Դասալսումներ դասղեկի կողմից
Անի Արզումանյան Բերքաբեր 2020թ. հոկտեմբեր
Դասալսման թեմայի ընտրություն
Ընտրեք որևէ թեմա:
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Նախ և առաջ դասղեկը պետք առանձնացնի դասարանի՝ տվյալ առարկայից վատ սովորող աշակերտներին:
ԻՆՉՊԵ՞Ս
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Տվյալ առարկայից վատ սովորող աշակերտներին որոշելու համար անհրաժեշտ է
ա. ուսումնասիրել դասամատյանը և պարզել, թե դասարանի որ աշակերտները ունեն անբավարար գնահատականներ կամ դեռևս չեն գնահատվել:
բ. զրուցել դասավանդող ուսուցչի հետ և պարզել, թե որ աշակերտների առաջադիմությունն է նրան անհանգստացնում:
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Երբ արդեն աշակերտները ընտրվել են, դասղեկը պետք է պարզի յուրաքանչյուր աշակերտի ետ մնալու պատճառը: Այդ նպատակով նա պետք է զրուցի դասավանդող ուսուցչի, աշակերտների և նրանց ծնողների հետ:
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Դասղեկը դասավանդող ուսուցչի հետ համաձայնեցնում է դասալսումների ժամանակացույցը: դասալսումները կատարվում են տվյալ առարկայի բոլոր դասերին առաջիկա ամբողջ շաբաթվա ընթացքում: Դասալսումները կարող են տեսագրվել:
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Դասալսումից առաջ դասղեկը ուսուցչից ստանում է դասի պլանը և ծանոթանում դրան: Նա փորձում է դասի պլանում գտնել այն գործողությունները, որ կատարելու է դասավանդող ուսուցիչը դասի ընթացքում առարկան վատ սովորող աշակերտների հետ: Շատ հաճախ ուսուցիչները դասի պլանին մոտենում են ձևականորեն և այնտեղ գրանցում միայն ստանդարտ պահանջվող քայլերը: Եթե վատ սովորող աշակերտների հետ աշխատանք նկարագրված չէ դասի պլանում, ապա դասղեկը դասից առաջ կարող է այդ մասին հարցնել ուսուցչին: Այդ հարցը ուսուցչին կստիպի դասի ընթացքում գոնե ուշադիր լինել այդ աշակերտների նկատմամբ:
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Դասալսման ժամանակ դասղեկը գրավոր արձանագրում է ընտրված աշակերտների գործողությունը դասի ընթացքում: Այդ նկարագրությունը պետք է լինի ըստ րոպեների և ոչ թե ընդհանրական: պետք է նկարագրել, թե նրանցից ով ինչով էր զբաղվում դասի յուրաքանչյուր փուլում: Անհարաժեշտություն չկա հետևելու ուսուցչի գործողություններին: Նրա գործողությունները կարտացոլվեն աշակերտների գործողությունների նկարագրության մեջ, երբ ուսուցիչը աշխատի այդ աշակերտի հետ:
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Դասալսումից հետո դասղեկը պայմանավորվում է դասավանդող ուսուցիչ հետ դասը քննարկել յոթերորդ դասը ավարտելուց հետո: Դասղեկը դասալսման քննարկմանը հրավիրում է առարկայի մեթոդմիավորմնա նախագահին, դպրոցի տնօրենին կամ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալին:
Դասի քննարկման արդյունքում բացահայտվում են թերություններ, որոնց վերացման վրա աշխատելու են ուսուցիչը և մեթոդմիավորման նախագահը: պարզվելու են նաև աշակերտների խնդիրները, որոնք դասղեկը քննարկելու է աշակերտների հետ անհատական զրույցի ընթացքում՝ ծնողների մասնակցությամբ:
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Հաջորդ դասին դասղեկը կրկնում է իր գործողությունները:
Քննարկումը կազմակերպվում է նույն եղանակով: Որպես կանոն երկրորդ դասը ստացվում է ավելի հաջող: Բայց լինում են դեպքեր, երբ ուսուցիչը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կրկնում է իր սխալները: Պատճառը կարող է լինել մեթոդմիավորման նախագահի թերի աշխատանքը, ուսուցչի վատ պատրաստվածությունը դասին կամ նրա ենթադրությունը, որ երկրորդ դասալումը չի լինի: Այս թերությունները գալիս են դպրոցում ձևավորված ավանդույթից, որի վրա դպրացի տնօրենը և ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը պետք է լուրջ ուշադրություն դարձնեն: Դասալսում ցույց է տալիս առաջընթաց նաև աշակերտների մոտ: Փոքր առաջընթացը կարող է խոսել այն մասին, որ աշակերտներն էլ չէին սպասում, որ դասղեկը նորից կգա դասալսման: Դասղեկը պետք է պատրաստ լինի նման ընթացքին և չգնա կոնֆլիկտի այլ հանգիստ կատարելով իր պլանավորած աշխատանքը գնա դասի քննարկման:
ԿՐԿՆՎՈՒՄ Է
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Դասալսումից հետո դասղեկը պայմանավորվում է դասավանդող ուսուցիչ հետ դասը քննարկել յոթերորդ դասը ավարտելուց հետո: Դասղեկը դասալսման քննարկմանը հրավիրում է առարկայի մեթոդմիավորմնա նախագահին, դպրոցի տնօրենին կամ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալին:
Դասի քննարկման արդյունքում բացահայտվում են թերություններ, որոնց վերացման վրա աշխատելու են ուսուցիչը և մեթոդմիավորման նախագահը: պարզվելու են նաև աշակերտների խնդիրները, որոնք դասղեկը քննարկելու է աշակերտների հետ անհատական զրույցի ընթացքում՝ ծնողների մասնակցությամբ:
Ուսուցչի աշխատանքը վատ սովորող աշակերտների հետ:
Դասալսումները կրկնվում են այնքան ժամանակ, մինչև
- տվյալ առարկան վատ սովորող աշակերտները սկսեն սովորել բավարար, կամ ավելի լավ,
- մեթոդմիավորման նախագահը այնքան հարստացնի ուսուցչի մեթոդական զինանոցը, որ ուսուցիչը կարողանա հաղթահարել իր առաջ բարձրացած խնդիրները,
- դասավանդող ուսուցիչը վերացնի իր թերությունները,
- աշակերտի ծնողները հետևեն իրենց երեխայի հաջողություններին,
- դասղեկը վստահ լինի, որ ամեն ինչ կարգին է:
ՎԵՐՋ
Մի սկսեք այս աշխատանքը, եթե ուժ չունեք այն ավարտելու համար:
Դուք կկորցնեք Ձեր
- հեղինակությունը
- ընկերներին
- դասղեկի պաշտոնը: