СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կոսինուսների թեորեմը

Категория: Геометрия

Нажмите, чтобы узнать подробности

     Ուղղանկյուն եռանկյան մեջ տարրերի որոշման համար բավական է իմանալ եռանկյան որևէ երկու տարրեր (երկու կողմ, կողմ ու անկյուն):

    Կամայական եռանկյան դեպքում պետք է իմանալ գոնե 3 տարր:

Просмотр содержимого документа
«Կոսինուսների թեորեմը»

Կոսինուսների թեորեմը

Ուղղանկյուն եռանկյան մեջ տարրերի որոշման համար բավական է իմանալ եռանկյան որևէ երկու տարրեր (երկու կողմ, կողմ ու անկյուն):

 

Կամայական եռանկյան դեպքում պետք է իմանալ գոնե 3 տարր:

Կոսինուսների թեորեմը

  

Եռանկյան կողմի քառակուսին հավասար է մյուս երկու կողմերի քառակուսիների գումարին՝ հանած այդ կողմերի և դրանց կազմած անկյան կոսինուսի արտադրյալի կրկնապատիկը:

 

Եռանկյունը տեղադրենք կոորդինատային հարթության մեջ այնպես, որ A գագաթը համընկնի սկզբնակետի հետ, իսկ B գագաթը գտնվի աբսցիսների առանցքի վրա (տես նկարը): 

 

 

C գագաթը կունենա C(b⋅cosA; b⋅sinA) կոորդինատները:

 

Ըստ երկու կետերի հեռավորության բանաձևի հաշվենք BC հատվածի երկարությունը՝

 

Ապացուցված բանաձևը ճիշտ է եռանկյան ցանկացած կողմի համար՝

 

:

Կոսինուսների թեորեմը կիրառում են՝

  • եռանկյան անհայտ կողմը գտնելու համար, եթե տրված են մյուս երկու կողմերը և նրանց կազմած անկյունը,

  • անկյան կոսինուսը գտնելու համար, եթե տրված են եռանկյան բոլոր կողմերը:

Կոսինուսների թեորեմը անվանում են նաև Պյութագորասի ընդհանրացված թեորեմ, քանի որ, եթե A-ն ուղիղ անկյուն է (հետևաբար, cosA=0), ապա ստանում ենք Պյութագորասի թեորեմը: