СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կենդանիերի կմախքը

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Կմախքների տարբերությունը Ինչո՞ւ ցամաքում ապրող կենդանիների կմախքը կազմված է ամուր ոսկորներից,իսկ ջրային կենդանիներին կմախքը համեմատաբար թույլ է զարգացած ։Երկրի վրա կյանի զարգացումն տեղի է ունեցել ձգողական դաշտի մշտական առկայությամբ, և կենդանիների ներքին ու արտաքին օրգաննները ձեռք են բերել այնպիսի կառուցվածք, որ Երկրի ձգողության պայմաններում առավելագույնս հարմարվեն արտաքին պայմաններին։Կենսական կարիքները բավարարելու համար կենդանիները և մարդիկ անընդհատ տեղափախվում են Երկրի մակերևույթի վրա ։Դրա համար նրանք ունեն պինդ կմախք և վերջույթների զարգացած համակարգ ։Ջրում ապրող կենդանիների ծանրության ուժը համակշվռում է արքիմեդյան ուժով, ինչի շնորհիվ նրանց կմախքը շատ ավելի թույլ է, իսկ վերջույթներն ապաճել, ատրոֆիայի են ենթարկվել։

Просмотр содержимого документа
«Կենդանիերի կմախքը»


ՀՀ Գեղարքունիքի մարզի

Ա. Աբրահամյանի անվան

Գեղամավանի միջնականրգ դպրոց



ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեմատիկ պլան

8-րդ դասարան

(68 ժամ, որից 2 ժամը պահուստային)


2019-2020 ուսումնական տարի




Տնօրեն՝ Ա. Վարդանյան

Փոխտնօրեն՝ Լ. Սաղաթելյան

Մեթոդ միավորման նախագահ՝ Ռ. Մարտիրոսյան











Ներածություն (1 ժամ)


Մարդու մասին գիտությունները` բժշկություն, կազմաբանություն, մարդու ֆիզիոլոգիա, հիգիենա: Հայազգի գիտնականների ավանդը մարդու մասին գիտությունների բնագավառում:


  1. Ներածություն:

  2. Մարդու մասին գիտություններ՝ բժշկություն, կազմաբանություն, մարդու ֆիզիոլոգիա և հիգենա: /Հայազգի գիտնականների ավանդը մարդու մասին գիտությունների բնագավառում/:


Գլուխ 1. Ընդհանուր ակնարկ մարդու օրգանիզմի կառուցվածքի և

Ֆունկցիաների մասին


Կրթական հիմնական խնդիրները.

  • տեղեկություններ տալ մարդու մարմնի մասերի և ներքին օրգանների տեղադրվածության մասին,

  • կենդանաբանությունից ստացած գիտելիքների հիման վրա ուսումնասիրել մարդու օրգանները, պատկերացում տալ օրգանիզմի, որպես ամբողջական համակարգի մասին:

Ցուցադրում.

Մարդու օրգանիզմի օրգանների նկարների, ցուցապաստառների, կաղապարվածքների,

մանրապատրաստուկների:


  1. Մարդու օրգանները: Օրգանների համակարգերը: Օրգանիզմը, որպես միասնական ամբողջություն:


Գլուխ 2. Կենսագործունեության գործընթացների կարգավորումը:

Զգայարաններ

Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա օրգանիզմի գործունեության կարգավորման մասին, կարողանա թվել կարգավորման եղանակները: Իմանա ներզատական գեղձերը և

Դրանց նշանակությունը: Իմանա նյարդային համակարգի նշանակությունը, կարողանա թվարկել նյարդային համակարգի բաժինները, իմանա նեյրոնի կառուցվածքը և նրա հիմնական գործառույթները: Իմանա ինչ է ռեֆլեքսը, կարողանա թվարկել կենտրոնական նյարդային համակարգի բաժինները: Պատկերացում ունենա մարմնական և վեգետատիվ նյարդային համակարգերի մասին:

Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/

Կարողանա համեմատել կարգավորման նյարդային և հումորալ եղանակները, բերել կարգավորման օրինակներ: Իմանա նյարդային և հումորալ կարգավորման տարբերությունները: Կարողանա տարբերել ներզատական գեղձերի գործառույթների խանգարումները: Կարողանա բնութագրել նյարդային համակարգի բաժինները, թվարկել նեյրոնների տեսակներն ըստ կատարած ֆունկցիաների: Կարողանա բնութագրել ռեֆլեքսային աղեղի օղակները և նրանց դերը: Կարողանա հիմնավորել վերլուծիչի

Կառուցվածքային բաղադրիչները, գործառույթները: Կարողանա տարբերել կարճատեսությունը և հեռատեսությունը, կանխատեսել ձեռքբերով իտեսողական խանգարումները: Կարողանա հիմնավորել ականջի բաժինների գործառույթները: Կարողանա հիմնավորել մաշկամկանային, համի, հոտառական զգայարանների գործառույթները:

Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/

Կարողանա հիմնավորել մարդու օրգանիզմի կենսագործունեության նյարդահումորալ կարգավորման դերը և առանձնահատկությունները: Կարողանա մեկնաբանել ներզատա կան գեղձերիթեր և գերֆունկցիաների ժամանակ առաջացող խանգարումները: Իմանա նյարդային համակարգի բաժինների կառուցվածքը և ֆունկցիաները: Կարողանա վերլուծել ռեֆլեքսային աղեղի օղակների գործառույթները, որպես մեկ ամբողջություն: Կարողանա մեկնաբանել վեգետատիվ և մարմնական նյարդային համակարգերի բաժինների տարբերությունները: Կարողանա համադրել վերլուծիչների գործառույթները, հիմնավորել վերլուծիչների փոխադարձ կապը և փոխարինելիությունը:



Կրթական հիմնական խնդիրները.


  • բնութագրել կենսական ֆունկցիաների կարգավորումը, կարգավորման եղանակներն ու դրանց փոխկապակցվածությունը,

  • ձևավորել պատկերացումներ օրգանիզմի ֆունկցիաների, նյութափոխանակության, աճի և զարգացման հումորալ կարգավորման մասին,

  • ձևավորել գիտելիքները նյարդային կարգավորման և նրա առանձնահատկությունների մասին,

  • ուսումնասիրել նյարդային համակարգի կառուցվածքն ու ֆունկցիաները,

  • ուսումնասիրել աչքի կառուցվածքն ու գործառույթները:

  • ուսումնասիրել լսողական վերլուծիչի կառուցվածքն ու ֆունկցիաները, բացահայտել ծանրալուրության և խլության պատճառներն ու դրանց կանխումը,

  • բացահայտել կարճատեսության և հեռատեսության պատճառները, նշել դրանց կանխարգելման ուղիները:

Ցուցադրում:

Ներզատական գեղձերի տեղադրվածության և կառուցվածքի գծապատկերների, ներզատական գեղձերի ֆունկցիաների խանգարումներով հիվանդների նկարների:

Նյարդային համակարգի բաժինների, նեյրոնի և ռեֆլեքսային աղեղի կառուցվածքի գծապատկերների, գլխուղեղի կառուցվածքի մոդելի: Աչքի, ականջի և այլ զգայարանների

մոդելների, գծապատկերների:


  1. Օրգանիզմի կենսագործունեության կարգավորումը:

  2. Արտազատակ, ներզատական և խառը գեղեձեր:

  3. Արտազատակ, ներզատական և խառը գեղեձեր:

  4. Թեմատիկ գրավոր աշխատանք:

  5. Նյարդային համակարգի նշանակությունը և կառուցվածքը:

  6. Նյարդային համակարգի նշանակությունը և կառուցվածքը:

  7. Մարմնական և վեգետատիվ նյարդային համակարգ:

  8. Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ: Ողնուղեղի կառուցվածքը և գործառույթները:

  9. Գործնական աշխատանք:

  10. Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները:

  11. Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները:

  12. Զգայարաններ և վերլուծիչներ:

  13. Տեսողական վերլուծիչ:

  14. Լսողական վերլուծիչներ:

  15. Հավասարակշռության, մաշկամկանային, համի և հոտառության զգայարաններ:

  16. Թեմատիկ գրավոր աշխատանք


Գլուխ 3. Հենաշարժիչ համակարգ


Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա հենաշարժիչ համակարգի նշանակությունը, կմախքի բաժինները, ոսկրերի տեսակները, ոսկրերի միացման ձևերը, մկանային հյուսվածքի տեսակները:

Իմանա կեցվածքի խանգարման, հարթաթաթության առաջացման պատճառները: Իմանա մարզման, կոփմանև ֆիզիկական ակտիվության նշանակության մասին: Հենաշարժիչ համակարգ, բաղադրամասերը և գործառույթները: Ոսկրերի աճը և աճի կարգավորումը:

Բ խումբ միջին մակարդակ ավելանում են Ա խմբի պահանջներին/

Իմանա իրանի, գանգի և վերջույթների ոսկրերը, կարողանա բացատրել ոսկրերի միացման ձևերը, կմախքային մկանի կառուցվածքը: Կարողանա համեմատել մարդո ւկմախքը կաթնասուն կենդանիների կմախքի հետ: Կարողանա հիմնավորել սակավաշարժության հետևանքները: Կարողանա առաջին օգնություն ցույց տալ կոտրվածքների, հոդախախտումների և պրկումների ժամանակ:


Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/

Կարողանա հիմնավորել մարդու կմախքի առանձնահատկությունները կապված ուղղաձիգ կեցվածքի և աշխատանքային գործունեության հետ: Կարողանա ընդհանրացումներ անել հենաշարժիչ ամակարգի զարգացման վրամարզման, կոփման և ֆիզիկական ակտիվության բարեր արազդեցության վերաբերյալ:


Կրթական հիմնական խնդիրները.

  • գիտելիքներ տալ մարդու հենաշարժիչ համակարգի բաղկացուցիչ մասերի, նրանց ֆունկցիաների, ոսկրերի կառուցվածքի, բաղադրության և տեսակների մասին,

  • զարգացնել կապանների ձգման, հոդախախտումների և ոսկրերի կոտրվածքների ժամանակ առաջին օգնություն ցույց տալու կարողություններ,

  • ընդհանրացնել մկանների կառուցվածքի և նրանց կատարած ֆունկցիաների միջ և գոյություն ունեցող փոխադարձ կապերը:

  • ձևավորել մկանների աշխատանքի և հոգնածության վերաբերյալ գիտելիքների օգտագործման միջոցով մկանների աշխատունակության վերականգնման կարողություններ,

  • ձևավորել կարողություններ կմախքի բնականոն աճի ապահովման վերաբերյալ,

  • բացահայտել մարզումների նշանակությունը հենաշարժիչ համակարգի բնականոն զարգացման համար:

Ցուցադրում

Մարդու կմախքի ոսկրերի, ոսկրերի սղոցվածքի, այրված և հանքայնազրկված ոսկրերի: Ոսկրային վնասվածքների ժամանակ առաջին օգնության միջոցների: Մկանների

մեխանիկական աշխատանքի:


  1. Հենաշարժիչ համակարգի բաղադրամասերը և գործառույթները:

  2. Մարդու կմախքը:

  3. Մկանային համակարգ:

  4. Առաջին օգնությունը կապանների ձգման, հոդախախտումների և ոսկրերի կոտըր­վածքների դեպքում:

  5. Միջավայրի գործոնների և ապրելակերպի ազդեցությունը կմախքի ձևավորման ու զարգացման վրա:

  6. Գործնական աշխատանք:



Գլուխ 4. Օրգանիզմի ներքին միջավայրը (4 ժամ)

Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրիչները, արյան հիմնական ֆունկցիաները, արյան կազմը՝ պլազմա, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ: Իմանա սակավար

յունության, արյան մակարդելության մասին: Իմանա ինչ է իմունիտետը: Իմանա ՁԻԱՀ-ի և դրական կամխարգելման միջոցների մասին:


Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/

Իմանա օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության, դրա նշանակության, բաղադրիչների, նրանց կատարած ֆունկցիաների մասին: Կարողանա բնութագրել պլազմայի բաղադրությունը, ձևավորտարրերի կառուցվածքը և ֆունկցիաները, արյան մակարդումը, արյան խմբերի դերն արյան փոխներարկման ժամանակ: Կարողանա տարբերել իմունիտետի տեսակները:


Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/

Կարողանա մեկնաբանել արյան ձևավոր տարրերի կառուցվածքի և գործառույթների համապատասխանությունը: Կարողանա կարդալ և մեկնաբանել արյան ընդհանուր լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Իմանա արյան խմբերը պայմանավորող ագլյուտինինների և ագլյուտինոգենների մասին: Կարողանա բնութագրել իմուն համակարգի առանձին օրգանների ֆունկցիաները:


Կրթական հիմնական խնդիրները

  • պատկերացումներ տալ օրգանիզմի ներքին միջավայրի մասին, պարզաբանել արյան, ավշի, հյուսվածքային հեղուկի կազմն ու նշանակությունը,

  • գիտելիքներ տալ արյան խմբերի և արյան փոխներարկման մասին,

  • ձևավորել պատկերացումներ օրգանիզմի պաշտպանական պատնեշների և իմունաանբավարարության մասին,

  • ձևավորել կարողություններ զանազանելու իմունիտետի տեսակները, հասկանալ կանխարգելիչ պատվաստումների ու բուժիչ շիճուկների տարբերությունը և դրանց կիրառման շրջանակները:

Ցուցադրում.

Արյան ձևավոր տարրերի նկարների ցուցադրում:


  1. Օրգանիզմի ներքին միջավայրը:

  2. Արուն: Արյան գործառույթները և բաղադրությունը:

  3. Արուն: Արյան գործառույթները և բաղադրությունը:

  4. Կիսամյակային ամփոփիչ աշխատանք

  5. Ամփոփում:



II ԿԻՍԱՄՅԱԿ

  1. Արյան մակարդում: Արյան խմբերը: Ռեզուս գոծոն: Արյան փոխներերկում:

  2. Արյան պաշտպանական ռեակցիա: Իմունիտետ:

  3. Գործնական աշխատանք:


Գլուխ 5. Սիրտանոթային համակարգ: Արյան և ավշային շրջանառություն (5 ժամ)


Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա արյան շրջանառության մեծ ու փոքր րջանները, սրտի կառուցվածքը և աշխատանքը, կարողանա տարբերել զարկերակները, երակները և մազանոթները: Իմանա սրտի բոլորաշրջանի, արյան ճնշման և անոթազարկի մասին: Կարողանա հաշվել անոթազարկը: Իմանա արյունահոսությունների մասին: Կարողանա տարբերակել արյունահոսության տեսակները (զարկերակային, երակային և մազանոթային) և ցուցաբերել առաջին օգնություն այդ դեպքում:

Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/

Կարողանա բնութագրել զարկերակների, երակների և մազանոթների կառուցվածքն ու ֆունկցիաները, հիմնավորել սրտում արյան միակողմանի հոսքը պայմանավորող գործոնները, բնութագրել սրտի աշխատանքի փոփոխությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, չափել արյան ճնշումը: Կարողանա համեմատել արյան

շրջանառությունը ավշաշրջանառության հետ:

Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/

Կարողանա մեկնաբանել արյունատար անոթների կառուցվածքի և գործառույթների միջև եղած կապը, բացատրել սրտի գործունեության, արյան ճնշման (հիպոտոնիա, հիպերտոնիա) կարգավորումը: Կարողանա ընդհանրացում կատարել սրտի «անհոգնելիության» մասին:


Կրթական հիմնական խնդիրները.

  • գիտելիքներ տալ արյան և ավշաշրջանառության համակարգերի մասին,

  • խորացնել գիտելիքները սրտի կառուցվածքի ու գործունեության մասին,

  • տալ գիտելիքներ արյան շարժման առանձնահատկությունների, ճնշման ու անոթազարկի մասին,

  • ձևավորել երակային, զարկերակային և մազանոթային արյունահոսությունների ժամանակ առաջին օգնությունը ցուցաբերելու կարողություններ:

Ցուցադրում.

Մարդու սրտի մոդելի, արյան շրջանառության գծապատկերների և աղյուսակների:


  1. Արյան և ավշաշրջանառության համակարգ: Նրա դերն օրգանիզմում:

  2. Արյունատար և ավշային անոթների կառուցվածքը: Արյան շարժումն անոթներով:

  3. Արյան զարկերակային ճնշում և անոթազարկ:

  4. Սիրտ-անոթային համակարգի հիգիենան: Առաջին օգնությունն արյունահոսություների դեպքում:

  5. Գործնական աշխատանք:


Գլուխ 6. Շնչառական համակարգ

Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա շնչառության նշանակությունը օրգանիզմի համար, շնչառության համակարգի օրգանները: Իմանա թոքերում և հյուսվածքներում գազափոխանակության, ներշնչման և արտաշնչման մասին: Իմանա շնչառական ուղիներով տարածվող հիվանդությունները և դրանց կանխարգելման միջոցները, առաջին օգնության միջոցները շնչառության խանգարման ժամանակ, ծխելու վնասակար ազդեցության մասին:

Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/

Կարողանա տարբերակել օդատար ուղիները գազափոխանակության օրգաններից, թոքերի կառուցվածքն ու դերը շնչառության ժամանակ, բնութագրել ներշնչման և արտաշնչման գործընթացները, պարզաբանե գազափոխանակության գործընթացը թոքերում և հյուսվածքներում:

Գ խումբ բարձ րմակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/

Կարողանա հիմնավորել շնչառության օրգանների կառուցվածքի և կատարած գործառույթների միջև եղած կապը, գազային որոշ խառնուրդների վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա: Կարողանա եզրահանգումներ կատարել շնչառական շարժումների նյարդային և հումորալ կարգավորման վերաբերյալ:


Կրթական հիմնական խնդիրները.

  • գիտելիքներ տալ մարդու շնչառական օրգանների կառուցվածքի և ֆունկցիաների մասին,

  • պարզաբանել գազափոխանակության առանձնահատկությունները մարդու թոքերում և հյուսվածքներում,

  • տեղեկացնել շնչառական օրգանների գործունեության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության մասին,

  • զարգացնել շնչառական օրգանների վնասվածքների ժամանակ առաջին օգնություն կազմակերպելու կարողություններ ու հմտություններ,

  • զարգացնել կիրառական խնդիրներ լուծելու հմտություններ:

Ցուցադրում.

Շնչառական օրգանների, ներշնչման և արտաշնչման մեխանիզմը ցուցադրող

գծապատկերների, տեսաֆիլմերի, կոկորդի, թոքերի մոդելների, արհեստական շնչառության գործաձևերի:


  1. Շնչառության նշանակությունը: Շնչառական օրգաների կառուցվածքը և գործառույթները:

  2. Շնչառության նշանակությունը: Շնչառական օրգաների կառուցվածքը և գործառույթները:

  3. Շնչառական շառժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումը:

  4. Գազփոխանակությունը թոքերում և հյուսվածքներում:

  5. Շնչառական օրգանների հիգիենան: Առաջին օգնությունը շնչառության խանգառման դեպքում::

  6. Թեմատիկ գրվոր աշխատանք:


Գլուխ 7. Մարսողություն


Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա մարսողական համակարգի օրգանները, դրանց կատարած ֆունկցիաները, մարսողական համակարգի գեղձերը և կարողանա նշել նրանց դերը մարսողությանգործ ընթացում: Իմանա ճիշտ սնվելու և հիգիենային շանակությունը առողջության պահպանման գործում:

Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/

Կարողանա մեկնաբանելս ննդի բաղադրամասերի փոփոխությունը մարսողական համակարգի տարբեր բաժիններում, օրգանական նյութերի քայքայման և օքսիդացման նշանակությունը և մարսողական հյութերի ազդեցության առանձնհատկությունները: Կարողանա կանխարգել ստամոքսաղիքային վարակները:


Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/

Կարողանամ եկնաբանել մարսողական համակարգի օրգանների կառուցվածքի և ֆունկցիաների համապատասխանությունը: Կարողանամ եկնաբանել նյութափոխանակության նշանակությունը օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար և նյութափոխանակության խանգարման հետևանքով առաջացող հիվանդությունները: Կարողանա նութագրել էկոլոգիապես մաքուր սննդի դերը առողջ ապրելակերպում:


Կրթական հիմնական խնդիրները.


  • ընդլայնել գիտելիքներն առողջ ապրելակերպում սննդի նշանակության մասին,

  • պարզաբանել մարդու մարսողության առանձնահատկությունները,

  • ձևավորել մարսողական օրգանների վարակիչ հիվանդությունները կանխարգելեու կարողություններ,

  • մարսողական օրգանների գործունեության վերաբերյալ գիտելիքների հիման վրա զարգացնել առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

Ցուցադրում.

Մարդու մարսողության օրգանների և գեղձերի կաղապարվածքների, գծապատկերների,

տեսաֆիլմերի, թաց պրեպարատների, մարսողության համակարգի հիվանդությունների

վերաբերյալ տեսաերիզների:


  1. Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը:

  2. Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները:

  3. Մարսողությունը բերանի խոռոչում:

  4. Մարսողությունը բերանի խոռոչում:

  5. Մարսողությունը ստամոքսում:

  6. Մարսողությունը ստամոքսում:

  7. Մարսողությունը աղիներում: Սննդանյութերի ներծծումը:

  8. Սննման հիգիենան: Մարսողական օրգանների հիվանդությունները և դրանց կանխարգելումը:

  9. Գործնական աշխատանք:


Գլուխ 8. Վիտամիններ

  1. Վիտամիններ:


Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա վիտամինների նշանակությունը օրգանիզմի համար: Իմանա կարևորագույն վիտամինները (C,B, A, D) և դրանցով հարուստ սննդանյութերը:

Բ խումբ միջին մակարդակ /ավելանում ենԱ խմբի պահանջներին/

Կարողանա տարբերակել «ավիտամինոզ» և «գերվիտամինոզ» հասկացությունները, իմանա դրանց հետևանքով առաջացող հիվանդությունները:

Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/

Կարողանա բնութագրել ավիտամինոզիև գերվիտամինոզի հետևանքով առաջացող հիվանդությունները և դրանց կանխարգելման միջոցները:


Կրթական հիմնական խնդիրները.

  • ձևավորել պատկերացումներ մարդու բնականոն զարգացման համար, վիտամինների առանձին տեսակների դերի ու նշանակության մասին,

Ցուցադրում.

տարբեր վիտամիններ պարունակող սննդատեսակների և թերվիտամինոզների ժամանակ

առաջացող հիվանդությունների նկարներ, տեսաֆիլմեր:


Գլուխ 9. Արտազատություն


Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա արտազատության օրգանները և դրանցով արտազատվողնյութերը, միզազատության համակարգի օրգանները և մեզի բաղադրությունը:

Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/

Իմանա երիկամի և նեֆրոնի կառուցվածքը: Կարողանա բացատրել միզագոյացման գործընթացը:

Գխումբբարձրմակարդակ/ավելանումենԱևԲխմբերիպահանջներին/

Իմանա երիկամային հիվանդությունների և դրանց կանխարգելման միջոցների մասին: Կարողանա հիմնավորել արտազատության պահպանության նշանակությունը օրգանիզմիհամար:


Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդլայնել գիտելիքներն արտազատության, արտազատության օրգանների կառուցվածքի և նրանց դերի մասին,

  • իմանալ երիկամների վրա սննդի և ջրի էկոլոգիական աղտոտվածության ազդեցությունը,

  • ձեռք բերած գիտելիքները կիրառել արտազատության օրգանների հիվանդությունների կանխարգելման համար:

Ցուցադրում.

Երիկամների մոդելի, կաթնասուն կենդանու երիկամի թաց պրեպարատի, գծապատկերի և տեսաերիզի:


  1. Արտազատության նշանակությունը: Արտազատության օրգանները և դրանց դերը:

  2. Միզագոյացում և միզարձակում:

  3. Միզագոյացում և միզարձակում:

  4. Արտազատական համակարգի հիգիենան և հիվանդությունների կանխումը:

  5. Թեմատիկ գրավոր աշխատանք:


Գլուխ 10. Ծածկույթայի նօրգաններ: Ջերմակարգավորում (3ժամ)


Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա մաշկի նշանակությունն օրգաիզմի համար, մաշկի հիգիենայի պահպանմա նկանոնները: Կարողանա ցուցաբերե լառաջին օգնությունը մաշկի ամբողջականության խախտման, (վերքեր, այրվածքներ) արևահարության, ցրտահարության դեպքում:

Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/

Կարողանահ ամադրել մաշկի կառուցվածքը և ֆունկցիաները։ Իմանա մաշկի ջերմակարգավորող ֆունկցիայի մասին:

Գ խումբ բարձր մակարդակ/ ավելանում են Ա և Բխմբերի պահանջներին/

Կարողանա հիմնավորել մազանոթների, քրտնագեղձերի և մազերի դերը օրգանիզմի ջերմակարգավորման գործում։


Կրթական հիմնական խնդիրները.

  • գիտելիքներ տալ մաշկի կառուցվածքի ու ֆունկցիաների, ջերմակար գավորման մասին,

  • խորացնել գիտելիքները կոփման նշանակության, մաշկային վնասվածքների ու ցրտահարության կանխման մասին:

Ցուցադրում.

Մաշկի կառուցվածքին և մաշկային հիվանդություններին վերաբերող տեսաֆիլմերի:


  1. Մաշկի նշանակությունը: Մաշկի կառուցվածքը և գործառույթները:

  2. Մաշկի հիվանդությունների կանխարգելումը:


ԳԼՈՒԽ 11. Վերարտադրողական համակարգ:

Օրգանիզմի անհատական զարգացում:


Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա իգական և արական սեռական օրգանները, երեխայիաճման շրջանները, կարողանա բնութագրել դպրոցական շրջանը: Իմանա և կիրառի առողջ ապրելակերպի, հիգիենիկ նորմերի և դրանց պահպանության, վնասակար սովորությունների (ծխելու, ալկոհոլիզմի, թմրամոլության), կեցվածքի խանգարման, հարթաթաթության, վնասվածքների և հիվանդությունների կանխարգելման միջոցառումների մասին: Իմանա օրգանիզմում տեղի ունեցող փոփփոխությունները սեռական հասունացման շրջանում:

Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/

Իմանա սեռական հորմոնները ևդ րանց դերը օրգանիզմում: Կարողանա պարզաբանել աքսելերացիա հասկացությունը և դրա պատճառները: Իմանա էկոլոգիական և սոցիալական գործոնների, մտավոր և ֆիզիկական աշխատանքի, ֆիզկուլտուրայի և սպորտի ունեցա ծազդեցությունը մարդու առողջության վրա: Կարողանա բացատրելալկոհոլի, թմրանյութերի և ծխելու վնասակա ազդեցությունը մարդուօրգանիզմի և նրա սերնդի վրա:

Գ խումբ բարձր մակարդակ ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/

Կարողանա հիմնավորել վերարտադրողական օրգանների կառուցվածքի և ֆունկցիաների միջև եղածկապը, սեռական հորմոնների դերը երկրորդային սեռական հատկանիշների ձևավորման վրա: Մարդու րգանիզմի կառուցվածքի և կենսագործունեության մասին ունեցած գիտելիքները կարողանա կիրառել իր և իր շրջապատի առողջ կենսակերպը, հիգիենիկ նորմերի պահպանումը, վնասվածքների և հիվանդությունների կանխարգելումը հիմնավորելու համար:


Կրթական հիմնական խնդիրները.

  • գիտելիքներ տալ մարդու սեռական օրգանների կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունների մասին,

  • բացահայտել երեխայի զարգացման շրջանները, պատկերացում տալ տղայի և աղջկա սեռական հասունացման առանձնահատկությունների մասին,

  • տեղեկություններ հաղորդել սեռական օրգաններով փոխանցվող հիվանդությունների մասին և նշել դրանց կանխարգելման միջոցները,

  • պարզաբանել թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի բացասական ազդեցությունը բազմացման օրգանների վրա:

Ցուցադրում.

Մարդու սեռական օրգանների կաղապարվածքների և գծապատկերների, բնականոն զարգացումից շեղված մարդու պտղի թաց պատրաստուկների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ տեսաերիզների:


  1. Վերարտադրողական համակարգի օրգանները: Սեռական բջիջների առաջացումը:

  2. Բեղմնավորում, ներարգանդային և հետսաղմնային զարգացում: Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը:

  3. Վնասակար գործոնների ազդեցությունը մարդու զարգացման վրա: Վերարտադրողական համակարգի հիգիենան:


Գլուխ 12. Բարձրագույն նյարդային գործունեություն: Վարք(4ժամ)


Ա խումբ նվազագույն մակարդակ

Իմանա ոչ պայմանական և պայմանական ռեֆլեքսների, մարդու կյանքում նրանց նշանակության մասին, կարողանա բերել օրինակներ: Իմանա վարքի կանոնները, որպես վտանգավոր և արտակարգ իրավիճակներում սեփական կյանքի անվտանգության հիմք:

Բ խումբ միջին մակարդակ /ավելանում են Ա խմբի պահանջներին/

Համեմատի պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսները:

Գ խումբ բարձր մակարդակ /ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին/

Կարողանա հիմնավորել մարդու բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկությունները:


Կրթական հիմնական խնդիրները.

  • համակարգել սովորողների նախորդ դասարաններում ուսումնասիրած և կենսական փորձով ձեռք բերած գիտելիքները ոչ պայմանական և պայմանական ռեֆլեքսների մասին,

  • կարևորել նյարդային ու հոգեկան գործընթացների վրա թմրամոլության, թույների և ալկոհոլիզմի վնասակար ազդեցության մասին:

Ցուցադրում.

Պավլովի փորձերը շան մոտ պայմանական ռեֆլեքսների մշակումն ու արգելակումը

պատկերող, նյարդային գործունեության տիպերի վերաբերյալ, միմիկայի մկանների

միջոցով հույզերը արտացոլող ցուցապաստառների:


  1. Վարքի ռեֆլեքսային տեսություն:

  2. Պայմանական ռեֆլեքսի առաջացումը և արգելակումը:

  3. Կիսամյակային ամփոփիչ աշխատանք 1 ժամ

  4. Ամփոփում


Ուսուցչուհի՝ Նախրատյան Մարիամ

2019թ.

12