СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կացին ախպեր /դասի պլան

Нажмите, чтобы узнать подробности

Հեքիաթի ուսուցում,վերլուծում  և  մեկնաբանում։

Просмотр содержимого документа
«Կացին ախպեր /դասի պլան»

Դասարան- 3-րդ
Թեման-Կացին ախպեր

Դասի տիպը` հաղորդման դաս
Նպատակը՝
• Զարգացնել բառապաշարը
• Ամրապնդել լեզվական գիտելիքները
• Զարգացնել կապակցված խոսք կառուցելու, վերլուծություններ կատարելու ,արագ կողմնորոշվելու կարողությունները

Դասի տիպը- Հաղորդման դաս
Դասի կահավորումը - համակարգիչ, ծրարներ կտրատված նկարներով:

Խթանում

Դասը սկսվում է Թումանյանի հեքիաթի դիտմամբ:
Քննարկում ենք հեքիաթի բովանդակությունը, հերոսների արարքները:

*Որտե՞ղ էին իրադարձությունները կատարվում:

*Ինչու՞ զարմացան գյուղի բնակիչները:

*Ինչու՞ գյուղացիները չկարողացան օգտագործել կացինտ:

Իմաստավորում

Պատասխանները լսելուց հետո երեխաները կարդում են հեքիաթը շարունակելով:Ընթերցանության ընթացքում նշում են ուղղագրական արժեք ունեցող բառերը,որոնք պետք է ընթերցանությունից հետո դուրս գրել:

Ընթերցումից հետո ուղղել հետևյալ հարցերը.

Նկարագրեք այն գյուղը,որտեղ չգիտեին` կացինն ինչ է:

Ի՞նչը զարմացրեց գյուղացիներին:

Ինչպիսի՞ն էին գյուղացիները:

Սարսափահար գյուղացիները ի՞ նչ խնդրեցին կացնի տիրոջը:

Ի՞նչ կլինի հետո:

Եթե կացինը լեզու ունենար,ի՞նչ կասեր գյուղացիներին:

Ֆիզկուլտ դադար -:

Կատարել բառային աշխատանք:Բացատրել դարման բառի իմաստը: Դուրս գրել բառատետրերում մարդիկ, ախպեր, ջարդել, դարսել,խնդրել,առաջին, իջնել,փորձանք, մարագ բառերը:

Դասարանը բաժանվում է երեք խմբի: Յուրաքանչյուր խումբ պետք է ամբողջացնի իրեն տրված ծրարում կտրատված նկարները:Ամբողջացնելուց հետո նկարի մեջտեղի շարքը շրջում են ու կարդում Թումանյանի բանաստեղծություններից:

Ուսուցչուհին հանձնարարում է դուրս գրել բանաստեղծություններից 5ական գոյական և բայ: Աշխատանքները ամփոփելուց հետո կրկնում են գոյականի և բայի մասին ունեցած գիտելիքները:



Տեսասահիկների միջոցով կատարել հետևյալ առաջադրանքները.

*:

Նախադասության բայերը օգտագործե’ք տարբեր օժանդակ բայերի հետ:



*Գործնականորեն ծանոթացնել օժանդակ բայերի ժխտական ձևերը:

Տրված օրինակով շարունակե’ք շարքը:

Կացինը կարմրել էր: Կացինը չէր կարմրել:

Գյուղացիները վազում էին տիրոջ հետևից:

Կացինը գցում են մարագը:

Ես աշխատում եմ համակարգչով:

Կշռադատում



*Մտածի’ր:

Հեքիաթում կացին ախպերը վնասում է այն մարդկանց,ովքեր չգիտեն նրա հետ վարվելու ձևը:Այսօր նույն կերպ ինչպիե՞ս կարող են վնասել համակարգիչը, հեռուստացույցը, հեռախոսը:


Տնային հանձնարարություն Կազմել բառակապակցություններ,նախադասություններ բառատետրերում դուրս գրված բառերով: Դասը սովորել կարդալ,պատմել: