Գործնական աշխատանք գրականությունից
Կազմող՝ Գրիգորյան Տաթևիկ
Ստուգող՝ Կարինե Պողոսյան
Թեմա՝ Գուրգեն Մահարի
: Գուրգեն Մահարի " width="640"
:
Գուրգեն Մահարի
Գուրգեն Մահարի
- Ծննդյան անուն -Գուրգեն Գրիգորի Աճեմյան
- Ծնվել է- օգոստոսի 1 , 1903
- Ծննդավայր- Վան , Վանի վիլայեթ , Օսմանյան կայսրություն
- Վախճանվել է- 1969 թվականի հուլիսի 16
- Վախճանի վայր- Պալանգա , Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն , ԽՍՀՄ
- Մասնագիտություն- բանաստեղծ , գրող , գրականագետ և արձակագիր
- Լեզու- հայերեն [1]
- Ազգություն- հայ
- Քաղաքացիություն - ԽՍՀՄ
- Ուշագրավ աշխատանքներ- Ծաղկած փշալարեր
- Անդամակցություն- ԽՍՀՄ Գրողների միություն
- Պարգևներ- «Պատվո նշան» շքանշան Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
- Կին - Անտոնինա Մահարի
Կենսագրություն
Գուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին:
Գուրգեն Մահարու տոհմական ազգանունը Մուրադխանյան է։ Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնիները սերում են Պարսկաստանից։ Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով, որ կազմված է «աջեմ» կամ «աջամ» բառից, որ արաբերեն նշանակում է «օտարածին»։
Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը ապրել է սովորական կյանքով։ 1915 թվականի կոտորածների ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ Երբ թուրքական զորքերը 1915 թ. ապրիլի 7-ին հարձակվել են Վանի հայության վրա, սկսվել է Վանի հայության մեկամսյա հերոսական ինքնապաշտպանությունը։ Շնորհիվ լավ կազմակերպված ինքնապաշտպանության` վանեցիները փրկվեցին կոտորածից։ 1915 թվականի մայիսի սկզբին ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրում է թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ։ Մայիսի 5-ին Վան են մտնում հայ կամավորները, իսկ մայիսի 6-ին՝ ռուսական զորքերը։ Վանում և շրջակա տարածքներում ստեղծվում է Վանի նահանգապետությունը, որի նահանգապետ է նշանակվում ՀՅԴ անդամ, Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից Արամ Մանուկյանը։ Սակայն երկու ամիս անց՝ 1915 թվականի հուլիսին, ռուսական զորքը նահանջում է, և նրանց հետ նահանջում են նաև Վասպուրականի թվով շուրջ 200 հազար հայությունը։ Ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին։ Գաղթի ճանապարհին մահանում է Գուրգենի տատը։ Շատ չանցած` նա կորցնում է նաև իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում է Արևելյան Հայաստան։ Այստեղ Գ. Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։ Հետագայում նա այս ամենի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։
Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ։ Սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թվականի oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան ռեպրեսիայի արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թվականին, երբ արդեն մահացել էր նրա սիրելի մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Իր իսկ խոսքերով ասած՝ նա հայտնվել էր հարազատ Երևանում, որն արդեն օտար էր իրեն։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թվականին, Գ. Մահարին, որպես անբարեհույս տարր, կրկին աքսորվել է Սիբիր, բայց այս անգամ որպես ազատ աքսորյալ, ոչ որպես կալանավոր։ Ի տարբերություն նախորդ բանտային աքսորի` այս անգամ նրան թույլատրվել է կարդալ և գրել։ Երկրորդ աքսորի ժամանակ նա աշխատել է որպես խոզապահ։ Միաժամանակ գրել է իր «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեյի հետ։ Աքսորավայրում 1952 թ. նրանք ամուսնացել են, ունեցել երկու զավակ՝ աղջիկ և տղա։
Անտոնինա Մահարի- լիտվացի արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ ( 1997 )։ Գուրգեն Մահարիի կինը։
Անտոնինա Մահարին ծնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ։ Սովորել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Եղել է Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ, անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ է ընկել և աքսորվել Սիբիր , որտեղ հանդիպել է հայ անվանի գրող Գուրգեն Մահարուն և դարձել նրա կյանքի ուղեկիցը
Անտոնինայի գրած Գուրգեն Մահարու սիբիրյան ոդիսականի առաջին էջերը տպագրվել են 1970 թվականին Բեյրութում ՝ Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» հանդեսում։ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում պարբերաբար հատվածներ են տպագրվել «Իմ ոդիսականը» գրքից:
Մահարի
1954 թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների հետ (Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենց) արդարացվել է և վերադարձել Երևան: Երևան վերադառնալուց հետո մահանում է նրանց դուստրը։1954-1969 թթ. Գ. Մահարին ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է 1986 թ. Բեյրութում, այնուհետև՝ 1988 թ. Երևանում) և «Այրվող այգեստաններ» վեպը (1966 թ.)։ 1959 թվականին լույս է տեսնում Գ. Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Գ. Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն…», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե» (1968 թ.), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971 թ.), «Վիլյամ Սարոյանի հետ» (1960), «Արծիվ Նաիրի» (1960), «Վարդան Աճեմյանի հետ» (1966), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։ Գուրգեն Մահարուն կարծես վիճակված էր մինչև վերջ ըմպել Կյանքի դառնության բաժակը: Նրա կյանքի վերջին տարիները ևս խաղաղ չեն անցնում: «Այրվող այգեստաններ» վեպի լույս ընծայումից հետո Մահարու դեմ են ծառանում վեպը կարդացած վանեցիները: Նրանք չհասկանալով Մահարու հումորը՝ նրան մեղադրում էին Վանն ու վանեցիներին իր վեպում ծաղրելու մեջ: Այդ պատճառով նրան անարգում և հայհոյում են թե փողոցում, թե հեռախոսով, թե սեփական տանը: Ցավոք, նրան չեն հասկանում և սուր քննադատության են ենթարկում նաև գրչակից գրողները: Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը: Մահարին ծանր հիվանդանում է: Բուժման համար նրան փոխադրում են Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ Գ. Մահարին կնքում է իր մահկանացուն 1969 թվականի հունիսի 17-ին 66 տարեկան հասակում։
Գուրգեն Մահարու կնոջ հարցազրույցը
Երևանի Կասյան փողոցում է գտնվում բնակարանը, որտեղ ժամանակին ապրել ու ստեղծագործել է հայ մեծանուն գրող Գուրգեն Մահարին: Հիմա այստեղ ապրում է նրա այրին՝ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, ազգությամբ լիտվուհի Անտոնինա Մահարին: Aravot.am-ն այսօր այցելել էր տիկնոջը, սակայն մեզ դիմավորեց նրա հարևանուհին՝ նեղսրտելով, որ լրագրողներն արդեն քանի օր է՝ հանգիստ չեն տալիս տիկին Անտոնինային: Ճիշտ է՝ վերջինս նրանց ընդունում է, բայց դա նրա համար դժվար է, որովհետև հյուրասենյակում շատ ցուրտ է, իսկ նա իրեն լավ չի զգում, հիվանդ է… Տիկին Անտոնինայի հարևանու հետ մեր զրույցն ընդհատվեց, երբ ննջասենյակից դուրս եկավ Անտոնինա Մահարին՝ հագին մի քանի տաք հագուստ ու վերարկու: Նա մեզ հրավիրեց հյուրասենյակ, որը ծառայում է նաև որպես Գուրգեն Մահարու թանգարան:
