Просмотр содержимого документа
«Ջուր, հատկությունները, ստացման եղանակները, կիրառությունը: Ծանր ջուր»
ՋՈՒՐ
Ջուրը բնության ամենատարածված նյութն է,բնության մեջ հանդիպում է պինդ,հեղուկ,գազային վիճակներում:Այն կազմում է կենդանի օրգանիզմների 2/3 մասը:Երկրագնդի 2/3 մասը ծածկված է ջրով:Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք ΔHOH կազմում է 104,5°,բևեռային մոլեկուլ է:OH կապը խիստ բևեռային կապ է,որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև ջրածնական կապ:Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության պատճառով:Թթվածնի հիբրիդացումը sp3:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սովորական պայմաններում անգույն,անհամ,անհոտ հեղուկ է, tհալ=0°С,tեռ=100°С,ամենամեծ խտությունը 4°С-ում p=1 գ/մլ:Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում p1:Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից,որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից,դրա համար այն լողում է ջրի վրա,դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում է:Այն վատ է հաղորդում ջերմություն և շատ վատ էլեկտրականությունը: Ջուրը ունի ամենամեծ ջերմունակությունը,այդ պատճառով դանդաղ տաքանում է,դանդաղ սառչում:Դրա շնորհիվ ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը:
ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.Ջուրը ամֆոտեր միացություն է,ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10-9)
H2Օ⇌H++OH- կամ HՕH+HOH⇌H3Օ++OH-
2.Փոխազդում է մետաղների հետ.
ակտիվ մետաղներ՝
2Na+2HO=2NaOH+H2↑ Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
պակաս ակտիվ՝
Zn+H2O=ZnO+H2↑ 3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
Պասիվ (ջրածնից հետո գտնվող) մետաղների հետ ջուրը չի փոխազդում:
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O=2KOH BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
SO3+H2O=H2SO4 P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ
nH2O+H2SO4=H2SO4 • nH2O CuSO4+5H2O=CuSO4 • 5H2O
Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O
Այն միացությունները,որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են):
7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.
Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3 MgS+2H2O=Mg(OH)2+H2S
ԾԱՆՐ ՋՈՒՐ
Ծանր ջրածին պարունակող ջուր կոչվում է ծանր ջուր (D2O): Խտությունը 1,1010գ/սմ3 է, բյուրեղացման ջերմաստիճանը` 3.80 C, հալման ջերմաստրճանը`101,80 C: Ծանր ջրի մասնակցությամբ ռեակցիաներն ընթանում ենզգալիորեն ավելի դանդաղ, քան սովորական ջրի հետ:Ուստի սովորական ջրի էլեկտրոլիզի ժամանակ այն կուտակվում է էլեկտրոլիզի դաշտում: Ծանր ջուրը հանդիսանում է կենսաբանական թույն, օգտագործվում է որպես նեյտրոնների դանդաղեցուցիչ միջուկային ռեակտորներում: