Просмотр содержимого документа
«Քաղաքակրթություն: Հին Հունական քաղաքակրթություն»
Քաղաքակրթություն
Հին Հունաստանը քաղաքակրթությունների համալիր է, որն ընդգրկել է Եգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պնտրանոլա քարանձավում: Հին Հունաստանի քաղաքակրթության առաջին խոշոր տարբերափուլը Կիկլադյան քաղաքակրթության ժամանակահատվածն է։ Այն տարածված է եղել մ.թ.ա. 3-2-րդ դարերում Կիկլադյան կղզիներում։
Պատմական Հունաստանի տարածքում ձևավորված առաջին խոշոր պետական կազմավորումը եղել է Կրետեի ծովապետությունը, որի հիմնադրումից որոշ ժամանակ անց Հունաստանը թևակոխել է Մինոսյան քաղաքակրթության շրջափուլ։ Մ․թ․ա․ 3-րդ դարում Կրետեն մասնատվում է և վերջինիս տրոհման հետևանքով առաջանում են մի շարք քաղաք-պետություններ։ Դրանք շուտով միավորվում է Կնոսոսի շուրջ, որն էլ իր հզորության գագաթնակետին է հասնում Մինոս արքայի կառավարման տարիներին։
Անտիկ Հունաստանի բրոնզեդարյան պատմության վերջին փուլը Միկենյան քաղաքակրթության ժամանակահատվածն է։ Միկենյան Հունաստանը ունեցել է զարգացած քաղաքակրթություն` շքեղ նահանգներով և քաղաքային կազմավորումներով, ինչպես նաև վեհաշուք արվեստով և կայուն գրային համակարգով։ Հունական ավանդության համաձայն՝ այս շրջանում է տեղի ունեցել Միկենեի թագավոր Ագամեմնոնի գլխավորած աքքայական թագավորների դաշնակցային պատերազմը Տրոյայի դեմ։ Միկենյան Հունաստանն անկում է ապրել Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մշակույթի վերացումից հետո։ Դրան հաջորդել է Հունաստանի մութ ժամանակաշրջանը։
Կոլեզիումը Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնն է, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից , որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին։
Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատիներեն՝ Amphitheatrum Flavium)։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեումը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։
Կոլիզեումը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես։
Կոլիզեումը գտնվում է Հռոմում՝ Էսկվիլինյան խոռոչում՝ Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը։
Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Ըստ Օ. Շպենգլերի՝ քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։ Հիմնական հատկանիշներն են արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը, արվեստի ու գրականութան աստիճանական անկումը, մարդկանց մեծ քանակության կուտակումները խոշոր քաղաքներում, ժողովուրդների վերաճումը անդեմ զանգվածների։ Քաղաքակրթությունը որոշ բարդ համակարգ է՝ քաղաքական զարգացման մակարդակով, մշակութային առանձնահատկությամբ, հաղորդակցության սիմվոլիկ համակարգերով: Այն այնպիսի համալիր հասարակություն է, որը բնութագրվում է քաղաքակրթությամբ, էլիտար մշակույթով, սոցիալական հաղորդակցության համակարգերով (գրային համակարգ) սոցիալական շերտավորմամբ և բնական միջավայրով:
Քաղաքակրթությունները սերտորեն կապված են այլ սոցիալական-քաղաքատնտեսական հատկանիշների հետ, ներառյալ կենտրոնացումը, մարդկանց կենցաղը, աշխատանքի մասնագիտացումը, առաջընթացը, շահագործման գաղափարախոսությունները, մոնումենտալ ճարտարապետությունը, հարկման համակարգը և հասարակության կախվածությունը գյուղատնտեսությունից։
Քաղաքակրթությունը հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճանն է: Այն իր մեջ ներառում է մշակութային տարբեր ոլորտներ: Այսինքն՝ քաղաքակրթությունը բնորոշում է հասարակության զարգացման մակարդակը: Քաղաքակրթությունը բնութագրվում է սոցիալական համակարգով, պետության ձևավորմամբ, դասակարգերի և մասնավոր սեփականության առաջացմամբ: