ԽԱՂ_ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Խաղը երեխային ուղեկցում է նրա զարգացման բոլոր փուլերում:
Այն եղել և մնում է որպես զվարճալի զբաղմունք: Երեխային
բոլոր իմաստներով ու բոլոր կողմերով ճանաչելու համար բավական է նրան ուսումնասիրել խաղային գործունեության ընթացքում: Խաղերի ժամանակ ծագող դժվարությունները հաղթահարելու ճանապարհին յուրաքանչյուր երեխա դրսևորում է ինքնատիպ վարք: Նրանք հանդես են բերում խելք, ուժ,ճարպկություն, հնարամտություն, կռահունակություն, խորամանկություն… Խաղերը էապես նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:Լարված րոպեներին հաջորդող լեզվական խաղերը ներգրավում են բոլորին , լեզվական գիտելիքները վերածվում են կարողությունների, ցանկացած դասանյութի յուրացում դարձնում հետաքրքրաշարժ և գրավիչ:
Խաղը ունի ուսուցողական, դաստիարակչական նշանակություն և կանխում է թույլ տրվող սխալները:
ՓՈԽԻ՛Ր ՁԱՅՆԱՎՈՐԸ և ՍՏԱՑԻ՛Ր ՆՈՐ ԲԱՌԵՐ
Նպատակը՝ զարգացնել և ամրապնդել ձայնավորների վերաբերյալ գիտելիքները, արագ կողմնորոշվելու կարողությունը, թուլացնել նրանց հոգնածությունը:
Ընթացքը՝
Դասարանը բաժանվում է 2 խմբի, անցկացվում մրցույթ, թե ո՛ր շարքն ավելի արագ կարող է փոխել տրված բառերի ձայնավորները:
I խումբ | II խումբ |
լար- լոր, լուր կոր-կիր, կար,կեր սուր-սար,սեր մեկ-մուկ շատ- շուտ | կար-կիր, կեր, կոր սար-սուր,սեր սեր-սար,սուր լոր-լար, լուր տար-տուր |
2.Վանկատելով գրի՛ր հետևյալ բառերը:
Նպատակը՝ ամրակայել բառը վանկերի բաժանելու հմտությունը, թոթափել հոգնածությունը:
I խումբ- մկրատ, մտրակ, նկար,ծրար, սանր
II խումբ- մանր,տետր, կրակ, գնդակ, տնակ
3.ՀԵՐԹԱՊԱՀ ՏԱՌԸ
Նպատակը՝ զարգացնել ուշադրություն, արագ կողմնորոշվելու կարողություն
. իրք, . յուն, . երան, .արի, . անակ, .ետր,
. րիչ, . րբիչ
(ա, գ, բ, գ, տ, ս, գ, դ)
4.ԲԱՌՔԱՄՈՑԻ
Հարստություն բառի տառերով կազմի՛ր նոր բառեր: ով ավելի շատ բառ կկազմի /մրցույթ/:
1.Հնարամտություն-
2.Մարգագետին-
5.Գտի՛ր .
Այգաբաց, մթնշաղ,առավոտ, ցերեկ,լուսաբաց:
Գրի՛ր այդ բառին իմաստով մոտ բառեր:
6.Բառաղյուսակից գրի՛ր առարկա ցույց տվող բառերը: Ով շատ բառ կգրի:
վ | չ | մ | պ | ա | տ |
ա | ք | ա | ղ | ա | ղ |
զ | ն | ս | տ | ե | լ |
ե | ա | ու | ո | ր | ս |
լ | ղ | ր | ր | ա | ե |
ո | ր | դ | ի | մ | լ |
7.Արտագրի՛ր տեքստը՝ ուղղելով սխալները:
Ես, վարդանը, տիգրանը, մանուշակը գնացինք ծաղկաձոր: Այնտեղ տեսանք կեչառիսի վանքը, այցելեցինք Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Ճոպանուղիով բարձրացանք թեղենիս սարը:
8.Վերծանի՛ր խառնագիրը և գտի՛ր բառը: Բացատրի՛ր , թե ինչու՛ է այդ բառն :
ափոծվ, ամանիտ, րսմատի, օսկեր:
9.Բառի մեջ մի տառ ավել է գրվում.
Խաղի նպատակը՝ զարգացնել մտածողության, տեսողական հիշողության,արագ կողմնորոշվելու կարողություն:
Գրատախտակին գրված և վարագույրով
փակված են բառեր՝ յուրաքանչյուրի մեջ՝ մեկ տառ ավել: Որ խումբն ավելի շուտ ավարտի,գտնի սխալը,գրի առնի ճիշտ բառը, նա էլ կհամարվի հաղթող:
ծաղղիկ, երջաննիկ, դպպրոց, հայրեենիք, մեղուու, պաայուսակ, ընկեեր, տանիիք:
10.Ի՞նչ բառեր են :
Կլոր, հայր, պարկ, հինգ, լամպ, աթոռ, թագուհի, Արևիկ, թութ, սևուկ, Նվարդ, Վանուհի, Տաթևիկ, մատանի, հայրենի, կեռասենի և այլն: