СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Այբբենարանի հանդես

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Այբբենարանի հանդես»

ԵՐԳ . § Առաջին քայլեր¦:

Աշակերտներ

Դպրոց ենք գնում արդեն կես տարի,

Բայց հասցրել ենք շատ բան սովորել,

Գիտենք գրել, հաշվել,

Հասցրել ենք կարդալ շատ գրքեր:

Իսկ հավատարիմ օգնական մեզ եղավ

Մեր առաջին դասագիրքը:

Աղջիկներին , տղաներին առաջին Ա-ի,

Նա ծանոթացրեց տառերին:

Տառերը միացան ու բառեր դարձան,

Բառերն էլ միացան նախադասություն դարձան,

Նախադասությունները՝ պատմություն:

Մեծ ու գունագեղ աշխարհն այդժամ

Բացվեց մեր առաջ, երեխանե´ր:

Կանցնեն օրեր, տարիներ,

Բայց Այբբենարանին մենք կհիշենք որպես լավ ընկեր:

Եվ այս միջոցառումը մենք նվիրում ենք հենց նրան:

Դուռը ծեծում են:

ՈՒսուցիչ

  • Համեցե´ք:

(Ներս են մտնում արջուկը, աղվեսը, կատուն: )

Արջուկ, աղվես, կատու

-Բարև´, երեխանե´ր:

ՈՒսուցիչ

-Բարև´ ձեզ, գազանիկներ:

Աղվես

-Կարո՞ղ ենք մենք էլ ձեզ հետ սովորենք առաջին դասարանում:

Աղջիկ

  • Եթե ցանկանում եք մեզ հետ սովորել, նախ մենք պետք է ձեր գիտելիքներն ստուգեք:

Արջուկ, աղվես, կատու

  • Համաձա´յն ենք, համաձա´յն ենք:

Աղջիկ

  • Մի´ շտապեք համաձայնել,

Այդքան հեշտ չի պատասխանել հարցին ,

Որն հիմա ձեզ կառաջադրեմ:

Ես տառերը միացրել եմ ու բառ ստացել,

Դե´,փորձեք կարդալ,ի՞նչ բառ եմ կազմել: (դպրոց)

Կատու

  • Չնայած փիսիկ եմ ես փոքրիկ,

  • Բայց կկարդամ բառն այդ միանգամից՝ § մուկ¦:


Աղվես

  • Իմ եղբայրներից ցանկացածը կկարդար բառն այդ անսխալ,

Դա այնքան համեղ է ,դե ,իհարկե, դա § ձուկ¦ է:

Արջուկ

  • Հա¯, հա¯, հա¯, ծիծաղից մեռա:

§ Մուկ¦, § ձուկ¦ որտեղ տեսա՞ք,

Այդտեղ գրված է § մեղր¦:

Աղջիկ

  • Հանգստացե´ք, հանգստացե´ք,մի կռվե´ք

Երեխանե´ր, օգնեք նրանց,

Կարդացեք՝ ի՞նչ է գրված:

Բոլորը

  • Դպրո´ց:

Աղջիկ

  • Գազանիկնե´ր, դուք չեք կարողանում կարդալ,

Ձեզ կարող է օգնել § Այբբենարանը¦:

ՈՒսուցիչ

  • Եկե´ք կանչենք Այբբենարանին:

Նա չի գալիս, քանի որ տառերը խառնվել են,

Դասավորե´նք տառերը,

(2 առաջին դասարանցի դասավորում են տառերը,ստանում Այբբենարան բառը)

Հիմա ծափահարե´նք ու ներս հրավիրենք Այբբենարանին:

(Ներս է մտնում Այբբենարանը)

Այբբենարան

-Նա՝ ով ուզում է սովորել կարդալ,

Շատ բան իմանալ,

Նրա համար ես ուսուցիչ եմ և օգնական,

Առաջին սանդուղքը ձեր ճանապարհին:

Շատ գրքեր կկարդաք,

Խիզախ առաջ կշարժվեք,

Խնդրանքս է , միայն, որ ինձ միշտ հիշեք:

Ես ունեմ օգնականներ՝

39 տառ-գանձեր:

Հիմա ես նրանց հետ ձեզ կծանոթացնեմ:

(Ներս է մտնում Ե-ն և Ս-ն)

Այբբենարան

-Ինչպե՞ս դուք հայտնվեցիք այստեղ:

Չէ՞ որ այբուբենի առաջին տառը Ա-ն է:

ՈՒսուցիչ

-Իսկ գիտե՞ք Ե և Ս տառերի տեղը այբուբենում,

Թե ինչո՞ւ նրանք այբուբենի սկզբում չեն կանգնած:

Հետաքրքրե՞ց:

Երեխաներ

  • Այո:

ՈՒսուցիչ

-Դե´, լսե´ք պատմությունը:

Հեղինակ

  • Ապրում էին Այբբենարանում տառերը հաշտ ու համերաշխ:

Նրանք ուրախ էին ու երջանիկ, որովհետև լավ ընկերներ էին:

Իսկ որտեղ կա համերաշխություն, այնտեղ՝ գործն է շահում:

Բայց մի օր ամեն բան իրար խառնվեց:

Ե-ն և Ս-ն որոշեցին առջևում կանգնել,

Ըմբոստացան ու սկսվեց վիճաբանություն:

Ե և Ս

  • Մենք, կարևոր ենք,գլխավորն ենք:

Չենք ուզում այլևս շարքում կանգնել,

ՈՒզում ենք առջևում լինել,որ բոլորը մեզ տեսնեն:

Թ

-Թո´ւ, թո´ւ, թո´ւ:

Հեղինակ

Ասաց Թ-ն և զայրույթից կարմրեց:

Ա

Ամո´թ:

Հեղինակ

Զայրացած ասաց Ա-ն:

Հեղինակ

Պ-ն պոռթկաց.

Պ

§Պարծենկո´տ¦:

Հեղինակ

Գ-ն գոռաց.

Գ

  • Դե´, ե´կ այս գլուխգովանի հետ գլուխ դիր:

Հեղինակ

  • Իսկ նրանք ոտքերը դրել էին մի կոշիկի մեջ:

Ե և Ս

-Չենք ուզում ձեզ հետ գլուխ դնել,

Մենք այնքան խելք ունենք,

Որ միայնակ էլ գլուխ կհանենք:

Հեղինակ

Տառերն իրար նայեցին, ժպտացին,

ԵՎ միաձայն պատասխանեցին.

-Լա´վ, փորձե´ք ապացուցել,որ դուք ճիշտ եք:

Եթե կարողանաք կազմել գոնե մեկ կարճ նախադասություն, ապա դուք կկանգնեք առջևում:¦

Ե և Ս

  • Մե՞նք, չե՞նք կարող:

Չէ որ միասին մենք §Ես¦ ենք:

Հեղինակ

Մեկ ժամ Ե-ն և Ս-ն այս ու այն կողմ շարժվեցին, պտտվեցին,

Բայց բացի §Ես¦ -ից ոչինչ չկարողացան կազմել:

Հ

  • Հա¯, հա¯, հա¯:

Հեղինակ

Հռհռաց Հ-ն:

Վ

  • Վա¯յ, վա¯յ,վա¯յ, ծիծաղից մեռա:

Հեղինակ

Գ-ն գլուխը բռնեց,

Փ-ն՝ փորը:

Վ

Դուք թեև թիզ ու կես եք,

Բայց ամեն տեղ կասեք՝ ե՛ս եմ,

« Ե՛ս արեցի, ե՛ս բերեցի,

Խնդիրներս ե՛ս լուծեցի¦:

ՈՒռած- փքված ման եք գալիս,

Զոռ եք տալիս միշտ ձեր « ես ¦-ին:

Թ

Ձանձրացե՛լ ենք մենք ձեր « ես ¦-ից,

Շատ ենք տուժել ձեր երեսից,

Թե ուզում եք լինել ընկեր,

« Ես ¦-ը ծալե՛ք, մի կողմ դրե՛ք:

Երգ «Ով է գլխավորը¦ (փոփոխված)

Հավաքվեցին մեծ ժողովի

Հայոց աբուբենի տառերը,

Շատ չուշացան «եչ¦-ն ու « սեն ¦,

Վյուն, փյուր, քեն, և,օ, ֆեն:


Կրկներգ

Դուք ունեք տարբեր ձևեր,

Ե՛վ նման եք,և՛ տարբեր,

Ձեզ կոչում են, անվանում են

Մեսրոպյան տառեր:

Ո±վ է , ո±վ է գլխավորը,

Ձեզնից ո±վ է կարևորը:

Տառեր եք դուք տարբեր,

Սովորենք ձեզ տարբերել:


Զանազան ու շատ տարբեր

«Այբ¦-ը, «բեն¦-ը ու «գիմ¦-ը,

ԵՎ բոլորն էլ կարևոր են,

Կարևոր են, գլխավոր են:


Կրկներգ…


Ե՛վ գրում ենք ,և՛ կարդում,

Ձեզ սիրում ենք, ճանաչում,

Հավասար եք, միշտ արդար եք,

Մեր կողքին եք, մեզ օգնում եք:


Կրկներգ…


Ե-ն և Ս-ն սկզբում լռեցին,իսկ հետո միաձայն բղավեցին.

-Երեխանե´ր, մենք մեղավոր ենք,և համաձայն ենք շարքում կանգնել,այնտեղ՝ ուր անհրաժեշտ է:

Ֆ

Դե´, եկե´ք նրանց ներենք: Չէ որ նրանք հասկացան,որ կարևորը զբաղեցրած տեղը չէ,այլ կատարած՝ գործը:


ՈՒսուցիչ

  • Ե-ն և Ս-ն միշտ բոլորին հարգալից են վերաբերվել: Եկե´ք ներենք նրանց ,սակայն խորհուրդ տանք

միշտ հիշել իրենց տեղերը: Դուք նույնպես հիշե´ք, որ պարծենալ չի կարելի:

Ս

  • Ես,ես… ես,գիտեմ: Ես ամեն ինչ լսել եմ:

Ես սյունն եմ կայմի այն նավի,որը լողում է Լիմպոպո գետում:

ՈՒսուցիչ

  • Մեկ րոպե: Մի´ շտապիր և ամեն ինչ հերթով պատմի´ր:

Ս

  • Ծովահենների նավով ես լողում էի ծովում,

Եվ ամեն ինչ լսեցի ու հասկացա:

Այնտեղ էր ահեղ ու չար Բարմալեյը:

Նա ուզում է այբուբենը խլել,

Տառերը գողանալ երեխաներից,

Եվ նրանց խեղդել մեծ Լիմպոպո գետում:

(Հնչում է « Բարմալեյի երգը¦:Ներս են մտնում Բարմալեյն ու ծովահենը:)

Բարմալեյ

  • Այստեղ ո՞վ հիշեց ինձ՝ ահեղ Բարմալեյին:

Ես չեմ խղճա նույնիսկ փոքրիկ բալիկներին:

Ծովահեն

  • Ցավալի է, խելացի եք դուք դարձել ու չեք վախենում ոչնչից:Ե վ որպեսզի դուք այլևս չկարողանաք կարդալ, մենք տառերին կխեղդենք Լիմպոպո գետում:

Ե

  • Ինչպե՞ս կարելի է մեզ խեղդել գետում:Չէ՞ որ առանց մեզ հնարավոր չէ ապրել:

Բարմալեյ

  • Հիմարությո´ւն: Ահա ես, ո´չ կարդում եմ, ո´չ գրում:

Եվ առանց ձեր տառերի էլ եմ կարողանում ապրել:

Բաստա´, հերի´ք է խոսեք,հրամայո´ւմ եմ, բոլորին խորտակել:

(Ավազակները առևանգում են տառերին:Ե-ն և Ս-ն թաքնվում են երեխաների հետևում:)

Ե և Ս

  • Ո´չ ,մենք չենք կարող ձեռքերս ծալած նստել, պետք է տառերին օգնենք:

Բայց միայնակ մենք չենք կարող հսկայական ծովում նրանց գտնել:

(Ներս է մտնում փոստատար Պեչկինը:)

Փոստատար Պեչկին

  • Հեռագի¯ր, հեռագի¯ր (կարդում է):

  • Շտա´պ, շտա´պ: Օգնեցե¯ք:

Կործանումից փրկեցե¯ք:

Օգնե´ք մեզ , երեխանե´ր: Մենք ծովահենների կղզում ենք:Հասնել մեզ հեշտ չէ: Դուք պետք է լողաք մինչև Լիմպոպո գետ,ապա Լիմպոպո գետի երկայնքով, բազում փորձություններ պետք է հաղթահարեք ու առաջադրանքներ կատարեք:ՈՒղարկում ենք ճանապարհի քարտեզը, որպեսզի մեզ կարողանաք գտնել:

(Պեչկինը պայուսակից հանում է քարտեզը:)

Եթե մեկ ժամում չհասցրեցիք, Բարմալեյը մեզ կխորտակի:

ՈՒսուցիչ

  • Դե´, երեխանե´ր , չօգնե՞նք տառերին: Ուրեմն համարձակ շարժվենք առաջ:

Առջևում Հանելուկների նեղուցն է:

(Լսվում է քամու,ալիքների ձայն: Մտնում է հարցական նշանը:)


Հարցական նշան

  • Ես ուրախ եմ ձեզ տեսնել հանելուկների նեղուցում:

Ես կտամ ձեզ հարցեր բազում՝ ո՞վ, որտեղի՞ց և ինչո՞ւ:

Ես հանելուկներ առաջադրելու մեծ վարպետ եմ:

Դուք ինձ ճանաչեցի՞ք: Ես հարցական նշանն եմ:
Ի՞նչ է պատահել, ի՞նչ փորձանքի մեջ եք ընկել,

Ես պատրաստ եմ ձեզ օգնել:

Աշակերտ

  • Բարմալեյը բոլոր տառերին առևանգել է և նրանց մեր օգնությունն է հարկավոր:

Հարցական նշան

  • Գիտեմ, թե ինչը կօգնի ձեզ: Դուք պետք է ունենաք մի կարևոր բան…

Բայց ես չեմ կարող ուղղակի ասել, թե ինչն է դա: Կարող եմ հանելուկներ առաջադրել, որոնց պատասխանները տառեր են, իսկ դուք այդ տառերով կազմեք այն բառը ,առանց որի ձեր ընկերներին չեք կարող փրկել: Այս երկտողերը ձեզ ծանոթ են, փորձե´ք վերհիշել:

Նա¯վն եմ, նա¯վն եմ լողում եմ,

Արևի տակ շողում եմ:

Աշակերտ

Ն

Հարցական նշան

Թե´ բառի մեջ,թե´ վերջում,

Նա հնչում է է¯, է¯, է¯,

Երբ քայլում է առջևից,

Նա երգում է յէ¯, յէ¯ , յէ¯:

Աշակերտ

Ե

Հարցական նշան

Ես՝ ուսուցիչ, դուք՝ իմ սաներ,

Ուշիմ լսե´ք, ուսանե´ք:

Աշակերտ

ՈՒ

Հարցական նշան

Րոպե-րոպե գնում է,

Տեղում մեխված մնում է:

Աշակերտ

Ր

Հարցական նշան

Ընձուղտն եմ,ընձուղտ՝ երկար վիզ,

Ոտքից գլուխ հազար թիզ:

Աշակերտ

Ը

Հարցական նշան

Կայծակն եմ ես, իմացի´ր,

Թե որոտամ , դիմացի´ր:

Աշակերտ

Կ

Հարցական նշան

Ուրագն եմ ես տաշում եմ,

Փայտը արագ մաշում եմ:

Աշակերտ

ՈՒ

Հարցական նշան

Նապաստակը նստած թփի հետևում,

Նայում էր գայլին ու վախից դողում:

Աշակերտ

Ն

Հարցական նշան

Յոթգույնանի յուղաներկ,

Կներկոտեմ ոտք ու ձեռք:

Աշակերտ

Յ

Հարցական նշան

Թութակն եմ ես գեղատես,

Խոսել գիտեմ մարդկանց պես:

Աշակերտ

Թ

ՈՒսուցիչ

  • Ահա տառերը կարողացաք գուշակել, բայց անհրաժեշտ է դրանք դասավորել ու բառ կազմել: Ո՞վ կարող է բառն այդ գուշակել:

Հարցական նշան

  • Ճիշտ եք:Ստացվեց ընկերություն: Նրա հետ ցանկացած փորձություն կկարողանաք հաղթահարել:

ԵՐԳ. § Ընկերություն¦

ՈՒսուցիչ

  • Շարժվենք առաջ , հեռվում մենք արտասովոր Տառակեր կղզին կգտնենք:

Աշակերտ

  • Ի՞նչ արտասովոր կղզի է, այդ ո՞վ է տառեր ուտում:

  • (Լսվում է քամու,ալիքների ձայն:

Փ (Ներս է մտնում ամբողջովին վիրակապով փաթաթված:)

  • Դա ահեղ Տառակերն է : Նա բալոր տառերը միանգամից կուլ է տալիս: Նա կերավ բոլոր բառերը և չթողեց ոչինչ: Հիմա էլ կատաղությունից կարմրել, նստել է: Երանի գտնվեր մի խիզախ,ով կկարողանա մեր տառերը կարդալ: Հակառակ դեպքում դժվար կլինի լողալ բաց ծովում:Պետք է տառերն ավելացնեք, որ կարողանաք կարդալ նախադասություն:

(Երեխաները լրացնում են ջնջված մասը:)

Գրված է. §Փորձությունները հաղթահարված են:Ճանապարհը բաց է: ¦

Փ

  • Ես ձեզ հաջողություն և բարի ճանապարհ եմ մաղթում:Համոզված եմ, որ մեր ընկերներին դուք կարող եք փրկել:

Աշակերտ

  • Մենք պետք է շտապենք, ժամանակը քիչ է: Որպեսզի չձանձրանանք, եկեք երգենք:

Աշակերտ 1

Ես դասին երաժշտության թռչկոտելով եմ գնում,

Չէ որ դասին այդ ես երգում եմ ու պարում:

Աշակերտ 2

Դասերին Անին, Արան քչփչում են, փսփսում,

Բայց արի, տես չաչանակներն այդ,

Դասերին միշտ պատրաստ են լինում:

Աշակերտ 3

Դասամիջոցն է սկսվում ,

Հրմշտոց է միջանցքում,

Բայց դա ինձ չի հուզում,

Չէ որ ինձ չեն դիպչում:

Աշակերտ 4

Ես քայլում եմ միջանցքում,

Հանկարծ խումբն է ինձ գցում:

Դա նշանն է այն բանի,

Որ դասերն են վերջանում:

Աշակերտ 5

Ալլան նստում է հինգ ժամ,

Հեռուստացույց է դիտում,

Դպրոցում էլ նա կանգնում,

Բերանը ջուր է առնում:

Աշակերտ 6

Մենք ուրախ երեխաներ ենք,

Եվ երբեք չենք կորչի,

Եթե պետք է կերգենք,

Եթե պետք է կպարենք:

ՈՒսուցիչ

  • Ձանձրույթը ցրեցինք,հիմա շարժվենք: Առաջևում կախարդական Հեքիաների կղզին է:

(Լսվում է քամու,ալիքների ձայն:)

(Ներս են մտնում Բուրատինոն՝ առանց քթի, Կոշկավոր կատուն՝ մեկ կոշիկով:)

Աշակերտ

  • Բարև´ ձեզ, ո՞վ եք դուք: Ձեզ ինչ դժվար է ճանաչել:

Կոշկավոր կատու

-Չ ար ծովահեններն են այս խառնաշփոթը ստեղծել: Շատ տառեր են գողացել և հեքիաթներն իրար խառնել: Խառնել են հեքիաթների վերնագրերն ու հերոսներին: Բուրատինոյի քիթն են կոտրել, իմ կոշիկը գողացել: Եվ այս ուրախ թագավորությունում չի լսվում ծիծաղ:

Մատնաչափիկը հասակ է առել և Գուլիվերին հավասարվել:

Անգետիկը դարձել է բոլորից խելացի:

Ձկնորսը գորտ է որսացել:

Կարկանդակներ տատիկին դեղին գլխարկով աղջիկ է տանում:

Օգնե´ք մեզ ,երեխանե´ր, վերնագրերն ուղղե´ք :

(ՈՒսուցիչը կարդում է սխալ վերնագրերն ,իսկ աշակերտներն ուղղում են սխալը:)

§Աժդահան¦: - §Մատնաչափիկը¦:

§Գիտունիկը և իր ընկերները¦: - §Անգետիկի և ընկերների արկածները¦:

§Ոսկե գորտը¦: - §Ոսկե ձկնիկը¦:

§Դեղին գլխարկը¦: - §Կարմիր գլխարկը¦:

Բուրատինո

  • Շնորհակալությու´ն, երեխանե´ր, այստեղ կարգ ու կանոն հաստատելու համար:Դրա համար մեք ձեզ ենք նվիրում կախարդական փայտիկ:Երբ այս փայտիկով դիպեք ծովահեններին նրանք կբարիանան: Եվ ինչպես հեքիաթներում է լինում բարին կհաղթի չարին:

Ս

  • Քիչ է մնում հասնենք ծովահենների կղզուն: Այնտեղ մեզ տառերն են անհամբեր սպասում:

(Լսվում է քամու,ալիքների ձայն:)

(Հայտնվում են Բարմալեյն ու ծովահենը:)

Ծովահեն

  • Դե´, Բարմալե´յ, ժամանակն է գործի անցնել: Մոռացե՞լ ես ,միթե, որոշել էինք տառերին խորտակել:

Բարմալեյ

  • Ես Բարմալեյն եմ սարսափելի: Փոքրիները բոլոր ինձ համար ատելի են ու զզվելի: Ի՞նչ եք կորցրել այստեղ, ինչո՞ւ եք ժամանել:

Ս

  • Բաց թողե´ք տառերին ու նրանց էլ մի´ տանջեք:Եթե դուք տառերը ճանաչեիք ,կկարողանայիք գրքեր կարդալ ու շատ բան կսովորեիք:

Բարմալեյ

  • Մեզ պետք չեն ձեր գրքերը: Բոլոր աղջիկները և տղաները շուտով կմոռանան տառերը և ծովահեններ կդառնան:

Այբբենարան

-Առանց կախարդական փայտիկի երևի չկարողանանք գլուխ հանել: Բարմալե´յ, հենց հիմա բարիացի´ր: (Կախարդական փայտիկով դիպում է Բարմալեյին:)

Բարմալեյ

  • Ես, ես… բարի, բարի կլինեմ, գրքեր կկարդամ, երեխաներին էլ երբեք չեմ նեղացնի:

ՈՒսուցիչ

-Դե´, ինչ չարին մենք հաղթեցինք,

Ու տառերին փրկեցինք:

Հիմա գիտելիքների մեծ օվկիանոսի

Դռներն են ընդմիշտ

Ձեր առջև բացվում:

Այբուբեն

39 հարազատ քույրեր,

Ձեռագիր գեղեցկուհիներ,

Ապրում են նրանք մեկ էջում,

Ձեզ միշտ օգնության շտապում:

Ընկերացե´ք նրանց հետ,

Որ բարձունքներ նվաճեք:

Աշակերտ

  • Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, Ի – ն ժամանակին ժամանեցին:

Աշակերտ

  • Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ձ, Ղ, Ճ, Մ, Յ , Ն –ն պատուհանից ներս ցատկեցին:

Աշակերտ

  • Շ, Ո, Չ, Պ, Ջ, Ռ, Ս, Վ , Տ, Ր, Ց -ն վազքով ներս ընկան:

Աշակերտ

  • ՈՒ, Փ,Ք, և, Օ, Ֆ-ն խաղով ընկան և ուշացան:Այժմ բոլոր տառերը կանգնել են շարքով,այսինքն՝ այբբենական կարգով:

Երգ § Հայերեն տառեր սովորենք ¦:


Աշակերտներ


Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր...
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր...


Հավերժության մեր ճամփան

Այբուբենն է մեսրոպյան,

ՈՒժ է տալիս մեր բազկին,

Միասնություն մեր ազգին:


Տապանն է մեր փրկության,

Ապաստանն է հայության,

Նա տոնն է մեր գոյության,

Պահապնն է էության:


Նա աղոթք է մեր հոգում,

Ահեղ սուր պայքարի,

Նրանով է նորոգվում

Տաճարը մեր քանքարի:


Այբուբեն չէ սա՝
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ.
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ։
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար.
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու հնար։


Աշակերտ

Հայոց տառեր, հայ այբուբեն,

Դուք լույս եք տաք

ՈՒ մոր գորով,

Ճամփա հավերժ,

Ոսոխի դեմ ոխ ու վրեժ,

Սերունդներին  սուրբ հենարան,

Հայոց տառեր,

Մեր  մայրախոս այբենարան;

Դուք միշտ մեզ հետ,

Մեր  շուրթերին

ՈՒ մեր հոգում:


Այբբենարան

  • Դե´, սիրելի´ երեխաներ, ուրախ եմ, որ հանդիպեցի ձեզ: Դուք ամբողջությամբ ինձ ընթերցել եք: Ահա թերթերն եմ իմ փակում և ցտեսություն եմ ասում:

Աշակերտ

Իմ սիրելի այբբենարան,
Ամենաթանկ իմ գանձարան,
Այսօր տոն է, ուրախ հանդես.
Հրաժեշտ ենք տալիս մենք քեզ:

Արդեն գիտենք կարդալ, գրել,
Զենքեր ունենք` հայոց գրեր.
Ամենամեծ տոնն է այսօր,
Տոների մեջ մեր հին ու նոր:

Բաժանվում ենք, բայց ես գիտեմ,
Որ մենք հաճախ կհանդիպենք,
Չէ՞ որ ամեն գիրք կարդալիս,
Նրա միջից կժպտաս ինձ:

Աշակերտներ

  • Ցտեսությո´ւն, սիրելի´ Այբբենարան:

(Այբբենարանը հեռանում է:)

ՈՒսուցիչ

(Ցույց է տալից §Մայրենի 1¦ դասգիրքը:)

  • Այժմ ճանապարհը մենք կշարունակենք նրա հետ:

Չորրորդ դասարանցիները բաժանում են §Մայրենի 1¦ դասգիրքը առաջին դասարանցիներին:



Օգտագործված գրականություն



http://festival.1september.ru/articles/618241/