ՋՐԱԾԻՆ
Ջրածինը (H) պարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766թ.։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով` ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում ։ Կազմում է երկրակեղևի 1%-ը` ըստ զանգվածի, և 16%` ըստ ատոմների թվի: Սպեկտրոսկոպի օգնությամբ ջրածին հայտնաբերվել է արեգակի և աստղերի վրա։ Ջրածինը միացություններում միավալենտ է։ Ջրածնի ատոմը կազմված է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով:
Իզոտոպները 11H-պրոտիում (ըստ զանգվածի 99,98 %), 21H-դեյտերիում (ըստ զանգվածի 0,02 %):Արհեստական եղանակով ստացվել է 31H տրիտիում:
Ատոմական համարը՝ 1, ատոմական զանգվածը՝ 1.008։ Ամենաթեթև տարրն է պարբերական համակարգում։ Ցուցաբերում է +1 և -1(հիդրիդներում) ՕԱ: Ջրածինը հայտնաբերվել է XVI դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով։ 1766թ. Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն1783թ. առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց «հիդրոգենիում», որը նշանակում է ջուր ծնող։
Բացի ջրածնից՝ 1 ատոմական զանգվածով, հայտնի են նաև 2 և 3 ատոմական զանգվածներով ջրածիններ՝ ծանր ջրածիններ՝ դեյտերիում (D) և տրիտիում (T), որոնք թթվածնի հետ առաջացնում են ծանր ջուր՝ (M=2Օ)։
Արեգակի վրա հայտնաբերվել է 69 քիմիական տարր՝ ջրածնի գերակշռությամբ։ Ջրածինը 5.1 (80%) անգամ շատ է, քան հելիումը և 10 հազար անգամ ավելի, քան բոլոր մետաղները միասին վերցրած:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջրածինը սովորական պայմաններում անգույն,անհամ,անհոտ գազ է:14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է):Ջրում քիչ է լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ ջրածին:-252,8°С-ում 1մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ,որը ևս անգույն է:Ջրածինը լավ լուծվում է որոշ մետաղներում (Ni,Pd,Pt) 1 ծավալ պալադիումում լուծվում է 850 ծավալ ջրածին՝ տաքացնելիս այն քանակապես անջատվում է: Հեղուկ ջրածինը անգույն է:
ՍՏԱՑՈՒՄԸ
Լաբորատորիայում ջրածին ստանում են
1.Ջրածնից փոքր իոնացման պոտենցիալներով մետաղների և թթուների փոխազդեցությունից (բացի HNO3 և խիտ H2SO4-ից).
Zn+2HCl=ZnCl2+H2↑ Fe+H2SO4(նոսր)=FeSO4+H2↑
2, ջրի էլեկտրոլիզից
Արդյունաբերության մեջ ջրածին ստանում են.
3.Ալկալիների,թթուների և որոշ աղերի ջրային լուծույթների էլեկտրոլիզով.
4.Մեթանի կոնվերսիայով (փոխարկմամբ) (900°С).Ամենաէժան եղանակն է
CH4+H2O=CO+3H2 կամ CH4+2H2O=CO2+4H2
5.Փոխարկման եղանակով: Սկզբում ստանում են ջրագազ`շիկացած ածխի և ջրային գոլորշու փոխազդեցությունից (1000°С). Այնուհետև CO-ն օքսիդացնում են մինչև CO2 ջրագազի խառնուրդը ջրի գոլորշիների ավելցուկի հետ բաց թողնելով մինչև 400-4500 C տաքացված Fe2O3 կատալիզատորի վրայով
C+H2O=CO+H2 (ջրագազ) CO +( H2) + H2O = + H2 +( H2)
Առաջացած CO2-ը կլանվում է ջրով: Այս եղանակով ստանում են արդյունաբերական ջրածնի 50%-ից ավելին:
6.Երկաթյա կամ նիկելե կատալիզատորի առկայությամբ մեթանը մինչև 3500 C տաքացնելով
CH4 = C + 2H2
Այլ փոխազդեցությունների միջոցով
7.Ալկալիական և հողալկալիական մետաղների ու ջրի փոխազդեցությունից.
2Na+2H2O=2NaOH+H2↑ Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
8 .Որոշ մետաղների կամ ոչ մետաղների և ալկալու ջրային լուծույթի փոխազդեցությունից.
2Al+2NaOH+6H2O=2Na[Al(OH)4]+3H2↑ Zn+2NaOH+2H2O=Na2[Zn(OH)4]+H2↑
Si+2NaOH+H2O=Na2SiO3+2H2↑
9.Երկաթագոլորշային եղանակով՝ շիկացած երկաթի և ջրային գոլորշու փոխազդեցությունից.
3Fe+4H2O= +4H2
10 .Մետաղների հիդրիդների և ջրի կամ թթուների փոխազդեցությունից.
2NaH+H2O=2NaOH+H2↑ CaH2+2HCl=CaCl2+2H2↑
ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջրածնի դիրքը 1 եվ 7 րդ խմբում պայմանավորված է նրանով,որ ջրածնի ատոմը կարող է կորցնել էլեկտրոն նմանվելով ալկալիական մետաղներին եվ վերցնել էլեկտրոն նմանվելով հալոգեններին այսպիսով ջրածնի ատոմը օժտված է վերօքս երկակիությամբ կարող է լինել եվ օքսիդիչ եվ վերականգնիչ
H-ի ատոմը խիստ ռեակցիոունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը:Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000°С բարձր ջերմաստիճան, որը պայմանավորված է H2-ի կապի մեծ էներգիայով H+H→H2 ΔH=-436 կՋ է:Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան:
1.Լույսի կամ ջերմության ազդեցությամբ H2 միանում է հալոգենների և այլ ոչ մետաղների հետ:
H2 + Cl2 ⇌ 2HCl↑ H2+S=H2S 3H2+N2=2NH3 (400-500°С,p,Fe)
2. Ջրածինը միանում է թթվածնի հետ՝ հսկայական քանակի էներգիայի անջատմամբ (ջրածնաթթվածնային բոցի ջերմաստիճանը հասնում է 3000°С:
2H2+O2=2H2O+Q
այս գազերի 2:1 հարաբերությունը կոչվում է շառաչող գազ,քանի որ ավարտվում է պայթյունով:
3. Ջրածինը ուժեղ վերականգնիչ է,այն վերականգնում է շատ մետաղներ իրենց օքսիդներից.
PbO+H2=Pb+H2O CuO+H2=Cu+H2O MoO3+3H2=Mo+3H2
4. փոխազդում է նաև որոշ ոչ մետաղների օքսիդների հետ,ստացվում է ոչ մետաղ.
2NO2+4H2=N2+4H2O
5 .Մետաղների հետ ջրածինը առաջացնում է հիդրիդներ,որոնք պինդ նյութեր են և կարծես ջրածնի շտեմարան լինեն,որովհետև ջրի հետ՝ տալիս են ջրածին,որը հնարավոր է ապագայում օգտագործել որպես վառելիք՝ բենզինի փոխարեն:
H2+2Na=2NaH Ca+H2=CaH2
6 .Օրգանական քիմիական ռեակցիաներում ջրածինը օգտագործում են հիդրացնելու համար:
H2C=CH2+H2→C2H6
ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար:Որպես թեթև գազ հելիումի հետ լցնում էին օդապարիկները:Ջրածինը օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար (3000-4000°С):Սակայն ջրածնի ամենալուրջ խնդիրը՝ միջուկային այս ռեակցիան է 21H+31H=42He+n+17,6 կՋ
Այս ռեակցիան ընթանում է 10 մլն աստիճանում,եթե հնարավոր լիներ կառավարել այս ռեակցիան,մարդկությունը կլուծեր էներգիայի պրոբլեմը:
Կարևոր է նաև պինդ վիճակում ջրածնի ստացումը (մետաղական ջրածին), որը օժտված է գերհաղորդականությամբ:
Ջրածինը կիրառվում է դիրիժաբլների լցման համար, որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ, ավտոգեն զոդման ժամանակ բոցի ջերմաստիճանը հասնում է 2000 °C–ի։ Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ, 1 ծավալ Pd-ի մեջ լուծվում Է 850 ծավալ ջրածին։ Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում: