Անուն, ազգանուն_________________________________________________
Աշխարհագրություն 6-րդ դասարան առաջին կիսամյակ
Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք 1
Ո՞ր պլատֆորմն է առաջացել Լավրասիայի տրոհումից:
ա)Հնդկական բ) Հյուսիսամերիկյան գ) Հարավամերիկյան դ)Աֆրիկաարաբական
Տրվածներից ո՞րը չի մտել Հին աշխարհի կազմի մեջ:
ա)Աֆրիկա բ) Ամերիկա գ) Ասիա դ) Եվրոպա
Ո՞ր նեղուցով է Աֆրիկան բաժանվում Եվրասիայից:
ա)Բաբ-էլ-Մանդեբի բ) Մոզամբիկի գ) Թորեսի դ) Դրեյկի
Տրված օվկիանոսային հոսանքներից ո՞րն է անցնում Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափերի մոտով:
ա)Բենգելյան բ) Կանարյան գ) Գվինեական դ)Սոմալիի
Ո՞ր գետը չի թափվում Ատլանտյան օվկիանոս:
ա) Նեղոս բ)Լիմպոպո գ) Նիգեր դ) Օրանժ
Աֆրիկայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:
Պասսատները փչում են հասարակածային կլիմայական գոտուց դեպի արևադարձային կլիմայական գոտի:
Մայրցամաքի ափերի մոտով անցնող սառը հոսանքները նպաստում են տեղումների առաջացմանը:
Մայրցամաքի ծայր հյուսիսային և հարավային շրջանները գտնվում են արևադարձային կլիմայական գոտում:
Մերձհասարակածային գոտում կլիման սեզոնային է. Ամռանը թափանցում են հասարակածային, ձմռանը՝ արևադարձային օդային զանգվածները:
Ինչպե՞ս են կոչվում Աֆրիկայի չոր գետահուները:
ա)վադիներ բ) կրիկներ գ) օազիսներ դ) գրաբեններ
Ո՞ր անապատն է գտնվում Ավստրալիայում:
ա)Նամիբ բ) Սահարա գ) Մեծ Վիկտորիա դ) Կալահարի
Ո՞ր բնական զոնան է տարածվում Աֆրիկայի հյուսիսարևմտյան և հարավարևմտյան շրջաններում:
ա) մերձարևադարձային մշտականաչ կոշտատերև անտառների և թփուտների
բ) հասարակածային մշտադալար խոնավ անտառների
գ) սավանաների և նոսրանտառների
դ) անապատների և կիսաանապատների
Անտարկտիդայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ:
ա) Հարավային Ամերիկայից բաժանվում է Դրեյկի նեղուցով:
բ) Մայրցամաքի արևմուտքում ձգվում է Անտարկտիկական Անդեր լեռնաշղթան:
գ) Մայրցամաքի կենտրոնական շրջաններում տարեկան տեղումների քանակն ավելի շատ է, քան առափնյա շրջաններում:
դ) Թռչուններից ամենատարածված էնդեմիկ տեսակը պինգվինն է:
Բնութագրումով որոշել օդային զանգվածի տիպը:
Այդ օդային զանգվածները ձևավորվում են 400-700 աշխարհագրական լայնություններում, արկտիկական և արևադարձային օդի միախառնումից: Ծովային տարատեսակը բնորոշվում է մեծ խոնավությամբ, իսկ ցամաքայինը՝ չորությամբ: Ո՞րն է այդ օդային զանգվածը:
Պատասխան՝ _____________________________________
Շարունակել միտքը, լրացնել բաց թողնված բառը:
Ավստրալիայում խոշոր լճեր քիչ կան: Դրանցից շատերը ջրով լցվում են կարճատև անձրևային սեզոնին: Մայրցամաքի լճերից ամենախոշորը _____________ լիճն է:
Ո՞րն է Անտարկտիդայի ամենաբարձր գագաթը:
Պատասխան՝ _______________________________________
Ո՞րն է Աֆրիկայի ամենախոր լիճը: _______________________________
Բացատրել, թե ինչու Ավստրալիայում շատ են էնդեմիկ բույսերն ու կենդանիները:
___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
2