СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բնական հանածոներ

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բնական հանածոներ»

Բնական հանածոներ

Չնայած, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհի քարտեզի վրա մեծ տեղ չի զբաղեցնում, բայց նա մեր մոլորակի հանածո հարստությունների եզակի թանգարաններից է, որն ունի լեռնակազմության տարբեր դարաշրջաններում առաջացած հանքանմուշներ: Եվ եթե Հայաստանն աշխարհին ներկայացնենք ըստ մետաղային հանքավայրերի քարտեզի, ապա այն կլինի մեր մոլորակի ամենահետաքրքիր տարածքներից մեկը: Հանրապետության ընդերքը հարուստ է մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների պաշարներով, որոնք ունեն գործնական մեծ կիրառություն:

Հայաստանի ընդերքը հարուստ է մետաղային օգտակար հանածոների հետևյալ տեսակներով' երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ալյումին, ինչպես նաև նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով: Առկա են հատկապես և մոլիբդենի նշանակալի պաշարներ: Ոչ մետաղային հանքերից նշանավոր են կերակրի աղի և շինանյութերի պաշարները: Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ:

Հայերը սիրով են նշում, որ իրենց երկիրը քարերի երկիր է: Դա իրականություն է, քանզի Հայաստանի տարածքում կարելի է գտնել աշխարհում հայ-նի գրեթե բոլոր ապարատեսակները, որոնք դարձել են մեր երկրի յուրահատուկ հարստությունն ու այցեքարտը: Դրանց մեջ գերակշռում են հրաբխային ծագման ապարները' տուֆ, պեմզա, պեռլիտ, բազալտ, անդեզիտ, մարմար. Հարավային Կովկասի ընդամենը 16 % տարածքը զբաղեցնող մեր երկրում կենտրոնացված է տարածաշրջանի մոլիբդենի պաշարների 99,9 %-ը, որը մոլիբդենի համաշխարհային պաշարների 7 %-ն է կազմում, պղնձի' 85 %-ը: ոսկու' 80 %-ը և երկաթի ավելի քան 50 %-ը: Զգալի են նաև ոչ մետաղային հանածոների պաշարները. երեսպատման քարերի 54,5 %-ը (այդ թվում մարմարի 34,5 %-ը և տուֆի 80 %-ը), շինարարական քարերի' 70 %-ը, ցեմենտի հումքի, դիատոմիտի և բենթոնիտային կավի ավելի քան 40 %-ը, և կիսաթանկարժեք քարերի ավելի քան 70 %-ը, պեռլիտի ավելի քան 90 %-ը, փիրուզի, պեմզայի, թյունն է պահպանել: պեմզային ավազների ու օբսիդիանի 100 %-ը: Երկաթի, պղնձի, կապարի, ցինկի և մոլիբդենի արդյունաբերական պաշարները հաշվվում են միլիոնավոր տոննաներով: Կարող ենք ասել, որ պաշարների առումով խնդիրներ չունենք, բայց ունենք խնդիրներ դրանց ճիշտ տնօրինման հարցում

  • Մաքուր ոսկին կրակից չի վախենա

  • Ադամանդն աղբանոցում էլ կփայլի
  • Ոսկին մանր է, գինը ծանր է
  • Ոսկին չի ժանգոտում