Մահարին լեգենդար մարդ էր, մեծ գրող: Նրա մասին վառ հիշողությունները շատ են, այնքան բան կա ասելու, բայց չեմ ուզում»: 93-ամյա Անտոնինա Մահարին շատ բան է հիշում. «Սիբիրը մինչև հիմա աչքերիս առջև է: Վախ, ցուրտ, ծանր աշխատանք, քաղց… Ազատություն էինք տենչում, իսկ ազատություն չկար, շատ էինք ուզում վերադառնալ տուն, բայց դա անհնար էր: Ահա այսպիսի պայմաններում էինք ապրում: Հիմա ամեն ինչ լավ, հիանալի մարդկանցով եմ շրջապատված, ազատ եմ, որտեղ ուզում՝ գնում եմ, ազատությունն ամեն ինչ է… Ցավոք, մենք անզոր ենք ճակատագրի դեմ, ոչինչ չենք կարող անել: Իմ կյանքում գրեթե ամեն ինչ իմ կամքին հակառակ է եղել: Բանտ, Սիբիր, Երևան… Այդ ամենը ճակատագիր է: Ճակատագիրը խաղում է մարդու հետ, ու բոլորովին կարևոր չէ, թե դու ինչ ես ուզում. ճակատագիրն է քո փոխարեն ամեն ինչ որոշում… Ես հիմա ամենաշատը ուզում եմ, որ Երևանում մարդիկ միմյանց բարեկամաբար վերաբերվեն, «չուտեն իրար», ուզում եմ, որ խաղաղություն լինի»,- ավարտեց տիկին Մահարին:
Ստեղծագործություններ
Գուրգեն Մահարու առաջին բանաստեղծությունների շարքը՝ «Արտամետյան գիշերներ» , տպագրվել է 1922 թվականին։ «Մրգահաս» 2-րդ բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսնում 1932 թվականի ապրիլի 26 -ին Երևանում։ Ժողովածուն սկսվում է «Ձոն Եղիշե Չարենցին» ներածությամբ՝
Առ ամառային այս ոսկե սինին,Ու թող աշունը փառահեղ լինի...
Այս ժողովածուից առավել հայտնի են «Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին» և «Օրոր, օրոր...» բանաստեղծությունները, որոնք գրվել էն 1926 թվականին։ Ավելի ուշ լույս են տեսնում «Ծովի երգեր», «Հնձաններ», «Անդունդն ի վեր», «Անանձնական» բանաստեղծությունների ժողովածուները և «Պոեմներ» գիրքը։
Գուրգեն Մահարի. « Ծաղկած փշալարեր»
Գուրգեն Մահարի. « Ծաղկած փշալարեր» (1965 թ. համառոտ)
բանտում հավաքել են բազմաթիվ նշանավորմարդկանց: Նրանց ծեծում են, խոշտանգումների են ենթարկում: Նպատակը մեղայական կորզելն է։ Աբսուրդայինն այն է, որ այդ մարդկանցից շատերըանվանի հեղափոխականներ և կուսակցական գործիչներեն։ Նրանց հետապնդում են այն նույն հեղափոխությանանունից, որի համար նրանք մաքառել են։ Բայց իսկականԳողգոթան դեռ առջևում է։ Դատապարտյալներինուղարկում են հյուսիս։ Տանում են հատուկ գնացքներով,որոնք ունեն վանդակապատ լուսամուտներ և դռներ,վագոններում նեղվածք ու շոգ է։ Սովահար դատապարտյալներին տալիս են աղի ձուկ ևզրկում են ջուր խմելու հնարավորությունից։ Սիբիրում նրանց տեղավորում ենճամբարներում։ Մարդիկ, որոնք մինչ այդ զբաղվել են առօրյա, սովորական աշխատանքով՝գյուղում կամ գործարանում, գրքեր են գրել, արվեստի գործեր ստեղծել,դասախոսություններ կարդացել, ամառվա տապին և ձմեռվա սառնամանիքին անդադար զբաղված են ծառահատությամբ։
Շատերը մահանում են և հավետ մնում սիբիրյան տայգայում։ Հսկիչները ամեն կերպստորացնում են նրանց՝ դժոխքի վերածելով այդ առանց այն էլ դժվար կյանքը։Համեմատաբար թույլերը բարոյապես կոտրվում են։ Սակայն Մահարու հերոսներնանմարդկային պայմաններում պահպանում են իրենց դեմքը։ Մահարին հանդիպում է ուժեղմարդկանց, որոնք կարողանում են անմարդկային պայմաններում օգնության հասնելուրիշներին։ Այդպիսին է Աշոտ դային: Նա կարողանում է համոզել պետերին, որ կարելի էճամբարում բրուտագործական արհեստանոց ստեղծել, զանազան կավե առարկաներպատրաստել և վաճառել։ Ինքը դառնում է արհեստանոցի ղեկավար, շատերին վերցնում իր մոտ որպես արհեստավորներ և փրկում է անտառահատման տաժանակիր աշխատանքից։
Մահարին այդ արհեստավորների թվում է։ Արհեստավորների մեջ է ազգությամբգերմանուհի մի կին՝ Լյուդմիլա Շարթը, տաղանդավոր քանդակագործուհի, որը կրթությունէ ստացել Բեռլինում։ Ադրբեջանցի կառապան Մամոն ևս աշխատում է նույնարհեստանոցում։ Նա սիրահարվում է քանդակագործուհուն, ձեռքն ընկած մթերքիմնացորդները բաժին հանում նրան։ Կալանավայրերի փշալարերը ծաղկում են մարդկանց հոգիների բնական ձերմությունից…
- Մեջբերումներ «Ծաղկած փշալարեր» վիպակից
- Մարդն ամենաթանկ կապիտալն է։
- Իրեք բան կա աշխարհում, մնացածը՝ հեչ. ուտուշ, խմուշ, սիրուշ։ Դե՜, մափուսի մեջ՝ փշալարերի ներսում սիրուշ չկա, կմնա ուտուշն ու խմուշ։
- Նա աղոթում էր… Նա, ով իրեն աթեիստ էր համարում։ Երևույթը միանգամայն բնական է և բանական էր, որովհետև կան մարդիկ, որոնք Աստծուն հիշում են, երբ ընկնում են նեղ կացության մեջ։
- Կեսգիշեր է, բայց աքաղաղներն անգամ գիտեն, որ լուսաբացը հեռու չէ։ Իսկ ես մարդ տեղովս հուսահատվել եմ…
- Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա դրությունը, բայց նա չի մեռնի։ Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար, եսամոլ, ստորաքարշ։ Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխ սապոգները, ասում են խոսքեր, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել։
- Ու երգում են փշալարերը, իսկ նրանց երգը փշոտ է ու արյունոտ…
- Մարդիկ այն չեն, ինչ երևում են։ Մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ … Ուրիշ բան մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության գործում… Մարդու մեջ դրել են ինչ-որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով և բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի։
- Վիշտն իրավաբանին կարող է անգամ բանաստեղծ դարձնել, իսկ նկարչին՝ ներկարար։
Հիշատակ
Գուրգեն Մահարու անունն է կրում Երևանի Էրեբունի վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի № 176 հիմնական դպրոցը ։
Իմ տատը
Թե ինչու մանկության տարիների մեծ մասը ես ոչ թե մորս մոտ, այլ տատիս մոտ անցակցրի, այս մասին գրելը երկար կլիներ: Կասեմ միայն, որ շաբաթվա մեջ հազիվ մի երկու օր հյուր գնայի մեր տուն, մնացած ժամանակը ես ապրում էի տատիս մոտ: Մայրս ինձ համար Անուշ էր, տատս՝ մայրիկ, նրանց տունը՝ մայրիկանց տուն: Քեռիս տարվա մեջ միայն ձմռան ամիսներին էր լինում տանը, մնացած ժամանակ նա գյուղ էր գնում և մի կողմից տնտեսությամբ էր զբաղվում, իսկ մյուս կողմից, ինչպես տատս էր ասում ,,դաշնակ կոմիտե էր,,... Մայրիկանց տան այգու դռան դիմաց մի վիթխարի այգի կար կանգնած: կնստեր տատս նրա մոտ, կգործեր գուլպա և կպատմեր ինձ զանազան հեքիաթներ: Հիշում եմ, որ նրա հեքիաթներից մեկը կարողացավ ինձ լացացնել: ,,Զամբիլ-Ֆրոշ,, էր կոչվում այդ զարմանալի հեքիաթը, որի բովանդակությունը, սակայն, չեմ հիշում...
Տատս ամեն օր, օրվա մեջ մի քանի անգամ, խոստանում էր ինձ 15 տարեկան դառնալուս պես պսակել, այս ասում էր նա այնպիսի գուրգուրանքով, որ ես մի օր տատիս բավականություն պատճառելու համար ասացի, որ այս հասակիս մեջ էլ պատրաստ եմ պսակվելու , և որ կարիք չկա սպասել մինչև 15 տարեկան դառնալս:
Իմ այս ծայրահեղ անձնվիրությունը, սակայն, ոչ մի հաջողություն չունեցավ, և , ի մեծ զարմանք իմ, տատս սկսեց օգտագործել այս փաստը դրացի կանանց մոտ և ծիծաղել ու ծիծաղեցնել ինձ վրա.... Այնուհետև ես իմ առաջարկությունն այլևս չկրկնեցի հակառակ տատիս, որ նույն եռանդով շարունակում էր կրկնել.
Տասնհինգ տարեկան, որ էլավ իմ Գուրիսին կպասկեմ...
Հետաքրքիրն այն էր, որ նա իմ մասին խոսում էր երրորդ դեմքով, կարծես այդ ամենը ոչ թե անմիջորեն ինձ էր վերաբերում , այլ այդ ամենը ասում էր նա ինձ ի գիտություն, մի ուրիշ մարդու մասին:
Տատիս անունը Յուղաբեր էր: Հետագայում, երբ ես սովորեցի բարդ բառեր և նրանց կազմությունների մասին, տատիս անունը շատ անգամ վերլուծեցի, բայց ոչ մի եզրակացության չեկա: Հասակակից կանայք նրան Օղիկ էին ասում պարզապես, իսկ երիտասարդ հարսները Օղի խաթուն:
Թե ինչպես այդպես անողոք կերպով կրճատում էին նրա առանց այն էլ կրճատված անվան վերջին տառը և այդ բարեհամբյուր պառավին անգիտակցաբար վերագրում մի խելագարեցնող խմիչքի անուն , ես այդպես էլ չհասկացա:
Յուղաբերի հետ մինչև հիմա էլ չեմ հաշտվում, բայց ահա Օղիկ, լավ է ասված , իսկապես նա մի փոքրիկ փայլուն օղի էր իմ մանկան հիշողությունների շողշողուն շղթայում...
Տատս ինձ սովորեցրել էր մի քանի աղոթքներ : Բացի աղոթքներից նա գիտեր նաև կրոնական բանաստեղծություններ: Դրանցից մեկը ես հիշում եմ: Գուլպան ձեռքին , նա արագ-արագ գործում էր, տող-տող ասում յուրօրինակ եղանակով , և ես կրկնում էի.
Դու անթառամ ծաղիկ ես ,
Վարդի նման հոտով ես,
Փունջ մանուշակ ազնիվ ես,
Աստվածածին մեղա քեզ:
Այս ,,Աստվածածին մեղա քեզ,, -ը կրկնում էր բոլոր տների վերջում , երեք տող մի կերպ ծամծմում էի տատիս հետ, չորրորդին բարձրաձայն հպարտությամբ վրա էի տալիս.
Աստվածածին մեղա քեզ...
Ամառային արևը կկանգներ ուղիղ զենիթում /երբ ես դեռ փոքր էի, արևը մեծ, շատ մեծ էր/ ու մի թանձր լռություն կխտանար հենց շուրջը : Տեսար մի բզեզ թռավ , և նրա բզզոցը լսվեց օդում միլիոնավոր բզեզների բզզոցի ուժգնությամբ , կամ էլ մի թեթև հովից Այգեստանի ծառերի տերևները շրջվեցին, և լսվեց այդ ձայնը ծովի ալեկոծության պես ալիք-ալիք թավալումով:
Օրվա այդ պահերին, այգու դռանը կանգնած վիթխարի բարդին ավելի երկար էր թվում ինձ և ավելի ուղիղ: Այնժամ տատս աչքը կբարձրացներ վեր ու կասեր.
-Կեսօրվա դիվան կայնե...
Ի՜նչ բան էր այդ դիվանը , ես իսկույն չհարցրի , հիմա էլ չգիտեմ, մի միստիկական բան էր թվում ինձ այդ, մի ֆանտաստիկ տպավորություն էին թողնում ինձ վրա տատիս այդ խոսքերը, և ես չէի հարցնում, որովհետև ինձ թվում էր, որ գիտեմ դրա նշանակությունը...
Կեսօրվա դիվան կայնե...
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ
Իր մահից քիչ առաջ Գուրգենն ինձ ասաց. «Հիշիր, Անտոնինա, իմ խոսքերը: Այս բռնությունը երկար չի տեւի, ԽՍՀՄ-ը լի է բանտերով եւ ճամբարներով, այն դատապարտված է կործանման: Չարության կայսրությունը վերջապես կքանդվի: Իշխանությունը, որը պահվում է դավաճանների միջոցով, գոյության իրավունք չունի: Կգա նոր դարաշրջան, եւ հայը նորից կդառնա իր երկրի տերը: Ճշմարտությունը կհաղթի, եւ ինձ վերջապես կհասկանան, բայց, ցավոք, ես արդեն չեմ լինի»: Սա մի հատված է Գուրգեն Մահարու կնոջՙ Անտոնինա Մահարու «Իմ ոդիսականը» գրքից: Անտոնինա Մահարին ասում է, որ գրողը ցանկանում էր, որ հենց ինքը գրի նրա դաժան ճակատագրի մասին: Մահարին գիտեր, որ միայն իր կյանքի ուղեկից Անտոնինան կարող է պատմել ողջ ճշմարտությունը: «Իմ ոդիսականը» գիրքը գրվել է 1972 թ.-ին: Այդ տարիներին գիրքը համարվում էր հակախորհրդային եւ վտանգավոր էր հեղինակի համար: Մեծ դժվարություններով Անտոնինա Մահարուն հաջողվում է գրքի մեկ օրինակ տեղափոխել հայրենի Լիտվա:
30 տարի անց միայնՙ 2003 թ.-ին, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի աջակցությամբ «Իմ ոդիսականը» լույս է տեսնում: «Ժողովրդի ծառան» գիրքը հրատարակվել է 2004 թ.-ին: 2005 թ.-ին լույս է տեսել Անտոնինա Մահարու «Հին ամրոցի գաղտնիքը» պատմվածքների ժողովածուն, որում նկարագրված բոլոր դեպքերը վերաբերում են Գուրգեն Մահարուն:
Մեծ գրողի կինն այսօր ապրում է ամսական 8000 դրամ թոշակով, Գրողների միությունն էլ ամսական հատկացնում է 5000 դրամ: 90-ական թթ. Ա. Մահարին հարկադրված էր վաճառել իր համար այնքան թանկ Գուրգեն Մահարու գրքերը, բայց ոչ ոքի դրանք չէին հետաքրքրում: Սակայն Մահարին երբեք չի կորցրել իր լավատեսությունը: «Երբ տեսնում եմ, թե ինչպես նախկին գիտնականն աղբամաններն է քրքրում, ես հասկանում եմ, որ դեռ լավ եմ ապրում», ասում է նա: Անտոնինա Պավիլատիյտեն եւ Գուրգեն Մահարին հանդիպել են 1952 թ.-ին, երբ երկուսն էլ աքսորված էին: Նախկին ուսանողուհու եւ խոզեր արածացնող գրողի մեջ ծագում է մեծ սեր, եւ 1954-ին նրանք վերադառնում են Երեւան որպես ամուսիններ:
- Բոլոր տաղանդավոր մարդիկ խենթ են, ընդունակ անսովոր արարքների: Երբ Թիֆլիսում էինք գտնվում, մեզ հրավիրել էին երեկույթի: Ես փոքր-ինչ շուտ գնացի: Երբ Գուրգենը ներս մտավ, բոլորը զարմացած նրան նայեցին, քանի որ նա եկել էր գիշերանոցով: Գուրգենը նայեց բոլորին եւ ասաց. «Զարմանալու ոչինչ չկա, ես Թիֆլիսում զգում եմ ինչպես տանը»: Դե էլ ով այդպիսի բան կաներ, պատմում է Ա. Մահարին:
Անտոնինա Մահարու կյանքը երբեք անամպ չի եղել, նույնիսկ աքսորից հետո: Սակայն դիմագրավելով բոլոր դժվարություններինՙ նա դարձավ հուսալի հենարան ու պահապան հրեշտակ հայ գրողի համար:
Բանաստեղծություններ
1919թ.
Արտամետյան գիշերներ Իմ երգերի պարտեզում. Այսօր նորից հիշել եմ Որպես շքեղ հանդեսում Գեղահասակ հարսներին, Բարդիները նրբիրան. Փռել էր իր վարսերը Հին ուռենին՝ ինձ վրա: Այսօր նորից հիշել եմ Երգդ. որ սիրտ էր կիզում. - Արտամետյա՜ն գիշերներ, Իմ հուշերի պատերազմ...
1920թ.
ՁՅՈՒՆ
Ձյուն նազուն, մեղմօրօր ու խաղաղ՝ Երկնքում մահացած թռչունի Փետուրնե՜ր, փետուրն՜ր նրբամաղ, Ու կարծես սկիզբ ու վերջ չունի: Ինձ տիրել է հիմա մի անուժ, Մի անզոր, ամոքող մաքառում... -Կանցնի այս ձմեռը վաղ թե ուշ, Ու կգա արևոտ նոր գարուն: ...Երկնքում թռչուններ են մեռել, Մաղո՜ւմ են փետուրներ հեռավոր, Սուզվում են մշուշում դաշտ, լեռներ. Ձյուն նազո՜ւն, ձյուն խաղա՜ղ, մեղմօրո՜ր.
*** Դու մի նուրբ աղջիկ ես,
Դու մի նուրբ աղջիկ ես, Դու մի սև վերջալույս, Ես քո դեմ կապույտ կայմ, Նրբաթև, միգասույզ... Մի օր երբ կլռեն ծովերը մշտարթուն, Ծղրիդները կերգեն պատերազմ ու արտում, Մի օր, երբ լեռներում արևը կքնի, Ծերացած լուսինը մահվան ծովը կընկնի, Կապույտ կայմը հագնած Կկորչի մթնասույզ, Դու սառա'ծ կմնաս, Դու մի սև՝ վերջալույս...
1921թ.
ԼՈՒՍԱՆՈՏ ՍԵՐ
Կհանդիպեմ քեզ դժգոհ, Ցանկությամբ հրկեզ, Կսուզվեմ քո աչքերում, Կբարևեմ քեզ. Մենք միասին կնստենք Պատուհանում բաց, Մեկ մեկու դեմ մութ ու նենգ, Մեկ մեկով արբած: ...Ու ժամերը կհնչեն Գիշերվա կեսին, Կծխեմ ու կփչեմ Լուսնի երեսին...
Գուրգեն մահարու մասին
Պարծառ է մեր երկրի գալիքը.
Օ, բերի հերկերի գուսան:
Թող հավետ ապրի այս ծաղիկը
Մեր դաշտերում բուսած:
Եղիշե Չարենց
Եվ վերջապես մի այլ բանաստեղծ, որից առավել քանքարավոր ոչ ոք չի նկարագրել բարդիները,լուսինը, ջրերի երգեցիկ զրույցը ….
Ակսել Բակունց