СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աուտիզմ ունեցող երեխաների հետ իրականացվող խաղաթերապիայի առանձնահատկությունները

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Աուտիզմ ունեցող երեխաների հետ իրականացվող խաղաթերապիայի առանձնահատկությունները»

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ









ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` Հատուկ հոգեբանություն

ԿՈՒՐՍ` ՄԿԾ 2-րդ









ՌԵՖԵՐԱՏ











Կատարող` Սյուզաննա Մանվելի գալոյան









Երևան 2020

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Աուտիզմը խիստ փոփոխական նյարդային աճի փոփոխություն է, կարող է ունենալ տարբեր նախադրյալներ։ Առաջին անգամ ի հայտ է գալիս մանուկ հասակում և ընդհանուր առմամբ կայուն ընթացք է ունենում՝ առանց նվազման։ Այս երեխաները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ։ Աուտիզմը մեծ շառավիղ ունեցող փոփոխություն է և տարբեր մարդկանց վրա ազդում է յուրովի։ Այդ իսկ պատճառով վաղ ախտորոշումը շատ կարևոր է։

Երեխաներին անհրաժեշտ է սովորեցրել ինքնակառավարման հմտություններ, գնահատել սեփական վարքը խաղերի, խաղային հմտությունների միջոցով: Խաղաթերապիան հնարավորություն է տալիս զարգացնել և բարելավել երեխաների վարքային հմտությունները, սոցիալական ոլորտը:


Աուտիզմ ունեցող երեխաների հետ իրականացվող խաղաթերապիայի առանձնահատկությունները


Աուտիզմի ժամանակ հուզակամային խանգարումները համարվում են առաջատար հատկանիշ և կարող են դրսևորվել ծնվելուց հետո: Աուտիզմով երեխաներին դիտման մեթոդով հետազոտելու արդյունքում բացահայտվել է, որ գրեթե 100 տոկոսի դեպքում բացակայում է շրջապատող մարդկանց հետ սոցիալական փոխազդեցությունը: Աուտիզմի դիզօնտոգենեզի ընդհանուր օրինաչափությունների շարքում առանձնացնում են նրա չորս տարբերակները, որոնք տարբերվում են նախ և առաջ հուզակամային դեզադապտացիայի աստիճանով և բնույթով, որին օրինաչափորեն համապատասխանում են ճանաչողական ոլորտի զարգացման խանգարումների ծանրության տարբեր աստիճանները:

Հուզակամային ոլորտի զարգացումը պայմանավորված է այն կարևորագույն առաջադրանքների հաջորդական փոխարինումով, որոնք երեխայի առջև դրվում են օնտոգենեզի ընթացքում: Առաջին այսպիսի կենսական կարևոր առաջադրանք է դառնում նորածնի և մոր փոխադարձ ընտելացումը սովորական իրավիճակներում, կերակրման պրոցեսում, բարուրելիս, լողացնելից, քնեցնելիս և այլն: Այս իրավիճակները կրկնվում են ամեն օր և նորածնի մոտ ձևավորվում է դրանց նկատմամբ առաջին հուզական ստերեոտիպային վերաբերմունք: Այսպես տեղի է ունենում ադապտացիա շրջապատի հաստատուն պայմաններին: Մայրը հանդիսանում է կազմակերպիչ և մշտական միջնորդ բացարձակ բոլոր կենսական կարիքների բավարարման համար՝ հագնելու, տաքության, հարմարավետության, շփման և այլն: Մոր միջոցով շրջապատող աշխարհի հետ փոխհարաբերության այսպիսի կայուն ձևերը զարգանում և կատարելագործվում են ամբողջ մեկ տարվա ընթացքում: Արդեն ամսեկանից երեխայի համար մեծահասակը դառնում է ցանկացած իրավիճակի հուզական կենտրոնը: 5-6 ամսեկանում երեխան արդեն ճանաչում է իր հարազատների էմոցիաները և դրան ի պատասխան սկսում է համապատասխանաբար արտահայտել: Ձևավորվում է փոխադարձ կապ ՝ երեխան սկսում է աստիճանաբար հաշվի առնել մեծահասակի ռեակցիան իր գործունեության վրա:

Աուտիզմով երեխաների հուզակամային ոլորտի խանգարումները հանգեցնում են ոչ միայն հաղորդակցման խանգարումների, այլև հոգեկան ֆունկցիաների թերզարգացման՝ զգայաշարժողական, խոսքային, ճանաչողական:

Այս երեխաները չեն խնդրում , որ իրեն գրկեն, չեն ընդունում համապատասխան դիրք, չեն սեղմվում հարազատներին: Պասիվ են , չեն ստեղծում հուզական կապեր: Առաջին բառերը ի հայտ են գալիս ավելի ուշ և չեն համապատասխանում տվյալ իրավիճակին: Այս ամենը պատճառ է հանդիսանում երեխայի մոտ շրջապատող աշխարհի հետ շփման դժվարությունների համար: Նրանք շատ են հյուծվում , հոգնում, ամաչում են հաճելի շփումից, կառչում են տհաճ տպավորություններից և վախերի ձևավորումից:

Աուտիզմ ունեցող երեխաները խաղալու ընթացքում չեն կարևորում խաղալիքները, նրանք դիտում են դրանք՝ առանց որևէ գործողություւներ կատարելու ձգտման: Այս երեխաները վերցնում են առարկաները, զննում են առանց արտահայտելու որևէ զգացում, և այդ ամենը կատարում են այնպիսի առարկաների հետ , որոնք, ըստ էության խաղալիքներ չեն , բայց խաղալիքների նման ունեն գույն, ձև, չափ: ՈՒշագրավ է , որ նրանք ոչ խաղային առարկաների հետ գործողություններ կատարելուց ստանում են ավելի մեծ զգայական արդյունք: Աուտիզմ ունեցող երեխան չի ըմբռնում , թե օրինակ, խաղալիք թեյնիկով ինչ կարելի է անել: Հենց այս պատճառով էլ երեխայի խաղը հաղորդակցական բնույթ չի կրում:

Խաղային գործունեությունը էականորեն որոշում է երեխայի ամբողջ մանկության ընթացքում նրա հոգեկան գործընթացների զարգացումը, մասնավորապես նախադպրոցական տարիքում , երբ առաջնային է սյուժետադերային խաղը: Աուտիզմ ունեցող երեխաները տարիքային ոչ մի փուլում դերային խաղեր չեն խաղում տարեկիցների հետ, չեն ընդունում սոցիալական նշանակության դերեր և խաղի ընթացքում չեն կատարում իրական կենսական հարաբերություններ ներկայացնող իրավիճակներ: Երեխաներն անօգնական են տարբեր իրավիճակներում , այն դեպքերում, երբ անհրաժեշտ է քննարկել խաղի կանոնները, դասավորել դերերը և պայմանավորվել համատեղ գործողություններ կատարելու մեջ և այլն: Աուտիզմ ունեցող երեխաները ունեն հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների հանդեպ հետաքրքրությունների պակաս:

Աուտիզմ ունեցող երեխաների շարքում կան այնպիսիք, որոնց բնորոշ խանգարումները դրսևորվում են բավականին բարդ ձևով: Նրանք դժվարությամբ են կենտրոնանում , ունակ չեն նույնիսկ փոքր նպատակաուղղված գործունեության, հաճախ զրկված են խոսքից: Նշված երեխաների համար ձևավորել դերային որևէ խաղ գործնականորեն հնարավոր չէ: Այդ է պատճառը, որ նրանց համար պարզ խաղային գործողությունները ձևավորվում են այլ կերպ՝ պետք է զարգացնել ոչ թե խաղը, այլ ուտիզմով երեխայի ակտիվությունը և համատեղ խաղային գործունեության մեջ ներառումը: Համատեղ խաղերի կազմակերպումն ու անցկացումը բարդ և երկարատև գործընթաց է , քանի որ առավել խանգարված է նշված երեխաների հաղորդակցման կարողությունը տարեկիցների հետ: Ունենում են դժվարություններ նաև երևակայական խաղերում, քանի որ երևակայական խաղերում պահանջվում են ընկալման սահմաններից դուրս հմտություններ:

Աուտիզմը խիստ փոփոխական նյարդային աճի փոփոխություն է, կարող է ունենալ տարբեր նախադրյալներ։ Առաջին անգամ ի հայտ է գալիս մանուկ հասակում և ընդհանուր առմամբ կայուն ընթացք է ունենում՝ առանց նվազման։ Երեխայի փոքր տարիքում շատ կարևոր է ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են օրինակ տարօրինակ ռեակցիան դիսկոմֆորտի նկատմամբ, չափազանց բուռն վախի ու լացի ռեակցիաները ցածր ձայնային տատանումներին և շրջապատող միջավայրի աննշան փոփոխություններին և ընդհակառակը՝ թույլ ռեակցիաներ ուժեղ տատանումներին։ Բացի սրանցից նաև նկատվում է թույլ արձագանք սնմանը և հաճույքի արտահայտության բացակայություն կերակրվելուց հետո։ Երեխաների մոտ նկատվում է նաև «ողջ մնալու կոմպլեքս» կոչվող ռեակցիան, որն արտահայտվում է աֆեկտիվ պատրաստվածությամբ տարեցների հետ շփման նկատմամբ։ Ընդ որում ողջ մնալու կոմպլեքսի չափանիշները դրսևորվում են տարեցների բացակայությամբ և արտահայտվում անշունչ առարկաների նկատմամբ, օրինակ՝ մահճակալի վերևում կախված խաղալիքի (Спиваковская А.С., 1978)։ Ախտանիշները հիմնականում պահպանվում են նաև մեծ տարիքում, բայց ոչ ամբողջովին և ավելի մեղմ ձևերով։ Ախտանիշներից մեկի առկայությունը չի հաստատում աուտիզմը, այն հաստատելու համար հարկավոր է բոլոր 3 ախտանիշների առկայությունը.

• սոցիալական փոխազդեցության բացակայություն

• խնդիրներ հաղորդակցման մեջ

• սահմանափակ հետաքրքրություններ և կրկնվող վարքագիծ

Այլ ասպեկտներ, ինչպիսին է ոչ տիպիկ ուտելու ձևերը, տարածված են, սակայն էական չեն ախտորոշումների համար։

Այս երեխաները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ։ Աուտիզմը մեծ շառավիղ ունեցող փոփոխություն է և տարբեր մարդկանց վրա ազդում է յուրովի։ Այդ իսկ պատճառով վաղ ախտորոշումը շատ կարևոր է։

Փոքր տարիքում նրանք կարող են ժամերով մի գծի վրա շարել իրենց խաղալիքները՝ դրանցով խաղալու փոխարեն։ Եթե որևէ մեկը հանկարծ տեղաշարժի խաղալիքներից մեկը, երեխան աննկարագրելիորեն կտխրի։ Աուտիզմ ունեցող երեխաները կարիք ունեն և պահանջում են բացարձակ անփոփոխ միջավայր։ Աննշան փոփոխությունն անգամ, լինի դա իրենց սննդաբաժնում, հագուստի, լոգանքի կամ դպրոց գնալու հետ կապված, կարող է շատ խանգարել նրանց։

Կրկնվող վարքագիծը կարող է արտահայտվել նաև անընդհատ, երկար ժամանակ ինչ-որ զբաղմունքով կլանված լինելով։ Օրինակ` երեխան կարող է կլանված կարդալ և սովորել ամեն ինչ` կապված փոշեկուլների, գնացքի չվացուցակների կամ աշտարակների հետ։ Շատ հաճախ մեծ հետաքրքրություն է նկատվում թվերի, նշանների կամ գիտական թեմաների նկատմամբ։

Աուտիզմ ունեցող երեխայի համար նախատեսված դասարանի տարածքը նպատակահարմար է, որպեսզի բաժանված լինի հատվածների՝ ուսումնական և ազատ: Ազատ մասում պետք է լինի սեղան, խաղալիքների համարնախատեսված պահարան, գրապահարան, գորգ, որի վրա հնարավոր լինի նստել կամ պառկել: Դա հնարավորություն է տալիս դասի պահանջին համապատասխան պարապմունքներն անցկացնել այդտեղ: Պարապմունքները սեղանին կամ հատակին անցկացնելը խթանում են 40-45 րոպե նստարանին նստած ժամանակ լարված դիրքը թուլացնելուն, նվազեցնելուն ուսումնական լարվածությունը: Այդ տարածքում կարելի է գրականություն ընթերցել, խաղալ սեղանի ճանաչողական խաղեր, կատարել այլ գործունեություններ, որոնք չեն պահանջում նստել դասասեղանի մոտ:

Հաճախ ուսումնական գործընթացում կիրառվում են խթանները, որոնք սկզբնական շրջանում աուտիզմ ունեցող երեխաներին կօգնեն համագործակցել: Մեկ այլ կողմից՝ ուսումնական գործընթացում խրախուսանքների ոչ ճիշտ կիրառումը երեխային և ուսուցչին փակուղի է տանում և դժվարեցնում առաջխաղացումը:

ABA թերապիայում խրախուսանքների կիրառման տարածված սխալներից է, երբ խրախուսումը կատարվում է մինչ երեխայի արձագանքելը: Հաճախ այնպես է լինում, որ երեխան մերժում է համագործակցությունը կամ կորցնում է կենտրոնացումը և այդ ժամանակ ուսուցիչը ցույց է տալիս նրա սիրած խաղալիքը կամ քաղցրավենիք: Երեխան տեսնելով խրախուսանքը միանգամից կենտրոնանում է և կատարում առաջադրանքը: Այսպիսով, ուսուցչին թվում է, թե երեխան սովորել է արձագանքել կամ կատարել առաջադրանքը, սակայն իրականում այդպիսի գործողություններով թերապիստը երեխայի կախվածությունն առավել շատ է մոտեցնում խրախուսանքին: Եթե առկա է մոտիվացիոն խրախուսանքը, ապա երեխան համաձայն է կատարել առաջադրանքը, իսկ եթե խրախուսանքը երեխային ձանձրացրել է՝ նա չի ցանկանա կենտրոնանալ: Եվ որպեսզի կանխվի այսպիսի իրավիճակը, ապա անհրաժեշտ է խրախուսանքը կիրառել միայն երեխայի արձագանքումից հետո:

Արդյունավետ խրախուսելու միջոց է հուշումը, որը կարող է հրաշքներ գործել: Մի շարք սկսնակ թերապևտներ շփոթվում են և երբ երեխան չի կարողանում կատարել ինչ-որ առաջադրանք, անմիջապես խրախուսանք են առաջարկում, որպեսզի երեխայի մոտ ռեակցիա առաջացնեն: Սակայն այս դեպքում առավել արդյունավետ է հուշման կիրառումը, որպեսզի երեխային օգնեն կատարել առաջադրանքը: Երբ երեխան կատարում է ցանկալի գործողությունը, արդեն պետք է խրախուսել: Դրանից հետո կարելի է վարժությունը կրկնել մի քանի անգամ, և յուրաքանչյուր ուսումնական փուլում կրճատել հուշումների քանակը, որպեսզի ձևավորվի ինքնուրույն ռեակցիան:

Մյուս սխալը խրախուսանքների աղքատիկությունն է: Միևնույն խրախուսանքի կիրառումը, բերում է դրա մոտիվացիոն արժեքների փոքրացման, թերապիստը կենտրոնանում է մեկ կամ մի քանի խրախուսանքների վրա և չի փորձում դրանցում բազմազանություն մտցնել:

Որպեսզի պահպանվի խրախուսանքների մոտիվացիոն արժեքը, անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել մոտիվացիոն դրդապատճառների թեստավորում և փնտրել նոր և տարաբնույթ առարկաներ և գործողություններ, որոնք երեխայի մեջ հետաքրքրություն կառաջացնեն: Թեստավորման ժամանակ պետք է ընտրել տարբեր փայլուն, գունավոր, լուսավոր խաղալիքներ և առարկաներ, երաժշտային կամ ձայնային խաղալիքներ և իրեր: Անհրաժեշտ է ընտրել գունավոր արկղ, որտեղ կլցվի նոր խաղալիքները և իրերը, ինչպես նաև այն հները, որոնք ծանոթ են երեխային և նա շատ սիրում է դրանք: Պետք է նստել երեխայի առջև և արկղից հանելով ինչ-որ նոր առարկա, հարցնել, թե դա ուզում է արդյոք երեխան: Եթե երեխայի մոտ հետաքրքրություն կա, տալիս են դա երեխային և ասում, որ ճիշտ ընտրություն է կատարել: Եթե հետաքրքրություն չկա, անցում է կառարվում մյուս նոր առարկային: Իսկ եթե երեխային հետաքրքրում է մի քանի առարկա, ապա նրան տալիս են ամենահետաքրքրողը:

Խրախուսանք կարող է լինել նաև գործողությունը: Հնարավոր է երեխան սիրում է ինչ-որ երաժշտություն, երգ, պար, երաժշտական գործիք կամ երաժշտական գրքեր: Այդ իսկ պատճատով թեստավորումն անհրաժեշտ է իրականացնել ժամանակ առ ժամանակ, գրեթե յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ:

Առաջադրանքների ժամանակ անհրաժեշտ է կիրառել այն խրախուսանքները, որոնք երեխան հավանել է թեստավորման ժամանակ: Երբ երեխան կատարել է առաջադրանքը կամ գործողությունը, ավելի լավ է երեխային առաջարկել երկու խրախուսանք, որպեսզի նա ընտրի այն, ինչն իրեն դուր է եկել:

Միայն ճիշտ ընտրված և մտածված խրախուսանքները կարող են ուսումնական գործընթացը դարձնել արդյունավետ և երեխային հնարավորություն տան յուրացնել անհրաժեշտ հմտությունը, ինչպես նաև հարստացնեն նրա գիտելիքները և կիրառել բնական միջոցներ:

Խաղաթերապիան մեզ հնարավորություն է տվել զարգացնել և բարելավել երեխաների՝

  • խոսքային հմտությունները. հասկանալ իրավիճակը, հստակ և վերացական հասկացությունները,

  • հաղորդակցական հմտությունները՝ ուշադրություն դարձնել դասընկերներին, շփվել նրանց հետ, հաճույք ստանալ համատեղ խաղերից,

  • շարժողական հմտությունները՝ մանր և խոշոր շարժողականությունը,

  • սացիալական և վարքային հմտությունները՝ ինչպես ընդգրկվել խաղ և ինչպես դուրս գալ, համագործակցել և շփվել հասարակական վարքային կանոններով և այլն:

Խաղերն անհրաժեշտ է անցկացնել երեխաների ցանկությամբ` դրական հուզականության պայմաններում: Իսկ երբ անընդհատ ցանկանում են շարունակել միևնույն խաղը, ապա անհրաժեշտ է շեղել նրանց ուշադրությունը մեկ այլ առաջադրանքի վրա: Ամեն ինչ իր չափն ունի, և սևեռումը միայն մեկ խաղի վրա կարող է առաջացնել բացասական վերաբերմունք:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


Այսպիսով, աուտիզմ ունեցող որոշ երեխաներ հասակակիցների հետ փոխհարաբերություններում խուսափում են նրանցից, մյուսները անտարբեր են մնում, իսկ երրորդները՝ նրանց ներկայության ժամանակ վախենում են։ Աուտիզմ ունեցող շատ երեխաներ թույլ ռեակցիա են դրսևորում ծնողների նկատմամբ, չնայած գտնվում են նույն համակեցությունում և կախված են նրանցից։ Երեխաները կարող են մշտապես պահանջել մորներկայությունը, սակայն նրա հետ հաղորդակցվելիս լինեն անտարբեր։ Մյուս դեպքերում մոր հետ հաղորդակցման ժամանակ երեխաները ձգտում են առանձնանալ, նշանակություն չեն դարձնում նրա բացակայությանը։ Առավել հաճախ հանդիպում է հաղորդակցման նեգատիվային ձևը (բացասական ձևի ժամանակ երեխաները հեռացնում են իրենցից մորը, վատ են տրամադրված նրա հանդեպ)նեգատիվիզմը մոր հանդեպ բնորոշ է նաև շիզոֆրենիային: Մոր հետ հաղորդակցման այս ձևերը կարող են փոփոխվել մեկը մյուսով և հիմնականում կապված են լինում ինչպես դժվար ադապտացիայի, այնպես էլ հուզական անփորձության հետ։

Ուստի ճիշտ ընտրված աշխատանքի ձևերը, մեթոդները, խաղային թերապիաներն, ուսումա-վերականգնողական աշխատանքները հնարավորություն կտան արդյունավետ ձևավորել այս երեխաների հաղորդակցման կարողությունները, վարքը, սոցիալական փոխհարաբերությունները՝ նպաստելով երեխաների ներգրավմանն ուսումնական գործընթաց:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


  1. Обучение детей с расстройствами аутистического спект, ра. Методические рекомендации для педагогов и специалис& тов сопровождения основной школы / Отв. ред. С.В. Алехина // Под общ. ред. Н.Я. Семаго. — М.: МГППУ, 2012. — 80 с.,

  2. Шрамм Р. Детский аутизм и АВА. ABA: терапия, основанная на методах прикладного анализа поведения. — Екатеринбург: Рама Паблишинг, 2013. — 208 с.

  1. Янушко Е. Игры с аутичным ребёнком. М.: Теревинф, 2004.