СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինտեգրված դասի պլան

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ինտեգրված դասի պլան:

Просмотр содержимого документа
«Ինտեգրված դասի պլան»

Ինտեգրված դասի պլան

Դասի թեմա - Քաղաքացիական հասարակության տնտեսական բաղադրիչը

Դասի նպատակները.

Աշակերտները պետք է կարողանան՝

  • բնորոշել «տնտեսություն » հասկացությունը

  • տարբերակել պլանային , շուկայական , ինչպես նաև խառը տնտեսությունները

  • մեկնաբանել շուկայական տնտեսական համակարգի սահմանադրական հիմունքները՝ տնտեսական բազմակացութաձևություն, տնտեսական գործունեության ազատություն, ազատ տնտեսական մրցակցություն

Տևողությունը՝ 45 րոպե

Քայլ 1.

Ուսուցիչը դասն սկսում է տնտեսություն տերմինի սահմանմամբ՝ «Տնտեսությունը դա նյութական բարիքների արտադրության , փոխանակության և սպառման կապակցությամբ առաջացող հարաբերությունների ամբողջություն է»: Ապա հարցով դիմում է սովորողներին . այլ կերպ ինչպես կարելի է սահմանել տնտեսությունը:

Օրինակ՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և բարիքների սպառում:

Օրինակ՝  տնտեսությունը դա ողջ մարդկության կյանքի տարբեր ոլորտներում կատարվող աշխատանքն է, և դրա արդյունքում ստեղծված նյութական և ոչ նյութական ընդհանրությունը:



Տնտեսություն

Ն



յութական բարիքների Փոխանակություն

արտադրություն





Սպառում







Ազատ, ինքնակառավարվող քաղաքացիական հասարակության տնտեսական համակարգը շուկայական տնտեսությունն է:

Ուսուցիչն աշակերտներին ներկայացնում է հետևյալ գծապատկերը.



Քաղաքացիական հասարակության տնտեսական համակարգ











Տնտեսական բազմակացութաձևություն

Տնտեսական գործունեության ազատություն

Ազատ տնտեսական մրցակցություն











Քայլ 2.

Սովորողներին առաջարկվում է խմբային աշխատանք: Ձևավորվում են 3 աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկված աշակերտները ստանում են տարբեր թերթիկներ տարբեր առաջադրանքներով:

Թերթիկ 1


Ի՞նչ է նշանակում բազմակացութաձև տնտեսություն:

Ի՞նչ է սեփականության իրավունքը:

Սեփականության ի՞նչ ձևեր են սահմանված ՀՀ օրենսդրությամբ:


Թերթիկ 2

Ի՞նչ է նշանակում տնտեսության գործունեության ազատություն:


Ի՞նչ է անհատական ձեռնարկատիրական գործունեությունը:


Որո՞նք են կոլեկտիվ ձեռնարկատիրության ձևերը ՀՀ-ում:




Թերթիկ 3

Ո՞րն է առաջարկի և պահանջարկի շուկայական օրենքի էությունը:


Ինչպե՞ս է շուկայի գնային համակարգը կարգավորում ազատ տնտեսական մրցակցությունը:


Ի՞նչ է խառը տնտեսությունը:


Ապա ձևավորել համագործակցային նոր խմբեր, որոնցում ընդգրկված են յուրաքանչյուր խմբից ներկայացուցիչներ: Խմբերը պարտավոր են ապահովել և հավաստիանալ, որ խմբի բոլոր անդամները նյութը յուրացրել են ամբողջությամբ: Այսպիսով , աշակերտները, միմյանց օգնելով , իրար հետ մտքեր փոխանակելով և քննարկելով միաժամանակյա ուսումնառություն են կատարում:

Քայլ 3

Դասի ընթացքում սովորած նոր տերմինների և հասկացությունների ամրապնդում թեստային վարժության միջոցով:









  1. Տնտեսոություն

ա. Պետականորեն կարգավորվող շուկայական տնտեսություն:

  1. Պլանային տնտեսություն

բ. Սուբյեկտի իրավունքը իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու իրեն պատկանող գույքը:

  1. Սեփականության իրավունք

գ. Տնտեսական համակարգ, որտեղ արտադրության միջոցները պետության սեփականությունն են:

  1. Մասնավոր սեփականություն

դ. Շուկայի ինքնակարգավորման գործընթաց:

  1. Հանրային սեփականություն

ե. Այդ գործունեությունը քաղաքացին իրականացնում է առանց իրավաբանական անձ կազմավորելու:

  1. Կոլեկտիվ ձեռնարկատիրական գործունեության ձև

զ. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն:

  1. Անհատական ձեռնարկատիրական գործունեություն

է. Պետական և համայնքային սեփականություն:

  1. Խառը տնտեսություն

ը. Վստահության վրա հիմնված ընկերություն:

  1. Պահանջարկի և առաջարկի շուկայական օրինաչափություն

թ. Հարաբերությունների ամբողջություն, որն առաջանում է նյութական բարիքների արտադրության , փոխանակության և սպառման կապակցությամբ:

  1. Տնտեսական բազմակացութաձևություն

ժ. Տնտեսական ձևերի բազմազանություն:

Քննարկման հարց.

. Ձեր կարծիքով մեր երկրում քաղաքացիները այսօր կարո՞ղ են ազատ շուկայական տնտեսական գործունեություն իրականացնել:

. Ձեր կարծիքով ինչու՞ է կարևոր ազատ շուկայական տնտեսական համակարգի բոլոր ուղղությունների համաչափ զարգացումը:

Կոորդինատոր՝ Ռուդիկ Վարդանյան, ԿԱԻ-ի ավագ մասնագետ

Կատարողներ՝ Լիլիթ Մինասյան, Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց,

պատմության և հասարակագիտության ուսուցիչ

Լիլիթ Միրաքյան, Վանաձորի թիվ 12 հիմնական դպրոց,

պատմության և հասարակագիտության ուսուցիչ