Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց | 26.02.2020թ |
Բ Ա Ց Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն
(Դաս` համակարգչային տեխնիկայի կիրառմամբ)
Ուսուցիչ՝ Աննա Բաղդասարյան Ամսաթիվը՝ 26.02.2020թ.
Առարկան՝ Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր Դասարանը՝ 10-րդ բ1
Դասի թեման՝ Ֆունկցիայի հետազոտում և գրաֆիկի կառուցում
Դասի բնույթը՝ ամրապնդման դաս՝ ԽԻԿ համակարգով, խմբային աշխատանքի միջոցով
Դասի նպատակը՝
գաղափար ունենան ֆունկցիայի և դրանց ներկայացման եղանակների մասին
÷ գիտենան ֆունկցիայի հատկությունները և կարողանան պարզել տրված ֆունկցիայի համար
իմանան ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխությունները և կարողանան կիրառել ֆունկցիայի գրաֆիկի կառուցման ընթացքում
÷ ձևավորել ֆունկցիաների ուսումնասիրության ընթացքում նրանց գրաֆիկների ներգրավման կարողություններ,
զարգացնել առաջադրանքերը կատարելիս ձեռք բերած գիտելիքները կիրառելու հմտություններ:
Սովորողի ուսումնական ակնկալիքները՝
Գիտենալ ֆունկցիաների հիմնական հատկությունները և դրանց ապացուցումները (որոշման և արժեքների տիրույթներ, սահմանափակություն, զույգություն, պարբերականություն, զրոներ, նշանապահպանում, մոնոտոնություն):
Կարողանալ մեկնաբանել տրված ֆունկցիաների հիմնական հատկությունները և կառուցել դրանց գրաֆիկներ :
Վերջնարդյունքում՝ մեկ անգամ ևս կրկնել ֆունկցիայի հատկությունները, 1 դասաժամի ընթացքում հետազոտել 4 տարբեր ֆունկցիաներ և կառուցել գրաֆիկները։
Դասի կահավորումը՝ համակարգիչ, պրոյեկտոր և մեծ էկրան, առաջադրանքների թերթիկներ,նաև՝
օգտվել հետևյալ կայքերից և ծրագրերից.
mindmup.com, quizizz.com, desmos.com, youtube, word
Դասի ընթացքը. (նախապես դասարանը բաժանել 4 խմբի) (5ր)
Խթանման փուլ՝ բանավոր հարցերի միջոցով կազմել ֆունկցիայի հետազոտման ուրվագիծը
հայտորոշիչ թեստ՝ quizizz ծրագրով (ձևավորող գնահատում) (10ր)
լիցքաթափող վարժություն (1ր)
Իմաստի ընկալում՝ Առաջադրանքների կատարում ՝ տրված ֆունկցիաների հետազոտում և գրաֆիկի կազմում (գնահատումը՝ խմբերով մյուս խմբերի կողմից) (22ր= 6ր + 4·4ր)
Կշռադատման փուլ՝ խմբային աշխատանքների վերլուծություն, սխալների ուղղում,
ամփոփում (5ր) Տնային աշխատանքի հանձնարարում (2ր)
Դ Ա Ս Ի Ը Ն Թ Ա Ց Ք Ի Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Խթանման փուլ
1. Տրվում են հարցեր, որոնց պատասխանները հնարավորություն են տալիս կրկնել և ընդհանրացնել արդեն ունեցած այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ֆունկցիաների հետազոտման համար: Հարցերը հետևյալն են՝
Ի՞նչ է ֆունկցիան, որո՞նք են նրա որոշման և արժեքների տիրույթները:
Ի՞նչ է ֆունկցիայի պարբերականությունը:
Ո՞ր ֆունկցիան է կոչվում զույգ, որը՝ կենտ:
Ո՞ր ֆունկցիաներն են կոչվում մոնոտոն ֆունկցիաներ:
Որո՞նք են ֆունկցիայի էքստրեմումի կետերն ու էքստրեմումները։
Ո՞ր կետերն են կոչվում ֆունկցիայի զրոներ:
Ինչպես ենք գտնում ֆունկցիայի հատման կետերը կոորդինատային առանցքների հետ։
Որո՞նք են կոչվում ֆունկցիայի նշանապահպան միջակայքեր։
Ո՞րն է կոչվում ֆունկցիայի գրաֆիկ և ինչպե՞ս կառուցել ֆունկցիայի գրաֆիկը:
2. Առաջադրանքների կատարում՝ հայտորոշիչ թեստ quizizz ծրագրով
Էկրանին հերթով ցուցադրվում են առաջադրանքները: Յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար աշակերտներին ժամանակ է տրվում: Վերջում հնարավորություն ունենք տեսնելու արդյունքները. թե՛ անհատական, թե՛ ընդհանուր։
Ուսուցիչը ընդհանրացնում է և կատարում ձևավորող գնահատում։
3.Լիցքաթափող վարժություն՝ մաթեմատիկական պար
ֆունկցիայի գրաֆիկների տեսքը մարդուկի ձեռքերի շարժումների միջոցով, աշակերտները կրկնում են նրա հետ։
2.Իմաստի ընկալում՝
Խմբային աշխատանք՝ տրված ֆունկցիաների հետազոտում և գրաֆիկի կազմում.
Յուրաքանչյուր խմբին կտրվի ֆունկցիա,նրանք պետք է հետազոտեն այդ ֆունկցիան և կազմեն նրա գրաֆիկը։ Ժամանակը լրանալուց հետո խմբերը կներկայացնեն իրենց աշխատանքները, մյուս խմբերը կգնահատեն նրանց։
3. Կշռադատման փուլ՝
ուսուցիչը կխոսի բացթողումների մասին, կկատարի վերլուծություն, կամփոփի խմբերի աշխատանքները ։
4. ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ
հետազոտել տրված ֆունկցիաները և կառուցել դրանց գրաֆիկները՝
դասագիրք, էջ 137, վարժություն 418բ, 419բ, լրացուցիչ՝ 420բ
Գրականություն
Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10», դասագիրք հանրակրթական դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 10-րդ դասարանի համար, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2009:
Է. Ի. Այվազյան « Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10-12: Ուսուցչի մեթոդական ձեռնարկ», հանրակրթական դպրոցի բնագիտամաթեմատի-կական հոսքի համար, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2009:
Մաթեմատիկա: Հանրակրթական ավագ դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր
4