Просмотр содержимого документа
«Անտառների պահպանություն»
Անտառների պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտառապաշտպանությունը վնասատուներից և բույսերի հիվանդություններից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելման և սանիտարական վիճակի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է։ Հիմնական խնդիրն է անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումներից, հիվանդություններից և բնական այլ վնասակար ազդեցություններից։ Այդ նպատակով իրականացվում են անտառախտաբանական ուսումնասիրություններ (վնասատուների ու հիվանդությունների զարգացման, տարածման օրինաչափությունների պարզաբանման), անտառի վնասատուների ու հիվանդությունների կանխարգելում և սանիտարական հատումներ։
Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման (անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատումների արդյունավետ օգտագործում՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունն ու ապահովելով անտառների բնապահպանական սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը) կազմակերպմանն ուղղված համալիր միջոցառումներ է։
Ագրոանտառբարելավումը անտառտնտեսական միջոցառումների համալիր է, որոնք իրականացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վրա բնական գործոնների (երաշտ, չորահողմ, հողի էրոզիա և մշակաբույսերի բերքատվությանը խանգարող անբարենպաստ ազդակներ) բացասական ազդեցության նվազեցման նպատակով։ Հիմնված է անտառի հողապաշտպան, ջրակարգավորիչ և այլ պաշտպանական հատկանիշների վրա։ Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ։
Անտառապատումը ոչ անտառածածկ անտառային հողերի և այլ նշանակության հողերի վրա տնկման և ցանքի միջոցով արհեստական անտառային տնկարկների հիմնադրումնու աճեցումն է։ Անտառապատման նպատակն Է բացասական գործոնների ազդեցությունից վնասված անտառային Էկոհամակարգերի քայքայման կանխարգելումը, անտառի այրված, հատված և այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառածածկ տարածքներում անտառային պաշարների վերականգնումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը։
Անտառվերականգնումը նախկին անտառածածկ տարածքներում անտառի վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների համալիրն է։ Անտառավերականգնման խնդիրն է անտառային էկոհամակարգերի վատթարացման կանխարգելումը, անտառային պաշարների վերականգնումը, անտառների արտադրողականության բարձրացման, ինչպես նաև անտառային կենսաբազմազանության պահպանման, բնական վերաճի և անտառածածկ տարածքների ընդլայնման ապահովումը։