Կամքի ազատություն
Ուսուցչուհի՝ Լ․Պողոսյան
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն………………………………………………….3
Գլուխ…………………………………………………………....4
Գլուխ……………………………………………………………6
Գլուխ ………………………………………………………….11
Եզրակացություն……………………………………………..16
Գրականություն ցանկ……………………………………….17
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Կամքի ուժը բոլոր դեղերից լավ է օգնում»
(Մ.Գորկի)
Երբ մենք մեր առջև որևէ նպատակ ենք դնում և ձգտում ենք հասնել դրան, ապա մեզանից հաճախ մեծ եռանդ, գործողությունների կազմակերպվածություն և հետևողականություն, ծագող դժվարությունները հաղթահարելու ընդունակություն է պահանջվում: Եթե զուրկ ենք այդ հատկություններից, ապա դրված նպատակին հասնել չենք կարող:
Սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու և կարգավորելու և այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունը անվանում են կամք: Կամքի անհրաժեշտություն զգացվում է հատկապես այն դեպքում, երբ գործունեությունը կատարելու մյուս դրդապատճառները թույլ են:
Կամքը բարդ հոգեկան երևույթ է, բայց նրա կառուցվածքը վերլուծելը և նկարագրելը շատ դժվար է: Մեր ներհայեցողությանը այն տրված է որպես ներքին ուժ. անձի ներհոգեկան որակ. գումարային մի երևույթ կամ ներքին էություն, որն իր նպատակներին է ծառայեցնում անձի մտավոր և ֆիզիկական ընդունակությունները: Սակայն կամքի կոնկրետ հոգեբանական ուսումնասիրության դեպքում ավելի ճիշտ կլինի ընդունել, որ այն գիտակցական նպատակ դնելու, վճիռներ կայացնելու և դրանք իրագործելու ընդունակությունն է:
Կամքի առկայությունն առանձնապես զգալի է այն դեպքում, երբ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտներ են հայտնվում ևմարդհաղթահարումէդրանք: Կամքըսերտորենկապվածէինքնագիտակցության, ես – ի ուժի հետ: Այսպիսով փորձենք պարզել, թե ինչ է կամքը:
ԳԼՈՒԽ 1
Ի՞նչ է կամքը
Երբ մենք մեր առաջ որևէ նպատակ ենք դնում և ձգտում ենք հասնել դրան, ապա մեզանից հաճախ մեծ եռանդ, գործողությունների կազմակերպվածություն և հետևողականություն, ծագող դժվարությունները հաղթահարելու ընդունակություն է պահանջվում: Եթե զուրկ ենք այդ հատկությունից, ապա դրված նպատակին հասնել չենք կարող:
Սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու և կարգավորելու և այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունը անվանում են կամք: Կամքի անհրաժեշտություն զգացվում է հատկապես այն դեպքում, երբ գործունեությունը կատարելու մյուս դրդապատճառները թույլ են:
Երկու անձնավորություններ, մոտավորապես միևնույն պայմաններում և նույն սկզբնական հնարավորություններն ու մոտիվացիան ունենալով, կարող են իրենց առջև միևնույն նպատակը դնել: Բայց մենք տեսնում ենք, որ նրանցից մեկը, հաղթահարելով դժվարությունները ու չշեղվելով երկրորդական հարցերի ու հոգսերի վրա, հասնում է այդ նպատակին, իսկ մյուսը առաջին իսկ դժվարություններին հանդիպելիս ընկրկում է, հուսահատվում, ի վերջո հրաժարվելով իր նպատակից: Այսպիսի դեպքերում մենք ասում ենք, որ նրանցից առաջինն ունի ուժեղ կամք, իսկ երկրորդը թուլակամ է: Եվ իսկապես, ըստ կամքի ուժի մարդկանց միջև շատ մեծ անհատական տարբերություններ կան, այնքան մեծ, որ հավասար մտավոր և ֆիզիկական ուժերի, բայց կամքի անհավասար ուժի դեպքում մեկը կարող է մեծ նվաճումների հասնել, իսկ մյուսը՝ ոչ:
Կամքը բարդ հոգեկան երևույթ է, բայց նրա կառուցվածքը վերլուծելը և նկարագրելը շատ դժվար է: Մեր ներհայեցողությանը այն տրված է որպես ներքին ուժ. Անձի ներհոգեկան որակ, գումարային մի երևույթ կամ ներքին էություն, որն իր նպատակներին է ծառայեցնում անձի մտավոր և ֆիզիկական ընդունակությունները: Սակայն կամքի կոնկրետ հոգեբանական ուսումնասիրության դեպքում ավելի ճիշտ կլինի ընդունել, որ այն գիտակցական նպատակ դնելու, վճիռներ կայացնելու և դրանք իրագործելու ընդունակությունն է: Կամքի առկայությունն առանձնապես զգալի է այն դեպքում, երբ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտներ են հայտնվում և մարդ հաղթահարում է դրանք: Կամքը սերտորոն կապված է ինքնագիտակցության, ես-ի ուժի հետ:
ԳԼՈՒԽ 2
Կամքի ազատության հիմնախնդիրը
Դեռևս հնագույն ժամանակներից փիլիսոփաները, գրեղները, մտածող մարդիկ հանգել են երկու հակադիր տեսակետհերի.
1. Մարդու վարքն ու մտածողությունը, նրա կայացրած վճիռները լիովին դետերմինավորված են: յուրաքանչյուր ոք ամեն օր տարբեր խնդիրներ է լուծում, ընտրություն կատարելով տարբեր հնարավորությունների միջև: Օրինակ. աշխատել, թե՞ գնալ ընկերոջ հետ հանդիպման: Մատչելի երկու թեկնածուներից որի՞ն ընտրելորպես կին: Ուր գնալ սովորելո, եթե մի քանի հնարավորաթյուններ կան: Ձեռքի տակ ունեցած սննդանթերքներից ո՞րն ուտել, և այլն: Թվարկվածները հավասարազոր խնդիրներ չեն, բայց ունեն լուծման միանման մեխանիզմ՝ հայտնվելով այդպիսի իրադրություններում, մարդը պետք է ընտրություն կատարի, վճիռ կայացնի. ընտրի մեկ նպատակ և հրաժարվի մյուսից, որդեգրի մեկ գործելակերպ և հրաժարվի երկրորդից:
Դեռևս հին հունական գրականության մեջ շատ տարածված էր այն կարծիքը, ըստ որի մարդը ճակատագրի ձեռքին խաղալիք է: Այսպիսին է ներկայացվում մարդու ճակատագիրը Էսքիլեսի և Սոֆոկլեսի ողբերգություններում: Հերոսների գործողությունները թելադրված են և կա անխուսափելի վախճան, որից փախչելու ուղիններ չկան: Այս տեսակետից հատկապես ուժեղ տպափորություն է թողնում «Էդիպ արքա» ողբերգությունը:
Բեբշնեդիկտ Սպինոզան գտնում էր, որ մարդու կամքը ազատ լինել չի կարող: Հոդու գործողությունները պայմանավորված են արտաքին պատճեններով և ներքին դրդապատճառներով: Մարդու բոլոր գործողությունները պայմանավորված են բնությամբ, քանի որ նա բնության մի մասնիկն է : Բ. Սպինոզայից եկող ավանդույթի կողմնակիցները այժմ էլ գտնում են, որ մարդու բոլոր գործողությունները պատճառական պայմանավորվածություն ունեն. դետերմինավորված են և այն էլ հիմնականում արտաքին ուժերով և կյանքի պայմաններով: այսպես են մտածում հիմնականում մատերիալիստները՝ հոգեբաններ, թե փիլիսոփաններ: հետևաբար, ըստ այս տեսակի, կամքի ազատություն չկա: Կա միայն աշխարհի ֆիզիկական, սոցիալական, և մյուս օրենքներն պայմաններն հաշվի առնելով ճիշտ վճիռներ կայացնելու և իրագործելու ընդունակություն: Կանքն ունի այն, ով կարողանում է բնության և հասարակության օրենքները օգտագործել իր առջև դրած խնդիրները լուծելու համար:
Ժամանակակից գիտությունը ևս հենվում է դետերմինիզմի, այսինքն երևույթների պատճառական պայմանավորվածության սկզբունքի վրա. Անեմ ինչ ունի իր պատճառը կամ պատճառների խումբը առանց պատճառի ոչինչ չի կատարվում: Բայց ժամանակակից գիտնականը նման պատճառ համարում է ոչ թե ճակատագիրը, նախախնամությունը կամ Աստծուն, այլ բնության օրենքները: Բնության մեջ ամեն ինչ կատարվում է ըստ որոշակի օրենքների և օրինաչափությունների : Սակայն երևույթները ենթարկվում են պատճառա-հետևանքային կապերի օրինաչափություններին: Տիեզերքն ըստ էության, մի մեծ մեքենա է համարվում, որը գործում է իրեն ներքուստ հատուկ օրենքներով ու սկզբունքներով: Եթե մենք լրիվ տեղյակ լինենք այդ մեքենայի կառուցվածքին, ապա կարող ենք կանխատեսել, թե ինչ իրադարձություններ են կատարվելու մոտ և հեռավոր ապագայում:
Վարքի ազատությունում կարելի է հիմնավորել մեկ այլ տեսանկյունից ևս: Իր սոցիականացման ընթացքում մարդը ներքնայնացնում է վարքի շատ սխեմաներ: Դրա հետևանքով նա դառնում է հասարակության արժեքներն իրականցնող գործակալ: Անձի վարքը դառնում է ինքն իրեն պահպանող, բայց ոչ ազատ: Անազատությունը պայմանավորված է նաև նրանով, որ վարքը վերահսկվում է ինքնախրախուսման և ինքնապատժման չափանիշներով, իսկ այս չափանիշները ևս ներքնայնացման արդյունք են: Մարդիկ գործում են միաժամանակ և՛ ոպես հասարակության ու առանձին խմբերի գործակալներ, և՛ որպես խրախույսներ ու պատիժներ ընդունողներ:
Երբ մենք հիանում ենք ուրիշի գործողությամբ, ապա դրանով իսկ խրախուսում, պարգևատրում ենք նրան: Երբ մենք ինքներս ենք նման գործողություններ կատարում, ապա կարող ենք մեզանով նույնպես հիանալ, ինչպես, օրինակ, Ա. Ս. Պուշկինը, որը հաջող բանաստեղծություն հորինելիս գոչում էր. - : Այսպես մարդիկ պարգևատրում են իրենք իրենց: Ինքնապարգևատրումը կատարվում է ոչ թե դրամի կամ ապրանքների, այլ ինքնահիացման միջոցով, հարգանքի, հպարտության և սեփական անձի նկատմամբ ուղղված այլ դրական զգացմունքների օգնությամբ: Ոմանք հաճույք են զգում իրենց սեփական անձից և հաջողություններից:
Բայց քանի որ մեր գործողությունները կախված են և ուրիշների խրախույսներից ու պարգևներից, և մեր սեփական ինքնախրախուսումներից, ապա դրանցք ազատ չեն:
Ըստ ծայրահեղ դետերմինիստների, իմանալով մարդու անցյալի փորձը, մենք կարող ենք բավականին մեծ ճշտությամբ կանխատեսել նրա ապագա վարքը: Գործողությունների ազատությունը ոչ այլ ինչ է, քան պատրանք: Իրականում մարդն իր նախկին փորձի և ներկա պայմանների գերին է: Այս տեսակետն իր ծայրահեղ դրսևորումն է ստացել ամերիկյան բիհեյվիորիստ Բ. Ֆ. Սկինների աշխարհահայցքում: Նա գտնում է, որ մարդու վարքն ուսւոմնասիրելիս գիտական մեթոդներ կիրառելու համար պետք է հենվեն այն վարքագծի վրա, ըստ որի մարդն ազատ չէ: Մեր սեփական առօրյա վարքն է վկայում, որ շատ դեպքերում մենք իսկապես ազատ չենք, շատ վճիռներ իրագործել չենք կարողանում, չենք կարողանում ազատվել մեր տհաճ սովորույթներից ու հակումներից: Օրինակ, հարբեցողը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել իր այդ հիվանդագին հակումը և ազատ համարվել չի կարող: Նույնը վերաբերում է նաև խաղամոլներին, թմրամոլերին և այլ մոլուցքներ ունեցող մարդկանց:
Բայց լիովին առողջ մարդն էլ շատ հաճախ է զգում, որ իր գործողություններից շատերը ստիպված է կատարում: Օրինակ, հացի հերթ է, կանգնելու ոչ մի ցանկություն չունեմ, բայց ստիպված եմ, այլապես քաղցած կմնանք և էլ ավելի անազատ կդառնանք, հոգին էլ մարմնից հեռանալու փորձեր կձեռնարկի…
2) Ենթադրություն մարդու ազատության մասին: Բայց նույն առօրյա կյանքում մենք հաճախ զգում ենք նաև, որ վճիռներ կայացնելիս ազատ ենք, որ դետերմինիզմի սկզբունքը խստորեն չի գործում: Մարդիկ զգում են, որ ինչ-որ չափով կարող են վերահսկել իրենց ճակատագիրը, ընտրություն կատարել տարբեր հնարավորությունների միջև ընտրել գործողությունների տարբեր ծրագրեր և ուղղություններ: Եթե մարդը բոլորովին աղատություն չունենար, ապա նրա բարոյական պատասխանատվության մասին խոսք լինել չէր կարող:
Ժողովրդավարական համակարգը հենվում է այն ենթադրության վրա, որ մարդն ունի ազատ կամք և վճիռներ կայացնելու ընդունակություն: Օրենքներին գիտակցորեն ենթարկվելու պահանջը ևս ելնում է այն տեսակետից, որ մարդն ընդունակ է ճիշտ գնահատել իր վարքը և գիտկցորեն ենթարկվել օրենքներին:
Մեզ հիացմունք են պատճառում այն մարդիկ, ովքեր գիտակցորեն զոհաբերում են իրենց հանուն վեհ նպատակների: Ինչու՞ : Որորվհետև գտնում ենք, որ նրանք կարողացել են ազատ վճիռներ կայացնել: Այդպես են ընկալվում մեծ մարդասերներ Ալբերտ Շվայցերը, Մայր Թերեզան, Քերթլայն Քոքսը և այլ անձնավորություններ: Այդպիսին են հայրենիքի համար իրենց զոհաբերող ազատամարտիկները:
Երբ մարդուն ասում ենք, թե ինքն ազատ չէ, այլ գտնվում է արտաքին հանգամանքների իշխանության ներքո, ապա նա իրեն ստորացված ու թերարժեք է զգում: Բ. Ֆ. Սկինները դիտել է տալիս, որ մենք հակված չենք մարդուն պատիվների արժանացնելու այն նվաճումների համար, որոնց նա հասել է արտաքին, իրենից անկախ հանգամանքների բերումով:
Լինում են, իհարկե, բացառություններ, ինչպես, օրինակ, գեղեցկուհիների մրցույթներում, ֆիզիկական բարեմանսնությունները միշտ էլ կյանքում այս կամ այն կերպ խրարուսվում են, թեև առաջ են բերում նաև նախանձ, չարություն ր ագրեսիվություն:
Քննարկելով ազատության խնդիրները, Բ. Ֆ. Սկիները նկատում է մի շատ հետաքրքրական երևույթ.մարդկանց նվաճումներին տրվող գնահատականը կախված է նրանց գործողություններին վերագրվող պատճառներից: Գնահատականն ու հարգանքն այնքան ավելի մեծ են, որքան ավելի ակնհայտ է, որ մարդը կարող էր նաև այլ կերպ վարվել:
Այս դիտողության կապակցությամբ հիշենք այսպիսի օրինակ մեր հայրենակիցների կյանքից, ունենք բավականին հայտնի և արգասավոր աշխատանք կատարող մի գիտնական: Բայց նա երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զրկվել է ոտքից ու կաղ է: Բնականաբար, նաև դանդաղորեն է տեղափոխվում տարածության մեջ ու նստակյաց է:նՆրա հաջողություններին նախանձող գործընկերները մեկնաբանում են այսպես. նա Ն-ը չէր դառնա, եթե կաղ չլիներ: տրամադրությունն այն է, որ նա ստիպված շատ է աշխատում և արդյունքներ է ստանում: Իսկ եթե նա անազատ է, ապա նրա նվաճումներըն էլ նեծ բան չարժեն: Ահա այսպիսի յուրահատուկ «հոգետրամադրություն»:
Դետերմինիզմի և կամքի ազատության պարադոքսն անլուծելի է թվում: Բայց որոշ հոգեբաններ ընդունում են փոխադարձ դետերմինավորման մասին տեսակետը, ըստ որի անհատն ազդում է իրադրության վրա, իսկ իրադրությունը՝ անհատի: Իրադրություններն, ըստ էության, կախված են մարդու վարքից, որի հետևանքով էլ նա կարող է ինքը որոշել իր անձն ու գործողությունները: Մարդը ի վիճակի է գնատակցել ինքն իրեն, խորհրդածել անցյալի ու ներկայի մասին, երևակայությամբ նոր հեռանկարներ ու հնարավորություններ տեսնել: Վերահսկելով իրադրությունները, մենք դրանով իսկ ինքներես ենք կանխորուշում մեր վարքն ու ճակատագիրը, համենայն դեպս՝ ակտիվ մասնակցություն ենք ունենում այդ գործում: Հուսանք, որ դատողությունների այս ուղղությունը մեզ կհասցնի կամքի ազատության ավելի ընդունելի լուծման:
ԳԼՈՒԽ 3
Անձի կամային գծերը
Կյանքի վաղ շրջանից սկսած, սոցիալականացնող գործոնների ազդեցության տակ, մարդը սովորում է կարգավորել և իրագործել զանազան գործողություններ, նպատակներ ձեռք բերել: Աըդ ամենի հետևանքով նրա անձի կառուցվածքի մեջ ձևավորվում են որոշակի գծեր: Դրանք անձի կամային գծերն են: Հոգեկան գծերի այս խումբը ևս մտնում է բնավորության կառուցվածքի մեջ և զգալի ազդեցություն է գործում վարքի բոլոր տեսակների, հատկապես դրանց իրագործման ոճի վրա: Կանքի հիմնական գծերն են՝
Ա. Վճռականություն
Մարդը վճռական է այն դեպքում, երբ պրոբլեմային իրադրություններում կարողանում է արագուրեն ընտրություն կատարել հնարավոր նպատակների միջև, ընտրել մեկը և մերժել մյուսը կամ մյուսները: Այնուհետև վճռական մարդը առանց երկար տատանվելու որոշում է, թե ինչ ուղիներով և միջոցներով պետք է հասնել դրված նպատակին և առանց հետաձգելու նպատակասլաց գործունեություն է սկսում:
Վճռականությունը բռնկվողություն, իմպուլսիվություն չէ: Բռնկվող ինչպես հարկն է չի խորհրդածում իր նպատակների և գործողության եղանակների, ինչպես նաև հնարավոր հետևանքների մասին և հաճախ սխալվում է: Մինչդեռ վճռական մարդը խորությամբ, բայց նաև արագ վերլուծում է իրադրությունը, համեմատում է հնարավոր նպատակների դրական և բացասական կողմերը, կշռադատում է իր ուժերն ու հնարավորությունները և արագորեն վճիռ կայացնում: Վճռական մարդու յուրահատկություններից մեկն այն է, որ նա արագորեն է լուծում իր ներքին ու արտաքին կոնֆլիկտները (որքանով որ հանգամանքները գտնվում են նրա հսկողության ներքո), յուրաքանչյուր խնդիրկամ աններդաշնակություն վերացնելիս նրա ներհոդեկան պայքարն ավելի կարճ է տևում, քան այլ մարդկանց կյանքում, թեև գիտենք, որ ամեն մի կայացրած վճիռ նոր խնդիրներ ու կոնֆլիկտներ է ծնում:
Վճռական մարդը կարողանում է արագորեն ազատվել մանր-մանր խնդիրներից ու հոգսերից և ուժերը կենտրոնացնել հիմնական գործունեության վրա, եթե նա, օրինակ, առավոտյան արթնանալուց հետո վճռում է հինգ ժամ շարունակ զբաղվել իր հիմնական գործով, ապա միայն արտակարգ հանգամանքները նրան կարող են շեղել այդ վճռից: Սովորական հոգսերը նա կարողանում է մոռացության տալ, մղել ենթագիտակցության խորքերը:
Մարդկանցից շատերը, որևէ կարևոր խնդրի լուծման վերաբերյալ վճիռ կայացնելուց առաջ, երկար տատնվում են, վախենալով հնարավոր աննպաստ հետևանքներից, այն տհաճ իրադրություններից, որոնք կարող են ծագել իր վճռի և գործողությունների հետևանքով: Վճռական մարդիկ չեն վախենում նոր դժվարություններից, թեև սթափ մտքով հաշվի են առնում դրանց և իրենց ուժերի հարաբերակցությունը:
Վճռականությունը հաճախ հաջողության գրավականն է: Անվճռական մարդը, չկարողանալով ժամանակին վճիռ կայացնել, կորցնում է հարմար պահը, իրադրությունը փոխվում է; առկա հնարավորություններն՝ անհետանում: Կորցրած հնարավորություններ, ափսոսանք և փոշմանություն՝ ահա անվճռականության հետևանքները: Սոցիալական բարդ և արագուրեն փոփոխվող իրադրություններում, պատերազմների ժամանակ և նման այլ պայաններում առաջնորդների անվճռականությունը ռազմական հանճարի հիմնական գծերից մեկն է համարվում:
Բ. Նպատակասլացություն
Այն դեպքում, երբ անհատը ոչ միայն կարողանում է արագորեն ու ճիշտ ընտրել իր նպատակը, այլև առանց շեղվելու ձգտում է իրագործել այն. Մենք ասում ենք, որ նա նպատակասլաց անձնավորություն է: Նպատակասլացությունը մարդու նպատակները հստակ են, հասկանալի, նշանակալի և իր համար գրավիչ: Ընդ որում, եթե նման անձը նաև աչքի է ընկնում ընդհանուր սոցիալ-հոգեբանական հասունության բարձր մակարդակով, ապա նրա նպատակները նշանակալից են լինում ոչ միայն իր այլև նրա ռեֆերենտային խմբերի, հասարակության, էթնիկական խմբի համար: Իհարկե, կրքոտ նպատակասլացություն կարող են ունենալ նաև եսասեր և եսակենտրոն անձը, որը մոլուցքի հասնող կրքոտությամբ կարող է ձգտել իր եսասիրական նպատակներին՝ հարստանալու, զգայական հաճույքների, հանցագործ նպատակների և այլն: Այդ պատճառով էլ նպակասլացության սոցիալական արժեքը որոշվում է անձի զարգացման մակարդակով և նրա արժեքների ու նպատակների բնույթով:
Նպատակասլացության այս երկու տեսակների բազմաթիվ օրինակներ ենք տեսնում մեր օրերում: Ոմանք նպատակասլաց կերպով նպաստում են անկախ Հայաստանի կայացմանը, պաշտպանում են հայրենիքը օտար զավթիչներից և այդ նպատակի համար նույնիսկ զոհում են կյանքը: Բայց այս հասուն նպատակասլացությամբ աչքի ընկնող մարդկանց կողքին տեսնում ենք նաև բավականին մեծաթիվ եսասերների, ովքեր, հարստանալու տենչով համակված, թուլանում են իրենց հայրենակիցներին և նույնիսկ ռազմավարական նշանակություն ունեցող նյութեր, հումք են գաղտնի արտահանում Թուրքիա՝ վաճառելու և հարստանալու նպատակով: Ահա այդպես եսասիրական նպատակասլացությունը կարող է հանգեցնել նույնիսկ դավաճանության:
Գ. Ինքնուրույնություն
Դժվարին պրոբլեմային իրադրություններում հայտնված մարդկանց վարքը դիտելիս մենք տեսնում ենք շատ որոշակի անհատական տարբերություններ:
Ոմանք, ինքնուրույնաբար վերլուծելով իրադրությունը, վճիռներ են կայացնում և ինքնուրույն էլ անցնում են դրանց իրագործմանը: Իհարկե, եթե գործունեությունն այնպիսին է, որ նպատակին միայնակ հասնել հնարավոր չէ, ապա նրամք փորձում են խումբ ստեղծել և համատեղ գործունեություն կազմակերպել:
Ինքնուրույնության բացահայտումը պայմանավորված է անձի մտավոր զարգացման և խնդիրներ լուծելու փորձի թուլությամբ և ընդհանուր սոցիալ-հոգեբանական տհասությամբ: ինքնուրույնությունից զուրկ մարդիկ շատ ներշնչող են, որը, ինչպես ցույց են տվել երևույթի ուսումնասիրությունները, պայմանավորված է ցածր ինքնագնահատականով, իսկ հաճախ նաև անձի մեջ թերարժեքության բարդույթի առկայությամբ: նման մարդիկ վստահ են իրենց մտավոր կարողություններին ու փորձին և միշտ ավելի խելացի, փորձված ու վճռական հովանավորներ են փնտրում: Նրանք ցուցումների, խորհուրդների, հրամանների կարիք են զգում և եթե ունեն հմուտ ղեկավարներ, ապա կարող են օգտակար աշխատանք կատարել: Նոր և անսովոր իրադրություններում,երբ պետք է ինքնուրույնգործել, նրանք շփոթվում և անօգնական են դառնում: հենց այդ պատճառով էլ խուսափում են նման իրադրություններում հայտնվելուց: իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարող նախաձեռնողներ և լիդերներ լինել:
Այս տիպի անձանց հատուկ է այն, որ ուրիշների, հատկապես սոցիալական բարձր դիրք ունեցող գործիչների մտքերն ու որոշումները նրանց ճիշտ են թվում, իսկ սեփական վճիռներն ու որոշումները նրանց ճիշտ են թվում, իսկ սեփական վճիռներն ու տեսակետները՝ սխալ, թերի: սեփական մտքերի ու կարծիքների նկատմամբ նրանք քննադատաբար են տրամադրված, իսկ հեղինակավոր մարդկանց մտքերն ընդունու են որպես ճշմարտություններ: սեփական անձի նկատմամբ խիստ պահանջկոտ լինելով և բարձր չափանիշներով մոտենալով, նրանք այդպես էլ չեն կարողանում ինքնուրույն գործեր ձեռնարկել:
Դ. Համառություն
Անձի կամային այն գիծն է, թույլ է տալիս երկար ժամանակահատվածում սեփական վարքն այնպես կազմակերպել ու կառավարել, որպեսզի հնարավոր լինի հասնել դրված նպատակին: Մենք ասում ենք, օրինակ, որ որևէ մեկը համառ ջանքերի շնորհիվ հասավ իր նպատակին (բարձրագույն կրթություն ստացավ, տուն կառուցեց, վարպետացավ իր գործի մեջ և այլն): Դա առաջին հերթին նշանակում է, որ նրա ջանքերը տևական եէին՝ օրեր, ամիսներ, տարիներ են տևել: Բայց եթե այդ ջանքերը միայն երկարատև լինեին, հազիվ թե նման մարդուն հիմք ունենայինք համառ համարելու: Դրանք պետք է նաև եռանդուն, ուժերի մեծ ծախս, լուրջ դժվարությունների հաղթահարման հետ կապված ջանքեր լինեն: Եթե, օրինակ, որևէ մեկը ապրանքների վերավաճառքով է զբաղվում, ապա այդ «մասնագիտությանը» տիրապետելու համար համառ ջանքեր պետք չեն, թեև նա ամեն օր և տարիներ շարունակ կարող է այդ գործով զբաղվել: բայց, անկասկած, համառ են այն մարդու ջանքերը, ով, օրինակ, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ փայլուն կերպով որևէ լեզու է սովորում՝ հմտանալով նրանում, դառնալով վարպետ թարգմանիչ:
Համառության դրսևորումը կախված է նաև գործունեության դրդապատճառների ուժից և նպատակի գրավչությունից: Անձը կարող է իր բնավորությամբ համառ լինել, բայց որևէ գործում համառություն չդրսևորել, քանի որ նպատակն իր համար գրավիչ չէ: Շատ հաճախ այդպես է լինում, երբ մարդուն պարտադրում են որևէ գործունեություն կատարել, որի նպատակն ու ընթացքն իրեն չեն հետաքրքրում: ահա թե ինչու ոթո որևէ մեկը որևէ գործում համառություն չի դրսևորում, ապա մենք չենք հապճեպ եզրակացություն կատարել այն մասին, թե նա, իբր, համառ չէ:
Անձին պետք է դիտել տարբեր սոցիալական իրադրություններում և գործունեության տարբեր ոլորտներում, բազմաթիվ տեսանկյուններից, և հետո միայն եզրակացություն կատարել նրա բնավորության, մասնավորապես կամային գծերի մասին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Կան մարդիկ, որոնց գոյությունը ապացուցում է,
որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի:
Այսպիսով իմի բերելով վերը նշվածը կարելի է ասել, որ կամքըմարդուգիտակցված, նպատակասլած, պատճառաբանված (մոտիվացված) ևակտիվհոգեկանգործունեություննէ, որնուղղվածէարտաքինևներքինխոչընդոտներիհաղթահարմաննումարդուպահանջներիբավարարմանը։ Պահանջմունքներիբավարարումըբավականինբարդևբազմափուլգործունեությունէ, որիսկզբումառաջանումէպահանջ (հակում, ցանկություն, ձգտում, մղում) միջավայրիազդեցությաններքո։Այն, ինչըդրդումէմարդունգործունեության, մղումնրանպահանջներիբավարարման, կոչվումէմոտիվ. դաայնէ, ինչինհասնումենքորևէգործողություն (գործունեություն) կատարելով։
Նաև պետք է ասել, որ կամքըվստահությունէսեփականուժերիհանդեպ: Կամքըգիտակցությանգործնականկարևորդրսևորումներիցէ:Որքանբարձր
էմարդուգիտակցականմակարդակը, այնքանմեծէնրակամքը: Կամքըևմտավոր
ունակություններնուղիղհամեմատականեն: Նմանիրավիճակներումէստեղծվումմարդուարտաքինևներքինես-երիհակասականությունը:
Ներքինես-ը, որգիտակցություննէ, մարդունայլբանէթելադրում, իսկարտաքին
ես-ըկատարումէանկառավարելիգործողություններ:
Գրականությանցանկ
1.Асмолов А. Г. Психология личности. М., 2007.
2. Маклаков А. Г. Общая психология, СПб, 2000.
3. ՆալչաջյանԱ. Հոգեբանությանհիմունքներ, Երևան 1997.
4.www.hogeban.info
5. https://arevayin.wordpress.com/2016/03/15