СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Իշխանուհի Մարիամ Թումանյան

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Իշխանուհի Մարիամ Թումանյան»

Իշխանուհի Մարիամ Թումանյան՝ հայ մշակույթի գործիչ և բարերար

Մարիամ Թումանյանը (1870-1947) ծնվել է Թիֆլիսում՝ ծագումով Արցախից հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի ընտանիքում: Տակավին 17 տարեկան նա ամուսնանում է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր, հայ իշխանական տոհմի շառավիղ Գեորգի Թումանյանի հետ՝ ոտք դնելով մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում: Մարիամը հեղաշրջում է կատարում Թումանյանների օջախում՝ հայեցի դաստիարակություն տալով իր վեց զավակներին: Բացի դրանից, երիտասարդ իշխանուհին իր տունը դարձնում է ժամանակի հայ գրողների, արվեստի և հասարակական գործիչների պարբերական հավաքների` այսպես կոչված «գրական հինգշաբթիների» վայր: Նույն առաքելությանն է ծառայել նաև նրա հանրահայտ և մինչ հիմա կանգուն ամառանոցը Դիլիջանում՝ արդեն ամռան ամիսների ընթացքում:

Դժվար է փոքր նյութում ներկայացնել իշխանուհի Թումանյանի գործունեության բոլոր դրվագներն իր հայրենի քաղաք Թիֆլիսում: Նշենք, որ 1902-ին նա Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը և մասնակցել Հավլաբարի հայկական ժողովրդական թատրոնի ստեղծմանը։ 1908-ին կազմակերպել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր։

Մարիամ Թումանյանը եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի (աղջիկների) կազմակերպիչն ու պատասխանատուն: Նրա ջանքերի շնորհիվ է նախաձեռնվել և կառուցվել թոքախտով հիվանդների համար Աբասթումանի առողջարանը: Առաջին աշխարհամարտի տարիներին իշխանուհու նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ գաղթականների համար ստեղծվել են կազմարարական, ջուլհակագործական, կարի ու կոշկագործական արհեստանոցներ, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք նրա ջանքերով բացվել է հայկական դպրոց ու մանկապարտեզ՝ արդեն մայրաքաղաք Երևանում:

Ունենալով բարձր ճաշակ և խորաթափանց միտք` իշխանուհին նկատում էր տաղանդավոր ու խոստումնալից գրողներին և ամեն կերպ սատարում նրանց: Նա վճռական դեր է խաղացել մանավանդ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործական կյանքում: Իշխանուհու օգնությամբ են հրատարակվել Հովհաննես Թումանյանի մի քանի գրքեր և նրա հայթայթած միջոցներով է բանաստեղծը ապաքինվել Աբասթումանում: Ընդանրապես՝ այդ երկու մեծ Թումանյանների բարեկամությունն ի վերջո վերաճեց զգացմունքի, որը սակայն երբեք չհատեց թույլատրելիի սահմանները:

ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՐՔԻՑ