Համբարձման տոն
- Հարության տոնից 40 օր հետո` հինգշաբթի օրը, մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի համբարձման տոնն է:
- Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա ու երևում աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսը վարդապետություն է ուսուցանում նրանց:
- Սուրբ Զատիկից հետո 40-րդ օրը, Քրիստոսը հավաքում է աշակերտներին Ձիթենյաց լեռան վրա, փոխանցում իր վերջին խրատներն ու պատգամները, ու օրհնելով նրանց, համբարձվում երկինք:
- Այդ օրվանից լեռը կոչվում է Համբարձման լեռ:
- <<Համբարձում>> նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է:
- Հայաստանում <<Համբարձումը>> վերածվել է ժողովրդական տոնակատարության, որը կոչվում է Ջանգյուլում:
- Հայաստան երկիր
Դու հավերժ ապրիր,
Շատ ու շատ դարեր:
- Աղջիկների 7 հոգուց բաղկացած խմբերը դուրս են գալիս դաշտ` ծաղիկ հավաքելու:
- Ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին 7 աղբյուրից 7 բուռ ջուր, 7 տեսակ ծաղիկ, 7 ծաղկի տերև, հոսող առվից 7 տեսակ քար:
- Կժերն ուսած, թռվռալով,
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խնդում, իրար ուսի տալով,
Երգը զնգում սարն ի վեր:
Լսվում է <<Ամպի տակից>> երգը, աղջիկները կժերով գնում են ջրի ու սկսում են պարել:
- 7 աղբյուրից ջուր են առել
Այս աղջիկները քնքուշ,
7-ը թփից ծաղիկ քաղել
Կապել սիրո ծաղկեփունջ:
- Կժերն ուսած բերում են ջուր,
Որ լցնեն այս սափորը հին
Աղջիկները մնջեկ ու լուռ
Հավատարիմ այս ծեսին:
- Սա սափորն է բարի բախտի,
Վիճակ գցեք նրա մեջ,
Չարը միշտ էլ պետք է պարտվի,
Բարին հաղթում է անվերջ:
- Համբարձում եկավ ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
- Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
/Լսվում է <<Համբարձում յայլա>> երգը <<Անուշ>> օպերայից: Աշակերտները ցուցադրում են համր մի տեսարան` մի տեղ 2 տղա կոխ են բռնել, մի տեղ տղաները դուդուկ են նվագում ու նրանց շուրջ խնբվել են երեխաները, լսում են, մի այլ խումբ հավաքված քարկտիկ են խաղում: Այդ ընթացքում աղջիկներից մեկը սափորը ձեռքին շրջում է խնբից խումբ ու վիճակ է հավաքում:
- Այս սափորը համբարձման գիշերը <<աստղունք>> են դնում, դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո գուշակություն կատարում:
- Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:
- Ասում են, իբրև այդ գիշեր լեզու են առնում ծաղիկները և ասում, թե իրենք ինչ հիվանդություններ են բուժում:
- Համբարձման օրը հայ մայրիկները ու տատիկները եփում են կաթնով ու բանջար, թխում գաթա:
- Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր
Կա հրաշալի, երջանիկ վայրկյան:
Բացվում են ոսկի երկնքի դռներ,
Ներքև պապանձում, լռում ամեն բան,
Ու աստվածային, անհաս խորհրդով
Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:
Աղջիկները իրենց հավաքած ծաղիկներից փնջեր են կապում ու երգում:
- /Աղջիկները սկսում են երգել/
- Ծաղիկ ասեմ ու շարեմ, ջան գյուլում, ջան, ջան,
Լցնեմ տոպրակն ու կարեմ, ջան վիճակ, ջան, ջան:
- Ծաղիկ ունեմ նարնջի, ջան ծաղիկ, ջան, ջան,
Տղա վեր արի փնջի, ջան վիճակ, ջան, ջան:
- Ես աղջիկ եմ, ալ կուզեմ, ջան գյուլում, ջան, ջան,
Ոսկին ծալե ծալ կուզեմ, ջան վիճակ, ջան, ջան:
- Աղջիկ ունեմ, ալայա, ջան աղջիկ, ջան, ջան,
Ալա չի, ալ վալա յա, ջան, վիճակ, ջան, ջան:
- Արևը կամար, կամար, ջան գյուլում, ջան, ջան,
Կապել եմ ոսկե քամար, ջան, վիճակ, ջան, ջան:
- /արտասանում են աղջիկները/
Կանաչ արտը հաց տարա,
Կակաչ քաղի ետ դառա,
Կակաչի հոտն անուշ ա,
Շուտ արեք աղջկերք, ուշ ա:
- Ջուրը ջրին առել ա,
Մատս ղալամ տարել ա,
Մարե, գիրքս վար դնեմ,
Ուշքն ու միտքս խաղն ա:
- Կարմիր քարը տաշած է,
Բոյս ղալամ քաշած է,
Ինչ անեմ, որ քաշած է,
Սիրտս հալած, մաշած է:
- Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դրել շաղերով,
Տեսնեմ էն ո՞վ է գալիս,
Առաջ գնամ տաղերով:
- Անձրև եկավ շաղալեն,
Ուռու տերև դողալեն,
Դե շուտ պրծեք աղջկերք,
Եկան տղերք խաղալեն:
- Ջուր ա գալիս լափ տալեն,
Երկու խնձոր ծափ տալեն,
Ահա եկան տղերքը,
Թուխ գլխարկներ թափ տալեն:
- Ծաղիկներից ամենամեծ փունջը` Ծաղկամերը, որը ունենում է խաչի ձև, դրվում է պուլիկի մեջ:
- Ծաղկամերն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից ապաստանում է Արայի լեռան քարանձավում:
- Հայրը հետապնդում է աղջկան, գտնում ու սպանում:
Նահատակվելուց հետո Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություն ունեցող մանուկները բժշկվեն իր անունով:
- Աստված կատարում է նրա խնդրանքը: Այդ քարանձավը ուղտատեղի է: Քարանձավի պատերից մշտական ջուր է հոսում, որը իբրև կույսի արցունքներն են, որոնք բժշկվում են:
/բոլորը խմբվում են սափորի շուրջ ու սկսվում է վիճակահանությունը/
- Ծաղկի տոն է մեր շուրջբոլոր,
Երգ ու պար է բերկրալի,
Ճերմակազգեստ այս հարսնացուն
Թող վիճակները հանի:
/հանում են մի վիճակ ու մի երեխա դրա վերաբերյալ արտասանում է/
- Թող միշտ ժպտա տերը քնքուշ,
Ու կարկաչի վիճակն անուշ:
- /հանում են հաջորդ վիճակը/
Երգ ասելով, պար գալով,
Օրն անց կացնի ման գալով:
- /հանում են մյուսը/
Թող ջրի նման նա մաքուր լինի,
Ու ջրի նման նա երկար ապրի:
- Գործն ինչ անի կեղտոտ է,
ամբակը` կորիզոտ է,
Մաստակ պիտի նա ծամի,
Կտուրը տիտիկ անի,
Անցնող դարձողին նայի:
- Թող գիր սիրի, ուսում սիրի,
Գիրքը սիրի փող նա միշտ,
Մեր այս կյանքում ամեն ինչից
Կարևոր ու դա է ճիշտ:
- Թող նա կապի գոգնոց կարմիր,
Եփի ճաշեր համեղ, անուշ,
Դու իմ կոճակը շուտ հանիր,
Այ դու հարսիկ, հարսիկ քնքուշ:
- Կգումարի մեկին մեկ,
Հինգին, հինգ, իսկ տասին` տաս:
Առավել էլ ի՞նչ է պետք,
Ուղեղին հո չի՞ տա վնաս:
- Ըստ հին հայկական ավանդության վիճակ հանելուց հետո Ծաղկամերը նվիրում են եկեղեցուն:
- Այսպիսով, ավարտվեց մեր միջոցառումը` Համբարձման տոնը: Սիրելի ուսուցիչներ, տատիկներ ու մայրիկներ, եկեք չմոռանանք ու պահպանենք մեր հայկական ավանդությունները: Չէ՞որ դրանք այնքան գեղեցիկ են ու ամենակարևորը` մերն են:
Իսկ այս միջոցառումից կես ժամ առաջ աշակերտները իմ ու երգի ուսուցչուհու ուղեկցությամբ գնացի ուսուցչանոց, ուր նախապես տարվել էր ծաղկեփնջերի կողովը, եփած կաթնովը, մեկ այլ սափոր` վիճակ-մաղթանքներով լի: Աշակերտներից յուրաքանչյուրը րտասանեց մեկ ուսուցչի նվիրված քառատող, մոտեցրեց սափորը` վիճակը հանելու համար: