СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ»

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

I. Ընդհանուր դրույթներ

 1. Սույն կարգով կարգավորվում են կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության քաղաքականության իրականացման նպատակով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1 հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ սովորողի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները (այսուհետ՝ ծառայություններ) տրամադրվում են երեք մակարդակում.

1) դպրոցական մակարդակ.

2) տարածքային մակարդակ.

3) հանրապետական մակարդակ:

 

II. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում

 3. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

4. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` աջակցության խումբ)։

5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը և տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից:

6. Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:

7. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:

8. Հանրակրթական ուսումնական հաստատությունում երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո.

1) առավելագույնը 15-օրյա ժամկետում, աջակցության խումբը ծնողի մասնակցությամբ, մշակում է սովորողի Անհատական ուսուցման պլան (այսուհետ՝ ԱՈՒՊ) (Ձև 5): ԱՈՒՊ-ում ներառված աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները որոշվում են սովորողի դպրոցական կամ տարածքային մակարդակների Գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա (Աղյուսակ),

2) սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակացույցը հաստատում է տնօրենը և պատճենը տրամադրում սովորողի ծնողին:

9. Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի:

10. Աջակցության խումբը դասաժամերի ընթացքում անցկացնում է դիտարկումներ (առնվազն 3 դասաժամ մեկ օրվա ընթացքում), կատարում է ուսումնական նյութերի հարմարեցումներ, մշակում է հաջորդ օրվա դասի պլանների վերաբերյալ առաջարկություններ՝ կապված մանկավարժական մեթոդների և առաջադրանքների հետ, իրականացնում է սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցության ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:

11. Յուրաքանչյուր օրվա ավարտին աջակցության խումբը ԱՈՒՊ-ի համապատասխան բաժիններում գրառում է իրականացված աշխատանքները:

12. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում է տվյալ սովորողի ուսուցիչների և աջակցության խմբի անդամների ժողով՝ ամփոփելու տվյալ ամսվա ընթացքում սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների, այդ թվում` աջակցող ծառայությունների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում ժողովին կարող են հրավիրվել սովորողի ծնողն ու Տարածքային կենտրոնի մասնագետները:

13. Սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված արդյունքների ամփոփումն իրականացվում է կիսամյակի ավարտին՝ նկարագրական տեսքով, որը սովորողի առաջադիմության թերթիկի հետ միասին տրամադրվում է ծնողին:

14. Սովորողի կրթական առաջընթացի ընթացիկ գնահատումը կատարվում է ԱՈՒՊ-ով սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան:

15. Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, վերանայվում են ԱՈՒՊ-ով սահմանված խնդիրները և գործողությունները, ինչպես նաև աշխատանքների ծավալները:

 

III. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը տարածքային մակարդակում

 16. Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) կողմից՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: Դիմումը ստանալու օրվանից հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի մասնագետները այցելում են դպրոց և աջակցություն են ցուցաբերում դպրոցի աջակցության խմբին՝ մշակելու սովորողին տրամադրվող աջակցող ծառայություները: Դպրոց չհաճախող երեխայի դեպքում /մանկապարտեզահասակ/ աջակցությունը կազմակերպվում է Տարածքային կենտրոնում: Սովորողի ԱՈՒՊ-ի հաստատումից հետո, 10-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի և դպրոցի տնօրենները համատեղ ստորագրում և վավերացնում են Տարածքային կենտրոնի կողմից դպրոցին (սովորող, ուսուցիչ, ծնող) տրամադրվող ծառայությունների ծավալը, ժամանակացույցը և Տարածքային կենտրոնի մասնագետների` դպրոց հաճախելու գրաֆիկը: Ընդ որում, ժամանակացույցը կազմելիս դրանում պետք է նախատեսել մասնագետների այցելություն դպրոց՝ առնվազն շաբաթը մեկ անգամ: Ժամանակացույցը կցվում է ԱՈՒՊ-ին:

17. Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում:

18. Տարածքային կենտրոնում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, Տարածքային կենտրոնի միջոցներով, դասերից հետո, ըստ նախատեսված տևողության և ծավալի:

19. Յուրաքանչյուր օրվա ավարտին Տարածքային կենտրոնի աջակցության ծառայություններ տրամադրող աշխատակիցները ԱՈՒՊ-ի համապատասխան բաժիններում գրառում են իրականացված աշխատանքները:

20. Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը, ամիսը մեկ անգամ, հրավիրում է տվյալ երեխային ծառայություն տրամադրող մանկավարժահոգեբանական աջակցության մասնագետների խմբին՝ ամփոփելու տվյալ ամսվա ընթացքում ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում ժողովին կարող են հրավիրվել երեխայի ծնողը, դպրոցի աջակցության խմբի ներկայացուցիչները: Ընդ որում, ամսական այս ժողովները նպատակահարմար է իրականացնել սովորողի դպրոցում:

21. Տարածքային կենտրոնը սովորողի կրթության կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն է տրամադրում սովորողի ծնողին, դպրոցի մանկավարժահոգեբանական խմբի անդամներին և ուսուցիչներին` ապահովելով ծնողի, մասնագետների և ուսուցիչների միջև մշտական կապ՝ փոխադարձ այցելությունների, հեռահաղորդակցության, առցանց խորհրդատվության տեսքով:

22. Երեխաների մասին թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, թե՛ ծառայությունների տրամադրման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատակիցը մուտքագրում է Հանրապետական կենտրոնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազա:

 

IV. Մանկավարժական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը հանրապետական մակարդակում

 23. Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից (այսուհետ` Հանրապետական կենտրոն):

 

V. Երեխայի անհատական թղթապանակը

 24. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար, նախքան աջակցության ծառայություն տրամադրելը, կազմվում է անհատական գործի թղթապանակ (այսուհետ՝ Անհատական թղթապանակ), որը ներառում է երեխայի դպրոցական և կամ տարածքային մակարդակների Գնահատման արդյունքերի արձանագրությունը, ԱՈՒՊ-ը, երեխային տրամադրվող ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրած և արձանագրած ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն):

25. Երեխայի Անհատական թղթապանակի պատասխանատուները համապատասխանաբար հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով և Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալներն են:

26. Երեխայի Անհատական թղթապանակի և նրա անձնական կյանքի տվյալները գաղտնի են և չեն փոխանցվում երրորդ անձանց՝ առանց ծնողի գրավոր համաձայնության: Տվյալների փոխանցումը երրորդ անձանց՝ առանց ծնողի համաձայնության, հնարավոր է միայն ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

 

VI. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

 27. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն (այսուհետ՝ Գնահատում) իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան և նպատակ ունի սահմանելու՝

1) երեխայի կրթության առանձնահատուկ պայմաններ՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և այլ միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,

2) ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:

28. Երեխայի Գնահատման գործընթացն իրականացվում է կրթական յուրաքանչյուր աստիճանի առաջին տարում (առաջին, հինգերորդ և տասներորդ դասարաններում), ինչպես նաև՝ երբ երեխայի մոտ, ուսումնառության ընթացքում, արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ նկատվում են կայուն դժվարություններ:

29. Գնահատումն իրականացվում է երկու փուլով.

1) դպրոցական մակարդակի Գնահատում,

2) տարածքային մակարդակի Գնահատում:

30. Վկայագրված երեխայի առաջընթացը կամ հետընթացը գնահատելու համար յուրաքանչյուր տարի իրականացվում է վերագնահատում:

31. Գնահատումը մասնակցային գործընթաց է, որին մասնակցում են` երեխան, նրա ծնողը, աջակցության խումբը, երեխայի ուսուցիչները:

32. Գնահատումն իրականացվում է երեխայի բնական միջավայրում՝ դպրոցում, մանկապարտեզում, ընտանիքում:

33. Դպրոցական մակարդակի գնահատման ընթացքում հաստատության աջակցության խմբի կողմից բացահայտվում են երեխայի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև միջավայրային խթանիչ կամ խոչընդոտող գործոնները, որոնք ազդեցություն են ունենում նրա՝ ուսումնառության գործընթացին արդյունավետ մասնակցությանը:

34. Եթե կրթության ցանկացած փուլում երեխայի մոտ նկատվում են կայուն դժվարություններ, որոնք խանգարում են երեխային իր կարողությունների չափով մասնակցություն ունենալ ուսումնառության գործընթացում, ապա ուսուցիչը, համաձայնեցնելով երեխայի ծնողի հետ (Ձև 1), գրավոր դիմում է դպրոցի տնօրենին՝ իրականացնելու երեխայի դպրոցական մակարդակի Գնահատում:

35. Գնահատումը սկսելուց առնվազն մեկ շաբաթ առաջ դպրոցի տնօրինությունը գրավոր տեղեկացնում է երեխայի ծնողին դպրոցական մակարդակի Գնահատման նպատակների մասին: Ծնողի գրավոր համաձայնությունը ստանալու օրվանից 3-օրյա ժամկետում, տնօրենի հրամանով հանձնարարվում է աջակցության խմբին իրականացնել երեխայի դպրոցական մակարդակի Գնահատում:

36. Գնահատման փուլը, որը ներառում է երեխայի ծնողի, ուսուցիչների և այլ մանկավարժահոգեբանական աշխատողների դիտարկման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն, տևում է 10-15 օր՝ ծնողի գրավոր դիմումի ընդունման օրվանից սկսած:

37. Եթե երեխայի դպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը չի վկայում երեխայի մոտ որևէ ֆունկցիայի խանգարման հավանականություն, ապա աջակցության խումբը մշակում է առաջարկությունների ցանկ՝ ծառայությունների տրամադրման և միջավայրային հարմարեցումների վերաբերյալ (դասավանդման մեթոդներ, տեղի և դասասենյակի վերադասավորումներ, ժամանակի կազմակերպում և այլն):

38. Եթե երեխայի դպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը վկայում է երեխայի որևէ ֆունկցիայի խանգարման հավանականություն, ապա հաստատությունը, ծնողի համաձայնությամբ (Ձև 2), դիմում է Տարածքային կենտրոն՝ իրականացնելու տարածքային մակարդակի Գնահատում:

39. Երեխային տարածքային մակարդակի Գնահատման ներկայացնելու համար դպրոցի տնօրինությունը կազմում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝

1) Ծնողի գրավոր համաձայնությունը.

2) դպրոցի կողմից իրականացված Գնահատման արդյունքները և վերլուծությունը.

3) այլ փաստաթղթեր, եթե դպրոցը կարծում է, որ օգտակար տեղեկատվություն է տալիս երեխայի մասին:

40. Երեխայի տարածքային մակարդակի Գնահատումն իրականացվում է Տարածքային կենտրոնի կողմից՝ որոշելու երեխայի մոտ այս կամ այն ֆունկցիայի խանգարման աստիճանը և դրանով (կամ դրանցով) պայմանավորված` կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:

41. Հաստատության տնօրինության կողմից դիմումը (Ձև 3) և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո, Տարածքային կենտրոնը նշանակում է երեխայի տարածքային մակարդակի Գնահատումը սկսելու օրը՝ առավելագույնը 10-օրյա ժամկետում, որի մասին տեղեկացնում է դպրոցի տնօրինությանը:

42. Տարածքային մակարդակի գնահատում կարող է իրականացվել նաև անմիջականորեն ծնողի դիմումի հիման վրա:

43. Տարածքային կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորվում է ուսումնական հաստատությունում տվյալ երեխայի տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնող մանկավարժական աշխատողների խումբ, որը ներառում է Տարածքային կենտրոնի առնվազն 3 մասնագետ՝ հատուկ մանկավարժ, հոգեբան և սոցիալական մանկավարժ: Տարածքային մակարդակի գնահատմանը մասնակցում են նաև երեխայի ուսումնական հաստատության աջակցության խումբը, երեխայի ուսուցիչները, երեխան և իր ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը):

44. Տարածքային կենտրոնի կողմից երեխայի տարածքային մակարդակի գնահատման գործընթացը համակարգում է Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը:

45. Տարածքային մակարդակի Գնահատումը տևում է նվազագույնը մեկ շաբաթ:

46. Տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնելուց հետո՝ առնվազն 5-օրյա ժամկետում, Գնահատումն իրականացրած Տարածքային կենտրոնի մասնագետները, հաստատության աջակցություն խմբի հետ միասին, կազմում են երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունը (Ձև 4) և Գնահատման եզրակացությունը ու ներկայացնում Տարածքային կենտրոնի տնօրենի հաստատմանը:

47. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից հաստատված երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրության և Գնահատման եզրակացության մեկ օրինակը պահվում է Տարածքային կենտրոնում, իսկ մեկը տրվում է երեխայի ծնողին:

48. Համաձայնության դեպքում ծնողը, Ձև 4-ին համապատասխան, Գնահատման արձանագրությունն ու Գնահատման եզրակացությունը ներկայացնում է իր երեխայի կրթության վայր հանդիսացող հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին:

49. Երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունն ու Գնահատման եզրակացությունը ծնողի կողմից ստանալուց հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, ուսումնական հաստատության տնօրենը դիմում է տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:

50. Ծնողի կողմից տարածքային մակարդակի Գնահատման արդյունքները կարող են բողոքարկվել Հանրապետական կենտրոն: Բողոքները քննարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: