Քիմիական ռեակցիաները կարգավորվում են որոշ օրենքներով, որոնք քիմիայի մեջ դարձել են հիմնարար հասկացություններ: Դրանցից մի քանիսն են. Ավոգադրոյի օրենքը Բեր-Լամբերտի օրենքը Բոյլի օրենքը (1662, ծավալի և ճնշման կապը) Չարլզի օրենքը (1787, ծավալի և ջերմաստիճանի կապը) Ֆիքի դիֆուզիայի օրենքը Գեյ-Լյուսակի օրենքը (1809, ճնշման և ջերմաստիճանի կապը) Լե-Շատելիեյի օրենքը Հենրիի օրենքը Հեսսի օրենքը Էներգիայի պահպանման մասին օրենքը հանգեցնում է քիմիական հավասարակշռության, թերմոդինամիկայի, քիմիական կինետիկայի կարևոր հասկացություններին Զանգվածի պահպանման օրենքը մեկուսացված համակարգում: Բայց և այնպես հարաբերականության տեսությունը ցույց է տալիս, որ նյութական էներգիան՝ զանգվածը, կարող է վեր ածվել ոչ նյութական էներգիայի (ջերմություն, լույս, կինետիկ էներգիա): Մեծ քանակների էներգիայի կորուստը հանգեցնում է զանգվածի չափելի կորուստների, որը կարևոր թեմա է միջուկային քիմիայում: Նյութի բաղադրության հաստատունության օրենքը,չնայած շատ համակարգերում (մասնավորապես բիոմակրոմոլեկուլներում և հանքանյութերում) գործակիցները հակված են մեծ թվերի, և դրանք հաճախ ներկայացված են կոտորակի տեսքով: Բազմաթիվ համամասնությունների օրենքը Ռաուլի օրենքը Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը] Քիմիայի պատմությունը սկսվում է շատ հին ժամանակներից մինչև այսօր: Ք.Ա. մի քանի հազարամյակից ի վեր քաղաքակրթությունները օգտագործում էին տեխնոլոգիաներ, որոնք, ի վերջո, հիմք դարձան քիմիայի տարբեր ճյուղերի համար: Օրինակ՝ հանքաքարերից մետաղներ կորզելը, խեցեգործությունը, գարեջրի և գինու խմորումը, բույսերից քիմիական նյութերի կորզումը դեղորայքի և օծանելիքի համար, ճարպը օճառի վերածելը, ապակու և բրոնզե համաձուլվածքների ստացումը: Քիմիային նախորդել է ալքիմիան, որը ինտուիտիվ, բայց ոչ գիտական մոտեցում է ցուցաբերել նյութի բաղադրությունը և դրանց փոխազդեցությունները հասկանալու համար: Անհաջող էր բացատրվում նյութի բնույթը և դրա վերափոխումները, բայց փորձեր իրականացնելով և արդյունքներ գրանցելով ալքիմիկոսները հիմք դրեցին ժամանակակից քիմիայի համար: Քիմիան՝ որպես ալքիմիկայից տարբերվող գիտելիքների մարմին, սկսեց ի հայտ գալ այն ժամանակ, երբ նրանց միջև հստակ տարբերակում արվեց Ռոբերտ Բոյլի կողմից իր «Թերահավատ քիմիկոս» աշխատության մեջ (1661): Թեև թե ալքիմիան և թե քիմիան առնչվում են նյութին և դրա վերափոխումներին, կարևորագույն տարբերությունը տրվեց գիտականորեն: Քիմիան համարվում է հաստատված գիտություն Անտուան Լավուազիեյի աշխատանքով: Նա մշակեց զանգվածի պահպանման օրենքը, որը պահանջում էր մանրակրկիտ չափումներ և քիմիական երևույթների քանակական դիտարկումներ: Քիմիայի պատմությունը միահյուսված է թերմոդինամիկայի պատմության հետ, հատկապես Ուիլարդ Գիբսի աշխատանքի միջոցով[32]: Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը] Ժամանակի ընթացքում փոխվել է քիմիայի բնորոշումը, քանի որ նոր հայտնագործություններն ու տեսությունները ավելացնում են գիտության ֆունկցիոնալությունը: «Քիմիա» տերմինը, Ռոբերտ Բոյլի կարծիքով (1661) նշանակում էր խառնված մարմինների նյութական սկզբունքների առարկա[33]: 1663 թվականին քիմիկոս Քրիստոֆեր Գլասերը «քիմիան» նկարագրեց որպես գիտական արվեստ, որի միջոցով մարդը սովորում է մարմինները լուծել և կորզել դրանց կազմի մեջ մտնող տարբեր նյութերը, նորից միավորել և կատարելագործել դրանք[34]: «Քիմիա» բառի 1730 թվականի սահմանումը, որն օգտագործվում էր Գեորգ Էռնստ Սթոլի կողմից, նշանակում էր խառը, բարդ կամ համախմբված մարմինների լուծման արվեստը և այդ մարմիններից համախումբ կազմելը[35]: 1837 թվականին Ժան-Բապտիստ Դուման «քիմիա» բառը վերագրեց այն գիտությանը, որը ուսումնասիրում էր մոլեկուլային ուժերի օրենքները[36]: Այս սահմանումը հետագայում զարգացավ, 1947 թվականին այն նշանակում էր «նյութերի գիտություն», որն ուսումնասիրում է նյութերի կառուցվածքը, հատկությունները և ռեակցիաները, որտեղ դրանք վեր են ածվում այլ նյութերի: Վերջերս ՝ 1998-ին, պրոֆեսոր Ռայմոնդ Չանգը ընդարձակեց «քիմիա» հասկացությունը՝ հաշվի առնելով նյութի ուսումնասիրությունը և դրա՝ փոփոխությունների ենթարկվելու հանգամանքը[37] |