմ է առնում մի ծանր բանի: Բացում է , տեսնում մի կարաս ՝ մեջը լիքը երկրաչափական պատկերներ: Կանչում է հողի տիրոջը : Երբ տերը գալիս է, տեսնում է կարասը երկրաչաձական պատկերներով ասում է.

-Ախպե՛ր , դու ես գտել. Ուրեմն քոնն է , թող քեզ մնա:

-Էս գյուղացին , վիճում է ու վերջը գնում են թագավորի մոտ.

Թագավորն ասում է .

-Իմ թագավորությունում է ուրեմն իմն է :

Թագավորը բացում է տեսնում մեջը լիքը օձ : Փակում է ու զայրացած նայում գյուղացուն : Գյուղացին բացում է տեսնում մեջը լիքը երկրաչափական պատկերներ ժպտում է ու ծիծաղում: Բացում է թագավորը.նորից օձ է: Օձը լեզու է առնում ասում.

Եթե ասես , թե ինչ երկրաչափական պատկեր գիտես , և փակ աչքերով գծես, ապա թույլ կտամ կարասը վերցնես ու պատկերները կդառնան ոսկի: Ուսուցիչը եստեղ դիմում է աշակերտներին, որ իրենք էլ նույնը կատարեն :

Նրանք փակ աչքերով գծում են իրենց ավելի շատ դուր եկած պատկերը :





Աշակերտը որը ընթերցում էր և էստեղ հանդիսանում էր որպես օձ հանում է պատկերները:

Ունեմ չորս ուղիղ անկյուն Հանդիպում են չորս կողմերում Լայնություն ու երկարություն Ուղղանկյուն եմ , ուղղանկյուն:

տիրացած աշակերտները սկսում են երգել : Յուրաքանչյուր պատկեր երգում է իր հանած պատկերի մասին երգը՝

Եռանկյուն եմ եռանկյուն Ես էլ ունեմ երեք անկյուն Երեք կողմ,երեք գագաթ, Եթե կուզեք հաշվեք արագ:

Քառանկյուն եմ , քառանկյուն ՈՒնեմ չորս կողմ , չորս անկյուն Անկյուններն իմ հավասար , Չմոռանաս բարեկամ:

Իսկ ես չունեմ լայնություն Անկյուն կամ երկարություն, Բայց ունեմ շրջանագիծ, Կենտրոն ու տրամագիծ:















Բազմանկյուն եմ , բազմանկյուն ՈՒնեմ բազմաթիվ անկյուն, Դե՛ կողմերս շուտ հաշվեք Ու պարագիծս գտեք:





Երգի կատարումից հետո շարունակում ենք դասը

Հարցնում եմ ՝ երեխաներին՝ Երեխաներ այսօր անսովոր դաս է չէ: Եվ ասվում եմ, որ միասին պետք է ճանապարհորդվենք գիտելիքների մոլորակ , ուր կա մի հրաշք երկրամաս՝ որի անունն է երկրաչափութ յուն:Փորձենք պարզել թե ինչպիսի՞ վայր է այն:Աշակերտներից մի քանիսը պատասխանում են ՝

  1. Որ դա թվերի ու պատկերների աշխարհ է :

  2. Երկրաչափությունը պատկերների հրաշալի աշխարհ է , ուր միասին հաշտ ու համերաշխ բնակվում են երկրաչափական պատկերները;

  3. Նրանցից մեկը հարցնում է թե ինչպես ենք ճանապարհորդելու:

Հետո թվարկում են այն փոխադրամիջոցները, որով հնարավոր է ուղևորվել: մեկն ասում է ՝հռթիռով ,մեկը՝ ուղղաթիռով,մյուսը՝ ինքնաթիռով, մեկ ուրիշը մեքենայով և այլն: Փոխադրամիջոցներն ասելուց հետո ասում եմ, որ նախ հռթիռով թռչելու համար պիտի ձևավորենք մեր իմացած երկրաչաձական պատկերները : Եվ աշակերտները սկսում են աշխատել խմբերով աղջիկները աշխատում են կարմիր թղթերով , տղաները կապույտ : Նրանք գունավոր թղթի վրա , գծում են երկրաչափա կան պատկերները , մկրատով կտրում այն փաքցնում սպիտակ թղթի վրա ու աշխատանքը պատրաստ լինելուց հետո համեմատվում և խրախուսվում է խմբի աշխատանքը տալով միավորներ: Հետո շարունակ վում է ասելով որ աշակերտները երկրաչափական քաղաքում են ու նրանց ողջունում է տիրուհին: Հիմա պիտի ուրախացնենք տիրուհուն և ասենք այն բոլոր պատկերները որոնց մենք ծանոթ ենք: Եվ բոլորով երգում ենք պատկերների երգը: Երգելուց հետո նրանցից մի քանիսը գրատախտակին գծում է պատկերները և հաշվում այդ պատկերի պարագիծը և ուղղանկյան ու քառակուսու մակերեսը:Գրատախտակին գծում եմ հետևյալ պատկերները և հարցնում թե քանի եռանկյուն եք տեսնում՝

Քանի քառակուսի կա պատկերում











Ք

5

3

անի եռանկյուն կա պատկերում









Նրանք կհաշվեն ու կասեն թե քանի քառակուսի կամ քանի եռանկյուն կա պատկերներում: Որից հետո






ԴԱՍԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ


Ամփոփելով դասը գնահատել աշակերտներին:

Գնահատելիս հաշվի առնել, թե ով ավելի արագ կատարեց առաջադրանքները, խմբային աշխատանքի ժամանակ օգնեց իր ընկերներին և սովորեցրեց նրանց, , ցուցաբերեց ակտիվ մասնակցություն: Դասամատյանում գնահատել 5-6 աշակերտի: