СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ավետիք Իսահակյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ավետիք Իսահակյան»

Կենսագրություն և գրական ստեղծագործություն   Ավետիք Իսահակյանը ծնվել է  1875  թվականի  հոկտեմբերի 30 -ին,  Ալեքսանդրապոլում , մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝  Իսահակյան ։ Սովորել է  Էջմիածնի   Գևորգյան ճեմարանում ,  1893  թվականին ընդունվել է  Լայպցիգի համալսարան ՝ որպես ազատ ունկնդիր։ Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։  1895  թվականին վերադառնալով  Լայպցիգից ՝ ընդգրկվել է նորաստեղծ  ՀՅԴ  կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ,  1896  թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել  Երևանի  բերդում։

Կենսագրություն և գրական ստեղծագործություն

  • Ավետիք Իսահակյանը ծնվել է  1875  թվականի  հոկտեմբերի 30 -ին,  Ալեքսանդրապոլում , մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝  Իսահակյան ։ Սովորել է  Էջմիածնի   Գևորգյան ճեմարանում1893  թվականին ընդունվել է  Լայպցիգի համալսարան ՝ որպես ազատ ունկնդիր։
  • Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։  1895  թվականին վերադառնալով  Լայպցիգից ՝ ընդգրկվել է նորաստեղծ  ՀՅԴ  կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ,  1896  թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել  Երևանի  բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։  1897  թվականին մեկնել է արտասահման,  Ցյուրիխի համալսարանում  ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։  1902  թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել  Թիֆլիսում ։  1899 - 1906  թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։  1908  թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և  Հովհաննես Թումանյանը , խոշոր գրավով ազատվել է կալանքից։  Կովկասում  մնալը այլևս անհնար էր, և  1911  թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
  • Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։  1897  թվականին մեկնել է արտասահման,  Ցյուրիխի համալսարանում  ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։  1902  թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել  Թիֆլիսում ։  1899 - 1906  թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։  1908  թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և  Հովհաննես Թումանյանը , խոշոր գրավով ազատվել է կալանքից։  Կովկասում  մնալը այլևս անհնար էր, և  1911  թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է  Բեռլին  և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։ Պատերազմից և  Մեծ եղեռնից  հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել  1915 - 1922  թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը  Հայկական հարցն  էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
  • Իսահակյանը մեկնում է  Բեռլին  և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
  • Պատերազմից և  Մեծ եղեռնից  հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել  1915 - 1922  թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը  Հայկական հարցն  էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
XIX դարի  վերջի և  XX դարի  սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ  հայ  ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։
  • XIX դարի  վերջի և  XX դարի  սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ  հայ  ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։
1919 - 1921  թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել  Դաշնակցության   Նեմեսիս գործողության  նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել  Սողոմոն Թեհլիրյանի  մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը  Բեռլինում  բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով  1921  թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ,  Թալեաթ փաշային  մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում [7] ։
  • 1919 - 1921  թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել  Դաշնակցության   Նեմեսիս գործողության  նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել  Սողոմոն Թեհլիրյանի  մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը  Բեռլինում  բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով  1921  թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ,  Թալեաթ փաշային  մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում [7] ։
Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում  պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու  Արտաշես Գևորգյանն  է, որը  1922  թվականի ամռանը  Ստեփան Ծաղիկյանի  և  Պետրոս Տեր-Պողոսյանի  հետ  Թիֆլիսում  սպանեց  Խոտորջուրի  ջարդերի անմիջական կազմակերպիչ  Ջեմալ փաշային ։
  • Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում  պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու  Արտաշես Գևորգյանն  է, որը  1922  թվականի ամռանը  Ստեփան Ծաղիկյանի  և  Պետրոս Տեր-Պողոսյանի  հետ  Թիֆլիսում  սպանեց  Խոտորջուրի  ջարդերի անմիջական կազմակերպիչ  Ջեմալ փաշային ։
Իսահակյանի արձանը

Իսահակյանի արձանը

1926  թվականին Իսահակյանը այցելեց  Խորհրդային Հայաստանըը ։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը»  1928 )։ Վերադարձավ արտասահման  1930  թվականին և ապրեց այնտեղ մինչ  1936  թվականը՝ հանդես գալով որպես  Խորհրդային Միության  կողմնակից։  1936  թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք [8] ։ Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ ( 1946 ),  1946 - 1957  թվականներին  Հայաստանի գրողների միություն  նախագահն էր։ Մահացել է  1957  թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է  Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում ։  1963  թվականի  հոկտեմբերի 31 -ին Երևանում բացվել է  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան ։
  • 1926  թվականին Իսահակյանը այցելեց  Խորհրդային Հայաստանըը ։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը»  1928 )։ Վերադարձավ արտասահման  1930  թվականին և ապրեց այնտեղ մինչ  1936  թվականը՝ հանդես գալով որպես  Խորհրդային Միության  կողմնակից։  1936  թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք [8] ։
  • Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ ( 1946 ),  1946 - 1957  թվականներին  Հայաստանի գրողների միություն  նախագահն էր։ Մահացել է  1957  թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է  Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում ։  1963  թվականի  հոկտեմբերի 31 -ին Երևանում բացվել է  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան ։
Ավետիք Իսահակյանի 10 իրերը   1. Ջրամանը

Ավետիք Իսահակյանի 10 իրերը

  • 1. Ջրամանը
Իսահակյանի հայրական տնից Երեւան տեղափոխված իրերի կողքին առանձնանում է ջրամանը: Այս փոքրիկ դույլը գրողի ամենասիրելի իրերից է եղել մանկության տարիներին: Նա խաղացել է դույլով, իսկ ընտանիքը սրբությամբ պահպանել ու մեր օրեր է հասցրել այն:
  • Իսահակյանի հայրական տնից Երեւան տեղափոխված իրերի կողքին առանձնանում է ջրամանը: Այս փոքրիկ դույլը գրողի ամենասիրելի իրերից է եղել մանկության տարիներին: Նա խաղացել է դույլով, իսկ ընտանիքը սրբությամբ պահպանել ու մեր օրեր է հասցրել այն:
2. Չարենցի նվերը

2. Չարենցի նվերը

Արեւելյան մշակույթով Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի հրապուրված լինելու մասին է վկայում Չարենցի նվերն ավագ ընկերոջը:    Չարենցի դեմ սկսված հալածանքներից ու կալանքներից հետո երկու մեծ հայ գերողները չեն դադարել հանդիպել: Չարենցը կյանքի վերջին ամիսների տնային կալանքի տակ էր, իսկ Ավետիք Իսահակյանն ու նրա ընտանիքի անդամները փորձում էին կապը պահել: Իսահակյանի հարսը՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը, ձերբակալությունից առաջ գնում է Չարենցին տեսակցության, հանդիպման ավարտին Չարենցը նրան խնդրում է մի փոքր սպասել: Նա հայացքը գցում է իր սեղանին եղած արձանիկներին, վերցնում Չինական օճառաքարե արձանիկն ու մեխով դրա տակ փորագրում. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»:   Սա համարվում է Չարենցի հրաժեշտի նվերն Իսահակյանին
  • Արեւելյան մշակույթով Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի հրապուրված լինելու մասին է վկայում Չարենցի նվերն ավագ ընկերոջը: 
  •  
  • Չարենցի դեմ սկսված հալածանքներից ու կալանքներից հետո երկու մեծ հայ գերողները չեն դադարել հանդիպել: Չարենցը կյանքի վերջին ամիսների տնային կալանքի տակ էր, իսկ Ավետիք Իսահակյանն ու նրա ընտանիքի անդամները փորձում էին կապը պահել: Իսահակյանի հարսը՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը, ձերբակալությունից առաջ գնում է Չարենցին տեսակցության, հանդիպման ավարտին Չարենցը նրան խնդրում է մի փոքր սպասել: Նա հայացքը գցում է իր սեղանին եղած արձանիկներին, վերցնում Չինական օճառաքարե արձանիկն ու մեխով դրա տակ փորագրում. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»:
  •  
  • Սա համարվում է Չարենցի հրաժեշտի նվերն Իսահակյանին
3. Գորգը

3. Գորգը

«Սասունցի Դավիթ» գորգը Իսահակյանին է նվիրել Հայաստանի կառավարությունը՝ գրողի ծննդյան 65-ամյակին: Գորգը հատուկ Իսահակյանի համար է հյուսվել, եւ առանձնանում է նրանով, որ չմանված բրդի թելերով է գործված: Այս գորգն Իսահակյանի սիրելի իրերից մեկն է եղել, որը կախված է նրա հյուրասենյակի պատին:
  • «Սասունցի Դավիթ» գորգը Իսահակյանին է նվիրել Հայաստանի կառավարությունը՝ գրողի ծննդյան 65-ամյակին: Գորգը հատուկ Իսահակյանի համար է հյուսվել, եւ առանձնանում է նրանով, որ չմանված բրդի թելերով է գործված: Այս գորգն Իսահակյանի սիրելի իրերից մեկն է եղել, որը կախված է նրա հյուրասենյակի պատին:
4. Հեռուստացույցը

4. Հեռուստացույցը

Իսահակյանների ընտանիքն առաջիններից էր, որ հեռուստացույց ուներ: Գրողի թոռը՝ Ավիկ Իսահակյանը հիշում է, որ ընկերների հետ հաճախ էին գալիս տուն՝ հեռուստացույց դիտելու: Մի անգամ ընկերներով հարավսլավական «Գանա» ֆիլմն են դիտել, որի ընթացքում համբույրի տեսարան է եղել: Իսահակյանը մինչ այդ տեսարանը երիտասարդների հետ դիտել է ֆիլմը, ապա դուրս եկել պատշգամբ, մի ծխախոտ վառել եւ մտախոհ ասել. «Այս արկղը մի օր մեր երեխաներին կփչացնի»
  • Իսահակյանների ընտանիքն առաջիններից էր, որ հեռուստացույց ուներ: Գրողի թոռը՝ Ավիկ Իսահակյանը հիշում է, որ ընկերների հետ հաճախ էին գալիս տուն՝ հեռուստացույց դիտելու: Մի անգամ ընկերներով հարավսլավական «Գանա» ֆիլմն են դիտել, որի ընթացքում համբույրի տեսարան է եղել: Իսահակյանը մինչ այդ տեսարանը երիտասարդների հետ դիտել է ֆիլմը, ապա դուրս եկել պատշգամբ, մի ծխախոտ վառել եւ մտախոհ ասել. «Այս արկղը մի օր մեր երեխաներին կփչացնի»
5. Սնդուկը

5. Սնդուկը

Իսահակյանի տան բակում դրված սնդուկում ժամանակին պահվել են գրողի գրքերը, անձնական փաստաթղթերը: Պատմում են, որ դիմացի հարեւանը, ով կոշկակար էր, տանը մասնավոր պատվերներով կոշիկ էր կարում: Եվ, քանի որ դա արգելված էր ու բացահայտվելու դեպքում կարող էր դատվել, ամեն անգամ հնարավոր ստուգայցերի ժամանակ նա իր գործիքները բերում եւ թաքցնում էր այս սնդուկում: Վարպետը դրանք դնում էր ներքեւում եւ վրան շարում գրքերը:
  • Իսահակյանի տան բակում դրված սնդուկում ժամանակին պահվել են գրողի գրքերը, անձնական փաստաթղթերը: Պատմում են, որ դիմացի հարեւանը, ով կոշկակար էր, տանը մասնավոր պատվերներով կոշիկ էր կարում: Եվ, քանի որ դա արգելված էր ու բացահայտվելու դեպքում կարող էր դատվել, ամեն անգամ հնարավոր ստուգայցերի ժամանակ նա իր գործիքները բերում եւ թաքցնում էր այս սնդուկում: Վարպետը դրանք դնում էր ներքեւում եւ վրան շարում գրքերը:
6. Մարմարի կտորները

6. Մարմարի կտորները

Աթենքում Իսահակյանն այցելում է Ակրոպոլիս: Հնագույն հուշարձանի տարածքից մարմարի կտորներ դուրս բերելն արգելված էր, սակայն գրողը չի կարողանում դիմադրել գայթակղությանը: Իսահակյանը խորամանկության է դիմում՝ աչալուրջ պահակին մոլորեցնելու համար: Նա վայր է գցում գլխարկն ու երբ կռանում է վերցնելու, գլխարկի հետ մարմարի երկու փոքրիկ կտոր է գցում գրպանը: Իսահակյանը մարմարի կտորները բերում է Հայաստան: Դրանք երկար տարիներ դրված են նրա աշխատասեղանին:
  • Աթենքում Իսահակյանն այցելում է Ակրոպոլիս: Հնագույն հուշարձանի տարածքից մարմարի կտորներ դուրս բերելն արգելված էր, սակայն գրողը չի կարողանում դիմադրել գայթակղությանը: Իսահակյանը խորամանկության է դիմում՝ աչալուրջ պահակին մոլորեցնելու համար: Նա վայր է գցում գլխարկն ու երբ կռանում է վերցնելու, գլխարկի հետ մարմարի երկու փոքրիկ կտոր է գցում գրպանը: Իսահակյանը մարմարի կտորները բերում է Հայաստան: Դրանք երկար տարիներ դրված են նրա աշխատասեղանին:
7. «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը

7. «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը

Ավետիք Իսահակյանի աշխատասեղանի մշտական իրերից էր «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը: Սիրելի արձանիկը վարպետը միշտ աչքի առաջ էր պահում: Երբ Իսահակյանը նստում էր գրասեղանի առաջ աշխատելու, ձեռքի թազբեհը կախում էր աղջկա վզից: Իսահակյանի հայտնի լուսանկարներում արձանիկը միշտ աշխատասեղանին է:
  • Ավետիք Իսահակյանի աշխատասեղանի մշտական իրերից էր «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը: Սիրելի արձանիկը վարպետը միշտ աչքի առաջ էր պահում: Երբ Իսահակյանը նստում էր գրասեղանի առաջ աշխատելու, ձեռքի թազբեհը կախում էր աղջկա վզից: Իսահակյանի հայտնի լուսանկարներում արձանիկը միշտ աշխատասեղանին է:
8. Տուֆակերտ նստարանը

8. Տուֆակերտ նստարանը

Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Թամարը, ով մասնագիտությամբ ճարտարապետ էր, հաճախ էր լինում Ավետիք Իսահակյանի տանը: Այցելություններից մեկի ժամանակ Իսահակյանը նրան հայտնում է նստարան ունենալու իր ցանկությունը: Թամարն այս ցանկությունն ի կատար է ածում բանաստեղծի ծննդյան 80-ամյակին: Թումանյանի դստեր առաջարկությամբ Հայաստանի ճարտարապետների միությունը, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, տուֆակերտ նստարան է նվիրում Իսահակյանին: Ճարտարապետներն իրենք են բերում նստարանը: Այն դրվում է թթենու տակ: Իսահակյանը շատ էր սիրում այգին գիշերով ջրել, որից հետո անրջել նստարանին նստած:
  • Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Թամարը, ով մասնագիտությամբ ճարտարապետ էր, հաճախ էր լինում Ավետիք Իսահակյանի տանը: Այցելություններից մեկի ժամանակ Իսահակյանը նրան հայտնում է նստարան ունենալու իր ցանկությունը: Թամարն այս ցանկությունն ի կատար է ածում բանաստեղծի ծննդյան 80-ամյակին: Թումանյանի դստեր առաջարկությամբ Հայաստանի ճարտարապետների միությունը, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, տուֆակերտ նստարան է նվիրում Իսահակյանին: Ճարտարապետներն իրենք են բերում նստարանը: Այն դրվում է թթենու տակ: Իսահակյանը շատ էր սիրում այգին գիշերով ջրել, որից հետո անրջել նստարանին նստած:
9. Գիշերազգեստը, հողաթափերն ու սկուտեղը

9. Գիշերազգեստը, հողաթափերն ու սկուտեղը

Ավետիք Իսահակյանի ննջարանում նրա գիշերազգեստն ու հողաթափերն են, որոնք բանաստեղծը հագել է կյանքի վերջին տարիներին: Լուսանկարներից հայտնի գիշերազգեստը խնամքով ծալված-կախված է մահճակալի հարեւանությամբ դրված աթոռին, իսկ հողաթափերը՝ մահճակալի մոտ:   Ննջասենյակում մի փոքր հեռու Իսահակյանների տան սիրելի սկուտեղն է, որը Փարիզից է բերված: Այս սկուտեղով բանաստեղծի կինը՝ Սոֆին, սիրելի ամուսնուն սուրճ է մատուցել ամեն առավոտ: Իսահակյանը շատ սիրել է հատկապես կաթով սուրճը:
  • Ավետիք Իսահակյանի ննջարանում նրա գիշերազգեստն ու հողաթափերն են, որոնք բանաստեղծը հագել է կյանքի վերջին տարիներին: Լուսանկարներից հայտնի գիշերազգեստը խնամքով ծալված-կախված է մահճակալի հարեւանությամբ դրված աթոռին, իսկ հողաթափերը՝ մահճակալի մոտ:
  •  
  • Ննջասենյակում մի փոքր հեռու Իսահակյանների տան սիրելի սկուտեղն է, որը Փարիզից է բերված: Այս սկուտեղով բանաստեղծի կինը՝ Սոֆին, սիրելի ամուսնուն սուրճ է մատուցել ամեն առավոտ: Իսահակյանը շատ սիրել է հատկապես կաթով սուրճը:
10. Մոր նկարն ու շալը

10. Մոր նկարն ու շալը

Բանաստեղծի ողջ կյանքի ընթացքում նրա մոտ են եղել մոր նկարն ու շալը: Արտասահմանում ապրելու տարիներին լուսանկարը վարպետի աշխատասենյակում  կամ ննջարանում է փակցված եղել: Վերջին տարիներին Իսահակյանը լուսանկարը փակցրել է ննջասենյակում եւ մոր պատկերը նրան ուղեկցել է մինչեւ կյանքի ավարտը:
  • Բանաստեղծի ողջ կյանքի ընթացքում նրա մոտ են եղել մոր նկարն ու շալը: Արտասահմանում ապրելու տարիներին լուսանկարը վարպետի աշխատասենյակում  կամ ննջարանում է փակցված եղել: Վերջին տարիներին Իսահակյանը լուսանկարը փակցրել է ննջասենյակում եւ մոր պատկերը նրան ուղեկցել է մինչեւ կյանքի ավարտը:
վեպը գրել է 33 տարեկանում, այս նույն հասակում Հ․Թումանյանն ավարտել է երկրորդ տարբերակը, Ավ․ Իսահակյանը գրել է պոեմը, Պ․ Սևակը սկսել և 34 տարեկանում ավարտել է ․պոեմը; Մ․ Նալբանդյանի նկարը տպագրելու և բանաստեղծության հետ տարածելու համար 1861թվականին բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր Տիգրան Նավասարդյանը բանտարկվել է Մետեխի բանտում։ " width="640"

Հետաքրքիր փաստեր

  • Խ․Աբովյանը վեպը գրել է 33 տարեկանում, այս նույն հասակում Հ․Թումանյանն ավարտել է երկրորդ տարբերակը, Ավ․ Իսահակյանը գրել է պոեմը, Պ․ Սևակը սկսել և 34 տարեկանում ավարտել է ․պոեմը;
  • Մ․ Նալբանդյանի նկարը տպագրելու և բանաստեղծության հետ տարածելու համար 1861թվականին բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր Տիգրան Նավասարդյանը բանտարկվել է Մետեխի բանտում։
Քաղվածքներ   Մարդ  այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին  սիրելու ։  Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։  Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։  Մարդկությունը  սիրիր — մարդկության չափ մեծ կլինես։  Տիեզերքը սիրիր — տիեզերքի չափ մեծ կլինես։

Քաղվածքներ

  • Մարդ  այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին  սիրելու ։ Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։ Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։ Մարդկությունը  սիրիր — մարդկության չափ մեծ կլինես։ Տիեզերքը սիրիր — տիեզերքի չափ մեծ կլինես։
Մարդ պետք է  բնության  մեջ ապրի, բնությունն զգա... Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է...  Բնության  մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա...
  • Մարդ պետք է  բնության  մեջ ապրի, բնությունն զգա...
  • Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է... Բնության  մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա...
Քաղվածքներ Իսահակյանի մասին   Ավետիք Իսահակյանը հավերժ կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներով՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը։ Մարտիրոս Սարյան

Քաղվածքներ Իսահակյանի մասին

  • Ավետիք Իսահակյանը հավերժ կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներով՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը։
  • Մարտիրոս Սարյան
Հայ ժողովուրդը նրա քնարով երգեց իր սերը՝ հանդեպ իր հողը, ցավն ու  վիշտը , երազանքն ու ձախողանքը։ ...Անտուն պանդուխտը, դեգերելով օտար ծովերում և երկրներում, անհուն սիրով և քնքշանքով է հիշում  հայրենիքում  թողած մորը, որի կերպարը նրա հոգում ձուլված է հայրենի երկրի բնանկարին: Մորը նվիրված բանաստեղծություններում Իսահակյանը գտնում է անսպասելի յուրահատուկ սյուժե և վրձնում իր ներկապնակի ընտիր գույներով:...Մեր ընթերցողը ճանաչում է Իսահակյանին որպես քնարերգակի, մինչդեռ նա հրաշալի պատմող է և՛ չափածոյում, և՛ արձակում:
  • Հայ ժողովուրդը նրա քնարով երգեց իր սերը՝ հանդեպ իր հողը, ցավն ու  վիշտը , երազանքն ու ձախողանքը։
  • ...Անտուն պանդուխտը, դեգերելով օտար ծովերում և երկրներում, անհուն սիրով և քնքշանքով է հիշում  հայրենիքում  թողած մորը, որի կերպարը նրա հոգում ձուլված է հայրենի երկրի բնանկարին: Մորը նվիրված բանաստեղծություններում Իսահակյանը գտնում է անսպասելի յուրահատուկ սյուժե և վրձնում իր ներկապնակի ընտիր գույներով:...Մեր ընթերցողը ճանաչում է Իսահակյանին որպես քնարերգակի, մինչդեռ նա հրաշալի պատմող է և՛ չափածոյում, և՛ արձակում:
Իսահակյանի պոեզիայով մենք զգացինք ժողովրդական բանաստեղծության անսպառ հմայքը։ Մեր լեռներում մինչև հիմա էլ մարդիկ նշխարի պես սուրբ են պահում «Որսկան ախպեր», «Մաճկալ ես» և այլ տասնյակ երգեր, որոնց մեղեդիները հոսել են Իսահակյանի բանաստեղծական հզոր ակունքներից։ Այդ երգերը իրենց հաց ու  գինի  դարձրած շատ մարդիկ դրանք համարում են հին, շատ հին ու բուն ժողովրդական՝ մեր հորովելներին, հեթանոսական ժամանակներից եկած վիպերգերին ու հայրեններին ժամանակակից։ Սա սքանչելի է... [15] Սերո Խանզադյան
  • Իսահակյանի պոեզիայով մենք զգացինք ժողովրդական բանաստեղծության անսպառ հմայքը։ Մեր լեռներում մինչև հիմա էլ մարդիկ նշխարի պես սուրբ են պահում «Որսկան ախպեր», «Մաճկալ ես» և այլ տասնյակ երգեր, որոնց մեղեդիները հոսել են Իսահակյանի բանաստեղծական հզոր ակունքներից։ Այդ երգերը իրենց հաց ու  գինի  դարձրած շատ մարդիկ դրանք համարում են հին, շատ հին ու բուն ժողովրդական՝ մեր հորովելներին, հեթանոսական ժամանակներից եկած վիպերգերին ու հայրեններին ժամանակակից։ Սա սքանչելի է... [15]
  • Սերո Խանզադյան