Անուն, ազգանուն__________________________________________________
Կենսաբանություն 9-րդ դասարան 2-րդ կիսամյակ
Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
20 միավոր
Միտոզի ո՞ր փուլում է անհետանում կորիզաթաղանթը: /1/
Պատասխան՝.__________________________________________________________
Գոյության կռվի ո՞ր ձևն է տեղի ունենում նույն տեսակի առանձնյակների միջև:/1/
Պատասխան՝.__________________________________________________________
Ո՞ր էվոլուցիոն փոփոխություններն են օրգանիզմները տանում դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը: /1/
Պատասխան՝. ________________________________________________________
Ինչպե՞ս է կոչվում տեսակների շարքը, որում յուրաքանչյուր նախորդ տեսակ սնունդ է հանդիսանում հաջորդի համար: /1/
Պատասխան՝._______________________________________________________
Նկարագրել, թե ինչ է ժառանգականությունը: /1/
Նկարագրություն՝_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Ի՞նչն է բնորոշ ոչ ժառանգական (ֆենոտիպային) փոփոխականությանը: /1/
Փոփոխությունները չեն փոխանցվում սերունդներին
Դիտվում են քրոմոսոմների թվաքանակի փոփոխություններ
Փոփոխությունները կապված են գենոտիպի հետ
Փոփոխությունները ժառանգվում են սեռական բազմացման միջոցով
Ի՞նչն է բնորոշ գենային մուտացիաներին: /1/
Քրոմոսոմների կառուցվածքի փոփոխումը
Քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմի ոչ բազմապատիկ փոփոխումը
ԴՆԹ-ում մեկ նուկլեոդիտի փոփոխումը
Քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմի բազմապատիկ փոփոխումը
Ո՞րն է կենսածին էկոլոգիական գործոն: /1/
Քամին 4) Գիշատչությունը
Միջավայրի փոփոխությունը 3) Միջավայրի խոնավությունը
Տրված 4 պնդումներից յուրաքանչյուրի դիմաց գրել կամ տարբերակներից մեկը: /4/
Վերին և ներքին սիներակներն արյունատար համակարգի ամենախոշոր զարկերակներն են
Արյան շրջանառության մեծ շրջանը սկսվում է ձախ փորոքից
Նախասրտերը և փորոքները չեն հաղորդակցվում
Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով
Որո՞նք են գրիպ և կարմրուկ հիվանդությունների հարուցիչները: /1/
Պատասխան՝. ___________________________________________
Մարդու ո՞ր օրգանում է արտադրվում լեղին: /1/
Պատասխան՝. ___________________________________________
Ըստ Մենդելի առաջին օրենքի ինչպիսի՞ մակերևույթ կունենան հարթ (հոմոզիգոտ) և կնճռոտ սերմեր ունեցող ոլոռների խաչասերման արդյունքում ստացված հիբրիդների առաջին սերդնի բույսերի սերմերը: /1/
Պատասխան՝. __________________________________________
Լրացնել բաց թողած բառը: /1/
________________ տվյալ տարածքում համատեղ բնակեցված, սննդային և էներգիական կապերով կապված, բնական ընտրության և գոյության պայքարում միմյանց վրա ազդող, էվոլյուցիայի ընթացքում ստեղծված կենդանի օրգանիզմների պոպուլյացիաների խմբերի ամբողջությունն է:
Լրացնել բաց թողած բառերը: /2/
Կյանքի հիմնական միջավայրերն են ____________, ցամաքը, _____________ և կենդանի օրգանիզմները:
Լրացնել բաց թողած բառը: /1/
Իրենց կենսաբանական ազդեցությամբ տարբերում են Արեգակի ճառագայթման երեք բաժիններ՝ ուլտրամանուշակագույն, տեսանելի և ___________________:
Շարունակել միտքը, լրացնել բաց թողած բառը: /1/
Ձկները, երկկենցաղները, սողունները ________________ են, որոնք ընդունակ չեն պահպանելու իրենց մարմնի կայուն ջերմաստիճանը: