Просмотр содержимого документа
«Կառուցողական, զարգացնող խաղերի ստեղծում»
Կառուցողական, զարգացնող խաղերի ստեղծում
Կառուցողական, զարգացնող խաղերի ստեղծում
«Երեխան ապրում է խաղով` խաղով է սովորում, խաղալիս է մտածում, խաղալով է հաշվում: Խաղն է երեխայի գրավականը»:
Վ.Ա. Սուխոմլինսկի
Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը՝ Ստեղծել զարգացնող, կառուցողական խաղեր կրտսեր ընկերների համար:
Նախագծի ընթացքում կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, համագործակցային կարողություններն, ուշադրության կենտրոնացումը, քանի որ կառուցողական խաղերի միջոցով սաները լուծում են տրամաբանական խնդիրներ: Կառուցողական խաղերը նպաստում են սաների մանր մոտորիկայի զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են սանի խոսքի,երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:
Խաղի դերը մեծ է գիտակցաբար սովորելու, մոտիվացիայի ձևավորման համար: Խաղի կարևոր, զարգացնող ֆունկցիաներից մեկը երեխայի կամքի զարգացումն է, որը նույնպես կապված է նրա գիտակցության հետ:
Նախագծի նկարագիրը
Փուչիկների, ալյուրի, ձավարեղենի միջոցով ստեղծել հանգստացնող գնդակները, որը կնպաստի մանր մոտորիկայի զարգացմանը, նյարդային կենտրոնների հանգստացմանը, մտքի զարգացմանը:
Մանր մոտորիկան և գունային ճանաչողությունը զարգացնող խաղ:
Գունային ճանաչողության զարգացնող խաղեր
Ճանաչում ենք երկրաչափական պատկերները
Փայտե ձողերով երկրաչափական պատկերների ստեղծում
Փայտե շինություններ