Անդրանիկն առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկանում, ինչպես ինքն էր ասում՝ «շատ սիրուն օրիորդի մը հետ»։ Մեկ տարի անց, ծննդաբերության ժամանակ, կինը մահանում է՝ լույս աշխարհ բերելով տղա երեխա։ Շաբաթներ անց մահանում է նաև նորածինը։
1916 թ. Թիֆլիսում Անդրանիկը ներկա է գտնվում Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ տեսնում ու հավանում է մի երիտասարդ օրիորդի։ Մինչև առաջարկություն անելը նա խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ, որից հետո որոշում է դիմել օրիորդին։ Թեև ստանում է վերջինիս համաձայնությունը, այնուամենայնիվ գործն ամուսնության չի հասնում։
Հերոսը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թ. Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Անդրանիկի կենսագիր Ա. Չելեպյանը գրում է․ «Հերոսի քույրը՝ Նազելին, բնակվում էր Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Անդրանիկը նրան հայտնում է, որ ուզում է ամուսնանալ: Նազելին Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում բնակվող օրիորդ Նվարդ Քյուրքչյանի նկարն է ուղարկում եղբորը: Անդրանիկը հավանում է օրիորդին»։ Ամուսնության արարողությունը տեղի է ունենում Փարիզում։ Պսակի քավորը Պողոս Նուբար փաշան էր։ Անդրանիկն ու Նվարդը երեխաներ չունեցան։
ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
1921 թ․, Փարիզ։ Նվարդից ձախ՝ Պողոս Նուբար փաշան է, Անդրանիկից աջ՝ Նազելի Օզանյանը։
Просмотр содержимого документа
«Անդրանիկ Օզանյան»
Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ կատարելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու։
Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։
1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնում է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Անգլիայում, Բուլղարիայում և Իրանում՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։Բուլղարիայում Անդրանիկը գրում է իր «Մարտական հրահանգներ»-ը` ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը ծառայեց բուլղարացիներին Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912թ.-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերում Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։Անդրանիկը մասնակցում է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի դեմ ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատում հայկական վաշտի մասնակցությունն Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտն սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ: Զորավարը մեծ հեղինակություն էր վայելում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում, այսպես՝ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը գրում է. «Ես միշտ, հանձին Անդրանիկի, տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, ով խորապես սիրում է իր Հայրենիքը։