Просмотр содержимого документа
«Աշխարհի ամենաերկարակյաց տպագիր օրացույցը»
Աշխարհի ամենաերկարակյաց տպագիր օրացույցը
1751թվականից Վենետիկում սկսեց լույս տեսնել Վենետիկի Մխիթարյան
միաբանության գրպանի հայերեն օրացույցը: Դա աշխարհի
ամենաերկարակյաց տպագիր օրացույցն է ,որը ոչ մի տարի չի ընդհատվել
/234 տարի / :Հայկական այդ օրացույցը լույս է տեսնում գրաբար:
Հրատարակության բնութագիրը տվել են իրենք՝Մխիթարյանները
.;Կցուցնե տարվո օրերը, տոները , պահոց օրերը , օրերու ձայները, հունաց
և լատինաց և հրեից և տաճկաց գլխավոր տոները , այլևայլ ազգաց
թվականներու տարեգլուխները , արևու շրջանն ու խավարումները, օդո
գուշակությունները և այլն: Կպարունակի նաև ամեն տարի մեկ կամ ավելի
գրաբար ոտանավոր , աստղաբաշխական տեղեկություններ, ազգային
հիշատակաց դարադարձներ,Մխիթարյան տպարանեն լույս տեսած
նորատիպ գրքերու կամ ամբողջ հրատարակությունից ցուցակներ;
Օրացույցների ու տարեցույցների շարքում իր երկարակեցությամբ
երկրորդ տեղում է ;Գոթայի ալմանախը; ,որը լույս է տեսնում
1763թվականից Գոթա քազաքում՝ գերմաներեն և ֆրանսերեն: