СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բարոյական դաստիարակություն

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Բարոյական դաստիարակությունն անձի բարոյական զարգացումն է: Ինչպես բարոյական վարքի սովորույթների դաստիարակությունը, այնպես էլ բարոյական գիտակցության ձևավորումը բարդ գործընթաց է և ձեռք է բերվում մի շարք մեթոդների օգտագործումով: Դրանց միջոցով է դաստիարակ-ուսուցիչը հասնում այն բանին, որ երեխաները գիտելիքներ յուրացնեն բարոյականության և նրա կանոնների մասին:

Просмотр содержимого документа
«Բարոյական դաստիարակություն»



Բարոյական դաստիարակության նպատակը, խնդիրները, միջոցներն ու մեթոդները


Բարոյական դաստիարակության հիմնական էությունը անձի բարոյական դաստիարակությունն ու բարոյական զարգացումն է:

Դպրոցականի բարոյական դաստիարակությունն ու բարոյական զարգացումը կախված են տվյալ երկրի սոցիալական պայմաններից , այն հանրությունից , որում նա ապրում և գործում է: Եթե դրանք իրենց բարձրության վրա չեն գտնվում , եթե չկան նյութական բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ, քաղաքական առողջ մթնոլորտ, քաղաքակրթություն, ապա այնտեղ անձի բարոյականությունն ու բարոյական զարգացումը կայուն լինել չեն կարող:

Ինչպես բարոյական վարքի սովորույթների դաստիարակումը, այդպես էլ բարոյական գիտակցման ձևավորումը բարդ գործընթաց է և ձեռք է բերվում մի շարք մեթոդների օգտագործումով։ Դրանց միջոցով է դաստիարկ ուսուցիչը հասնում այն բանին, որ երեխաները գիտելիքներ յուրացնեն բարոյականության և նրա կանոնների մասին, նրանց մեջ ձևավորվի բարոյական պատկերացումների, հասկացությանների և արժեքների համակարգ։

Բարոյական դաստիարակության նպատակը անձի բարոյական զարգացումն ու ձևավորումն է: Մարդու բարոյական զարգացումը շարունակվում է նրա ամբողջ կյանքում: Բարոյական զարգացմանը նպաստում են անձի շփումները, հաղորդակցումները, որոնք անառարկելիորեն ներգործում են նրա գործողությունների, արարքների վրա, ձևավորում նրա անձը:

. Բարոյական դաստիարակության գերագույն նպատակը ոչ միայն անձի բարոյական զարգացումն ու ձևավորումն է, այլև նրա կարևոր գործառնությունն է, հասարակությանը այնպիսի մարդու հավելումը, որը մշտապես կկատարի բարոյական գործողություններ ու արարքներ՝ հօգուտ հասարակության և հօգուտ մարդու:

Բարոյական արժեքներով դաստիարակված մարդը առաքինի է, բարեկիրթ: Այդպիսի մարդու նիստուկացը, գործողություններն ու արարքները , մարդկանց հետ հարաբերությունները, ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքը, յուրահատուկ են և օրինակելի: Բարոյական զարգացումից զուրկ մարդը հասարակության համար անտանելի բեռ է:

Ուսուցչի խնդիրը պետք է լինի դրական արարքների կատարումը դարձնել դպրոցականի համար մշտական սովորույթ, նրա բնավորության կայուն գիծը, որպեսզի նա միշտ կատարի դրական արարքներ և դրա հիման վրա ձևավորի վարքի դրական կուլտուրա: Հեգելը գրում էր.«Երբ մարդը կատարում է այս կամ այն բարոյական արարքը, դրանով դեռևս առաքինի չէ: Նա առաքինի է այն դեպքում , երբ վարքագծի այդ եղանակը դառնում է նրա բնավորության մշտական գիծը»:,

Բարոյական դաստիարակության խնդիրները բազմազան են ու բազմաբնույթ: Դրանք կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են դասվում անձի գիտակցության, զգացմունքների ու վարքի ձևավորումը: Երկրորդ խմբի մեջ են մտնում բարոյական բարձր որակները՝ հումանիզմը, կոլեկտիվիզմը, հայրենասիրությունը, գիտակցական կարգապահությունը, քաղաքացիական դաստիարակությունը և այլն:

Հմուտ ուսուցիչը պետք է բարոյական դաստիարակության ուղիներ որոնի, աշակերտների մեջ ձևավորի բարոյական հասկացությունները ճիշտ ըմբռնելու կարողություններ:

Նա իր օրինակով պետք է բարություն ու համեստություն սերմանի:

Շատ կարևոր են բարոյական թեմաներով զրույցները : Նախօրոք լավ մշակված հարցերի միջոցով կարելի է քննարկել որևէ անձի վարքագիծը, բնավորության գծերը, արարքները, վերլուծել որևէ կինոնկար,, կարդացած վեպի հերոսների հոգեբանական առանձնահատկություննները և այլն:

Բարոյական թեմայով բանավեճի նյութ կարող է լինել շրջապատի կյանքի առօրյան, հասարակության զարգացմանը խոչընդոտող պատճառները , սոցիալական անարդարությունները, մեծ իրադարձությունների պատճառների բացահայտումը և այլն:

Մանկավարժը պետք է իմանա, թե կրտսեր, դեռահասության տարիքներում բարոյական ի՞նչ որակներ սերմանի:

Նա պետք է կարողանա գտնել բարոյական զարգացման առանցքը, հիմքը: Դրանում է երևում ուսուցչի մանկավարժական վարպետությունը:

Դեռահասության տարիքում երեխան ամենուր է՝տանը, դպրոցում, բակում,

թաղամասում, հասակակիցների շրջապատում և այլն: Այս վայրերում էլ նա

ձեռք է բերում մերձավոր շրջապատի միջավայրը յուրացնելու փորձ:

Դեռահասի համար այս տարիքում մեծ նշանակություն ունի օրինակի ուժը: Նա

դառնում է յուրօրինակ հետաքրքրասեր առաջին հերթին իրենց շրջապատող մարդկանց համար: Նրանց մեջ հայտնաբերում է այնպիսի որակներ,որ ինքը չունի, դրա համար կողմնորոշվում է դեպի նրանց օրինակը:

Մանկավարժի խնդիրն է դրական բարոյական օրինակի ձևավորումը և բացասական արարքներից աշակերտներին ետ պահելը, իսկ դրան նա պետք է հասնի իր ճիշտ կողմնորոշման, մանկավարժական տակտի, վարպետության և հեղինակության շնորհիվ:

Դեռահասության տարիքում ուսուցիչը իր սանին կողմնորոշում է բոլոր արարքներում, ապա օգնում նրան յուրացնելու բարոյական զարգացմանն ու բարոյական հասկացություններին վերաբերող գիտելիքներ, դրանք դարձնում նրա համոզմունքները, նրա համար մշակում ինքնադաստիարակության ծրագիր:

Նա խորհուրդներ ու ցուցումներ է տալիս դեռահասին , թե ինչպես կիրառել

և իրացնել այդ ծրագիրը:

Հմուտ մանկավարժը, օգտագործելով ուսումնական առարկաների բոլոր հնարավորությունները, պատանուն կարող է զինել բարոյականությանը վերաբերող տեսական գիտելիքներով : Նա կարող է կազմակերպել բարոյական թեմաներով զրույցներ, դասախոսություններ և բանավեճեր: