Просмотр содержимого документа
«Բաց դաս թեմայի ամփոփում»
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ` Նախակենդանիների ընդհանուր բնութագիրը:Դասակարգումը:
Դասարան` 7-կենսաբանություն
------------------2019թ.
Դասի նպատակը`
ա/ակադեմիական
●աշակերտը կիմանա նախակենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները,
●նախակենդանիների տեսակային բազմազանությունը,
●կկարողանա դասակարգել նախակենդանիները,
●կարժևորի հիգիենայի կանոնները հիվանդաբեր արմատոտանիներից պաշտպանվելու համար:
բ/սոցիալական
●բարելավել միմյանց լսելու,մտքերը համադրելու,փոխանակելու հմտությունները,
●ուսումնառության մոտիվացիայի զարգացում:
Անհրաժեշտ նյութեր և պարագաներ.նախակենդանիների նկարներ,պաստառներ,սլայդներ:
Դասի ընթացքը.Անդրադառնալ նախորդ դասի հանձնարարականներին:
եղային գրոհի մեթոդով ակտիվացնել աշակերտներին,պարզել Ի՞նչ օրգանիզմներ են պատկերված պաստառի վրա`միաբջիջ բույս և միաբջիջ կենդանի,համեմատել կենսագործունեության առանձնահատկությունները:
Այնուհետև ուղղորդող հարցերով հանգեցնել այն մտքին,որ բնության մեջ կան նաև միաբջիջ կենդանիներ,նրանց կենսագործունեության առանձնահատկությունները ներկայացնել կարճ դասախոսությամբ`սլայդների միջոցով:
Վերջում լրացնել աշակերտների միջոցով ամեոբայի բնութագրման աղյուսակը:
Գնահատումը`անհատական:
Տնային առաջադրանք. սովորել դասը և հավաքել տեղեկություններ հիվանդաբեր արմատոտանիների և նրանցից պաշտպանվելու մասին: